Ընկեր
Ո՞վ է Եսայիան
Մարտ 2024


«Ո՞վ է Եսայիան» Ընկեր, մարտ 2024, 24-25։

Սովորեք Մորմոնի Գրքի մասին

Ո՞վ է Եսայիան

Մորմոնի Գրքում մենք կարդում ենք Եսայիա անունով մի մարդու խոսքերը։ Եսայիան Հին Կտակարանի մարգարե էր։ Նա ապրել է Հիսուս Քրիստոսի ծնունդից շատ առաջ։

Նկար
alt text

Եսայիան ուսուցանել է Հիսուս Քրիստոսի կյանքի մասին։ Նա ասել է, որ Հիսուսը խաղաղություն կբերի աշխարհին։ Նա ուսուցանել է, որ Հիսուսը կմահանա, հարություն կառնի և մի օր նորից երկիր կվերադառնա։

Նկար
alt text

Հարյուրավոր տարիներ անց Նեփին գրեց Եսայիայի խոսքերը Մորմոնի Գրքում, որպեսզի ուսուցանի մեզ Հիսուս Քրիստոսի մասին։ Երբ Հիսուսն այցելեց նեփիացիներին, Նա կիսվեց Եսայիայի խոսքերով։ Նա հրավիրեց մեզ ուսումնասիրել դրանք։ Երբ մենք ուսումնասիրում ենք Եսայիայի խոսքերը, կարող ենք զգալ Փրկչի սերը և ավելի մոտենալ Նրան։

Սուրբ գրությունների մարտահրավեր

  • Կարդացեք 2 Նեփի 19.6։ Հիսուսի քանի՞ անուն է տրված այս հատվածում։

  • Ո՞ր թռչունը հայտնվեց՝ ցույց տալով, որ Սուրբ Հոգին եղել է Փրկչի մկրտության ժամանակ։ Հուշում. 2 Նեփի 31․8

  • Ո՞վ է հարություն առնելու։ Հուշում. Ալմա 11․44

Ես կարողանում եմ կարդալ Մորմոնի Գիրքը

Կարդալուց հետո գունավորեք նկարի մի մասը։ Դուք կարող եք կարդալ այս սուրբ գրությունները, որոնք Եկ, հետևիր ինձ ծրագրի յուրաքանչյուր շաբաթվա ընթերցանության ցանկում են։

Նկար
Պատմություն PDF

Նկարները՝ Բեն Սիմոնսենի