Սեմինարիա
Գործք Առաքելոց 10․ Մաս 1


Գործք Առաքելոց 10․ Մաս 1

«Աստված աչառ չէ»

Նկար
Cornelius greets Peter outside of his home. Outtakes include Cornelius kneeling, Peter raising Cornelius from the ground, surrounding landscape, and others involved in the filming.

Երբ Հիսուսը հայտնվեց Իր աշակերտներին Իր Հարությունից հետո, Նա նրանց կարգադրեց տարածել ավետարանը աշխարհով մեկ (տես Մատթեոս 28.19-20): Դրանից առաջ ավետարանով հիմնականում կիսվում էինհրեաների հետ, և Պետրոսն ու մյուս աշակերտները իրենց միսիոներական ջանքերը կենտրոնացրել էին հենց նրանց վրա: Կոռնելիոսը մի հեթանոս էր, որը սիրում էր Աստծուն և փնտրում Նրա առաջնորդությունը, ապա երկնային սուրհանդակի կողմից ուղարկվեց՝ Պետրոս առաքյալին փնտրելու: Այդ պահին Պետրոսը տեսիլք ունեցավ, որը նրան օգնեց ավելի լավ հասկանալ, թե Երկնային Հայրն ինչ է զգում Իր բոլոր զավակների հանդեպ: Այս դասը կարող է օգնել ձեզ ուրիշ մարդկանց տեսնել Երկնային Հոր և Հիսուսի աչքերով:

Ավելի շատ նմանվեք Քրիստոսին Օգնեք ուսանողներին տեսնել ավետարանով ապրելու և Հիսուս Քրիստոսին ավելի նման դառնալու միջև եղած կապը: «Դառնալը ուսանողի բնավորության և ամբողջ էության փոփոխման գործընթաց է: Այն տեղի է ունենում Հիսուս Քրիստոսի փրկագնող և զորացնող ուժի միջոցով» (Քիմ Բ. Քլարկ, «Խորը ուսումնասիրում և ուրախություն Տիրոջով» [Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների Տարեկան Ուսուցման հեռարձակման ժամանակ արված ուղերձ], հունիս 13, 2017, broadcasts.ChurchofJesusChrist.org)

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք ուշադրություն դարձնել այն բանին, թե նրանք ինչպես են վերաբերվում իրենց շրջապատող մարդկանց, և ինչու են նրանք այդպես վարվում: Խնդրեք նրանց պատրաստ լինել՝ կիսվելու իրենց գաղափարներով:

Ի՞նչ եք դուք տեսնում

Նկար
Clouds in a sunny sky

Նայեք ամպերին (կամ դրսում, կամ այս նկարին) և նկարագրեք, թե ինչ եք տեսնում:

  • Ինչո՞ւ երկու հոգի կարող են նայել նույն ամպերին, բայց տեսնել տարբեր բաներ:

  • Ինչո՞ւ երկու հոգի կարող են նայել մի մարդու և տարբեր կարծիք կազմել նրա մասին:

  • Ի՞նչ գիտեք այն մասին, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ինչպես են վերաբերվում մեզանից յուրաքանչյուրին:

Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց նկատառումներով և գաղափարներով, եթե նրանք կատարել են ուսանողի նախապատրաստման վարժությունը:

Այս դասն ուսումնասիրելիս հիշեք, որ այն ինչ մենք մտածում ենք մարդկանց մասին, կարող է տարբերվել նրանից, ինչ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն են մտածում նրանց մասին: Թույլ տվեք Սուրբ Հոգուն առաջնորդել ձեզ, թե դուք ինչ պետք է անեք՝ ձեր հայացքները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հայացքների հետ համապատասխանեցնելու համար:

Պետրոսն ուսուցանում է հեթանոս Կոռնելիոսին

Մինչև Նոր Կտակարանի ժամանակների այս պահը, ավետարանը, մի քանի բացառություններով հանդերձ, քարոզվել էր միայն հրեաներին, ինչպես պատվիրել էր Փրկիչը (տես Մատթեոս 10․5–6)։ Քրիստոսի Եկեղեցում կային մի քանի անդամներ, ովքեր ծնունդով հեթանոս էին (ոչ հրեա), բայց Քրիստոսի հետնորդներ դառնալուց առաջ նրանք արդեն հուդայական էին դարձել: Սակայն Փրկիչն ասաց Իր աշակերտներին, որ երբ Սուրբ Հոգին իջներ նրանց վրա, նրանք քարոզելու էին ավետարանը «մինչեւ երկրի ծայրերը» ( Գործք Առաքելոց 1.8): Գործք 10 -ում մենք կարդում ենք Եկեղեցու գործելակերպի նշանակալից փոփոխության մասին, որը պիտի նպաստեր դրան։

Կարդացեք Գործք Առաքելոց 10.1-8 հատվածները՝ Կոռնելիոսի մասին իմանալու համար: Փնտրեք, թե Երկնային Հայրն ինչ էր մտածում նրա մասին:

  • Ի՞նչ եք սովորում Կոռնելիոսի մասին այս հատվածներից:

  • Ի՞նչ եք գտել, որը ցուցադրում է, թե Երկնային Հայրն ինչ էր զգում Կոռնելիոսի հանդեպ:

Մինչ Կոռնելիոսի մարդիկ ճամփորդում էին Պետրոս առաքյալին գտնելու համար, Տերն ուսուցանում էր Պետրոսին այն մասին, թե Ինքն ինչպես է վերաբերվում բոլոր մարդկանց:Կարդացեք Գործք Առաքելոց 10.9-16-ը և նկարեք, թե ինչպես եք պատկերացնում Պետրոսի տեսիլքը:

Ուսանողներից յուրաքանչյուրը կարող է նկարել սեփական նկարը կամ ուսանողներից մեկը կարող է նկարել տեսիլքը գրատախտակին: Նկարելու ընթացքը չպետք է երկար տևի, որպեսզի ուսանողները բավականաչափ ժամանակ ունենան դասի այլ նյութերի համար:

Խնդրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց նկարներով: Ուսանողներին խնդրեք կիսվել տեսիլքի իմաստի մասին իրենց մտքերով:

  • Պետրոսն ինչո՞ւ էր մտահոգված տեսիլքի ժամանակ ստացած հրահանգով:

Պետրոսը մեծացել էր որպես հրեա՝ հետևելով Մովսեսի օրենքի պատվիրաններին և ավանդույթներին: Այդ օրենքն ուներ հստակ պահանջներ մարդկանց սննդակարգի վերաբերյալ (տես Ղևտացոց 11): Կենդանիները, որոնք հրեաներին թույլատրվում էր ուտել, կոչվում էին «մաքուր», իսկ կենդանիները, որոնք Աստված արգելում էր ուտել՝ «անմաքուր»:

Սկզբում Պետրոսը չհասկացավ տեսիլքի ամբողջ իմաստը: Մինչ նա խորհում էր դրա շուրջ, եկան Կոռնելիոսի կողմից ուղարկված մարդիկ: Սուրբ Հոգին ասաց Պետրոսին, որ նա այդ մարդկանց հետ գնա Կոռնելիոսի տուն (տես Գործք Առաքելոց 10.17-20):

Կարդացեք Գործք Առաքելոց 10.25-29, 34-35-ը՝ փնտրելով, թե Պետրոսն ինչ իմացավ տեսիլքի իմաստի մասին: Կամ կարող եք դիտել «Պետրոսի՝ հեթանոսներին ավետարանը քարոզելու մասին հայտնությունը» տեսանյութը 3:29-5:29-ը ChurchofJesusChrist.org կայքում:

Նկար
Clouds in a sunny sky

Հատված 34 -ում փնտրեք, թե Պետրոսն ինչ ճշմարտություն սովորեց այն մասին, թե Երկնային Հայրն ինչպես է վերաբերվում Իր բոլոր զավակներին: Կարող եք նշել գտած ճշմարտությունը:

Պետրոսը սովորեց, որ Աստված աչառ չէ: Եթե ուսանողների համար օգտակար լինի կարդալ այս ճշմարտությունը ներկայացնող այլ սուրբ գրությունները, կարող եք միասին կարդալ 2 Նեփի 26.13, 28, 33 , Վարդապետություն և Ուխտեր 1:34-35 հատվածները:

Անհրաժեշտության դեպքում քննարկման ժամանակ կարող եք կիսվել հայտարարություններով «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնից:

Ձեր օրագրում գրեք, թե ինչպես եք հասկանում «Աստված աչառ չէ» արտահայտությունը:

  • Երկնային Հոր հայտնությունն ինչպե՞ս փոխեց Պետրոսի սիրտն ու հեռանկարը: Այս հայտնության ընկալումն ինչպե՞ս կարող է փոխել մարդկանց սրտերը մեր օրերում:

Խնդրեք մի քանի կամավորների կիսվել իրենց գրածով:

Երբ ՊԵտրոսը հասկացավ, որ Աստված կամենում էր, որ ավետարանը ուսուցանվի բոլոր մարդկանց, նա քարոզեց Հիսուս Քրիստոսի ուղերձը Կոռնելիոսին և նրա ընտանիքին ու ընկերներին (տես Գործք Առաքելոց 10.36-43):

Կարող եք դիտել «Հեթանոսներին ավետարանը քարոզելու մասին Պետրոսի հայտնությունը» տեսաֆիլմը, 5:30-7:44-ը ChurchofJesusChrist.org կայքում:

Նկար
Clouds in a sunny sky
  • Ձեր կարծիքով, Հիսուս Քրիստոսի կյանքը և առաքելությունը ինչպե՞ս են ցուցադրում Աստծո սերը բոլոր մարդկանց հանդեպ:

  • Ուրիշների հանդեպ ձեր վերաբերմունքի վրա ինչպե՞ս է ազդում այն հանգամանքը, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ինչպես են արժևորում բոլոր մարդկանց:

  • Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ստանաք Երկնային Հոր օգնությունը ուրիշներին Իր աչքերով տեսնելու գործում:

Մինչ Պետրոսն ուսուցանում էր Հիսուս Քրիստոսի մասին, Սուրբ Հոգին եկավ Կոռնելիոսի և նրա ընտանիքի մոտ: Այնուհետև Պետրոսը նրանց հրավիրեց մկրտվելու (տես Գործք Առաքելոց 10.44-48): Պետրոսին տված Աստծո հայտնությունը փոխեց Եկեղեցու գործելակերպը և այդ պահից ավետարանը սկսեցին քարոզել բոլոր մարդկանց:

Ուսանողները կարող են իրենց օրագրերում պատասխանել հետևյալ հարցերին. Կարող եք նաև ուսանողներին առաջարկել իրենց ընտանիքների հետ կիսվել այս դասին սովորած նյութով:

Մտածեք, թե որքան կփոխվեր աշխարհը կամ ձեր երկիրը, համայնքը, դպրոցը կամ ընտանիքը, եթե Երկնային Հոր բոլոր զավակները միմյանց տեսնեին Նրա աչքերով:

Ընտրեք այդ միջավայրերից որևէ մեկը: Բացատրեք, թե ինչ փոփոխություններ կարող էին տեղի ունենալ, եթե այդ միջավայրում ապրող մարդիկ միմյանց տեսնեին Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի աչքերով:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Հիսուս Քրիստոսն ո՞ւմ է ընդունելու Իր Եկեղեցի և արքայություն

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է:

Նկար
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Մեզանից յուրաքանչյուրն ունի աստվածային ներուժ, քանի որ յուրաքանչյուրն Աստծո զավակ է: Յուրաքանչյուրը հավասար է Նրա աչքում: Այս ճշմարտության հետևանքները խորն են: Եղբայրնե՛ր և քույրե՛ր, խնդրում եմ, ուշադիր լսեք, թե ինչ եմ ասելու հիմա: Աստված մի ռասային ավելի պակաս չի սիրում, քան մյուսին: Նրա վարդապետությունն այս հարցում պարզ է: Նա հրավիրում է բոլորին գալ Իր մոտ՝ «սև թե սպիտակ, ստրուկ թե ազատ, այր թե կին» [ 2 Նեփի 26.33 ]:

Վստահեցնում եմ ձեզ, որ Աստծո առջև ձեր արժանավոր լինելու հեռանկարը չի որոշվում ձեր մաշկի գույնով: Աստծուն սիրելը կամ չսիրելը կախված է Աստծո և Նրա պատվիրանների հանդեպ ձեր նվիրվածությունից, և ոչ թե ձեր մաշկի գույնից:

(Ռասսել Մ․ Նելսոն, «Թող Աստված տնօրինի», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 94)

Գործք Առաքելոց 10․45 Ինչ է նշանակում «Սուրբ Հոգու պարգևը»

Գործք Առաքելոց 10․45 -ում «Սուրբ Հոգու պարգևը» արտահայտությունը վերաբերում է Սուրբ Հոգու զորությանը, որը եկել էր այդ հեթանոսների վրա։ Սա տարբերվում է Սուրբ Հոգու պարգևից, որը մենք ստանում ենք հաստատման արարողության միջոցով` մկրտությունից հետո (տես Գործք Առաքելոց 8․14–17 , տես նաև Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 97):

Պետրոսի տեսիլքն ինչպե՞ս փոխեց Եկեղեցու գործելակերպը

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը բացատրել է․

Նկար
Portrait of Elder D. Todd Christofferson. Photographed in March 2020.

Պետրոսին տրված այս փորձառությամբ և հայտնությամբ Տերը փոխեց Եկեղեցու գործելակերպը և Իր աշակերտներին հայտնեց ավելի ամբողջական վարդապետական հասկացողություն: Եվ այսպիսով, ավետարանի քարոզը տարածվեց՝ ընդգրկելով ողջ մարդկությունը:

(Դ․ Թոդ Քրիսթոֆերսոն, «Քրիստոսի վարդապետությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս, 2012թ․, 88)

Պետրոսի տեսիլքն ինչո՞վ է նման Եկեղեցու բոլոր արժանավոր տղամարդ անդամներին քահանայության իրավունք պարգևելու մասին հայտնությանը

Հետևյալ նյութերը կարող են օգտակար լինել, եթե դուք ցանկանում եք ավելի լավ հասկանալ 1978թ. հայտնությունը, որում Երկնային Հայրը քահանայության արարողության իրավունք պարգևեց Եկեղեցու բոլոր արժանավոր տղամարդ անդամներին:

Օժանդակ ուսումնական վարժություններ

Փրկիչը ման եկաւ բարի անելով

Կարող եք ուսանողներին առաջարկել կարդալ Գործք Առաքելոց 10.38-ը և մտածել, թե Փրկիչն ինչպես «ման եկավ բարի անելով» այնպես, ինչպես Նա տեսնում և վերաբերվում էր ուրիշներին: Այնուհետև կարող եք ուսանողներին առաջարկել մտածել, թե նրանք ինչ կարող են անել՝ Փրկիչի բարի գործերը ընդօրինակելու համար:

Ուսուցանեք ուրիշներին Փրկիչի մասին

Երբ Պետրոսն ուսուցանեց Կոռնելիոսին և նրա մարդկանց, Նա սկզբից խոսեց Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին, և այնուհետև հրավիրեց նրանց, ում ուսուցանում էր, գործել այդ ուսմունքների համաձայն՝ ընդունելով արարողությունները (տես Գործք Առաքելոց 10.35-48): Այլ միսիոներները կրկնեցին այս ձևը (տես Մոսիա 18.1-10 , Ալմա 18.24-39): Կարող եք ուսանողներին առաջարկել կարդալ Պետրոսի՝ Կոռնելիոսին տված ուսմունքները և պատրաստել իրենց համառոտ շարադրանքն այն մասին, թե իրենք ինչով կարող են կիսվել ընկերոջ հետ, որը ցանկանում է ավելի շատ իմանալ ավետարանի մասին: Նրանք նաև կարող են ուսումնասիրել Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ․ Օուքսի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Զրուցելով ուրիշների հետ` մենք պետք է հիշենք, որ Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին ավելին սովորելու նախաձեռնությունը պետք է ավելի կարևոր լինի, քան Եկեղեցու մասին ավելին իմանալու մեր հրավերը։ Մենք ցանկանում ենք, որ մարդիկ դարձի գան դեպի ավետարանը։ Դա է Մորմոնի Գրքի դերը։ Մեր Եկեղեցու մասին զգացմունքները գալիս են Հիսուս Քրիստոսին ճանաչելուց հետո, ոչ թե հակառակը։ Եկեղեցիների հանդեպ կասկած ունեցողներից շատերը նաև սեր չեն տածում Փրկիչի հանդեպ։ Կարևոր բաները դրեք առաջին տեղում։

(Դալլին Հ. Օուքս, «Կիսվել վերականգնված ավետարանով», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2016, 59)

Ժամանակակից օրինակ

Կարող եք օգտագործել «Հիսուսը իրական է. Քալիաննի՝ Մորմոնի Գրքի հետ կապված փորձառությունը» տեսանյութը (12:02) որպես օրինակ, թե ինչպես մի կին հասկացավ, որ Աստված աչառ չէ: Ուսանողները կարող են Մորմոնի Գրքում փնտրել պատմություններ կամ ուսմունքներ, որոնք ցուցադրում են, որ Երկնային Հայրը հրավիրում է Իր բոլոր զավակներին գալ Իր մոտ (տես 2 Նեփի 9.21–22 , 2 Նեփի 26.28 , Մոսիա 27.23–25 , Մոսիա 28.1–3):