Սեմինարիա
Գործք Առաքելոց 9.10–31


Գործք Առաքելոց 9.10–31

«Նա ինձ համար ընտրուած անոթ է, որ իմ անունը տանէ»

Նկար
Christ commands Ananias to find Saul and give him sight so that he can preach of Christ.

Երբ տեսիլքի միջոցով Տերը խնդրեց Անանիային գտնել և օրհնել Սավուղին, Անանիան սկզբում երկմտում էր, քանի որ լսել էր, թե «որչափ չարիք [Սավուղն] արաւ» (Գործք Առաքելոց 9.13): Հիսուս Քրիստոսն օգնեց Անանիային տեսնել Սավուղին այնպես, ինչպես Ինքն էր նրան տեսել: Այս դասի նպատակն է օգնել ձեզ տեսնել այն ներուժը, որը Տերն է տեսնում ուրիշների մեջ՝ անկախ նրանց թուլություններից և անցյալ սխալներից:

Կիրառեք սկզբունքները և վարդապետությունըդասարանում: Եթե ուսանողները հավատքով գործեն ավետարանի վարդապետությունը և սկզբունքները կիրառելիս Սուրբ Հոգին կվկայի նրանց այդ ճշմարտությունների մասին (տես Հովհաննես 7.17): Ուսանողներին հնարավորություններ տվեք կիրառել դա դասարանում, որպեսզի Սուրբ Հոգին կարողանա այդ ճշմարտությունները ավելի խորը պահել նրանց սրտերի մեջ:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք խորհել հետևյալ հարցի շուրջ. «Ինչպե՞ս կարող են փոխվել ընտանիքիս կամ ընկերներիս հետ իմ հարաբերությունները, եթե ես տեսնեմ նրանց այնպես, ինչպես Փրկիչն է նրանց տեսնում»:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Բանտարկյալները և ընձառյուծները

Մի ամերիկացի բանտապետի, ով ջանք չէր խնայում բանտում մարդկանց ուղղելու համար, մի անգամ ասացին. «Դու պետք է իմանաս, որ ընձառյուծները չեն փոխում իրենց բծերը»: (տես Թոմաս Ս.) Monson, “See Others as They May Become,” Ensign or Liahona, Nov. 2012, 69).

  • Ձեր կարծիքով, այդ մարդն ի՞նչ նկատի ուներ իր այդ դիտողությամբ:

  • Դուք երբևէ տեսե՞լ եք կամ զգացե՞լ եք նմանատիպ վերաբերմունք:

Բանտապետը պատասխանեց. «Բայց ես ընձառյուծների հետ չէ, որ գործ ունեմ: Ես գործ ունեմ մարդկանց հետ, իսկ մարդիկ փոխվում են ամեն օր» (“See Others as They May Become,” 69)։

  • Ինչո՞ւ է կարևոր հավատալ, որ մարդիկ կարող են փոխվել: Ի՞նչն է խանգարում, որ մենք հավատանք դրան:

Այսօրվա դասի ընթացքում մենք կհամեմատենք մարդկանց կարծիքը Սավուղի մասին Փրկիչի կարծիքի հետ: Սավուղը դաժանաբար հետապնդում էր այն տղամարդկանց և կանանց, ովքեր հետևում էին Հիսուս Քրիստոսին: Տեսեք, թե ինչ կարող եք սովորել Փրկիչից այն մասին, թե ինչպես եք վերաբերվում ինքներդ ձեզ և ուրիշներին:

Հիսուս Քրիստոսը պատասխանեց Սավուղի աղոթքներին

Փրկիչը հայտնվեց Սավուղին, երբ նա գնում էր Դամասկոս՝ ձերբակալելու Քրիստոսի Եկեղեցու անդամներին: Այդ փորձառությունը կուրացրեց Սավուղին: Երեք օր նա ոչինչ չէր ուտում և չէր խմում, միայն աղոթում էր Աստծուն օգնության համար (տես Գործք Առաքելոց 9.1–9 11):

Կարդացեք Գործք Առաքելոց 9.10-12-ը ՝ փնտրելով, թե Աստված ինչպես պատասխանեց Սավուղի աղոթքին:

  • Ինչ եք նկատել այս հատվածներում, որը ձեզ կարևոր է թվացել:

  • Ձեր կարծիքով, Աստված ինչո՞ւ մարդ ուղարկեց Սավուղին օգնելու համար՝ նրա կուրությունը ինքնուրույն վերացնելու փոխարեն:

Կարդացեք Գործք Առաքելոց 9.13-15-ը և գտեք, թե ինչով էին տարբերվում Սավուղի մասին Անանիայի և Տիրոջ կարծիքները: (Կարևոր է իմանալ, որ Անանիայի տեղեկությունները Սավուղի մասին ճշգրիտ էին [տես Գործք Առաքելոց 8.3 , 9.1-2 ]):

Ձեր օրագրում նկարեք մի պարզ նկար, որը ներկայացնում է Սավուղին: Պատկերի մի կողմում գրեք մի արտահայտություն, որը ամփոփում է, թե ինչ կարծիք ունեին Անանիան և ուրիշները Սավուղի մասին: Մյուս կողմում գրեք մի արտահայտություն, որը կամփոփի Տիրոջ կարծիքը:

Անանիան վստահում էր Տիրոջ կարծիքին: Կարդացեք Գործք Առաքելոց 9.17-20 հատվածները և տեսեք, թե ինչ պատահեց հաջորդիվ:

Կարող եք դիտել «Դամասկոս տանող ճանապարհը» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում 1:55-ից մինչև 5:21-ը:

Կարող եք դադարեցնել տեսանյութը 4:14-ին: Ուսանողներին հարցրեք, թե նրանց կարծիքով, Անանիան ինչ տեսավ Տիրոջ օգնությամբ: Ուսանողները կարող են հասկանալ, որ Տերը բացեց Սավուղի աչքերը, բայց նաև օգնեց Անանիային տեսնել Սավուղին նոր և դրական ձևով:

Կարող եք ուսանողներին առաջարկել կարդալ Գործք Առաքելոց 26.16-18-ը և տեսնել, որ Տերը ցանկանում էր ուղարկել Սավուղին ուրիշների մոտ, որպեսզի նա բացի նրանց աչքերը և առաջնորդի նրանց Փրկիչի մոտ:

Ուսանողներին առաջարկեք կիսվել Սավուղի իրենց նկարներով և համեմատել իրենց արտահայտությունները՝ նրան նկարագրելու համար:

  • Ձեր կարծիքով, ի՞նչն է կարևոր Սավուղի մասին Հիսուսի կարծիքի մեջ: Ինչո՞ւ:

  • Ի՞նչ սկզբունքներ կարող ենք իմանալ Հիսուս Քրիստոսի մասին այս պատմությունից:

Ուսանողները կարող են բացահայտել մի քանի սկզբունքներ, այդ թվում այն, որ Տերը տեսնում է մեզ այնպիսին, ինչպիսին մենք կարող ենք դառնալ, Հիսուս Քրիստոսն օգնում է մեզ տեսնել ուրիշներին հավերժության հեռանկարով , և Տերը գթասիրտ է և մեզ թույլ է տալիս փոխվել ու հետևել Իրեն: Կարող եք գրատախտակին գրել ուսանողների կողմից նշված սկզբունքները և քննարկել, թե այդ սկզբունքներն ինչու են նշանակալից նրանց համար:

Հիսուս Քրիստոսը կարող է օգնել մեզ տեսնել ուրիշներին Իր աչքերով

Մի պահ մտածեք, թե դուք ինչպես եք վերաբերվում այն մադկանց, ում հետ պարբերաբար շփվում եք: Կարդացեք մարդկանց հետևյալ ցուցակը և երկու բառով նկարագրեք ձեր կարծիքը յուրաքանչյուրի մասին:

Ծնող

Եղբայր կամ քույր

Ուսուցիչ

Ընկեր

Դուք

Այլ սուրբ գրությունները և մարգարեների խոսքերը կարող են մեզ օգնել ավելի լավ հասկանալ, թե Երկնային Հայրը և Փրկիչը ինչպես են վերաբերվում յուրաքանչյուր անհատի: Կարդացեք Ա Թագավորաց 16.7 , Վարդապետություն և Ուխտեր 18.10-13 և Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերը:

Նկար
Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

«Եկեք այնպիսին, ինչպիսին կաք», - սիրող Հայրն ասում է մեզանից յուրաքանչյուրին, բայց ավելացնում է. «Մի պատրաստվեք մնալ այնպիսին, ինչպիսին կաք»: Մենք ժպտում ենք և հիշում, որ Աստված վճռական է, որ մեզ դարձնի ավելին, քան մենք պատկերացնում ենք, որ կարող ենք լինել:

(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Երգած և չերգած երգերը» Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 51)

Հիմնվելով ձեր սովորածի վրա՝ վերադարձեք մարդկանց նախորդ ցուցակին և նորից երկու բառով նկարագրեք նրանցից յուրաքանչյուրին այնպես, ինչպես Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն են նրանց տեսնում:

  • Ի՞նչ կարող եք անել՝ մարդկանց Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի աչքերով տեսնելու համար:

  • Ինչո՞ւ կարող է դժվար լինել մշտապես ուրիշներին տեսնել Փրկիչի աչքերով:

  • Ինչո՞ւ արժե փորձել ուրիշներին տեսնել Փրկիչի աչքերով:

Նույնիսկ, եթե մարդ փոխվել է՝ ընտրելով հետևել Հիսուս Քրիստոսին, երբեմն դժվար է հավատալ, որ նա իսկապես փոխվել է: Որոշ մարդկանց համար դժվար էր հավատալ, որ Սավուղը, ով հետապնդում էր քրիստոնյաներին, Հիսուս Քրիստոսի աշակերտն էր դարձել:

Կարդացեք Գործք Առաքելոց 9.20-22, 26-27-ը՝ փնտրելով մարդկանց արձագանքն այն լուրին, որ Սավուղը սկսել էր քարոզել Հիսուս Քրիստոսի ավետարանը:

  • Ի՞նչ եք նկատել մարդկանց արձագանքի մասին:

  • Ի՞նչ կարող ենք սովորել Բառնաբասի օրինակից:

Գրանցեք այն, ինչ ցանկանում եք անել կամ հիշել այսօրվա ուսումնասիրության արդյունքում: Դա կարող է ներառել Տիրոջ օրինակով մարդկանց վերաբերվելու ջանքեր:

Վկայեք, որ Հիսուս Քրիստոսն ի զորու է օգնել մեզ և ուրիշներին փոխվել: Ուսանողներին առաջարկեք տեսնել իրենց և ուրիշներին այնպես, ինչպես Փրկիչն է տեսնում մեզ:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Գործք 9.15-17 : Ուրիշներին Երկնային Հոր օրինակով վերաբերվելն ինչպե՞ս կարող է մեծացնել մեր հնազանդությունը

Երեց Դեյլ Գ. Ռենլանդը Տասներկու Առաքյալների Քվորումից կիսվել է հետևյալ պատմությամբ՝ այս հարցը պարզաբանելու համար.

Նկար
Official portrait of Elder Dale G. Renlund of the Quorum of the Twelve Apostles, January 2016.

Մի քանի տարի առաջ մի հոյակապ երիտասարդ՝ Կուրտիս անունով, կանչվեց միսիա ծառայելու: Նա այնպիսի միսիոներ էր, որի համար ամեն միսիայի նախագահ աղոթում է: Նա կենտրոնացած էր և աշխատում էր տքնաջանորեն: Մի անգամ նրան զուգընկեր նշանակեցին մի ընկերակից միսիոների, ով հասուն չէր, շփվող չէր և այնքան էլ խանդավառ չէր աշխատանքն անելիս:

Մի օր, երբ նրանք վարում էին իրենց հեծանիվները, Կուրտիսը հետ նայեց և տեսավ, որ զուգընկերը, չգիտես ինչու, իջել էր հեծանիվից և քայլում էր: Կուրտիսը լուռ արտահայտեց իր վրդովմունքը Աստծուն. ինչ գործ էր ծանրաբեռնված լինել մի զուգընկերոջով, որին ստիպված էր քարշ տալ իր հետ՝ ինչ-որ բանի հասնելու համար: Քիչ անց Կուրտիսը մի խորը տպավորություն զգաց, կարծես Աստված ասում էր նրան. «Գիտե՞ս Կուրտիս, իմ համեմատ դուք երկուսդ էլ այդքան տարբեր չեք»:

(Դեյլ Գ. Ռենլանդ, «Վերջին Օրերի Սրբերը շարունակում են ճիգ թափել», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 58)

Գործք 9.26-27 : Ինչպե՞ս կարող եմ օգնել մեկին, ով ցանկանում է փոխվել

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը Տասներկու Առաքյալների Քվորումից բացատրել է.

Նկար
Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Թույլ տվեք մարդկանց ապաշխարել։ Թույլ տվեք, որ մարդիկ աճեն։ Հավատացեք, որ մարդիկ կարող են փոխվել և ավելի լավը դառնալ։ Սա հավա՞տք է: Այո՜: Սա հո՞ւյս է: Այո՜: Սա գթությո՞ւն Է: Այո՜: Եվ ամենից կարևորը գթությունն է՝ Քրիստոսի մաքուր սերը: Եթե ինչ-որ բան թաղված է անցյալում, թող թաղված մնա: Մի վերադարձեք ավազի դույլիկով և լողափի շերեփիկով, որպեսզի այդ բանը հանեք և ուրիշի վրա գցելով, ասեք. «Հե՛յ, Հիշո՞ւմ ես սա »: Շրմփ:

Գիտե՞ք ինչ կլինի: Ի պատասխան՝ այդ մարդը կարող է մի զզվելի բան հանել ձեր աղբակույտից և ասել. «Այո, ես հիշում եմ: Իսկ դու հիշո՞ւմ ես սա»: Շրմփ:

Եվ արդյունքում բոլորը կեղտոտ, դժբախտ և վիրավորված կլինեն, այնինչ մեր Երկնային Հայրը մաքրության, բարության, երջանկության և բժշկման կոչ է անում:

Անցած կյանքով ապրելը, ներառյալ անցած սխալներով, պարզապես ճիշտ չէ։ Դա Հիսուս Քրիստոսի ավետարանն է:

(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Լավագույնը դեռ պիտի լինի», Ensign, հունվար 2010, 26 -27)

Օժանդակ ուսումնական վարժություն

Ինչ բառեր ենք օգտագործում՝ ինքներս մեզ նկարագրելու համար

Ուսանողներին առաջարկեք պատկերացնել, որ նրանք առաջին անգամ են հանդիպել որևէ մեկին: Խնդրեք նրանց մտածել երկու բառ, որոնցով այդ մարդը կնկարագրեր իրեն: Այնուհետև ուսանողներին խնդրեք մտածել, թե ինչ բառեր կօգտագործեին իրենց ճանաչող մարդիկ և, ի վերջո, Հիսուս Քրիստոսը: Ուսանողներին առաջարկեք քննարկել այս հարցը. Որքանո՞վ կտարբերվեր աշխարհը այսօրվա աշխարհից, եթե մենք տեսնեինք մարդկանց այնպես, ինչպես Փրկիչն է նրանց տեսնում: