Սեմինարիա
Նոր Կտակարանի ձեռնարկ սեմինարիայի ուսանողի համար գրքի նախաբանը


Նոր Կտակարանի ձեռնարկ սեմինարիայի ուսանողի համար գրքի նախաբանը

Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների նպատակն է` «օգնել երիտասարդներին և չափահաս երիտասարդներին հասկանալ Հիսուս Քրիստոսի ուսմունքները և Քավությունը, ապավինել դրանց, արժանանալ տաճարային օրհնություններին, նախապատրաստվել և նախապատրաստել իրենց ընտանիքներին և մյուսներին՝ իրենց Երկնային Հոր հետ հավերժական կյանքին» (Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն․ Ձեռնարկ սեմինարիաների և կրոնի ինստիտուտների ուսուցիչների և ղեկավարների համար [2012], x, ChurchofJesusChrist.org):

Այս ձեռնարկի դասերը նախատեսված են օգնելու ձեզ հասնել այդ նպատակին, երբ ուսումնասիրում եք Նոր Կտակարանը: Այս ձեռնարկը պարունակում է 255 դաս: (Պարտադիր չէ, որ ավարտեք այդ բոլոր դասերը:) Այդ դասերի մեծ մասը համահունչ է Եկ, հետևիր ինձ սուրբ գրությունների հատվածներին, որոնք ուսումնասիրելու են անհատներն ու ընտանիքները: Մյուս դասերը կապված են վարդապետության սերտման հետ: Ձեր ուսուցիչը կօգնի ձեզ իմանալ, թե որ դասերն ավարտեք տանը, և որոնք միասին կատարեք դասարանով:

Յուրաքանչյուր դասի համար աշխատանքը ներառում է ընթերցանությու և գրավոր հանձնարարություններ: Գրավոր առաջադրանքները նշված են այս պատկերակով.

Նախքան դրանք գրելը, ուշադիր մտածեք ձեր պատասխանների մասին: Սա կօգնի ձեզ ավելի իմաստալից փորձառություններ ունենալ՝ սուրբ գրություններից ճշմարտություններ սովորելիս և կիրառելիս: Աղոթեք ձեր դասերը սկսելուց առաջ և առաջնորդություն ու ուղղություն փնտրեք Սուրբ Հոգուց, որ օգնի ձեզ ձեր ուսումնասիրության մեջ: Հնարավորություններ գտեք և ձեր սովորածով կիսվեք ուրիշների, ներառյալ ձեր ընտանիքի անդամների հետ: