Ընկեր
Ի՞նչ է Սուրբ Զատիկը
Մարտ 2024


«Ի՞նչ է Սուրբ Զատիկը» Ընկեր, մարտ 2024, 46-47։

Ավետարանի հիմունքները

Ի՞նչ է Սուրբ Զատիկը

Նկար
alt text

Սուրբ Զատիկը Հիսուս Քրիստոսի մասին մտածելու հատուկ ժամանակ է։

Սուրբ Զատկին մենք հիշում ենք, որ Հիսուսը գիտի, թե մենք ինչ ենք զգում։ Նա զգացել է մեր ցավերն ու տխրությունը։

Հիսուսը մահացավ խաչի վրա, որովհետև Նա սիրում է մեզ։ Նրա մարմինը դրվեց գերեզմանում։

Երեք օր անց գերեզմանը դատարկ էր։ Հիսուսը նորից ապրեց։ Մենք դա անվանում ենք Հարություն։

Հիսուսի շնորհիվ մենք բոլորս կրկին կապրենք մահից հետո: Մենք կարող ենք սեր զգալ Երկնային Հոր և Հիսուսի կողմից ամեն օր, ոչ միայն Սուրբ Զատիկին։