Սեմինարիա
Ա Կորնթացիս 10


Ա Կորնթացիներին 10

Խույս տվեք գայթակղությունից

Նկար
Ջոնի կյանքը կարող էր շատ տարբեր լինել, եթե նա քաջություն չունենար հեռանալու մի երեկույթից Ճապոնիայում:

Դուք երբևէ ցանկացել եք խույս տալ ձեզ հանդիպող գայթակղություններից: Պողոս առաքյալն ուսուցանել է մի արժեքավոր սկզբունք, որը կարող է մեզ օգնել, երբ մենք գայթակղության ենք հանդիպում: Այս դասի նպատակն է մեզ օգնել ապավինել Հիսուս Քրիստոսին՝ գայթակղությունը հաղթահարելու համար:

Գայթակղություն

Նկար
Արծաթե գնդերը ձգվում են դեպի կարմիր մագնիսը կապույտ ֆոնի վրա

Հնարավորության դեպքում ձեռք բերեք մագնիս և մետաղական առարկա և մտածեք, թե դուք ինչպես կարող եք օգտագործել դրանք՝ գայթակղությանը դիմակայելու գաղափարը բացատրելու համար:

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսի հետևյալ հայտարարությունը կամ դիտեք «Փնտրեք Քրիստոսին յուրաքանչյուր մտքում» տեսանյութը 2:44-3:23-ը ChurchofJesusChrist.org:

Նկար
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսի պաշտոնական դիմանկարը:

Փոխաբերական իմաստով՝ գայթակղությանը տրվելը նման է մետաղական առարկայով մագնիսին մոտենալուն: Մագնիսի անտեսանելի ուժը գրավում է մետաղական առարկան և ամուր պահում է այն: Մագնիսը դրա վրա կորցնում է իր զորությունը միայն այն ժամանակ, երբ մետաղական առարկան դրանից հեռու է դրվում: Հետևաբար, ինչպես մագնիսը ի վիճակի չէ ուժ գործադրել հեռավոր մետաղական առարկայի վրա, այդպես էլ, երբ մենք դիմակայում ենք գայթակղությանը, այն մարում է և կորցնում է իր ուժը մեր մտքի ու սրտի վրա, և, համապատասխանաբար, մեր գործողությունների վրա:

(Ուլիսես Սոարես, «Փնտրեք Քրիստոսին ձեր բոլոր մտորումներում», Լիահոնա, նոյեմբեր 2020, 83)

Ա Կորնթացիս 10 գլուխն ուսումնասիրելիս լսեք Սուրբ Հոգու հուշումները, որոնք կօգնեն ձեզ իմանալ, թե դուք ինչ կարող եք անել՝ ձեզ հանդիպող գայթակղություններից խուսափելու համար:

Սուրբ գրությունների նպատակներից մեկն է օգնել մեզ սովորել մեզանից առաջ եղած մարդկանց կյանքերից և տառապանքներից (տես Ա Կորնթացիս 10.6, 11, Մորմոն 9.31): Ինչպես գրված է Ա Կորնթացիս 10 գլխում, Պողոսն օգտագործեց իսրայելացիների՝ Կարմիր ծովն անցնելու և անապատում նրանց ճամփորդության օրինակը՝ հիշեցնելով կորնթացիներին, թե Տերն ինչպես էր օգնում իսրայելացիներին իրենց ճամփորդության ժամանակ (տես Ա Կորնթացիս 10.1-4):

Տեսեք, թե Տերն ինչ է արել իսրայելացիների համար և ուշադրություն դարձրեք հատված 4-ում Նրան նկարագրող տիտղոսին:

  • Ինչ կարող եք սովորել Փրկչի մասին հատված 4-ում Պողոսի կողմից օգտագործվող տիտղոսից:

Չնայած Տերը հրաշալի ձևերով աջակցում էր իսրայելացիներին, երբեմն նրանք ենթարկվում էին գայթակղությանը: Կարդացեք Ա Կորնթացիս 10.5-11 հատվածները՝ փնտրելով այն գայթակղությունները, որոնք նրանց ստիպում էին շրջվել իրենց «հոգևոր Ժայռից»՝ Հիսուս Քրիստոսից:

  • Ձեր կարծիքով, մեր հանգամանքները ի՞նչ առումներով են նման իսրայելացիների հանգամանքներին:

  • Որո՞նք են այն տարածված գայթակղությունները, որոնք կարող են ձեզ ստիպել շրջվել Փրկչից:

Մտածեք ձեր ներկա գայթակղությունների մասին և այն մասին, թե դրանք ինչպես կարող են ստիպել ձեզ շրջվել Հիսուս Քրիստոսից: Մտածեք, թե ձեր կյանքն ինչպես կփոխվեր, եթե դուք կարողանայիք հաղթահարել այդ գայթակղությունները:

Փրկիչը կօգնի մեզ հաղթահարել գայթակղությունը

Հիշեք, որ գայթակղվելը մեղք չէ, այնինչ գայթակղությանը ենթարկվելը մեղք է: Կարդացեք Ա Կորնթացիս 10.12-14-ը` փնտրելով այն սկզբունքները, որոնք կարող են օգնել ձեզ հաղթահարել գայթակղությունը:

1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Աստված ի՞նչ է խոստացել անել, որպեսզի օգնի ձեզ հաղթահարել գայթակղությունը:

  • Այս հատվածներում ո՞ր բառերն ու արտահայտություններն են նկարագրում, թե Աստված ինչ է ակնկալում, որ մենք անենք՝ գայթակղությանը հանդիպելիս:

  • Ի՞նչ սկզբունքներ հայտնաբերեցիք:

Դուք կարող եք բացահայտել հետևյալ սկզբունքը. Աստված մեզ կօգնի խուսափել գայթակղությունից, սակայն մենք ինքներս պետք է որոշենք հեռու մնալ գայթակղությունից:

Սուրբ գրությունների և Իր ժամանակակից մարգարեների միջոցով Փրկիչն ուսուցանել է մեզ, թե ինչպես հաղթահարել գայթակղությունը: Կարդացեք հետևյալ սուրբ գրությունները և մարգարեների հետևյալ հայտարարություները՝ փնտրելով, թե դուք ինչ կարող եք անել՝ Փրկչին դիմելու և գայթակղությունից խուսափելու համար: Կարող եք դրանք կապել Ա Կորնթացիս 10.12-14 հատվածների հետ:

  • Ալմա 13.28-29

  • 3 Նեփի 18.15, 18-20

  • Եբրայեցիս 4.15-16 հատվածները (Նշում. այս հատվածներում նշված քահանայապետը Հիսուս Քրիստոսն է)

  • Առաջին Նախագահությունից նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է.

    Նկար
    Նախագահ Հենրի Բ․ Այրինգի պաշտոնական դիմանկարը, 2018 թ․ մարտ:

    Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքը առաջ է բերում ապաշխարություն և օգնում է մեզ պահել Նրա պատվիրանները: Մենք հնազանդվում ենք և դիմակայում գայթակղությանը՝ հետևելով Սուրբ Հոգու հուշումներին: Ժամանակի ընթացքում մեր էությունը կփոխվի: Մենք կդառնանք փոքր երեխա՝ Աստծուն հնազանդ և ավելի սիրող: Այդ փոփոխությունը, եթե մենք ամեն ինչ անենք այն պահելու համար, մեզ արժանի կդարձնի այն պարգևներին, որոնք գալիս են Սուրբ Հոգու միջոցով: Այնուհետև մենք մեզ ապահով կզգանք միայն մեկ ամուր ժայռի վրա:

    (Henry B. Eyring, “As a Child,” Liahona, May 2006, 16)

  • Ի՞նչ եք սովորել այս սուրբ գրություններից և այս հայտարարությունից, որը ձեզ մղում է դիմել Փրկչին՝ գայթակղությունից խուսափելու համար:

  • Ի՞նչ եղանակներով է Աստված ձեզ օգնելու խուսափել գայթակղությունից:

  • Մենք ի՞նչ պետք է անենք Աստծո օգնությունը ճանաչելու և օգտագործելու համար:

Կատարեք հետևյալից երկուսը կամ մի քանիսը.

  • Արտագրեք Ա Կորնթացիս 10.14 հատվածը՝ դնելով ձեր անունը «իմ սիրելիք»-ից հետո և փոխարինեք «կռապաշտութիւնը» ձեր ունեցած գայթակղությամբ:

  • Գրեք մի փորձառություն, երբ Փրկիչն օգնել է ձեզ խուսափել գայթակղությունից: Այդ փորձառությունն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ խուսափել ձեր ներկայիս գայթակղություններից:

  • Գրեք, թե ինչ հատուկ քայլեր եք ձեռնարկելու՝ Հիսուս Քրիստոսին ապավինելու և գայթակղությունից խուսափելու համար:

Պատասխանեք հետևյալ հարցերին: Կարիք չկա, որ դուք կիսվեք ձեր հատուկ գայթակղություններով:

2. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին: Կարիք չկա, որ դուք կիսվեք ձեր հատուկ գայթակղություններով:

  • Ա Կորնթացիս 10 գլխի հատվածներն ուսումնասիրելիս ի՞նչ սովորեցիք կամ զգացիք Փրկչի մասին:

  • Այս պատմությունն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ՝ ձեր հավատքի փորձությունների ժամանակ:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին ինչպե՞ս կարող են օգնել ինձ հաղթահարել գայթակղությունը

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսն ուսուցանել է.

Նկար
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսի պաշտոնական դիմանկարը:

Գայթակղության դեմ պայքարը պահանջում է աշխատասիրություն և հավատարմություն ամբողջ կյանքի ընթացքում: Բայց խնդրում եմ, իմացեք, որ Տերը պատրաստ է աջակցել մեզ մեր անձնական ջանքերում և խոստանում է հրաշալի օրհնություններ, եթե մենք տոկանք մինչև վերջ: …

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ես վկայում եմ, որ երբ մենք ապավինում ենք փրկության վեմին՝ մեր հոգու Փրկիչին … մեր մտքերը կառավարելու մեր ունակությունը էապես կբարձրանա: Ես կարող եմ հավաստիացնել ձեզ, որ մեր հոգևոր հասունությունը մեծանալու է աճող տեմպերով՝ փոխելով մեր սիրտը, մեզ ավելի նմանեցնելով Հիսուս Քրիստոսին: Բացի այդ՝ Սուրբ Հոգու ազդեցությունն ավելի բուռն ու շարունակական կլինի մեր կյանքում: Այդ ժամանակ թշնամու գայթակղությունները քիչ-քիչ կկորցնեն իրենց զորությունը մեզ վրա՝ հանգեցնելով ավելի երջանիկ և ավելի մաքուր ու սրբադասված կյանքի:

Նրանց համար, ովքեր անկախ պատճառից գայթակղության մեջ են ընկնում և շարունակաբար մտածում կամ կատարում են անարդար գործողություններ, ես հավաստիացնում եմ ձեզ, որ կա հետդարձի ճանապարհ, որ հույս կա Քրիստոսում:

(Ուլիսես Սոարես, «Փնտրեք Քրիստոսին ձեր բոլոր մտորումներում», Լիահոնա, նոյեմբեր 2020, 83-84)

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Քվենթին Լ Քուքը ուսուցանել է.

Նկար
Երեց Քվենթին Լ. Քուքի պաշտոնական դիմանկարը։ Կանչվել է Տասներկու Առաքյալների Քվորում 2007 թվականի հոկտեմբերի 6-ին:

Հավերժական առաջընթացի սկզբունքն այն է, որ ինքնատիրապետման մարզումը և ապրելակերպը ուժեղացնում են գայթակղություններին դիմակայելու մեր կարողությունը: Սա ճիշտ է՝ թե հոգևոր ոլորտում, թե աշխարհիկ հարցերում: …

Որպես Աստծո աստվածային ծրագրի մաս` մենք օրհնված ենք Սուրբ Հոգու պարգևով: … Նա նաև նախազզգուշացնող ձայն է չարի դեմ և պաշտպանության ձայն՝ վտանգի դեմ: Երբ մենք նավարկում ենք կյանքի ծովում, Սուրբ Հոգու զգացողություններին հետևելը կարևոր է: Հոգին օգնում է մեզ խուսափել գայթակղություններից ու վտանգներից և հանգստացնում ու առաջնորդում է մեզ մարտահրավերների միջով:

Ես ինչպե՞ս կարող եմ պատրաստվել դիմակայել գայթակղությանը

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը (1895–1985) ուսուցանել է.

Նկար
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի դիմանկարը:

Ճիշտ կողմնորոշվելն ավելի հեշտ է, երբ նախապես ենք որոշում կայացնում, մտքում ունենալով վերջնական նպատակը. դա մեզ ազատում է բազմաթիվ տառապանքներից [որոշումների պահերին], երբ մենք հոգնած ենք և խիստ գայթակղվելու շեմին ենք:

Անձնական կարգապահություն զարգացրեք, որպեսզի ավելի ու ավելի շատ դեպքերում դուք ստիպված չլինեք որոշում կայացնել կամ փոխել ձեր որոշումը, թե ինչ եք անելու, երբ միևնույն գայթակղությունը կրկին ու կրկին հայտնվի ձեր առջև: Կան բաներ, որոնց համար բավարար է մեկ անգամ որոշում կայացնել: …

Չար ուղիներից հրաժարվելու ժամանակը նախքան այդ ուղիներին հասնելն է: Լավ կյանքի գաղտնիքը պաշտպանության և կանխելու մեջ է: Չարին տեղի տվող մարդիկ, սովորաբար, նրանք են, ովքեր իրենց դնում են խոցելի դրության մեջ:

(Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Սպենսեր Վ․ Քիմբալ (2006), 108-9)