Հոգևոր խավարում
Թույլ մի տվեք, որ կյանքի հոգսերը ստվերեներկնային լույսը։
Այս տարվա օգոսոտոսի 21-ին երկու եզակի իրադարձություններ տեղի ունեցան, որոնք աշխարհումշատ մարդկանց ուշադրությունը գրավեցին։ Առաջինը՝ սիրելի մարգարե Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնի 90-ամյա տարեդարձի տոնակատարությունն էր։ Այդ ժամանակ ես հանձնարարությամբ Խաղաղ օվկիանոսի տարածքում էի և հուզմունք ապրեցի, որ Ավստրալիայի, Վանուատուի, Նոր Զելանդիայի և Ֆրանսիական Պոլոնեզիայի Սրբերը ոչ միայն տեղյակ էին մարգարեի հոբելյանից, այլև տոնում և ուրախանում էին։ Ես բախտավոր էի, որ մասնակցեցի լ այդ փառահեղ անձի հանդեպ նրանց հավատքի ջերմ արտահայտությանը։ Ինչ ոգեշնչումէ տեսնել, թե ինչպես են Վերջին Օրերի Սրբերը կապված իրենց մարգարեի հետ։
Նախագահ Մոնսոնը, իհարկե, երախտապարտ լինելով բոլորին, ովքեր ցանկանում են շնորհավորել իր ծնունդը, նկարագրել է ծննդյան տարեդարձի լավագույն նվերը․ «Գտեք մի մարդու, ով նեղության մեջ է, հիվանդ է կամ միայնակ և մի լավ բան արեք նրա համար։ Իմ խնդրանքը սա է»։ Մենք սիրում և աջակցում ենք Ձեզ, Նախագա՛հ Մոնսոն։
Արևի խավարում
Այդ նույն օրը տեղի ունեցած մյուս հազվադեպ ու երկնային իրադարձությունը, որ աշխարհումգրավել էր միլիոնավոր մարդկանց ուշադրությունը, արևի ամբողջական խավարումն էր։ Վերջին 99 տարիներին առաջին անգամ էր նման խավարում անցնում ողջ Միացյալ Նահանգներով։ Երբևէ տեսե՞լ եք արևի խավարում։ Գուցե մի քիչ մանրամասն նկարագրեմ այդ երևույթը։
Ամբողջական խավարում տեղի է ունենում այն ժամանակ, երբ լուսինը հայտնվում է երկրագնդի և արևի միջև, գրեթե ամբողջությամբ խոչընդոտելով արևից արտացոլվող լույսի թափանցումը։ Ինձ համար զարմանալի է նման փաստի հնարավորությունը: Համեմատության համար, եթե պատկերացնենք, թե արևը սովորական հեծանիվի անիվի չափ է, ապա լուսինը, մի փոքր խճաքարի չափ հազիվ թե լինի։
Որքանո՞վ է հնարավոր, որ ջերմության, լույսի ու կյանքի այդ աղբյուրըամբողջությամբ խավարիայդքան աննշան չափի մի բանից։
Թեև արևը լուսնից 400 անգամ մեծ է, այն նաև 400 անգամ հեռու է երկրից։ Այդ երկրաչափությունը երկրի տեսանկյունից արևը և լուսինը գրեթե մեկ չափսի է դարձնում։ Եվ երբ երկուսը մի հավասար գծի վրա են հայտնվում, լուսինը, կարծես, ամբողջությամբ խավարեցնում է արևը։ Ամբողջական խավարման գոտում եղած իմ ընկերներն ու ընտանիքի անդամները նկարագրում էին, թե ինչպես էր լույսը փոխվել խավարով, ինչպես էին աստղեր հայտնվել ու թռչունները դադարել էին երգել։ Սկսել էր ցրտել, քանի որ խավարման ժամանակ օդի ջերմաստիճանը Ֆարենհեյթի սանդղակով կարող է իջնել ավելի քան 20 աստիճանով (11 աստիճան Ցելսիուսով)։
Նրանք նկարագրում էին, որ ունեիներկյուղածության զգացում, զարմանք,անգամ անհանգստություն, գիտենալով, որ խավարումը իր հետ վտանգներ էբերում։ Ինչևէ, նրանք բոլորը զգուշություն էին դրսևորել, որպեսզի խուսափեն տեսողության անդառնալի վնասներից ու այսպես կոչված «արևի խավարման կուրությունից»։ Անվտանգությունն ապահովել էր ակնոցը, որն ուներ հատուկ զտված ոսպնյակներ, որոնք աչքերը պաշտպանում են հավանական վնասից։
Նմանություն
Ինչպես որ չափսերով շատ փոքր լուսինը կարող է փակել հսկայականարևը, մարելով նրանից բխող լույսն ու ջերմությունը, նմանապես կարող է հոգևոր խավարում տեղի ունենալ, եթե թույլ տանք, որ մեր հայացքը այնքան մոտենա կյանքի ամենօրյա փոքրիկ խոչընդոտող անախորժություններին, որ այլևս տեսանելի չլինի Հիսուս Քրիստոսից բխող լույսի ու Նրա ավետարանի մեծությունը, պայծառությունն ու ջերմությունը։
Երեց Նիլ Ա․ Մաքսվելը այս համանմանությանն ավելի խորություն է տվել, երբ ասել է․ «մարդու բթամատի պես անգամ փոքր բանը աչքին շատ մոտեցնելիս կարող է տեսողությունից ծածկել չափազանց մեծ արևը։ Սակայն արևը դեռ իր տեղում է։ Մարդն ինքն է իրեն կուրացնում։ Երբ այլ բաների վրա չափից շատ ուշադրություն ենք դարձնում ու նրանց դնում ենք առաջին պլանում, մենք չենք կարողանում տեսնել երկնային բաները»։
Հասկանալի է, որ մեզանից ոչ ոք գիտակցաբար չի ցանկանա փակել երկնքի մեր տեսողությունը կամ թույլ տալ, որ մեր կյանքում հոգևոր խավարում տեղի ունենա։ Թույլ տվեք կիսվել մի քանի մտքով, որ հնարավոր է օգնի կանխել մեզ անդառնալի հոգևոր վնաս պատճառող հոգևոր խավարումը:
Ավետարանի դասարաններ․ պահպանեք ավետարանի հեռանկարը
Հիշո՞ւմ եք հատուկ ակնոցների իմ նկարագրությունը, որն օգտագործվում է արևի խավարումը դիտող մարդկանց պաշտպանելու կամ նույնիսկ խավարման կուրությունից պաշտպանվելու համար: Հոգևոր խավարմանը Հոգու պաշտպանիչ ու մեղմացուցիչ ոսպնյակների միջով նայելը մեզ օգնում է տեսնել ավետարանի տեսանկյունից, ինչը մեզ պաշտպանում է հոգևոր կուրությունից:
Եկեք դիտարկենք մի քանի օրինակներ: Մարգարեների խոսքերը սրտում և Սուրբ Հոգու խորհուրդներն ականջներում, մենք կարող ենք նայել մասամբ արգելափակված երկնային լույսին «ավետարանի ակնոցների» միջով՝ խուսափելով հոգևոր խավարման վնասից:
Այդպիսով, ինչպե՞ս ենք դնում ավետարանի մեր ակնոցը։ Ահա մի քանի օրինակ․ Ավետարանի դասարանները մեզ տեղեկացնում են, որ Տիրոջ ցանկությունն է, որ մենք ամեն շաբաթ ճաշակենք հաղորդությունից,ուսումնասիրենք սուրբ գրությունները և ամեն օր աղոթենք։ Մեզ տեղեկացնում են նաև, որ սատանան մեզ կգայթակղի չկատարել Տիրոջ այդ ցանկությունները։ Գիտենք, որ նրա օրակարգն է՝ շեղումներով ու աշխարհիկ գայթակղություններով փորձել սահմանափակել ընտրելու մեր կարողությունը: Անգամ Հոբի ժամանակներում, հավանաբար, կային մարդիկ, որ հոգևոր խավարի մեջ էին՝ այսպես նկարագրված․ «Նրանք ցերեկով մութի են հանդիպում, եւ ինչպէս թէ գիշերով խարխափում են կէսօրին»։
Եղբայրներ և քույրեր, խոսելով ավետարանի ակնոցների մասին, խնդրում եմ նկատեք․ ես չեմ առաջարկում, որ անտեսենք այն դժվարությունները, որոնց հանդիպում ենք աշխարհում ու չխոսենք դրանց մասին կամ երանությամբ քայլենք՝ անտեսելով առջևում եղած հակառակորդի թակարդներն ու չարիքները: Ես չեմ խոսում աչքակալներ կրելու մասին, այլ ընդհակառակը: Ես առաջարկում եմ, որ կյանքի մարտահրավերներին նայենք ավետարանի ոսպնյակների միջով: Երեց Դալլին Հ․ Օուքսը նկատել է, որ «հեռանկար ունենալը բոլոր համապատասխան տեղեկությունները իմաստալից հարաբերությունների մեջ տեսնելու կարողությունն է»։ Ավետարանի հեռանկարը բացում է հավերժական բնապատկերի մեր տեսադաշտը։
Երբ դնում ես ավետարանի ակնոցը, տեսնում ես, որ առաջնահերթություններին, խնդիրներին, գայթակղություններին ու անգամ սխալներին նայելու քո կիզակետն ու տեսողությունը ընդլայնվում է։ Դու ավելի պայծառ լույս ես տեսնում, որ առանց ակնոցների չէիր տեսնում։
Հեգնական է, բայց ոչ միայն բացասականն է հոգևոր խավարում առաջացնում մեր կյանքում։ Հիացմունքի արժանի և դրական նախաձեռնությունները, որոնց նվիրվում ենք, նույնպես կարող են չափից շատ կլանել մեր ուշադրությունը և փակել ավետարանի լույսն ու խավար առաջացնել: Այդ վտանգների ու շեղումների թվում կարող են լինելկրթությունն ու բարգավաճումը, իշխանությունն ու հեղինակությունը, փառասիրությունը, անգամ՝ տաղանդներն ու շնորհները։
Նախագահ Դիտեր Ֆ Ուխդորֆը ուսուցանել է, որ «ցանկացած արժանիք, եթե հասնում է ծայրահեղության, կարող է չարիքի վերածվել: … Կա մի աստիճան, որից հետո նվաճումը պարծանք չէ ու փառքի պսակը այլևս բեռ է»։
Թույլ տվեք ավելի մանրամասն օրինակներ բերել, որոնք կարող են խթան հանդիսանալ, որ խուսափենք մեր հոգևոր խավարումներից:
Սոցիալական ցանցեր
Մի քանի ամիս առաջես ելույթ ունեցա ԲՅՀ կանանց համաժողովի ժամանակ։ Ես նկարագրեցի, թե հաղորդակցականտեխնոլոգիաները, ներառյալ սոցիալական ցանցերը, ինչպես են նպաստում «Փրկիչի մասին գիտելիքը … բոլոր ազգերի, ցեղերի, լեզուների և մարդկանց մեջ» տարածելու գործին: Այդ տեխնոլոգիաների թվում են Եկեղեցու նմանատիպ կայքերը՝ LDS.org և Mormon.org, շարժական կապի նմանատիպ ծրագրերը՝ Gospel Library, Mormon Channel, LDS Tools և Family Tree և սոցիալական ցանցերի նման հարթակները՝ Facebook, Instagram, Twitter և Pinterest։ Այդ հարթակներում ծնվել են հարյուր միլիոնավոր հավանումներ, կիսվելու ցանկություններ, դիտումներ, թվիտների (կարճ հաղորդագրությունների) փոխանցումներ ու կապակցումներ և դարձել են ավետարանը ընտանիքի անդամների, ընկերների ու գործընկերների հետ կիսելու շատ արդյունավետ ու որակյալ միջոցներ:
Սակայն այդ տեխնոլոգիաների լավ կողմերի ու պատշաճ օգտագործման հետ մեկտեղ, կա վտանգ, որ դրանց չափից շատ մոտենալը հոգևոր խավարում կառաջացնի, և հնարավոր է, արգելափակի ավետարանի պայծառ լույսն ու ջերմությունը։
Սոցիալական ցանցերի, շարժական կապի ծրագրերի ու խաղերի օգտագործումը կարող է չափից շատ ժամանակ խլել և քչացնել դեմ առ դեմ շփումը։ Անհատական շփման այդ կորուստը կարող է ազդել ամուսնությունների վրա, գրավել արժեքավոր հոգևոր փորձառությունների տեղը և խոչընդոտել սոցիալական հմտությունների զարգացմանը, հատկապես երիտասարդների շրջանում:
Երկու վտանգ կա սոցիալական ցանցերում, որոնցից մեկը իդեալականացված իրականությունն է, մյուսը անզորություն ներշչող համեմատությունները։
Սոցիալական ցանցերում հրապարակված շատ նկարներ (գրեթե մեծամասամբ) միտված են կյանքը ներկայացնել լավագույն, հաճախ անիրականգույներով։ Բոլորիս էլ հանդիպել են տան կահավորանքի գեղեցիկ պատկերներ, հիասքանչ հանգստավայրեր, ժպտացող ինքնալուսանկարներ, ընտիր ճաշատեսակների պատրաստում ու անթերի կազմվածքի անհասանելի թվացող նկարներ։
Ահա, օրինակ, դուք կարող եքնման մի նկար տեսնել սոցիալական ցանցի ինչ-որ մեկի էջում։ Ինչևէ, այն ցույց չի տալիս իրական կյանքում տեղի ունեցողի ամբողջական պատկերը։
Սեփական միջակ թվացող ապրելակերպը սոցիալական ցանցերում ներկայացվող՝ լավ մշակված, հիանալի ձևավորված ուրիշների կյանքի հետ համեմատությունը կարող է մեզ հուսալքության, նախանձի և նույնիսկ ձախողումների զգացում հաղորդել:
Մի կին, որ կիսվել է իր բազմաթիվ գրառումներով, թերևս մասամբ կատակելով, գրել է․ «Ո՞րն է երջանիկ լինելու իմաստը,, եթե չես պատրաստվում այն ի ցույց դնելուրիշներին»:
Ինչպես քույր Բոննի Լ․ Օսկարսոնը հիշեցրեց մեզ այս առավոտ, հաջողությունը կյանքում կախված չէ նրանից, թե որքան շատ են հավանում քո նկարները, ոչ էլ նրանից, թե որքան ընկերներ կամ հետևորդներ ունես սոցիալական ցանցերում: Ինչևէ, հաջողությունը կապված է մարդկանց հետ իմաստալից շփմանու նրանց կյանքին մի լույս ավելացնելուհետ։
Հուսով եմ, կարող ենք սովորել ավելի իրական լինել, ավելի շատ հումորով մոտենալ և ավելի քիչ հուսահատվել, երբ հանդիպում ենք նկարների, որոնք իրականությունը իդեալականացնում են և շատ հաճախ հուսահատեցնող համեմատությունների են մղում:
Համեմատությունը, ակնհայտորեն, միայն մեր ժամանակների նշաններից չէ, այն եղել է նաևնախկինում։ Պողոս Առաքյալը իր ժամանակակիցներինզգուշացրել է, որ «իրանցով իրանց անձերը չափելով, եւ իրանց անձերը իրանց հետ բաղդատելով»,մարդիկ իմաստուն չեն վարվում։
Հաղորդակցականտեխնոլոգիաների պատշաճու ոգեշնչված այդքան շատ հնարավորություններն իմանալով, եկեք դրանքօգտագործենք ուսուցանելու, ոգեշնչելու, վեհանալու և մարդկանց կատարելագործման քաջալերելու նպատակով, ոչ թե մեր իդեալականացված անիրական կերպարները ներկայացնելու նպատակով։ Եկեք նաև ուսուցանենք և ցուցադրենք տեխնոլոգիաների արդար օգտագործումը աճող սերնդին և նախազգուշացնենք դրա հետ կապված վտանգների և դրանց կործանարար օգտագործման մասին: Սոցիալական լրատվամիջոցներինավետարանի ոսպնյակներով նայելը կարող է կանխել մեր կյանքի հոգևոր խավարումը։
Հպարտություն
Այժմ եկեք անդրադառնանք հպարտության դարավոր գայթակղության քարին։ Հպարտությունը հակադիր է խոնարհությանը, որը Տիրոջ «կամքին հնազանդվելու ցանկությունն է»։ Երբ հպարտ ենք, մենք միտում ունենք փառքը մեզ վերագրելու, ոչ թե ուրիշներին կամ Տիրոջը: Հպարտությունը մրցակցական է․ այն ձգտում է ձեռք բերել ավելին և ենթադրում է, որ մենք ավելի լավն ենք, քան ուրիշները: Հպարտությունը հաճախ առաջացնում է բարկության և ատելության զգացում․ այն դրդում է ոխ պահել կամ չներել։ Ինչևէ, հպարտությունը կարելի է հաղթահարել Քրիստոսանման հատկանիշով՝ խոնարհությամբ։
Ընտանիքի անմիջական անդամների ու հարազատների միջև, հատկապե՛ս ընտանիքի անմիջական անդամների ու հարազատների միջև, նույնիսկ ամուսինների ու կանանց միջև կապերը, խոնարհության դեպքում զարգանում են, իսկ հպարտության դեպքում՝ փակուղում հայտնվում։
Տարիներ առաջ մանրածախ վաճառքի մեծ ցանցի մի գործադիր տնօրեն ինձ կանչեց, որպեսզի խոսի իր ընկերության մասին, որը վաճառում էին իր մրցակիցներից մեկին: Նա և գլխավոր գրասենյակի աշխատակազմից շատերը չափազանց անհանգստացած էին, որ կարող էին կորցնել իրենց աշխատանքը։ Իմանալով, որ ես լավ ծանոթ եմ ձեռք բերող ընկերության ղեկավարության հետ, նա հարցրեց, թե արդյոք չէի ներկայացնի ու երաշխավոր կանգնեի նրա համար, նույնիսկ նրա համար հանդիպում կազմակերպեի: Ապա ավարտեց հետևյալ կատակով․ «Գիտե՞ս ասացվածքը։ Հեզերը տեղ չունեն արևի տակ»։
Ես հասկացա, որ նրա ասածը ավելին էր, քան հումորը։ Ես ընդունեցի հումորը։ Սակայն կար մի կարևոր սկզբունք, ինչը զգացի, որ կիրառելի էր տվյալ դեպքում։ Ես պատասխանեցի․ «Իրականում այդպես չի ասված։ Փաստորեն, ամենևին հակառակն է։ «Հեզերը կժառանգեն երկիրը» , – այդպես է ասված»։
Եկեղեցում ունեցած իմ փորձառության, ինչպես նաև մասնագիտական ողջ կարիերայի ընթացքում իմացած ամենավսեմ, առավել արդյունավետ մարդկանցից ոմանք եղել են ամենահեզ ու խոնարհ մարդիկ։
Խոնարհությունն ու հեզությունը տեղավորվում են մի ձեռնոցում։Եկեք հիշենք, որ «ոչ մեկն ընդունելի չէ Աստծո առաջ, բացի հեզից և սրտով խոնարհից»:
Աղոթում եմ, որ ընդունելով խոնարհության առաքինությունը, մենք ջանանք խուսափել հպարտության հոգևոր խավարումից։
Վերջաբան
Ամփոփելով՝ արևի խավարումը, իրոք, բնության զարմանալի երևույթ է, որի ժամանակ համեմատաբար չնչին չափսի մի առարկա կարող է լիովին մարել արևի գեղեցկությունը, ջերմությունը և լույսը` առաջացնելով խավար ու սառնություն:
Նմանատիպ երևույթ կարող է տեղի ունենալ հոգևոր իմաստով, երբ փոքր ու աննշան հարցերը գրավում են մեր ուշադրությունն ու արգելափակում են Հիսուս Քրիստոսի ավետարանի գեղեցկությունը, ջերմությունն ու երկնային լույսը՝ փոխարինելով այն սառը մթությունով:
Արևի խավարման գոտում գտնվողների տեսողությունը պաշտպանելու համար նախատեսված ակնոցը կարող է կանխել հարատև վնասից և նույնիսկ կուրությունից: Ավետարանի սկզբունքների ու արարողությունների մասին գիտելիքից ու վկայությունից բաղկացած ավետարանի ակնոցը ցույց է տալիս ավետարանի մի հեռանկար, ինչը կարող է պաշտպանություն ապահովել մի մարդու, ով հոգևոր խավարում է ապրում։
Եթե դուք հայտնաբերել եք մի բան, որը սահմանափակում է ավետարանի լույսն ու ուրախությունը ձեր կյանքում, ես հրավիրում են նայել նրան ավետարանի հեռանկարով։ Նայեք նրան ավետարանի ոսպնյակներով և աչալուրջ եղեք, թույլ չտալով, որ կյանքի աննշան ու անկարևոր բաները փակեն երջանկության մեծ ծրագրի ձեր հավերժական տեսադաշտը: Մի խոսքով՝ թույլ մի տվեք, որ կյանքի հոգսերըստվերեն երկնային լույսը։
Վկայություն
Բերում եմ իմ վկայությունը, որ անկախ նրանից, թե ինչն է մեզ խանգարում տեսնել ավետարանի լույսը, լույսը դեռ իր տեղում է։ Ջերմության, ճշմարտության ու պայծառ լույսի այդ աղբյուրը Հիսուս Քրիստոսի ավետարանն է։ Ես վկայում եմ սիրառատ Երկնային Հոր, Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի և Նրա Որդու դերի մասին՝ որպես մեր Փրկիչ ու Քավիչ։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: