Ընկեր
Ողջույններ Պապուա Նոր Գվինեայից
Մարտ 2024


«Ողջույններ Պապուա Նոր Գվինեայից» Ընկեր, մարտ 2024, 8-9։

Ողջույններ Պապուա Նոր Գվինեայից

Իմացեք Երկնային Հոր զավակների մասին, որոնք ապրում են ամբողջ աշխարհում:

Պապուա Նոր Գվինեան երկիր կղզի է Խաղաղ օվկիանոսում։ Այն ընդգրկում է Նոր Գվինեա կղզու կեսը։ Այնտեղ բնակվում է ավելի քան 8 միլիոն մարդ։

Լեզուներ

Նկար
alt text

Պապուա Նոր Գվինեան ավելի շատ լեզուներ ունի, քան աշխարհի ցանկացած երկիր՝ մոտ 840 լեզու։

Հավաքատներ

Նկար
alt text

Պապուա Նոր Գվինեայում հաճախ են ջրհեղեղներ տեղի ունենում։ Ուստի, եկեղեցու շենքերն այնտեղ կառուցված են ցցերի վրա։ Երբ ջրհեղեղ է լինում, անդամները կարող են թիավարել իրենց նավակները մինչև դուռը։

Ջունգլիների թռչուններ

Նկար
alt text

Դրախտի թռչունները ջունգլիների ամաչկոտ թռչուններն են։ Արուները շատ գեղեցիկ ու գունեղ թևեր ունեն։ Երկրի դրոշի վրա դրախտի Ռագիանա թռչունն է։

Երգի փառատոններ

Նկար
alt text

Պապուա Նոր Գվինեայի ցեղերը հավաքվում են երգելու, պարելու, ավանդույթներով կիսվելու և ընկերներ ձեռք բերելու համար։ Ամեն տարի 100-ից ավելի ցեղեր հավաքվում են երգի փառատոնի շրջանակներում։

Նկար
Պատմություն PDF

Նկարները` Ժեն Լիուի