Սեմինարիա
Գործք Առաքելոց 8.1–3, 9.1–20


Գործք Առաքելոց 8.1–3, 9.1–20

«Տէր, ի՞նչ ես կամենում որ անեմ»

Նկար
Saul on the road to Damascus having a vision.

«Մեծ հալածանքի» (Գործք Առաքելոց 8․1) ժամանակ Սավուղը ներխուժում էր մարդկանց տները, ձերբակալում և բանտարկում էր նրանց, ովքեր հավատում էին Հիսուս Քրիստոսին (տես Գործք Առաքելոց 8․3): Երբ Սավուղը գնաց Դամասկոս՝ հալածելու Սրբերին, Հիսուս Քրիստոսը հայտնվեց նրա առաջ (Գործք Առաքելոց 9.3-5): Անչափ զարմացած Սավուղը հարցրեց Տիրոջը. «Ի՞նչ ես կամենում որ անեմ»: (Գործք Առաքելոց 9․6)։ Այդ դասի նպատակն է օգնել ձեզ խորհել այն մասին, թե Տերն ինչ է անում, որպեսզի օգնի ձեզ ավելի լավը դառնալ և փորձել հասկանալ, թե Նա ինչ է կամենում, որ դուք անեք:

Օգտվեք սուրբ գրությունների տարբեր պատմություններից Երբեմն սուրբ գրությունները պարունակում են նույն իրադարձությունը նկարագրող տարբեր պատմություններ: Հնարավորություն գտեք ուսանողներին առաջարկել ուսումնասիրել պատմություններից յուրաքանչյուրը և բացահայտել լրացուցիչ ճշմարտություններ, որոնք կարող եք սովորել դա անելիս: Հորդորեք նրանց հնարավորություններ փնտրել՝ դա իրենց անձնական ուսումնասիրության ժամանակ անելու համար:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ խոսել այն մասին, թե Հիսուս Քրիստոսն ինչպես է հրավիրում և օգնում մեզ փոխվել:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ուղղության փոփոխություն

Նկար
Back of young woman on soccer field, with soccer ball in hand, contemplating goal. (horiz)

Ուսանողներին առաջարկեք կլոր քար կամ գնդակ գլորել տափակ մակերեսով և տեսնել, թե այն ինչպես է փոխում իր ուղղությունը, երբ հարվածում է ուրիշ առարկայի:

  • Ի՞նչ է հարկավոր, որպեսզի քարը կամ գնդակը փոխեն իրենց ուղղությունը:

  • Համեմատելով գլորվող առարկան մարդու հետ՝ որո՞նք են այն պատճառները, որոնք կարող են դրդել որևէ մեկին ավելի լավը դառնալ և փոխել իրենց կյանքի ընթացքը: Ի՞նչ պատճառներներով նրանք կարող են դա չանել:

Ուսանողներին հնարավորություն տվեք գնահատել իրենց սեփական կյանքը: Հետևյալ պարբերությունը բացատրում է, թե դա ինչպես կարելի է անել: Ուսանողները կարող են իրենց օրագրերում պատասխանել հետևյալ հարցերից մի քանիսին:

Մտածեք ձեր կյանքի ուղղության մասին: Ինչպե՞ս եք զգում Տիրոջ սերը և համաձայնությունը: Արդյոք կա՞ն ուղղության այնպիսի փոփոխություններ, որոնք դուք կատարել եք Տիրոջ հրավերով: Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք հայտնություններ՝ այս հարցերին պատասխանելու համար:

«Սավուղ, Սավուղ, ինչո՞ւ ես ինձ հալածում»

Տերն օգնեց Սավուղ անունով մի մարդու փոխել իր կյանքը: Ի սկբանե Սավուղը փարիսեցի էր, ով «վնաս էր տալիս եկեղեցուն» ( Գործք Առաքելոց 8.3): Նա հավանություն տվեց աշակերտ Ստեփանոսի սպանությանը ( Գործք Առաքելոց 7.58 , 8.1 , 22.20) և «բանտն էր դնում եւ ժողովարաններումը ծեծում էր [Տիրոջը] հաւատացողներին» ( Գործք Առաքելոց 22.19):

Բաժանեք ձեր օրագրի մեկ էջը երկու մասի և մի մասը անվանեք «Տերն ինչպես օգնեց Սավուղին փոխվել» : Մյուս մասը անվանեք «Սավուղի պատասխանը Տիրոջը»:Կարդացեք Սավուղի՝ Դամասկոս ճամփորդության ժամանակ տեղի ունեցած փորձառությունների մասին մեկ կամ մի քանի պատմություն, և լրացրեք ձեր աղյուսակը գտած նյութերով:

Կարող եք ուսանողներին բաժանել փոքր խմբերի, որտեղ յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք կարդալ մեկ պատմություն: Նրանք կարող են միասին հավաքել իրենց գտածները Սավուղի փորձառության յուրաքանչյուր պատմության մասին: Ուսանողներին փոքր խմբերի բաժանելիս նկատի ունեցեք նրանք կարիքներն ու կարողությունները: Ուսանողներին միավորեք խմբերի մեջ, որպեսզի կարողանաք բարելավել ուսումնական փորձառությունը բոլորի համար:

Եթե ուսանողները օգնության կարիք ունենան՝ «խթանին քացի տալ» արտահայտությունը հասկանալու համար ( Գործք Առաքելոց 9.5) օգտվեք դասի «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնում գտնվող բացատրությունից:

Գործք Առաքելոց 9.3-20 (Ղուկասը գրում է Սավուղի դարձի մասին)

Գործք Առաքելոց 22.6-16 (Սավուղը պատմում է ուրիշներին իր դարձի պատմությունը)

Գործք Առաքելոց 26.12-20 (Սավուղը Ագրիպպաս թագավորին պատմում է իր դարձի պատմությունը)

Կարող եք նաև դիտել «Դամասկոս տանող ճանապարհը» տեսանյութը (5:21) ChurchofJesusChrist.org կայքում:

Նկար
Back of young woman on soccer field, with soccer ball in hand, contemplating goal. (horiz)

Առաջարկեք մի քանի ուսանողների կիսվել իրենց գտածով: Կարող եք լրացուցիչ հարցեր տալ, օրինակ՝ Տերն ի՞նչ գիտեր Սավուղի մասին և այն մասին, թե նա ով կարող էր դառնալ: Տերն ինչպե՞ս խոնարհեցրեց Սավուղին: Տերն ո՞ւմ ուղարկեց Սավուղին օգնելու համար: Ինչո՞ւ:

Ձեր օրագրում գրածի հիման վրա մտածեք, թե ինչ ճշմարտություններ կամ դասեր եք սովորել այս պատմությունից:

Մի քանի ուսանողի առաջարկեք կիսվել իրենց սովորած ճշմարտություններով: Այս պատմությունն ուսումնասիրելիս կարող եք կենտրոնանալ հետևյալ ճշմարտության վրա. Հիսուս Քրիստոսը կարող է օգնել մեզ փոխվել և հասնել այն ներուժին, որը Նա տեսնում է մեր մեջ:

Տերը ցանկանում է, որ մենք փոխվենք

Մի պահ մտածեք մի ծանոթ մարդու մասին, ով փոխվել է Հիսուս Քրիստոսի ազդեցության շնորհիվ:

Կարող եք կիսվել, թե ինչպես եք դարձի եկել դեպի Տեր Հիսուս Քրիստոսը: Կարող եք ուսանողներին խնդրել նաև զեկուցել դասին իրենց պատրաստության մասին:

  • Ձեր կարծիքով, Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս է ազդել այդ մարդու վրա:

Այդպիսի փոփոխության օրինակ տեսնելու համար դիտեք «Նրա շնորհը. Փոփոխությունը հնարավոր է Քրիստոսի շնորհիվ» տեսանյութը (3:29)՝ ուշադրություն դարձնելով, թե Տերն ինչպես է օգնել Քեննի անունով մարդուն փոխել իր կյանքի ընթացքը: Տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

Նկար
Back of young woman on soccer field, with soccer ball in hand, contemplating goal. (horiz)

Սավուղի համար, ով հաճախ հիշատակվում է իր լատինական Պողոս անունով ( Գործք Առաքելոց 13.9), Տիրոջ ուղղորդումներին հետևելը նշանակեց կյանքի ամբողջական փոփոխություն: Պողոսը դադարեց հալածել քրիստոնյաներին և դարձավ Հիսուս Քրիստոսի հզոր աշակերտը: Որպես միսիոներ՝ Պողոսը ճամփորդեց բազմաթիվ երկրներ և քաջալերող ու ուսուցանող նամակներ գրեց Սրբերին: Այդ նամակներից 14-ը ընդգրկված են Նոր Կտակարանում (տես Սուրբ գրքերի ուղեցույց, « Պողոս », scriptures.ChurchofJesusChrist.org կամ Աստվածաշնչի բառարան, « Պողոս »): Հիսուս Քրիստոսին հետևելու Պողոսի որոշումը շարունակում է օրհնել անթիվ մարդկանց առ այսօր:

Կարող եք ցուցադրել Պողոսի կյանքի տեղեկատվական պաստառը և ուսանողներին առաջարկել կրկնել այն: Պողոսի կյանքը և գրությունները ուսումնասիրելու ընթացքում օգտակար կլինի ժամանակ առ ժամանակ անդրադառնալ այդ տեղեկատվական պաստառին:

Նկար
New Testament Seminary Teacher Manaul - 2023

Տերը տեղյակ է մեր մասին և հրավիրում է մեզ փոխել մեր կյանքը: Դրանք կարող են լինել ինչպես մեծ, այսպես էլ փոքր փոփոխություններ:

Բաժանեք ձեր օրագրի մեկ էջը երկու մասի և մի մասն անվանեք «Տերն ինչպես է օգնում ինձ փոխվել», իսկ մյուս մասը անվանեք «Իմ պատասխանը Տիրոջը»: Խորհեք հետևյալ հարցերի շուրջ, որպեսզի կարողանաք պատասխանել «Տերն ինչպես է օգնում ինձ փոխվել» վերնագրի տակ:

  • Չնայած Տերը չի հայտնվել ձեզ տեսանելի կերպարանքով, Նա ի՞նչ է արել կամ ի՞նչ է անում, որպեսզի օգնի ձեզ դրական փոփոխություններ կատարել ձեր կյանքում:

  • Ո՞ւմ է նա ուղարկել, որպեսզի օգնի ձեզ ավելի լավը դառնալ:

«Իմ պատասխանը Տիրոջը» վերնագրի տակ գրեք, թե ինչպես կցանկանայիք պատասխանել ձեզ ավելի լավը դարձնելու Տիրոջ ջանքերին

Օգտակար կլինի ուսանողներին ասել, որ ապագա դասերից մեկի ժամանակ նրանք հնարավորություն կունենան խորհել Տիրոջը պատասխանելու իրենց ջանքերի շուրջ և գնահատել իրենց անձնական աճը:

Ուսանողներին վկայեք, որ Տերը կօգնի նրանց փոխվել և հասնել այն ներուժին, որը Նա տեսնում է նրանց մեջ, եթե նրանք խոնարհաբար պատասխանեն Նրա հրավերին:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Գործք Առաքելոց 9․5 : Ի՞նչ է նշանակում «խթանին քացի տալ»

Սուր նիզակը կամ փայտը հաճախ օգտագործվում է կենդանիներին հրելու և առաջ մղելու համար: Այն կենդանիները, որոնք քացի են տալիս առաջ գնալու փոխարեն, կարող են իրենց վնաս պատճառել: Այս նմանությունն օգտագործելով՝ Տերը օգնեց Սավուղին տեսնել, որ Իր դեմ պայքարելով, Սավուղը միայն ավելի շատ ցավ է պատճառելու ինքն իրեն:

Ի՞նչ փոփոխություններ է Տերն ինձ խնդրելու, որ կատարեմ

Քույր Բեքի Քրեյվենը՝ Երիտասարդ կանանց գերագույն նախագահության երկրորդ խորհրդականը, ուսուցանել է.

Նկար
Sister Rebecca L. Craven, second counselor, Young Women general presidency. Official Portrait as of October 2018.

Այդ տարբերությունը կարող է անդրադառնալ մեր մտքերի, արարքների և մեր ընտրած ուղու վրա։ Յուրաքանչյուրիս համար կատարած Իր անգին վճարի դիմաց Տերը մեզանից սրտի փոփոխություն է խնդրում։ Փոփոխությունը, որը Նա պահանջում է մեզանից, Նրա օգտի համար չէ, այլ՝ մեր։

(Բեքի Քրեյվեն, «Պահեք տարբերությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 58)

Ես ի՞նչ պետք է հասկանամ իմ ընտրությունների և կյանքիս ուղղության մասին

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.

Նկար
Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Աստված այնքան շատ չի մտածում այն մասին, թե որտեղ եք դուք եղել, որքան այն մասին, թե որտեղ եք դուք հիմա, և որտեղ եք ցանկանում լինել Նրա օգնությամբ:

(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Լավագույնը դեռ պիտի լինի», Ensign, հունվար 2010, 27)

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է.

Նկար
Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Սատանան ցանկանում է, որ մենք մտածենք, որ երբ մեղք ենք գործում, մենք անցնում ենք «կետը, որից հետադարձ ուղի չկա», այսինքն, որ շատ ուշ է փոխել մեր ուղղությունը: …

Քրիստոսը եկավ մեզ փրկելու: Եթե մենք սխալ ուղի ենք բռնում, Հիսուս Քրիստոսի Քավությունը մեզ հավաստիացում է տալիս, որ … [Ա] ապահով վերադարձը հնարավոր է, եթե մենք հետևենք մեր փրկության համար տրված Աստծո ծրագրին: …

Հիսուս Քրիստոսի Քավության պարգևը միշտ և ցանկացած վայրում մեզ ապաշխարության և ներման օրհնություններ է տալիս: Այդ պարգևի շնորհիվ մենք բոլորս ունենք մեղքի աղետալի ճանապարհից ապահով հետդարձի հնարավորություն:

(Դիտեր F. Ուխդորֆ, «Ապահով վերադարձի կետ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 99, 101)

Օժանդակ ուսումնական վարժություններ

Վերակառուցում և Տիրոջ՝ փոխվելու հրավերը

Որպեսզի ուսանողներին օգնեք ճանաչել Տիրոջ օգնությամբ իրենց կյանքում փոփոխություն կատարելու կարիքը, կարող օգտագործել որևէ համանմանություն: Կարող եք կարդալ Նախագահ Նելսոնի «Բարի գալուստի ուղերձը» ելույթը, որտեղ նա Սոլթ Լեյք Սիթի տաճարի շուրջը կատարվող վերակառուցումը համեմատում է Փրկիչի՝ «փոխվելու, աճելու և մաքրվելու» հրավերի հետ (տես Լիահոնա, մայիս 2021, 6-7): Հետևյալ հարցերը կարող են ուսանողներին օգնել հիշել, թե նրանք ինչպես են փոփոխություներ կատարել կամ ինչպես կարող են փոփոխություններ կատարել.

Տերն ինչպե՞ս է արդեն օրհնել ձեզ՝ Իրեն հետևելու նպատակով կատարած ձեր փոքր քայլերի արդյունքում:

Նախագահ Նելսոնն ի՞նչ է ասել, որը կարող է օգնել ձեզ տեսնել, թե դուք ինչպես կարող եք փոխել ձեր կյանքը:

Հիսուս Քրիստոսի շնորհիվ կատարված փոփոխությունների օրինակներ

Ահա մի քանի լրացուցիչ օրինակներ, թե մարդիկ ինչպես են փոխվել՝ ընդունելով Հիսուս Քրիստոսի՝ Իրեն հետևելու հրավերը:

Երիտասարդ տղամարդը մկրտվեց, և նկատելով նրա փոփոխությունը, նրա ամբողջ ընտանիքը նույնպես ընդունեց Հիսուս Քրիստոսի հրավերը (տես Սեմ Լոֆգրան և Անելիզ Գարդիներ, «Փոխվելու Նրա օրինակը», New Era, օգոստոս 2020):

Խուան Մենդոսան դատարկություն է զգացել և փորձել է լցնել այն՝ հետևելով Սուրբ Հոգու հուշումներին: Դա Խուանին օգնեց ճանաչել Տիրոջը և Նրան ծառայելու ցանկություն զգալ: Կարող եք ցուցադրել «Գործեք ոգեշնչմամբ. Խուան Մենդոսա» տեսանյութը (3:52) ChurchofJesusChrist.org կայքում:

Դոմինիկ Ստիլը զգացել է Տիրոջ ազդեցությունը և Նրա օգնությամբ ամբողջապես փոխել է իր կյանքի ընթացքը: Նկատի ունեցեք, որ այս օրինակը ներառում է ինքնասպանության զգայուն թեման: Կարող եք ցուցադրել «Գտեք Քրիստոսին դժվարին պահերին» տեսանյութը (4:35) ChurchofJesusChrist.org կայքում: