Սեմինարիա
Գործք Առաքելոց 8


Գործք Առաքելոց 8

Փիլիպպոսն ուսուցանում է մի եթովպացի մարդու

Նկար
Philip (New Testament figure) teaching the gospel to an Ethiopian as they ride in a chariot. Another man is pictured driving the horses and chariot. A lake or river can be seen beside of the road they are riding on. Scriptural Reference: Acts 8:26-39

Փիլիպպոսը եռանդուն և հավատարիմ միսիոներ էր, ով Տիրոջ հրամանով անապատ գնաց: Սուրբ Հոգին նրան տարավ եթովպացի մի մարդու մոտ, ով իր կառքում նստած կարդում էր սուրբ գրությունները: Երբ Փիլիպպոսը հարցրեց, թե նա արդյոք հասկանում է կարդացածը, նա պատասխանեց. «Ի՞նչպէս կ’կարողանամ, եթէ մէկը չ’առաջնորդէ ինձ»: (Գործք Առաքելոց 8․31): Քանի որ Փիլիպպոսր հասկանում և սիրում էր սուրբ գրությունները, նա կարողացավ այնպես ուսուցանել եթովպացի մարդուն Հիսուս Քրիստոսի մասին, որ նա հավատաց և մկրտվեց: Գործք Առաքելոց 8.26-40 հատվածներն ուսումնասիրելիս մտածեք, թե դուք ինչպես կարող եք օգտագործել սուրբ գրությունները, որպեսզի օգնեք ուրիշներին հավատալ և գալ Հիսուս Քրիստոս մոտ:

Օգտագործեք ժամանակակից մարգարեների խոսքերը: Ժամանակակից մարգարեները հաճախ օգտագործում են սուրբ գրությունների պատմությունները՝ այդ պատմությունների սկզբունքները և վարդապետությունն ուսումնասիրելու համար: Ուսանողներին առաջարկեք ուսումնասիրել ժամանակակից մարգարեների խոսքերը, որպեսզի նրանք կարողանան բացահայտել և հասկանալ սուրբ գրությունների վարդապետությունը և սկզբունքները և սովորեն, թե ինչպես կարելի է կիրառել այդ ճշմարտություններն իրենց կյանքում:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել, թե որ հոգևոր գործիքները կամ ունակություններն են օգնել նրանց ավելի լավ հասկանալ ավետարանը: Դասի ընթացքում նրանք հնարավորություն կունենան կիսվելու իրենց գաղափարներով:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Օգտագործեք ճիշտ գործիքները

Կարող եք մուրճ կամ պտուտակահան բերել դասարան կամ ցուցադրել այդ գործիքների նկարները: Ուսանողներից մեկին առաջարկեք ցուցադրել, թե ինչպես պետք է ճիշտ օգտագործեք այդ գործիքը: Այնուհետև ուսանողներին հարցրեք, թե ինչ կպատահեր, եթե նրանք փորձեին մեխ խփել կամ պտուտակ հանել առանց այդ գործիքների:

Գործիքների ճիշտ օգտագործումը կարող է ձեզ օգնել ավելի արագ կառուցել կամ վերանորոգել որևէ բան: Պատկերացրեք, թե որքան դժվար կլիներ կառուցել կամ վերանորոգել որևէ բան առանց ճիշտ գործիքների: Մտածեք, թե ինչի համար են օգտագործվում հետևյալ գործիքները:

Նկար
Hammer
Նկար
Saw
Նկար
Combination Wrench (english)
  • Ե՞րբ են այս գործիքները օգտակար:

  • Ինչպե՞ս կարող եք դրանք արդյունավետ օգտագործել:

Նմանապես որոշակի գործիքներ կամ ունակություններ կարող են օգտագործվել՝ Փրկիչին հետևելու և Նրա ավետարանով ապրելու մեր ցանկությունը կառուցելու կամ նորոգելու համար:

Երբ ուսանողները պատասխանեն հետևյալ հարցերին, հորդորեք նրանց հիշել նախօրոք պատրաստված գաղափարները: Համոզվեք, որ կիսվելը շատ ժամանակ չի պահանջում:

  • Որո՞նք են այն հոգևոր գործիքները կամ ունակությունները, որոնք ձեզ օգնել են ավելի լավ հասկանալ ավետարանը:

  • Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս գործիքները՝ որևէ մեկին Փրկիչի մոտ հրավիրելու համար:

Այդ գործիքներից մեկը Հիսուս Քրիստոսի մասին ուսուցանող և վկայող սուրբ գրությունները հասկանալու և օգտագործելու մեր կարողությունն է: Մի պահ մտածեք, թե որքան հարմարավետ եք ձեզ զգում, երբ օգտագործում եք սուրբ գրությունները՝ ուրիշներին Հիսուս Քրիստոսի մոտ հրավիրելու համար: Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը՝ հասկանալու համար, թե դուք ինչպես կարող եք ավելի լավ օգտագործել սուրբ գրությունները՝ ուրիշներին Փրկիչի մոտ բերելու համար:

Փիլիպպոսն անապատ կանչվեց

Գործք Առաքելոց 8-րդ գլուխը ներկայացնում է Փիլիպպոսի որոշ փորձառություններ: Փիլիպպոսը յոթ եղբայրներից մեկն է, ում առաքյալները կանչել էին իրենց ծառայելու (տես Գործք Առաքելոց 6.3-6): Աճող հալածանքից փախչելու համար Փիլիպպոսը Երուսաղեմից գնաց Սամարիա, որտեղ նա շարունակեց կիսվել ավետարանով: Քահանայության միջոցով նա հրաշքներ էր գործում, բժշկում բազմաթիվ մարդկանց և «Քրիստոսին քարոզում էր նորանց» (տես Գործք Առաքելոց 8.5-8): Հետևյալ պատմությունը ուսումնասիրելիս ուշադիր եղեք, թե Փիլիպպոսն ինչ գործիքներ է օգտագործել՝ Տիրոջ կողմից անսպասելի հանձնարարված գործում հաջողության հասնելու համար:

Եթե ուսանողներից մի քանիսը դժվարանան ինքնուրույն կարդալ սուրբ գրություններից երկար հատվածներ, կարող եք բարձրաձայն կարդալ հետևյալ հատվածները դասարանով կամ զույգերով:

Կարդացեք Գործք Առաքելոց 8.26-39 հատվածները և պատկերացրեք այդ պատմությունում նկարագրված իրադարձությունները: Կարող եք գրքում նշել այն խոսքերն ու արտահայտությունները, որոնք նշանակալից են ձեզ համար: (Նկատի ունեցեք, որ ներքինին վստահված ծառա է և Եսայասը մարգարե Եսայիայի հունական անունն է):

Խնդրեք մի քանի ուսանողների կիսվել նշված բառերով և արտահայտություններով և նշել, թե դրանք ինչպես են օգնում նրանց ճանաչել պատմության դասերը: Խորհեք հետևյալ հարցերը տալու մասին, որպեսզի օգնեք ուսանողներին խորացնել իրենց հասկացողությունը.

Դուք կարող եք գրել (կամ խնդրել, որ ուսանողները գրեն) բացահայտած դասերը գրատախտակին:

  • Տերն ինչպե՞ս օգնեց Փիլիպպոսին: Ինչո՞ւ է կարևոր հետևել Տիրոջ հուշումներին, երբ մենք փորձում ենք օգնել ուրիշներին գալ Նրա մոտ:

  • Փիլիպպոսն ինչպե՞ս կարողացավ օգտագործել սուրբ գրությունների իր գիտելիքները՝ եթովպացուն Հիսուս Քրիստոսի մասին ուսուցանելու համար:

  • Այս պատմության մեջ ի՞նչ դասեր են առանձնանում ձեզ համար:

Այս պատմության մեջ դուք կարող եք բացահայտել հետևյալ սկզբունքը. Երբ մենք հասկանում ենք սուրբ գրությունները և ուսուցանում ենք Փրկիչի մասին դրանց օգնությամբ, մենք կարող ենք օգնել ուրիշներին գալ Նրա մոտ:

Կախված ուսանողների կարիքներից, հետևյալ վարժությունը կարող է փոխարինվել օժանդակ ուսումնական վարժությունով այն մասին, թե Փիլիպպոսն ինչպես արձագանքեց Սուրբ Հոգու հուշումներին:

Օգտագործեք սուրբ գրությունները՝ Հիսուս Քրիստոսի մասին ուսուցանելու համար

Երբ եթովպացին հարցրեց, թե արդյոք իր կարդացած սուրբ գրությունը մարգարե Եսայիայի մասին էր, «թէ մի ուրիշի» մասին, սուրբ գրությունների իմացությունը Փիլիպպոսին թույլ տվեց անմիջապես «այս գրքիցը սկսած՝ Յիսուսն աւետարանեց նորան» ( Գործք Առաքելոց 8.34-35):

Եթովպացու կարդացած հատվածը գտնվում է Եսայիա 53-րդ գլխում և իրենից ներկայացնում է Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին մի գեղեցիկ մարգարեություն: Դուք կարող եք խաչաձև հղում գտնել կամ կապել Գործք Առաքելոց 8.32-33հատվածները Եսայիա 53.7-8 հատվածների հետ:

Ուշադիր եղեք, որ որոշ ուսանողներ չզգան, որ անկարող են հասկանալ սուրբ գրությունները կամ բացատրել դրանք մեկ ուրիշին: Համոզեք ուսանողներին, որ նրանց ընկալումը կմեծանա ժամանակի ընթացքում: Հիշեցրեք նրանց, որ երբեմն ամենաարդյունավետ ուսմունքը ուղղակի պատմելն է, թե նրանք ինչ են զգում սուրբ գրությունների մասին, քանի որ Սուրբ Հոգին կվկայի նրանց խոսքերի ճշմարտացիության մասին:

Պատկերացրեք ձեզ Փիլիպպոսի փոխարեն և պատկերացրեք, որ հնարավորություն ունեք ընկերոջ հետ կիսվել Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությամբ: Կարդացեք Եսայիա 53.3-9-ը՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ եք մտածում և զգում Փրկիչի մասին այդ հատվածները կարդալիս:

Ուսանողներին ժամանակ տվեք՝ հետևյալ հարցերի շուրջ խորհելու համար: Կարող եք ուսանողներին առաջարկել, որ դերախաղով ներկայացնեն իրենց գրածը ընկերոջ հետ կամ խնդրեք որոշ կամավորների իրենց գրածով կիսվել դասարանի հետ:

  • Ի՞նչ կուզեիք, որ ձեր ընկերը իմանար, զգար կամ հասկանար Հիսուս Քրիստոսի մասին այս հատվածից: Ինչո՞ւ:

  • Ինչպե՞ս կարող եք օգտագործել այն, ինչ գիտեք և զգում եք Հիսուս Քրիստոսի մասին, որպեսզի քաջալերեք ձեր ընկերոջը ավելի լավ հետևել Նրան:

Ուժեղացեք նախապատրաստվելով

Փիլիպպոսի ջանքերի շնորհիվ եթովպացին դարձի եկավ և մկրտվեց (տես Գործք Առաքելոց 8.36-38): Փիլիպպոսի նման մենք կարող ենք ոգեշնչել և քաջալերել ուրիշներին հետևել ու նմանվել Հիսուս Քրիստոսին: Երեց Ուլիսես Սոարեսը Տասներկու Առաքյալների Քվորումից ուսուցանել է, որ մեր անձնական պատրաստությունը կարող է օգնել մեզ ոգեշնչել ուրիշներին ավելի մոտենալ Աստծուն.

Նկար
Elder Ulisses Soares, Quorum of the Twelve Apostles official portrait.

Եթե մենք ջերմեռանդորեն, ի սրտե, հաստատապես և անկեղծորեն ձգտենք սովորել Հիսուս Քրիստոսի ավետարանը և ուսուցանենք այն միմյանց անկեղծ մտքով և Հոգու ազդեցությամբ, այդ ուսմունքները կարող են վերափոխել մեր սրտերը և ոգեշնչել մեզ ապրել Աստծո ճշմարտությունների համաձայն։

(Ուլիսես Սոարես, «Ինչպե՞ս կարող եմ հասկանալ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 8)

Կարող եք ուսանողներին առաջարկել իրենց օրագրում պատասխանել հետևյալ հարցերին: Եթե ժամանակը ների, հրավիրեք մի քանի կամավոր ուսանողների դասարանի հետ կիսվել իրենց գաղափարներով:

  • Ի՞նչ հարմարեցումներ կարող եք կատարել սուրբ գրությունների ձեր անձնական ուսումնասիրության մեջ, որպեսզի կարողանաք օգնել ուրիշներին գալ Քրիստոսի մոտ: Այդ փոփոխությունն ինչպե՞ս կարող է ձեզ օգնել ավելի վստահ օգտագործել սուրբ գրությունները:

  • Այսօրվա ուսումնասիրության ո՞ր մասն է օգնել ձեզ ավելի մոտ զգալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Ձեր կարծիքով, այդ մասն ինչո՞ւ է ավելի մեծ ազդեցություն ունեցել ձեզ վրա, քան մնացածը:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Գործք Առաքելոց 8.27 : Ի՞նչ է ներքինին

Ներքինիները ներքինացված տղամարդիկ էին, ովքեր ծառայում էին բազմաթիվ արևելյան հասարակություններում: Նրանք ծառայում էին որպես զինվորներ, թագավորական հարեմների պահակներ, ինչպես նաև գրավել են տարբեր վստահված պաշտոններ արքունիքում: Գործք Առաքելոց 8.26-39-ում նկարագրված եթովպացի ներքինին պատասխանատու էր եթովպյան արքունիքի գանձարանի համար: (Sես Bible Dictionary, “ Eunuch. ”)

Հավատարիմ ուսանողը կարող է դառնալ ոգեշնչված ուսուցիչ

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսն ուսուցանել է.

Նկար
Elder Ulisses Soares, Quorum of the Twelve Apostles official portrait.

Ավետարանն ուսուցանելու և սովորելու համատեքստում երբեմն բոլորս նման ենք եթովպացի մարդուն․ մենք հավատարիմ և ոգեշնչված ուսուցչի օգնության կարիքն ունենք, իսկ երբեմն մենք նման ենք Փիլիպպոսին․ մենք կարիք ունենք ուսուցանելու և ամրապնդելու ուրիշներին իրենց դարձի մեջ։

(Ուլիսես Սոարես, «Ինչպե՞ս կարող եմ հասկանալ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 6):

Օժանդակ ուսումնական վարժություններ

Տեսանյութ. «Ալելուիա»

Եթե ժամանակ ունենաք, Եսայիա 53.3-9 հատվածները կարդալուց հետո կարող եք ցուցադրել «#Ալելուիա. Զատիկի ուղերձ Հիսուս Քրիստոսի մասին» տեսանյութը (1:59) ChurchofJesusChrist.org կայքում: Այս տեսանյութը նկարագրում է մարդկանց, ովքեր կարդում են Եսայիայից այս հատվածները և վկայում են Հիսուս Քրիստոսի մասին:

Փիլիպպոսն արձագանքում է Սուրբ Հոգու հուշումներին

Կրկնեք Գործք Առաքելոց 8.26-35 հատվածները և ուսանողներին առաջարկեք բացահայտել այն արտահայտությունները, որոնք ցուցադրում են, թե Փիլիպպոսն ինչպես է իմացել, թե Տերն ինչ է ուզում, որ ինքն անի և ինչպես արձագանքեց Փիլիպպոսը: Կիսվեք հետևյալ հայտարարությամբ և ուսանողներին առաջարկեք մտածել, թե հոգևոր հուշումներին արձագանքելն ինչու կարող է լինել այսքան կարևոր:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոնալդ Ա. Ռասբանդը պատմել է մի պատմություն այն մասին, թե ինչպես է պետք հետևել հոգևոր հուշումին միսիայում ծառայելու ընթացքում.

Նկար
Official Portrait (as of June 2016) of Elder Ronald A. Rasband of the Quorum of the Twelve Apostles.

Հուլիսյան մի շոգ օր ես և իմ ընկերակիցը հուշում ստացանք այցելել Էլվուդ Շաֆերի տուն: Մենք թակեցինք նրա դուռը: Տիկին Շաֆերը քաղաքավարի կերպով խնդրեց, որ մենք գնանք:

Նա արդեն ծածկում էր դուռը, երբ ես զգացի, որ պետք է անեմ մի բան, որը երբևէ չեմ արել և էլ երբեք չեմ անի: Ես ոտքս դրեցի դռան մեջ և հարցրի. «Միգուցե կա՞ ինչ-ոչ մեկը, ում կարող է հետաքրքրել մեր ուղերձը»: Պարզվեց, որ նրա 16 տարեկան դուստրը՝ Մարթին, հետաքրքրված էր և ջերմեռանդ աղոթում էր առաջնորդության մասին մեր գալուց մեկ օր առաջ: Մարթին հանդիպեց մեզ հետ և որոշ ժամանակ անց նրա մայրը նույնպես միացավ մեր քննարկումներին: Նրանք երկուսն էլ միացան Եկեղեցուն:

Մարթիի մկրտության արդյունքում 136 մարդ, այդ թվում նրա ընտանիքի անդամները, մկրտվել են և ուխտեր կապել: Որքան երախտապարտ եմ, որ լսեցի Սուրբ Հոգուն և ոտքս խցկեցի դռան մեջ:

(Ռոնալդ Ա. Ռասբանդ, «Թող Սուրբ Հոգին առաջնորդի», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 94)

  • Երեց Ռասբանդն ինչպե՞ս է արձագանքել Սուրբ Հոգու հուշումներին: Ի՞նչ է պատահել արդյունքում:

  • Ե՞րբ եք արձագանքել Սուրբ Հոգու հուշումներին: Ի՞նչ պատահեց։

  • Ինչպե՞ս կարող եք դառնալ ավելի զգայուն Հոգու հուշումների հանդեպ:

  • Դա ինչպե՞ս կարող է օգնել ձեզ ավելի մեծ վստահությամբ կիսվել ավետարանով ուրիշների հետ:

Խորհեք, թե Տերն ում կուզեր, որ դուք հանդիպեիք, ում հետ կուզեր, որ դուք ընկերանայիք կամ կիսվեիք ավետարանով:

Այլընտրանքային ուսումնական գաղափար

Եթե ուսանողների համար օգտակար լինի սովորել Գործք Առաքելոց 8.5-24-ում նկարագրված քահանայությունը գնելու Սիմոնի ցանկության մասին, կարող եք կիսվել այն գաղափարներով, որոնք կարող եք գտնել «Մեր սրտերը պետք է Աստծո աչքում լինեն» «Հուլիս 10-16: Գործք Առաքելոց 6-9. Տէր, ի՞նչ ես կամենում որ անեմ» խորագրի տակ Եկ, հետևիր ինձ»․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023: