Սեմինարիա
Գործք Առաքելոց 6–7


Գործք Առաքելոց 6–7

Ստեփաննոսը ծառայում էր Քրիստոսի նման

Նկար
Young man and young woman helping an elderly woman with her groceries.

Աղքատներին և կարիքավորներին օգնելը միշտ եղել է Քրիստոնյա լինելու մի կարևոր մաս: Երբ այրիները անտեսվեցին, առաքյալները ընտրեցին Ստեփաննոսին և վեց այլ մարդկանց՝ նրանց կարիքները հոգալու համար: Դժբախտաբար, չնայած Ստեփաննոսն Աստծո զորությամբ մեծ հրաշքներ էր գործում, հրեաները նրանց քարկոծեցին Հիսուս Քրիստոսի մասին վկայելու համար: Ուսումնասիրելիս խորհեք, թե ինչպես կարող եք օրհնել ուրիշներին՝ ձգտելով հետևել Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին, նմանվել Նրանց և վկայել Նրանց մասին:

ՆմանվենքԵրկնային Հորըև Հիսուս Քրիստոսին: Ուսանողներին օգնեք սուրբ գրություններում բացահայտել Քրիստոսանման հատկանիշներ, գործողություններ և մոտեցումներ: Օգնեք նրանց տեսնել, թե զարգացնելով այդ մոտեցումներն ու հատկանիշները և կատարելով այդ գործողությունները, ինչպես կարող են ավելի նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք վերհիշել Երեխաների և երիտասարդների ծրագրի շրջանակներում դրած իրենց նպատակները և մտածել, թե ինչպես կարող են ավելի շատ նմանվել Փրկիչին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Համառոտ բացատրեք, թե որն է ծխի խորհուրդը և նշեք խորհրդի անդամներից մի քանիսին (եպիսկոպոս, Սփոփող միության նախագահ, երեցների քվորումի նախագահ, Երիտասարդ կանանց գերագույն նախագահ, Երեխաների միության նախագահ, ծխի և միսիայի ղեկավար և այլն): Դասարանը բաժանեք մի քանի ծխի խորհուրդների (կախված ուսանողների թվից) և ուսանողներից յուրաքանչյուրին տվեք հատուկ կոչում: Խորհուրդներից յուրաքանչյուրին տվեք հետևյալ սցենարը և առաջարկեք նրանց քննարկել, թե ինչով կարող են օգնել: Օգտակար կլինի, եթե սցենարը ամփոփեք գրատախտակին:

Ծխի խորհուրդը հատուկ կոչումներ ունեցող անդամների խումբ է (եպիսկոպոս, Սփոփող միության նախագահ, երեցների քվորումի նախագահ, Երիտասարդ կանանց գերագույն նախագահ, Երեխաների միության նախագահ և այլն), ովքեր պարբերաբար հանդիպում են՝ իրենց ծխի տարբեր իրավիճակներն ու մարտահրավերները քննարկելու համար: Պատկերացրեք, որ ձեր ծխում կամ ճյուղում հանդիպել եք հետևյալ իրավիճակին. Լիդիա անունով միայնակ մայրը ունի 16-ամյա տղա, 7-ամյա աղջիկ և 6 ամսական երեխա: Լիդիան այս շաբաթ վիրահատվելու է և պետք է մնա հիվանդանոցում հինգ օր: Ծխի խորհրդի տարբեր անդամները ինչպե՞ս կարող են օգնել այս ընտանիքին:

Ուսանողներին առաջարկեք կիսվել, թե ծխի խորհրդի որոշ անդամներ ինչպես կարող են օգնել այս իրավիճակում:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ են կարևոր ծխի խորհուրդները կամ այլ նմանատիպ կազմակերպությունները:

  • Ի՞նչ կարող են զգալ նրանք, ովքեր աջակցություն են ստանում ծխի խորհրդից կամ նմանատիպ խմբից:

Կարդացեք Գործք Առաքելոց 6.1-ը՝ փնտրելով, թե վաղ շրջանի Եկեղեցին ինչ խնդիրներ է ունեցել:

Քանի որ այրիները չափազանց աղքատ էին կամ Եկեղեցու աջակցության կարիքն ունեին, Տասներկուսի անդամները այնքան ժամանակ էին տրամադրում նրանց օգնելուն, որ չէին հասցնում քարոզել ավետարանն այնպես, ինչպես Փրկիչն էր նրանց խնդրել:

Կարդացեք Գործք Առաքելոց 6.2-8-ը և բացահայտեք, թե Տասներկուսի անդամներն ինչ լուծում գտան:

  • Եկեղեցու և ծխի խորհուրդների այսօրվա կոչումները որքանո՞վ են նման վաղեմի առաքյալների կողմից առաջարկած լուծմանը:

  • Երբ կարդում եք այն յոթ մարդկանց մասին, ովքեր ընտրվել էին առաքյալներին օգնելու համար, ինչպիսի՞ Քրիստոսանման հատկանիշներ եք նրանց մոտ նկատում:

  • Ձեր կարծիքով, այս հատկանիշներից յուրաքանչյուրն ինչպե՞ս կարող է օգնել և օրհնել կարիքի մեջ գտնվող մարդկանց:

Այս հատվածներում մենք կարող ենք բացահայտել հետևյալ ճշմարտությունը. Երբ մենք զարգացնում ենք Քրիստոսանման հատկանիշներ, մենք սկսում ենք ավելի լավ ծառայել և օրհնել կարիքի մեջ գտնվող մարդկանց:

  • Հիսուս Քրիստոսն ի՞նչ լրացուցիչ հատկանիշներ ունի, որոնք օգնել են Նրան ծառայել կարիքավորներին:

Մի պահ խորհեք, թե որքան լավ եք դուք զարգացրել այդ Քրիստոսանման հատկանիշները: Արդյո՞ք այդ հատկանիշներից որևէ մեկը առնչվում է Երեխաների և երիտասարդների ծրագրի շրջանակներում դրված ձեր անձնական նպատակներից որևէ մեկ հետ: Եթե այո, ապա ձեր օրագրում գրեք, թե ձեզ որքանով է հաջողվում զարգացնել այդ հատկանիշը: Եթե ոչ, ձեր օրագրում ծրագիր կազմեք այն մասին, թե ինչ եք անելու՝ ձեզ մոտ այդ Քրիստոսանման հատկանիշը զարգացնելու և կարիքավորներին ավելի լավ ծառայելու և օրհնելու համար:

Ստեփաննոսի վկայությունը և մարտիրոսությունը

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին (1915–1985) գրել է.

Նկար
Head and shoulders portrait of Elder Bruce R. McConkie.

Մեծ գործերը հեշտ չեն իրականցվում: Երկիրը ցնցող իրադարձությունները բախվում են դիմադրության սարերին:

(Բրյուս Ռ. Մակքոնկի, «Հազար տարին մեկ կամ երկու անգամ», Ensign, նոյեմբեր 1975, 18)

Երեց Մակքոնկիի հայտարարությունը վերաբերում է Ստեփաննոսին: Չնայած նա «մեծ մեծ հրաշքներ եւ նշաններ էր անում ժողովրդի մէջ, … վերկացան ոմանք այն ժողովարանից… եւ վիճաբանում էին [նրա] հետ» ( Գործք Առաքելոց 6.8-9): Ստեփաննոսը կանգնեց հրեական խորհրդի առաջ և կեղծ վկայության զոհ դարձավ:

Ստեփաննոսը հրեական առաջնորդներին պատմեց այն մասին, թե հրեաների քանի սերունդներ չեն ընդունել Սուրբ Հոգուն և մերժել ու սպանել են Աստծո կողմից ուղարկված մարգարեներին: Այնուհետև Ստեփաննոսը վկայեց, որ այդ ապստամբ մոտեցումները շարունակվում էին կիրառվել, և որ մարդիկ սպանեցին նույնիսկ Հիսուս Քրիստոսին՝ Աստծո Որդուն (տես Գործք Առաքելոց 7.51-52):

Կարդացեք Գործք Առաքելոց 7.54-60-ը՝ փնտրելով, թե Ստեփաննոսն ինչպես գործեց՝ չնայած բարկությանն ու դիմադրությանը:

Կարող եք ցուցադրել «Ստեփաննոսի մարտիրոսությունը» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում՝ 3:25-5:34-ը: Նկատի ունեցեք, որ ուսանողներից ոմանք կարող են հուզվել՝ պատկերացնելով, թե ինչպես են Ստեփաննոսին քարկոծել:

Եթե այս տեսանյութը չի օգտագործվում, կարող եք ցուցադրել հետևյալ պատկերը:

Նկար
This painting depicts the stonong of Stephen as described in Acts 7:54-60. From a reclining position Stephen acknowledges through gesture the presence of the Father and the Son who stand in white at the top of the painting in the opened heavens. Those stoning Stephen do so with hatred and gross violence. Saul holds the garments of two of them. Two priests with indifferent looks stand to the right. The painting is signed, “Walter Rane.”
  • Ի՞նչն առավել տպավորեց ձեզ Ստեփաննոսի մարտիրոսության մասին այս պատմության մեջ:

Ուսանողները կարող են տալ տարբեր պատասխաններ: Աղոթելով մտածեք, թե ինչ լրացուցիչ հարցեր կարող են օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ նյութը, ինչպես օրինակ՝

  • Ստեփաննոսն ինչպե՞ս է օրհնվել՝ չնայած նրան սպանեցին: Ձեր կարծիքով, նա ինչո՞ւ ստացավ այդ տեսիլքը:

  • Ստեփաննոսի տեսիլքն ի՞նչ է ուսուցանում մեզ Երկնային Հոր և Նրա սիրելի Որդու մասին:

  • Ստեփաննոսն ինչո՞վ էր նման Հիսուս Քրիստոսին, նույնիսկ այդպիսի ահավոր ընդդիմության պարագայում:

Ինչպես ցույց է տալիս Ստեփաննոսի մարտիրոսությունը, լավ մարդիկ և լավ գործերը հաճախ են հանդիպում «դիմադրության սարերի»:

  • Ինչպե՞ս է սա գործել ձեր կյանքում:

Ստեփաննոսի նման դուք նույնպես կարող եք հանդիպել դիմադրության և նույնիսկ հալածանքի՝ Փրկիչի և Նրա ավետարանի մասին ձեր համոզմունքներով և վկայությամբ կիսվելիս: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.

Նկար
Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Ես դիմում եմ բոլորին և հատկապես՝ Եկեղեցու երիտասարդությանը, որ եթե դուք դեռ չեք կանչվել, ապա մի օր կկանչվեք` պաշտպանելու ձեր հավատը կամ, հավանաբար, դիմանալու անձնական անարգանքի՝ պարզապես այն բանի համար, որ դուք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եք: Այդպիսի պահերը ձեզանից կպահանջեն՝ ինչպես քաջություն, այնպես էլ բարեկրթություն:

(Jeffrey R. Holland, “The Cost—and Blessings—of Discipleship,” Ensign or Liahona, May 2014, 6)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ արժե վկայել Երկնային Հոր ու Հիսուս Քրիստոսի մասին և պաշտպանել Նրանց:

  • Ձեր կարծիքով, Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը ինչպե՞ս կարող են ձեզ օգնել, երբ դուք հալածվում եք՝ Նրանց մասին վկայելու և Նրանց պաշտպանելու համար:

Մի պահ խորհեք, թե դուք ինչպես կարող եք այս շաբաթվա ընթացքում վկայել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին և պաշտպանել Նրանց:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Գործք Առաքելոց 6․1–6 Այսօր ո՞վ է կանչված՝ աջակցելու առաքյալներին աշխարհիկ հարցերում

Ճիշտ, ինչպես Տերը կանչեց յոթ արժանավոր տղամարդկանց, որպեսզի աջակցեն Տասներկուսին Եկեղեցու աշխարհիկ կարիքները հոգալու համար, ինչպես գրված է Գործք Առաքելոց գրքում, այնպես էլ Տերն այսօր կանչել է Նախագահող Եպիսկոպոսությանը, որպեսզի աջակցեն Տասներկուսին՝ Եկեղեցու աշխարհիկ կարիքները հոգալու համար։ Նախագահող Եպիսկոպոսը և նրա երկու խորհրդականները ծառայում են Առաջին Նախագահության ղեկավարությամբ, որպեսզի վերահսկեն Եկեղեցու աշխարհիկ գործերը։ Ծոմի նվիրատվությունները կազմում են այս ծրագրի հիմնական մասը և ժամանակավորապես ապահովում են աղքատների կենսական կարիքները ողջ աշխարհում։ (Լրացուցիչ տեղեկությունների համար տես «Նախագահող Եպիսկոպոսություն» թեման newsroom.ChurchofJesusChrist.org-ում։)

Արդյոք ես կհալածվե՞մ կամ ստիպված կլինե՞մ պաշտպանել իմ հավատքը

Դիտեք «Աշակերտ լինելու գինը և օրհնությունները» (ChurchofJesusChrist.org կայքում) 1:01-2:31-ը կամ կարդացեք ստորև ներկայացված հայտարարությունը:

//media.ldscdn.org/webvtt/general-conference/april-2014-general-conference/2014-04-1020-elder-jeffrey-r-holland-en.vtt

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը Տասներկու Առաքյալների Քվորումից օրինակ է բերել մի մարդու, ով հալածվել է՝ Քրիստոսի մասին վկայելիս:

Նկար
Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Մի քույր միսիոներ վերջերս գրել էր ինձ. «Ես և զուգընկերս տեսանք քաղաքի հրապարակում նստարանին նստած մի մարդու, ով ուտում էր իր նախաճաշը: Երբ մոտեցանք, նա աչքերը բարձրացրեց և տեսավ մեր միսիոներական անվանապիտակները: Սարսափելի հայացքով նա վեր ցատկեց և բարձրացրեց ձեռքը, որ ինձ հարվածի: Ես ճիշտ պահին խույս տվեցի, նա միայն հասցրեց իր ուտելիքը ամբողջովին թքել ինձ վրա և սկսեց հայհոյել մեզ ամենասոսկալի բառերով: Մենք հեռացանք՝ առանց որևէ բան ասելու: Ես փորձում էի սրբել ուտելիքը երեսիցս, երբ զգացի կարտոֆիլի պյուրեն հարվածեց գլխիս հետևի մասից: Երբեմն դժվար է լինել միսիոներ, որովհետև հենց այդ պահին ես ցանկացա հետ գնալ, բռնել այդ փոքրամարմին մարդուն և ասել՝ «ՆԵՐԻՐ ԻՆՁ»: Բայց ես չարեցի»:

Այս նվիրված միսիոներին ես ասում եմ, սիրելի՛ զավակ, դու քո իսկ խոնարհ ձևով մտել ես նշանավոր կանանց և տղամարդկանց մի շրջանակի մեջ, ինչպես Մորմոնի Գրքի մարգարե Հակոբն է ասել, ովքեր. «ըմբռնեցին Քրիստոսի մահը, և կրեցին նրա խաչը, և տարան աշխարհի ծաղրը» [Հակոբ 1.8]:

(Jeffrey R. Holland, “The Cost—and Blessings—of Discipleship,” Ensign or Liahona, May 2014, 6)

Օժանդակ ուսումնական վարժություններ

Տեսանյութ. «Շերին ցանկանում էր մեղմացնել տառապանքը. Նրա ձեռքերը»

Կարող եք ցուցադրել «Շերին ցանկանում էր մեղմացնել տառապանքը. Նրա ձեռքերը» տեսանյութը (4:17) և ուսանողներին առաջարկել ուշադրություն դարձնել, թե ծառայության շնորհիվ դայակն ինչ սովորեց ավելի Քրիստոսանման դառնալու մասին: Տեսանյութը դիտելուց հետո տվեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ Քրիստոսանման հատկանիշներ եք տեսնում Շերիի մոտ:

  • Ինչպես նրանք, ովքեր օրհնվեցին Ստեփաննոսի ծառայության շնորհիվ, որքանո՞վ էին կարևոր այդ հատկանիշները այն մարդկանց համար, որոնց ծառայում և օրհնում էր Շերին:

  • Շերիի՝ իր մորը անցյալում ծառայելու փորձառությունն ինչպե՞ս օգնեց նրան ավելի Քրիստոսանման դառնալ իր սիրո և ծառայության մեջ:

Աստվածագլխում կան երեք առանձին անձնավորություններ

Երբ ուսանողները կարդան Ստեփաննոսի տեսիլքի մասին, հարցրեք, թե այն ինչ է ուսուցանում Աստվածագլխի մասին: Այս պատմությունից մենք կարող ենք սովորել հետևյալ ճշմարտությունը. Երկնային Հայրը, Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին երեք տարբեր և առանձին անձնավորություններ են: Այնուհետև ուսանողները կարող են ուսումնասիրել «Աստվածագլուխ» գրառումը Թեմաների ուղեցույցում կամ Սուրբ գրքերի ուղեցույցում և գտնել խաչաձև հղումներ, որոնք կարող են օգնել նրանց ավելի լավ հասկանալ վարդապետությունը: Ուսանողները կարող են նաև գրանցել իրենց օրագրերում, թե ինչպես կպատասխանեին մեկին, ով պնդում է, որ Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը նույն Էակն են: