Սեմինարիա
Գործք Առաքելոց 6–9


Գործք Առաքելոց 6–9

Ակնարկ

Ստեփաննոսն Աստծո զորությամբ մեծ հրաշքներ էր գործում, սակայն հրեաները նրան քարկոծեցին Հիսուս Քրիստոսի մասին վկայելու համար: Փիլիպպոսը եթովպացի մի մարդու այնպես էր ուսուցանել Հիսուսի մասին, որ նա հավատաց և մկրտվեց: Երբ Սավուղը գնաց Դամասկոս՝ հալածելու Սրբերին, Հիսուսը հայտնվեց նրա առաջ (Գործք Առաքելոց 9.3-5): Այնուհետև Հիսուսն օգնեց Անանիային տեսնել Սավուղին այնպես, ինչպես Ինքն էր նրան տեսել:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տվյալները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

Գործք Առաքելոց 6–7

Դասի նպատակը. Այս դասը կարող է օգնել ուսանողներին խորհել, թե իրենք ինչպես կարող են օրհնել ուրիշներին՝ ձգտելով հետևել Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին, նմանվել Նրանց և վկայել Նրանց մասին:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողերին առաջարկեք վերհիշել Երեխաների և երիտասարդների ծրագրի շրջանակներում դրած իրենց նպատակները և մտածել, թե ինչպես կարող են ավելի շատ նմանվել Փրկիչին:

  • Նկար. Ստեփանոսի նկարը

  • Առցանց ուսուցանման առաջարկ. Երբ ուսանողներին առաջարկեք դերախաղով ցույց տալ, որ ծխի խորհրդի անդամ են, մեկ կամ երկու ուսանողի նշանակեք որպես խորհրդի պատասխանատու և խնդրեք նրանց ապահովել բոլորի մասնակցությունը: Եթե մի քանի խորհուրդ կազմելն ավելի արդյունավետ լինի, կարող եք խորհուրդներից յուրաքանչյուրին տեղավորել քննարկման սենյակում:

Գործք Առաքելոց 8

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է ուսանողներին օգնել խորհել, թե նրանք ինչպես կարող են օգտագործել սուրբ գրությունները, որպեսզի օգնեն ուրիշներին հավատալ Հիսուս Քրիստոսին և գալ Նրա մոտ:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել, թե որ հոգևոր գործիքները կամ ունակություններն են նրանց օգնել ավելի լավ հասկանալ ավետարանը: Դասի ընթացքում նրանք հնարավորություն կունենան կիսվելու իրենց գաղափարներով:

  • Առարկաներ. Մուրճ և մեխեր, պտուտակահան և պտուտակներ, կամ այլ գործիքներ

  • Առցանց ուսուցման առաջարկ. Երբ ուսանողներն ուսումնասիրեն Եսայիա 53.39 հատվածները և պատասխանեն դրանց վերաբերող երկու հարցերին, նրանք կարող են այդ հատվածները բեմադրել դասարանով: Ստանձնեք ներքինիի դերը և դասարանին խնդրեք օգնել ձեզ հասկանալ այս հատվածները: Հորդորեք մի քանի ուսանողների կիսվել իրենց մտքերով:

Գործք Առաքելոց 8․1-3, 9․1-20

Դասի նպատակը. Այդ դասի նպատակն է օգնել ուսանողներին խորհել այն մասին, թե Տերն ինչ է անում, որպեսզի օգնի նրանց ավելի լավը դառնալ և փորձել հասկանալ, թե Նա ինչ է կամենում, որ նրանք անեք:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ խոսել այն մասին, թե Հիսուս Քրիստոսն ինչպես է հրավիրում և օգնում մեզ փոխվել:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Ուսանողներից մեկին առաջարկեք կլոր քար բերել դասարան: Դասի սկզբում ուսանողներին խնդրեք գլորել այդ քարը այնպես, որ դասարանը տեսնի դա: Այնուհետև տվեք դասի առաջին երկու հարցերը:

Գործք Առաքելոց 9․10-31

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին տեսնել այն ներուժը, որը Տերն է տեսնում ուրիշների մեջ՝ անկախ նրանց թուլություններից և անցյալ սխալներից:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք խորհել հետևյալ հարցի շուրջ. «Ինչպե՞ս կարող են փոխվել ընտանիքիս կամ ընկերներիս հետ իմ հարաբերությունները, եթե ես տեսնեմ նրանց այնպես, ինչպես Փրկիչն է տեսնում»:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Դասի վերջում կան երեք հարցեր, որոնցից առաջինն է «Ի՞նչ կարող եք անել՝ մարդկանց Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսի աչքերով տեսնելու համար»: Կարող եք ցուցադրել բոլոր երեք հարցերը և ուսանողներին առաջարկել ընտրել մեկը և խորհել պատասխանի շուրջ: Այնուհետև մի քանի ուսանողների խնդրեք կիսվել իրենց հարցերով և պատասխաններով:

Վարդապետության սերտման կրկնություն 13

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին մտապահել սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները Նոր Կտակարանի վարդապետության սերտման հատվածների համար:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք անգիր անել վարդապետության սերտման հիմնական արտահայտությունները և սուրբ գրությունների հղումները իրենց համար հարմար ձևով: Կարող եք տրամադրել այս դասում ներառված աղյուսակը կամ առկայության դեպքում նրանց առաջարկել օգտագործել Վարդապետության սերտման հավելվածը:

  • Աղյուսակ. Վարդապետության սերտման աղյուսակ գրատախտակի կամ թերթիկի վրա

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք ուսանողներին առաջարկել պատկերներ նկարելու փոխարեն որոնել պատրաստի նկարներ: Այնուհետև առաջարկեք նրանց կիսվել իրենց էկրաններով՝ գտածը ցուցադրելու համար: Դասընկերները կարող են կռահել, թե վարդապետության սերտման որ հիմնական արտահայտությունները և հատվածներն են համապատասխանում նկարներին: