Ընկեր
Լավ օրինակ
Մարտ 2024


«Լավ օրինակ», Ընկեր, մարտ 2024, 32։

Ընկեր լինենք «Ընկեր» ամսագրին

Լավ օրինակ

Հեյլի Յանսի հետ ունեցած հարցազրույցից։

Ես Եկեղեցու անդամ չեմ եղել մանուկ հասակում։ Ես մկրտվել եմ այն ժամանակ, երբ չափահաս և գործարար մարդ էի։

Հայրս նույնպես գործարար էր։ Նա շատ անհանգստացավ, երբ ես միացա Եկեղեցուն։ Նա ասաց․ «Դու այլևս ալկոհոլ չես օգտագործում։ Դժվար կլինի այն հանդիպումների ժամանակ, որտեղ բոլորը միասին խմում են»։

Սակայն ես չէի անհանգստանում։ Ես որոշեցի, որ երբ ինչ-որ մեկն ինձ ալկոհոլ առաջարկի, ես կասեմ. «Ոչ, շնորհակալություն»։ Ապա կպատվիրեմ որևէ այլ բան։

Անցան տարիներ, և ես բազմիցս այդ կերպ վարվեցի։ Որոշ ժամանակ անց գործընկերներս նկատել էին դա։ Եթե ինձ ալկոհոլ էին առաջարկում, նրանք ասում էին. «Մաթիասը չի խմում։ Նրան ուրիշ բան բերեք»։ Նրանցից շատերը դադարեցին ալկոհոլ պատվիրել։ «Ես նույնպես չեմ ուզում», - ասում էին նրանք։

Մի անգամ որոշ այցելուներ եկան հանդիպման։ Միայն նրանք էին ալկոհոլ խմում։

Նրանք ինձ հարցրին. «Ինչո՞ւ ոչ ոք ալկոհոլ չի խմում։ Նրանք բոլորը ձեր եկեղեցու անդա՞մ են»։

«Ոչ»,- ասացի ես։

Ես իմ գործընկերներին չեմ քարոզել Իմաստության խոսքի մասին։ Ես ուղղակի ամուր էի իմ համոզմունքներում, և նրանք նկատեցին իմ օրինակը։

Դուք նույնպես կարող եք լավ օրինակ լինել։ Ուրիշները կնկատեն, երբ դուք ընտրեք ճիշտը։ Դուք պարզապես կարող եք օգնել նրանց ավետարանով ապրելու միջոցով։

Նկար
alt text

Նկարները` Մաթ Սմիթի