Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 13


Վարդապետության սերտման կրկնություն 13

Անգիր սովորեք հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները

Նկար
A young woman sitting at a table in her home. Books and papers are spread out in front of her. She is holding a pen.

Հիշելով, թե որտեղ կարող եք գտնել սուրբ գրությունների հատվածները, և դրանք ինչ են ուսուցանում, կօգնեք ձեզ ավետարանի ճշմարտություններն ուրիշների հետ կիսվելիս: Ձեր այսօրվա դասի նպատակն է օգնել ձեզ մտապահել սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները Նոր Կտակարանի վարդապետության սերտման հատվածների համար:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք անգիր անել վարդապետության սերտման հիմնական արտահայտությունները և սուրբ գրությունների հղումները իրենց համար հարմար ձևով: Կարող եք տրամադրել այս դասում ներառված աղյուսակը կամ առկայության դեպքում ուսանողներին առաջարկել օգտագործել Վարդապետության սերտման հավելվածը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս կրկնության դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված դասացուցակը՝ համոզվելով, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս կուսուցանվի սեմինարիայի ընթացքում:

Անգիր արեք հիմնական արտահայտությունները նկարների միջոցով

Այս դասը կարող է օգնել ձեզ կրկնել վարդապետության սերտման հետևյալ հատվածները և խորհել, թե այնտեղ ուսուցանված ճշմարտություններն ինչպես կարող են ձեզ օգնել բազմաթիվ իրավիճակներում: Եթե դուք դեռ չեք նշել այս հատվածները և դրանց հիմնական արտահայտությունները, արեք դա:

Սուրբ գրությունների հղումներ

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Ա Կորնթացիս 6.19–20

«Ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են»:

Ա Կորնթացիս 11․11

«Բայց դարձեալ ոչ կինն առանց մարդի, եւ ոչ մարդն առանց կնկայ, Տէրումը»:

Ա Կորնթացիս 15․20–22

«Քանզի ինչպես Ադամով ամենը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով ամենը կենդանանում են»:

Ա Կորնթացիս 15․40–42

Հարության ժամանակ կան փառքի երեք աստիճաններ։

Տարբեր իմաստների և հմտությունների օգտագործումը կարող է ուսանողներին օգնել մտապահել վարդապետության սերտման հատվածները: Հետևյալ վարժությունը կատարելիս ուսանողները պետք է նկարեն հասարակ խորհրդանիշներ, որոնք նրանց կօգնեն հիշել վարդապետության սերտման այս հատվածների ուսմունքները: Այս վարժությունը կատարելու համար յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք չորսական նշումների քարտեր կամ թերթիկներ: Ուշադիր եղեք նրանց հանդեպ, ովքեր կարող են զգալ, որ չունեն նկարչական կամ ստեղծագործական բավարար հմտություններ: Ուսանողներին առաջարկեք աշխատել զույգերով կամ փոքր խմբերով:

Պատկերեք հիմնական արտահայտությունը

Նկարները կամ այլ տեսողական նյութերը կարող են մեզ օգնել կարևոր տեղեկություններ հիշել: Մտածեք, թե նկարների օգտագործումն ինչպես կարող է օգնել ձեզ հիշել սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները:

Հետևյալ վարժության համար ընտրեք ուսանողներին ծանոթ նշաններ կամ խորհրդանիշներ:

  • Ի՞նչ են ներկայացնում հետևյալ խորհրդանիշները:

Նկար
Black temple icon.
Նկար
Illustration of a stop sign.
Նկար
Handicap icon

Ստորև ներկայացված են խորհրդանիշների կամ նկարների միջոցով նկարագրված վարդապետության սերտման հատվածների օրինակներ: Նայեք նկարներին և տեսեք, թե արդյոք կարող եք բացահայտել վարդապետության սերտման որևէ հատված և դրա հիմնական արտահայտությունը:

Ցուցադրեք հետևյալ պատկերները: Առաջին պատկերի համար ճիշտ պատասխանն է « Ա Կորնթացիս 6․19–20 . «Ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճարն են»: Երկրորդ պատկերի համար ճիշտ պատասխանն է « Ա Կորնթացիս 15․40–42 . «Հարության ժամանակ կան փառքի երեք աստիճաններ»:

Նկար
A person with an equal sign and a temple
Նկար
Spot images representing the kingdom of the plan of salvation. Sun, Moon, Stars

Մինչ ուսանողները կատարում են հետևյալ վարժությունը, առաջարկեք նրանց գրել իրենց պատկերներից յուրաքանչյուրը առանձին քարտի վրա: Անպայման նշեք ուսանողների պատկերների ստեղծագործական արժեքը: Կարող եք դա անել՝ խնդրելով մի քանի ուսանողի ցույց տալ իրենց քարտերը դասարանին: Դա կարող է ձեզ համար հիանալի հնարավորություն դառնալ ներգրավել քիչ հետաքրքրություն ցուցաբերող ուսանողներին: Որպես այլընտրանք, ուսանողներին առաջարկեք նկարել իրենց օրինակները գրատախտակին կամ դասից հետո կախել դրանք դասարանում:

Չորս տարբեր նշումների քարտերի կամ թերթիկների վրա նորից գրեք վարդապետության սերտման վերը նշված հատվածներից յուրաքանչյուրը: Յուրաքանչյուր քարտի մյուս կողմում ստեղծեք մի պատկեր, որը կօգնի ձեզ հիշել հիմնական արտահայտությունը: Կարող եք ստեղծել ձեր սեփական նկարները կամ օգտագործել տեսողական պատկերներ, օրինակ՝ քլիփ արտը, էմոջիներ կամ լուսանկարներ: Այս վարժությունը չի պահանջում նկարչական վարպետություն: Ձեր պատկերը պետք է լինի լավ հիշվող, բայց չպետք է լինի անհարգալից կամ թեթևամիտ վերաբերմունք ցուցադրի սրբազան թեմաների հանդեպ:

Երբ ավարտեք, օգտագործեք ձեր նկարները՝ հիմնական արտահայտությունները կրկնելու համար: Հնարավորության դեպքում բացատրեք ձեր նկարները ընկերոջը կամ ընտանիքի անդամին: Փորձեք հիշել հիմնական արտահայտությունը:

:

Կիրառեք հիմնական արտահայտությունները կյանքում

Կարող եք ներկայացնել հետևյալ օրինակները թերթիկի տեսքով կամ ցուցադրել դրանք դասարանին: Ճիշտ պատասխաններն են. (1) Ա Կորնթացիս 15.20–22 , (2) Ա Կորնթացիս 6.19–20 , (3) Ա Կորնթացիս 11.11 , (4) Ա Կորնթացիս 15.40–42 :

Կամ ստեղծեք այլ սցենարներ, որոնք ավելի կհամապատասխանեն ուսանողների կյանքին և հանգամանքներին:

Որպեսզի կրկնեք նոր մտապահված հատվածները, անցեք հետևյալ ստուգարքը՝ նշելով, թե վարդապետության սերտման որ հատվածը կարող է առավել օգտակար լինել հետևյալ իրավիճակներից յուրաքանչյուրում.

  1. Երիտասարդ կինն ասում է. «Ես մի տեղ լսել եմ, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ բոլորը հարություն կառնեն: Դա ճի՞շտ է»:

  2. Մի ընկեր մտածում է, թե մենք ինչու պետք է խնամենք մեր մարմինը, եթե մենք ամեն դեպքում հարություն ենք առնելու:

  3. Մեկ այլ ընկեր չի կարծում, որ արժե ամուսնանալ:

  4. Երիտասարդ տղամարդու պապիկը մահացել է և նա հարցեր ունի անդրշիրիմյան կյանքի մասին: