Ընկեր
Հիսուսի հետևորդները Պապուա Նոր Գվինեայում
Մարտ 2024


«Հիսուսի հետևորդները Պապուա Նոր Գվինեայում», Ընկեր, մարտ 2024, 6-7։

Հիսուսի հետևորդները Պապուա Նոր Գվինեայում

Էրվինի մասին

Նկար
alt text

Տարիքը. 7

Ապրելու վայրը. Պապուա Նոր Գվինեայի կենտրոնական նահանգ

Լեզուները. անգլերեն և տոկ պիսին (Tok Pisin)

Նպատակները. 1) Դառնալ օդաչու։ 2) Լինել միսիոներ։

Նախասիրությունները. պարել և ձուկ բռնել

Ընտանիքը. մայր, հայր, երեք ավագ եղբայր և մեկ ավագ քույր

Ինչպե՞ս է Էրվինը հետևում Հիսուսին

Նկար
alt text

Էրվինը հետևում է Հիսուսին՝ օգնելով իր քաղաքի տարեցներին։ Նա օգնում է մաքրել նրանց բակը և ուտելիք է տանում նրանց։ «Ես ինձ երջանիկ եմ զգում, երբ օգնում եմ նրանց։ Ես ցանկանում եմ ավելի շատ օգնել», - ասում է նա։

Էրվինը հետևում է Հիսուսին նաև աղոթելով Երկնային Հորը։ «Երբ ես աղոթում եմ, զգում եմ, որ Աստված ինձ հետ է», - ասում է նա։

Էրվինը աղոթում էր Երկնային Հորը և խնդրում էր, որ օգնի իր ընտանիքին հավերժ միասին լինել։ Էրվինը և իր ընտանիքը գնացին Տոնգայի տաճար՝ կնքվելու որպես ընտանիք։ Նա ասում է. «Ես զգացի Հոգին տաճարի ներսում։ Այնտեղ շատ խաղաղ էր ու հանգիստ»։

Ի՞նչ է սիրում Էրվինը

Մորմոնի Գրքի պատմություն․ Երբ Նեփին նավ կառուցեց (տես 1 Նեփի 17-18)

Ընտանեկան ավանդույթ․ Գյուղում հավաքվել ողջ ընտանիքով և միասին ճաշել

Միրգը. Խնձոր

Գույնը. կարմիր

Երեխաների միության երգը՝ «Աստծո զավակն եմ» (Children’s Songbook, 2)

Նկար
alt text

Էրվինը և նրա ընտանիքը Նուկուալոֆայի (Տոնգա) տաճարի մոտ։

Նկար
Պատմություն PDF

Նկարները՝ Մինա Փրայսի