Սեմինարիա
Գործք Առաքելոց 10–15


Գործք Առաքելոց 10–15

Ակնարկ

Իր Հարությունից հետո Հիսուս Քրիստոսը պատվիրեց Իր առաքյալներին ուսուցանել և մկրտել բոլոր ազգերի մարդկանց (տես Մատթեոս 28.19): Այս պատվիրանը սկսեց կատարվել, երբ Կոռնելիոս անունով արդար հեթանոսը և Պետրոս Առաքյալը հայտնություններ ստացան և Աստծո ուղղորդությամբ հանդիպեցին միմյանց: Պետրոսը մկրտեց Կոռնելիոսին, և այդ պահից ի վեր ավետարանը սկսեց տարածվել հեթանոսների մեջ: Սակայն որոշ մարդիկ շարունակում էին ընդդիմանալ առաքյալների գործին, ինչը տեղի ունեցավ, երբ Հակոբոս Առաքյալը մարտիրոսացավ, իսկ Պետրոսը բանտարկվեց: Արդար մարդկանց բազմաթիվ աղոթքներից հետո մի հրեշտակ ազատեց Պետրոսին: Բոլոր ազգերին ուսուցանելու նպատակով Պողոս և Բառնաբաս առաքյալները սկսեցին ճամփորդել: Նրանք նույնպես ընդդիմության հանդիպեցին, բայց նրանց գործը հաջողվեց և բազմաթիվ հեթանոսներ ընդունեցին Քրիստոսի ավետարանը: Հարց բարձրացվեց, թե արդյոք դարձի եկած հեթանոսները պետք է թլպատվեն և հետևեն Մովսեսի օրենքին: Այդ հարցը ուղղվեց Պետրոսին և Եկեղեցու այլ ղեկավարներին, որոնք խորհրդակցեցին և հայտնություն ստացան այդ խնդրի վերաբերյալ:  

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տվյալները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

Գործք Առաքելոց 10․ Մաս 1

Դասի նպատակը. Այս դասը կարող է օգնել ուսանողներին տեսնել այլ մարդկանց Երկնային Հոր և Հիսուսի աչքերով:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք ուշադրություն դարձնել, թե իրենք ինչպես են վերաբերվում իրենց շրջապատող մարդկանց, և ինչու են նրանք այդպես վարվում: Խնդրեք նրանց պատրաստ լինել՝ կիսվելու իրենց գաղափարներով:

  • Նկարներ. Ամպերի նկար

  • Նյութեր ուսանողների համար. Թուղթ և գունավոր մատիտներ՝ նկարելու համար

  • Առցանց ուսուցման առաջարկ. Եթե ուսանողներին առաջարկել եք նկարել Պետրոսի տեսիլքը, խնդրեք նրանց հարմարեցնել իրենց էկրանները, որպեսզի երբ նրանցից յուրաքանչյուրը կիսվի և բացատրի, նրա նկարը երևա էկրանին: Դա թույլ կտա ուսանողներին տեսնել միմյանց նկարները:

Գործք Առաքելոց 10․ Մաս 2

Դասի նպատակը. Այս դասը կարող է օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե Երկնային Հայրն ինչպես կարող է հայտնել նրանց Իր կամքը:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք բացահայտել իրենց կյանքի կարիքները կամ մտահոգությունները, որոնց վերաբերյալ նրանք կցանկանային հայտնություն ստանալ:

  • Տեսանյութեր. «Լույսի նմուշներ» (3:04), «Թող Սուրբ Հոգին առաջնորդի» (15:45 դիտեք 14:41-15:18-ը)

  • Առցանց ուսուցման առաջարկ. Երբ ուսանողներն ուսումնասիրեն Գործք Առաքելոց 10.1-28, 44-48-ում նկարագրված իրադարձությունները, դուք կարող եք ցուցադրել այդ հատվածների տեքստը և թույլ տալ ուսանողներին նշել դուր եկած հատվածները՝ օգտագործելով «Ծանոթագրում» գործառույթը:

Գործք Առաքելոց 11, 15

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե Փրկիչն ինչպես է ուղղորդում Իր Եկեղեցին՝ Իր մարգարեներին և առաքյալներին ուղարկված հայտնության միջոցով:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք կարդալ Սուրբ գրքերի ուղեցույցը, «Հայտնություն», scriptures.ChurchofJesusChrist.org կայքում և պատրաստ լինել կիսվելու, թե ինչ են հասկացել այն մասին, թե Տերն ինչպես է հայտնում Իր կամքը Իր մարգարեներին:

Գործք Առաքելոց 12․1-19

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին ավելի շատ վստահել Երկնային Հորը և աղոթքին տված Նրա պատասխաններին:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին խնդրեք դասից առաջ հիշել մի փորձառություն, երբ նրանք կամ ուրիշները իրենց աղոթքներին սպասված պատասխաններ են ստացել և մի փորձառություն, երբ աղոթքները կարծես թե անպատասխան են մնացել, կամ պատասխանները տարբերվում էին սպասվածից:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք հրավիրել Եկեղեցու տեղական ղեկավարին, որը փորձառություն է ունեցել, երբ նրա աղոթքները սպասված և չակնկալված պատասխաններ են ստացել: Կարող եք նաև ուսանողներից մեկին խնդրել հրավիրել իր ընտանիքի անդամին, որը դասարանի հետ կկիսվի աղոթքի հետ կապված իր փորձառությամբ: Անպայման նախօրոք ստացեք համապատասխան թույլտվություններ Եկեղեցու տեղական ղեկավարներից և սեմինարիաների և կրոնի ինստիտուտների տեղական համակարգողից:

Վարդապետության սերտման կրկնություն 14

Դասի նպատակը. Այս դասը ձեզ հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ և բացատրել Նոր Կտակարանի վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներից մեկի կամ մի քանիսի մասին ճշմարտությունները:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք կրկնել վարդապետության սերտման այն հատվածները, որոնք կուսումնասիրվեն այս դասի ընթացքում և պատրաստ լինել քննարկել դրանք: Ուսանողները կարող են օգտագործել Վարդապետության սերտման հիմնարար փաստաթուղթը (2022) կամ Վարդապետության սերտման հավելվածը:

Նշում. Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված դասացուցակը՝ համոզվելով, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս կուսուցանվի սեմինարիայի ընթացքում:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք ուսանողներին բաշխել քննարկման սենյակներում՝ դասի վերջում այս հարցերը քննարկելու համար: