Ընկեր
Հիսուս Քրիստոսն ապրում է
Մարտ 2024


«Հիսուս Քրիստոսն ապրում է», Ընկեր, մարտ 2024, 2-3։

Առաջին Նախագահությունից

Հիսուս Քրիստոսն ապրում է

Հատվածներ հետևյալ ելույթներից․ «Որպեսզի Նրա Հոգին ձեզ հետ լինի», Լիահոնա, մայիս 2018, 86-89, և «Նա հարություն առավ», Լիահոնա, ապրիլ 2013, 4-5։

Նկար
alt text

Տարվա այս ժամանակն օգնում է մեզ հիշել Փրկչի զոհաբերությունը և Նրա հարությունը գերեզմանից։

Մի անգամ Երուսաղեմում ես կնոջս հետ կանգնած էի մի գերեզմանի մուտքի մոտ։ Ներսում՝ պատի մոտ, տեսանք մի քարե նստարան։

Սակայն մի այլ պատկեր եկավ մտքիս։ Ես մտածեցի Մարիամի մասին՝ դատարկ գերեզմանի մոտ կանգնած։ Նա արտասվում էր, քանի որ Փրկիչը մահացել էր։ Նա չգիտեր, թե որտեղ էր Նրա մարմինը։

Այնուհետև «հետ շրջվեց ու տեսավ Հիսուսին կանգնած, սակայն չհասկացավ, որ Հիսուսն է» (Հովհաննես 20․14)։ Մարիամը կարծեց, թե Նա պարտիզպանն էր։

«Հիսուսն ասաց նրան. «Մարիամ» (Հովհաննես 20․16)։ Այժմ Մարիամը ճանաչեց Նրան։ Նա գիտեր, որ Հիսուսը հարություն էր առել։

Քանի որ Հիսուս Քրիստոսը հաղթեց մահին, Երկնային Հոր բոլոր զավակները հարություն կառնեն այնպիսի մարմնով, որը երբեք չի մահանա։

Ես շնորհակալ եմ մեր Երկնային Հորը՝ Իր Սիրելի Որդու պարգևի համար։ Ես երախտապարտ եմ, որ Նա քավեց մեր մեղքերը և բարձրացավ Հարությամբ: Ես վկայում եմ, որ Հիսուսը հարություն առած Քրիստոսն է, մեր Փրկիչը և մեր կատարյալ օրինակը։

Սուրբ Զատիկի պատմության անիվը

Կտրեք շրջանները և առաջին շրջանը դրեք մյուսի վրա։ Կենտրոնում մի անցք բացեք և դրանք ամրացրեք քորոցով։ Այնուհետև շրջեք վերևի շրջանը՝ Զատիկի պատմությունը պատմելու համար։

Սուրբ Զատիկի պատմությունը

  1. Հիսուսը Երուսաղեմ եկավ Ծաղկազարդի օրը (տես Մարկոս 11․7-11

  2. Հիսուսն Իր աշակերտներին տվեց հաղորդությունը (տես Մատթեոս 26․26-28

  3. Հիսուսն աղոթեց Գեթսեմանի այգում (տես Մարկոս 14․32-36

  4. Հիսուսը մահացավ մեզ համար խաչի վրա (տես Ղուկաս 23.46

  5. Նրա մարմինը գերեզմանում մնաց երեք օր (տես Մատթեոս 27․59-64

  6. Հիսուսը կրկին ապրեց։ Եվ Նա ապրում է այսօր։ (Տես Մատթեոս 28․6-9։)

Նկար
Պատմություն PDF

Նկարը՝ Ալիսա Թալենթի