Սեմինարիա
Գործք Առաքելոց 11, 15


Գործք Առաքելոց 11, 15

Փրկիչն ուղղորդում է Իր Եկեղեցին Հայտնության միջոցով

Նկար
Peter and James speak to the apostles, elders and other members at Jerusalem on the matter of circumcision. Outtakes: include some of the people shooting the film, different shots of the group of people listening.

Հիսուսն ասաց Իր Առաքյալներին, որ ավետարանը կքարոզվի բոլոր ժողովուրդներին: Դա պահանջում էր ծանր փոփոխություններ հին հրեական ավանդույթներում: Երբ Հիսուսը երկինք համբարձվեց, այդ փոփոխությունները պետք է կատարվեին հայտնության միջոցով: Այս դասի նպատակն է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ, թե Փրկիչն ինչպես է ուղղորդում Իր Եկեղեցին` Իր մարգարեներին և առաքյալներին ուղարկված հայտնության միջոցով:

Որոշեք՝ ինչ ուսուցանել Սովորաբար ծրագրում տրված են լինում ավելի շատ սուրբգրային հատվածներ, քան հնարավոր է իմաստալի կերպով ուսուցանել մեկ դասի ընթացքում։ Աղոթքով ուսումնասիրեք սուրբ գրությունները և ուսումնական ծրագիրը, որպեսզի որոշեք, թե վարդապետության որ ճշմարտություններն ու սկզբունքներն են ամենակարևորը ձեր ուսանողների համար, որ սովորեն և կիրառեն։

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք կարդալ Սուրբ գրքերի ուղեցույցը, «Հայտնություն», scriptures.ChurchofJesusChrist.org կայքում և պատրաստ լինել կիսվելու, թե ինչ են հասկացել այն մասին, թե Տերն ինչպես է հայտնում Իր կամքը Իր մարգարեներին:

Ընկերոջ հարցը

Պատկերացրեք, որ ուրիշ կրոն դավանող ձեր ընկերը իմանում է, որ դուք հավատում եք ժամանակակից մարգարեներին և առաքյալներին: Չնայած ձեր ընկերը հավատում է Աստվածաշնչում նկարագրված մարգարեներին և առաքյալներին, նրան դժվար է ընդունել այն գաղափարը, որ Աստված գործում է նրանց միջոցով առ այսօր: Նա հարցնում ձեզ. «Հիսուսն ինչպե՞ս է խոսում այդ մարգարեներ և առաքյալների հետ»:

  • Որքանո՞վ եք վստահ, որ կարող եք պատասխանել այս հարցին:

  • Ի՞նչ կասեիք ձեր ընկերոջը:

Չնայած կան պատասխանի մի քանի տարբերակներ, Գործք Առաքելոց 11 և 15 գլուխները ցուցադրում են երկու եղանակներ, որոնց միջոցով Հիսուս Քրիստոսը ուղղորդում է Իր Եկեղեցին հայտնության օգնությամբ:

Մարգարեին ուղղված հայտնություն

Իր տեսիլքից և Կոռնելիոսի հետ ունեցած փորձառությունից հետո (տես Գործք Առաքելոց10) Պետրոսը ճամփորդեց Երուսաղեմ և ուսուցանեց այս նոր բացահայտված ճշմարտությունները Եկեղեցու այլ ղեկավարներին:

Ուսանողների համար օգտակար կլինի աշխատել զույգերով և արագ կրկնել Պետրոսի տեսիլքը և Կոռնելիոսի հետ ունեցած փորձառությունը Գործք 10 : Այլ տարբերակներից մեկն է՝ առաջարկել որևէ ուսանողի ամփոփել պատմությունը դասարանի համար:

Երուսաղեմ գալուց հետո Պետրոսը պատմեց իր տեսիլքի և Կոռնելիոսի հետ ունեցած փորձառության մասին (տես Գործք Առաքելոց 11.1-18):

Կարդացեք Գործք Առաքելոց 11.4-18 հատվածները՝ փնտրելով, թե Աստված ինչպես է ուղղորդում Եկեղեցին:

  • Այս պատմությունից ի՞նչ եք սովորում այն մասին, թե Տերն ինչպես է ուղղորդում Իր Եկեղեցին։

Կարող եք ուսանողներին առաջարկել անդրադառնալ ուսանողի նախապատրաստման ընթերցանության ժամանակ սովորածին: Օգնեք ուսանողներին հասկանալ, որ հայտնությունը անմիջապես եկավ մարգարեին՝ ավագ առաքյալին, տեսիլքի միջոցով:

Կարող եք գրատախտակին ցուցադրել կամ գրել հետևյալ ճշմարտությունը.

Պետրոսի փորձառությունից մենք սովորեցինք, որ Հիսուս Քրիստոսն ուղղորդում է Իր Եկեղեցին Իր մարգարեին՝ ավագ առաքյալին, ուղղված հայտնության միջոցով:

  • Այս ճշմարտության իմացությունն ինչպե՞ս է ամրապնդում Հիսուս Քրիստոսի և Նրա մարգարեի մասին ձեր վկայությունը:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Եկեղեցին այսօր ուղղորդվում Տիրոջ մարգարեին ուղղված հայտնության միջոցով:

Հայտնություն խորհուրդների միջոցով

Գործք Առաքելոց 15 գլուխը ցուցադրում է մեկ այլ օրինակ, թե Փրկիչն ինչպես է հայտնություն տալիս Իր մարգարեներին և առաքյալներին:

Պողոս և Բառնաբաս միսիոներներն ուսուցանել և մկրտել են բազմաթիվ հեթանոսների: Որոշ հրեա քրիստոնյաներ եկան Անտիոքի մոտ և ուսուցանեցին, որ դարձի գալու համար տղամարդ հեթանոսները պետք է հետևեն Մովսեսի օրենքին և Հիսուս Քրիստոսի ու Նրա Առաքյալների կողմից ուսուցանած ավետարանով ապրելուց բացի պետք է թլպատվեն (տես Գործք Առաքելոց 15.1,5 , տես նաև Սուրբ գրքերի ուղեցույց, « Թլպատված », scriptures.ChurchofJesusChrist.org):

Կարդացեք Գործք Առաքելոց 15.2 հատվածը և տեսեք, թե Պողոսը և Բառնաբասը ինչպես փորձեցին լուծել այս խնդիրը:

  • Ձեր կարծիքով, Պողոսը և Բառնաբասը ինչո՞ւ փնտրեցին Երուսաղեմի Եկեղեցու ղեկավարների առաջնորդությունը:

Գործք Առաքելոց 15-ը լուսաբանում է հետևյալ ճշմարտությունը. միասին խորհրդակցելու և Աստծուց հայտնություն փնտրելու միջոցով Եկեղեցու ղեկավարները ոգեշնչում են ստանում դժվարին խնդիրների վերաբերյալ: Միասին խորհրդակցելով՝ Պետրոսը և Եկեղեցու այլ ղեկավարները ստացան Աստծո առաջնորդությունը: Նրանք նամակներ ուղարկեցին Եկեղեցու անդամներին՝ տեղեկացնելով, որ հեթանոսները չպետք է թլպատվեն դարձի գալու համար: Այդ նամակներին նրանք ավելացրին պատվիրաններին հետևելու իրենց հրավերը:

Խորհուրդը մարդկանց մի խումբ է, որը քննարկում է կարևոր խնդիրներ և գտնում դրանց հնարավոր լուծումները: Հասկանալու համար, թե ինչպես է գործում Եկեղեցու խորհուրդը կարդացեք հետևյալը Ընդհանուր ձեռնարկում.

[Խորհրդի] ղեկավարը խրախուսում է անդամներին խոսել բաց և ազնիվ: Խորհրդի անդամների տարբեր ծագումը, տարիքը, փորձառությունը և տեսակետները ավելի արդյունավետ են դարձնում խորհուրդը։ Անդամները կիսվում են առաջարկներով և հարգանքով լսում են միմյանց: Երբ նրանք ձգտեն իմանալ Տիրոջ կամքը, ոգեշնչման և միասնության ոգին կարող է գերիշխել:

(Ընդհանուր ձեռնարկ. Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 4.4.3, ChurchofJesusChrist.org):

  • Ինչպե՞ս կամփոփեիք, թե ինչ է Եկեղեցու խորհուրդը:

Հետևյալ տեղեկությունը բաժանեք թերթիկի տեսքով, կամ գրեք այն գրատախտակին․

Երուսաղեմի խորհուրդը

Կարդացեք Գործք Առաքելոց 15.6-15, 22-28 հատվածները՝ փնտրելով խորհրդի տարբեր մասերի մասին վկայությունը: Հետևյալ աղյուսակն արտագրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում: Աջ սյունակում գրեք այս հատվածների այն բառերն ու արտահայտությունները, որոնք համապատասխանում են ձախ կողմում նշված արտահայտություններին:

Գործում է քահանայության բանալիների ներքո

Կենտրոնացած է անձերի և ընտանիքների լավ կողմերի վրա

Թույլ է տալիս խորհուրդների անդամներին արտահայտել իրենց կարծիքը

Տանում է դեպի միասնություն

Ժամանակակից ղեկավարները նույնպես օգտագործում են խորհուրդները՝ Եկեղեցու հարցերում Տիրոջ առաջնորդությունը հրավիրելու համար: Նախագահ Ռասսել Մ․ Նախագահ Նելսոնը կիսվել է հետևյալով.

Նկար
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Երբ մենք հավաքվում ենք որպես Առաջին Նախագահության և Տասներկուսի Քվորումի Խորհուրդ, մեր ժողովի սենյակները դառնում են հայտնության սենյակներ: Հոգին շոշափելիորեն ներկա է լինում: Երբ մենք գոտեմարտում ենք բարդ խնդիրների հետ, հուզիչ գործընթաց է ծավալվում, քանի որ յուրաքանչյուր առաքյալ ազատ արտահայտում է իր մտքերն ու տեսակետը: Չնայած մենք կարող ենք տարբեր լինել մեր սկզբնական հեռանկարներում, սերը, որ մենք զգում ենք միմյանց հանդեպ, մնայուն է: Մեր միասնությունն օգնում է մեզ հասկանալՏիրոջ կամքը Իր Եկեղեցու համար:

Մեր ժողովներում մեծամասնությունը երբեք չի ղեկավարում: Մենք աղոթքով լսում ենք մեկս մյուսին և խոսում միմյանց հետ, մինչև միավորվում ենք: Այն ժամանակ, երբ լիակատար համաձայնության ենք գալիս, Սուրբ Հոգու միավորող ազդեցությունը ցնցող է: Մենք զգում ենք այն, ինչ Մարգարե Ջոզեֆ Սմիթը գիտեր, երբ ուսուցանում էր. «Զգացումների միավորմամբ մենք զորություն ենք ձեռք բերում Աստծո հետ» [Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 393-94]: Առաջին Նախագահության կամ Տասներկուսի Քվորումի ոչ մի անդամ Տիրոջ Եկեղեցու համար որոշումները երբևէ չի թողնի իր սեփական լավագույն դատողությանը:

(Ռասսել Մ․ Նելսոն, «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 95)

Դա կարող է հարմար պահ լինել, որպեսզի դուք ուսանողներին թույլ տաք ուղղել հարցեր այն մասին, թե Տերն ինչպես է ուղղորդում Իր Եկեղեցին: Օգտակար գաղափարներ համար տես « Հայտնություն » Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org) և այս դասի «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնի նյութը:

  • Ինչպե՞ս կարձագանքեիք դասի սկզբում ներկայացված սցենարին, որտեղ մի ընկեր հարցնում է, թե Հիսուս Քրիստոսն ինչպես է խոսում մարգարեների և առաքյալների հետ:

  • Այս սուրբ գրություններում բացահայտված ճշմարտություններն ինչպե՞ս են ազդում մարգարեների և Եկեղեցու այլ ղեկավարների հանդեպ ունեցած ձեզ զգացմունքներին:

  • Գիտելիքը, որ Հիսուս Քրիստոսն առ այսօր ուղղորդում է Իր Եկեղեցին, ինչպե՞ս կարող է ազդել ժամանակակից մարգարեների և առաքյալների կողմից ընդունված որոշումներ վերաբերյալ ձեզ կարծիքի վրա:

  • Ի՞նչ խորհուրդների եք մասնակցել ձեր կյանքի ընթացքում:

  • Ի՞նչ կարող եք անել, որպեսզի օգնեք խորհրդին հայտնություն ստանալ:

Ըստ ստացած հուշումների՝ վկայեք այն ճշմարտությունների մասին, որոնք ուսուցանվել են այս դասի ժամանակ:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Եկեղեցու ղեկավարներին ուղղված հայտնություն

«Քրիստոսի վարդապետությունը» ելույթում Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը Տասներկու Առաքյալների Քվորումից օգտագործեց Գործք Առաքելոց 11 և 15 հատվածներում նկարագրված պատմությունները՝ Եկեղեցու ղեկավարներին ուղղված հայտնության մասին ուսուցանելու համար: Կարող եք ուսումնասիրել ամբողջ ելույթը կամ դիտել հետևյալ տեսանյութը 6:10-11:34-ը:

Որո՞նք են շարունակական հայտնության օրինակները

Երեց Քվենթին Լ. Քուքը Տասներկու Առաքյալների Քվորումից ուսուցանել է Եկեղեցու համար ստացված հայտնության մասին: Դիտեք «Մարգարեներին տրված շարունակական հայտնության օրհնությունը և անձնական հայտնությունը առաջնորդում են մեր կյանքը» տեսանյութը 4:55-6:42-ը ChurchofJesusChrist.org կայքում:

Երեց Քուքը նաև ուսուցանել է, որ մարգարեները և առաքյալները ստանում են ոգեշնչում Սուրբ Հոգուց և անմիջական հայտնություն՝ Փրկիչից: Դիտեք «Պատրաստվեք հանդիպել Աստծուն» 13:37-14:15-ը:

Խորհուրդներն ինչպե՞ս կարող են գործել ընտանիքում

Նախագահ Մ. Ռասսել Բալլարդը Տասներկու Առաքյալների Քվորումից ուսուցանել է ընտանեկան խորհուրդների մասին իր՝ «Ընտանեկան խորհուրդներ» ելույթում (Ensign կամ Լիահոնա, մայիս 2016, 63–65):

Օժանդակ ուսումնական վարժություններ

Երիտասարդները մասնակցում են խորհուրդներին

Բազմաթիվ երիտասարդներ ունեցել են կամ կունենան հնարավորություն մասնակցել խորհուդներին՝ որպես դասի կամ քվորումի նախագահության իրենց կոչումների մաս:: Ուսանողներին առաջարկեք քննարկել այն փորձառությունները, որոնք ունեցել են խորհուրդներին մասնակցելիս, նաև, թե այս դասի ժամանակ իրենց սովորածն ինչպես կարող է նրանց օգնել՝ ուրիշների հետ իրենց կոչումների շրջանակներում խորհրդակցելու գործում:

Անձնական հայտնությունն ինչպե՞ս կարող է գալ խորհրդի միջոցով

Ուսանողներին առաջարկեք գրել մի քանի կարևոր որոշումներ, որոնք նրանք պետք է կայացնեն այժմ և հետագայում։ Ուսանողներին նմանատիպ հարցեր տվեք. Ուրիշների հետ խորհրդակցելն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ ոգեշնչված առաջնորդություն գտնել՝ այս որոշումները կայացնելու համար: Ո՞ւմ հետ կխորհրդակցեիք այս որոշումների վերաբերյալ: Այդ մարդկանցից են՝ ծնողները և ընտանիքի անդամները (տես Մ. Ռասսել Բալլարդ, «Ընտանեկան խորհուրդներ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2016, 63–65), Եկեղեցու ղեկավարները և Տերը (տես Ալմա 37.37):

Կարող եք կիսվել Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Քվենթին Լ. Քուքի հետևյալ հայտարարությամբ. «Շատերը, թանկագի՛ն երիտասարդներ, հնարավոր է, չունեն հստակ պատկերացում, թե ով եք դուք, և ով կարող եք դառնալ: Այնուամենայնիվ, դուք գտնվում եք ձեր կյանքի ամենակարևոր որոշումների շեմին: Խնդրում ենք՝ կարևոր ընտրություններ կատարելիս խորհրդակցեք թե՛ ձեր ծնողների, թե՛ ձեր եպիսկոպոսի հետ: Թույլ տվեք եպիսկոպոսին լինել ձեր ընկերը և խորհրդականը» («Եպիսկոպոսներ. Տիրոջ հոտի հովիվներ», Liahona, մայիս 2021, 60): Ուսանողներին առաջարկեք գրել այն մասին, թե նրանք ինչպպես կօգտագործեին խորհրդատվության սկզբունքը՝ Հիսուս Քրիստոսի առաջնորդությունը իրենց կյանք հրավիրելու համար:

Ինչպես են սուրբ գրությունները հայտնություն հրավիրում Եկեղեցու ղեկավար խորհուրդներում

Կարող եք ուսանողներին հարցնել հայտնություն բերող այլ միջոցների մասին: Կարող եք ուսանողներին առաջարկել կարդալ Գործք Առաքելոց 15.13-18 հատվածները: Իշխանության ո՞ր աղբյուրներն է նշել Հակոբոսը:

Երեց Դ. . Թոդ Քրիստոֆերսոնը Տասներկու Առաքյալների Քվորումից ուսուցանել է. «Խորհրդի ժողովի քննարկումը հաճախ կարող է ներառել կանոնական սուրբ գրությունները, Եկեղեցու առաջնորդների ուսմունքների և անցյալի գործելակերպի քննարկումը: Բայց վերջում, ճիշտ ինչպես Նոր Կտակարանի Եկեղեցում, նպատակը միայն համաձայնության գալը չէ խորհրդի անդամների միջև, այլ հայտնությունը Աստծուց: Դա մի գործընթաց է, որը ներգրավում է ինչպես խելքը, այնպես էլ հավատը՝ Տիրոջ միտքն ու կամքը ձեռք բերելու համար» («Քրիստոսի վարդապետությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 88): Ուսանողները կարող են կարդալ Գործք Առաքելոց 10.28 հատվածը՝ փնտրելով, թե ինչպես են նշվում Աստծուց ստացված համաձայնությունն ու հայտնությունը: