Սեմինարիա
Նոր Կտակարանի նախաբանը


Նոր Կտակարանի նախաբանը

Նոր Կտակարանն օգնում է մեզ գալ դեպի Հիսուս Քրիստոսը

Նկար
Jesus Christ depicted standing with His arms outstretched as an invitation for people to come to Him. Several people are gathered around Christ. Most of the people are looking up at Christ. An elderly man is kneeling on the ground. The man is clasping the robe of Christ and resting his head against Christ’s side. Another elderly man is seated by Christ. He is resting his head on Christ’s other side.

Նոր Կտակարանը Հիսուս Քրիստոսի և Նրա Առաքյալների մահկանացու կյանքի և ծառայության մասին հիշատակարան է: Այս դասի կօգնի ձեզ պատրաստվել գալ դեպի Հիսուս Քրիստոսը և հետևել Նրան Նոր Կտակարանի ուսումնասիրության ընթացքում:

Մտածեք, թե ինչպես կպատասխանեիք հետևյալ հարցերին․

  1. Ի՞նչ եք անում, երբ ֆիզիկապես կամ հոգեպես հոգնած եք զգում:

  2. Ի՞նչ եք անում, երբ վախեցած եք:

  3. Ո՞ւմ եք դիմում, երբ օգնության կարիք ունեք:

  • Ինչպե՞ս են դժվարին իրավիճակներում ձեզ օգնում այն գործողությունները կամ մարդիկ, որոնց մասին մտածել եք:

  • Երբևէ՞ ունեցել եք այնպիսի կարիք, որը ոչ մի գործողություն կամ մարդ չի կարողացել օգնել ձեզ հոգալ:

Նախագահ Ջին Բ. Բինգամը՝ Սփոփող միության նախկին գերագույն նախագահը, ուսուցանել է, թե ինչ կարող ենք անել մեր ամենակարևոր կարիքները հոգալու համար:

Նկար
Official Portrait of Sister Jean B. Bingham. Photographed in 2017.

Հարատև ուրախություն կարելի է գտնել՝ կենտրոնանալով մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի վրա և ապրելով ավետարանով, ինչը ցուցադրվել և ուսուցանվել է Նրա կողմից։ Որքան շատ ենք սովորում,հավատում ևնմանվում Հիսուս Քրիստոսին, այնքան շատ ենք սկսում հասկանալ, որ Նա է ամեն բժշկության, խաղաղության և հավերժական առաջընթացի աղբյուրը։

(Ջին Բ. Բինգամ, «Եւ ձեր ուրախութիւնը լցուած լինի», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 85)

  • Ըստ այս հայտարարության, ի՞նչ օրհնություններ կարող ենք ունենալ Հիսուս Քրիստոսի շնորհիվ:

  • Այդ օրհնություններից որո՞նք են հատկապես նշանակալից ձեզ համար հիմա: Ինչո՞ւ:

Ուսումնասիրել Հիսուս Քրիստոսի կյանքը Նոր Կտակարանում

Այս տարի մենք հրավիրված ենք ուսումնասիրել Նոր Կտակարանը տանը, եկեղեցում և սեմինարիայում: Երբ ջանք ենք գործադրում ուսումնասիրել Նոր Կտակարանը և սովորել Սուրբ Հոգու միջոցով, կմեծանա մեր հասկացողությունն ու վկայությունն այն մասին, թե ով է Հիսուս Քրիստոսը, և ինչ է Նա առաջարկում մեզ: Մենք կսովորենք, թե ինչ կարող ենք անել՝ Նրա կողմից առաջարկած ուրախությունը, բժշկումը և խաղաղությունը զգալու համար:

  • Դուք ի՞նչ գիտեք Նոր Կտակարանի մասին:

  • Որո՞նք են Նոր Կտակարանի ձեր ամենասիրելի պատմությունները: Ինչո՞ւ:

  • Ձեր կարծիքով ինչո՞ւ է կարևոր ուսումնասիրել Նոր Կտակարանն այս տարի։

Նոր Կտակարանի առաջին չորս գրքերը պարունակում են չորս պատմություն Փրկիչի կյանքի մասին: Նրանք հայտնի են Ավետարաններ անունով: Նոր Կտակարանի մնացած մասն ընդգրկում է է Փրկիչի տասներկու առաքյալների և Եկեղեցու վաղ շրջանի այլ առաջնորդների ծառայություններն ու ուսմունքները:

Լրացուցիչ տեղեկությունների համար տես «Ինչպե՞ս է կազմակերպված Նոր Կտակարանը» «Ընտրովի. ցանկանու՞մ եք ավելին իմանալ» բաժնում՝ դասի վերջում:

Նոր Կտակարանում Փրկիչն ուղարկում է մի հրավեր, որը մենք կարող ենք ընդունել, որպեսզի ստանանք այն օգնությունը, որը Նա ցանկանում է մեզ տալ:

Կարդացեք Մատթեոս 11.28-ը ` փնտրելով Փրկիչի հրավերը:

1. Սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք ձեր պատասխանները հետևյալ հարցերին.

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «գալ [Քրիստոսի] մոտ»:

  • Ձեր կարծիքով, ինչպիսի՞ հանգիստ կարող է մեզ տալ Փրկիչը, եթե գանք Նրա մոտ:

  • Ի՞նչ օրհնություններ եք ստացել ձեր կյանքում, երբ եկել եք Քրիստոսի մոտ:

Ամրապնդեք ձեր աշակերտությունը՝ Նոր Կտակարանն ուսումնասիրելիս

Այս տարի Նոր Կտակարանն ուսումնասիրելու արդյունքում ստացած ձեր փորձառությունը ձեզ բազմաթիվ հնարավորություններ կընձեռի գալ Հիսուս Քրիստոսի մոտ և դառնալ Նրա աշակերտը կամ հետևորդը:

Ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք ոչ միայն Հիսուս Քրիստոսի մասին ձեր կարդացածին և լսածին, այլև, թե ինչ է Սուրբ Հոգին ուսուցանում ձեզ Նրա մասին: Կարող եք ձեր օրագրում մի քանի էջ բաց թողնել, որպեսզի գրի առնեք նրա մասին ձեր սովորածն ու զգացածը, և թե ինչ եք անում Նրան հետևելու համար: Տարվա ընթացքում նոր նյութեր ավելացրեք այդ էջերին և հետևեք ձեր առաջընթացին:

2. Մի պահ մտածեք այն փորձառության մասին, որը դուք կունենաք Նոր Կտակարանն այս տարի ուսումնասիրելիս և պատասխանեք ստորև տրված հարցերին․

  • Ի՞նչ եք ակնկալում իմանալ կամ զգալ Հիսուս Քրիստոսի կյանքն ու ուսմունքները այս տարի ուսումնասիրելիս:

  • Ի՞նչ եղանակներով եք ակնկալում կատարելագործվել՝ որպես Հիսուս Քրիստոսի հետևորդ:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ինչպե՞ս է կազմակերպված Նոր Կտակարանը

Նոր Կտակարանի առաջին չորս գրքերը (Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես) հայտնի են որպես Ավետարաններ: Ավետարանները Հիսուսի մահկանացու կյանքի և ծառայության մասին չորս վկայություններն են: Հունարենում ավետարան բառը նշանակում է «բարի լուր»: Չորս Ավետարանների վերաբերյալ ավելի շատ տեղեկություն իմանալու համար, տես Սուրբ գրքերի ուղեցույցը « Ավետարաններ » scriptures.ChurchofJesusChrist.org. կայքում:

Նոր Կտակարանի մնացած մասը (Գործք Առաքելոցից մինչև Հայտնությունը) պարունակում է Փրկիչի Եկեղեցու գլխավոր առաջնորդների գրություններն ու ծառայությունները: Գործք Առաքելոց գիրքն ընդգրկում է առաքյալների միսիոներական գործողությունները, ծառայություններն ու հրաշքները: Հռովմայեցիս գրքից մինչև Հուդայի գիրքը թղթեր են կամ նամակներ, որոնք գրվել են Պողոսի և Եկեղեցու այլ առաջնորդների կողմից՝ Սրբերին խրատելու և շենացնելու համար։ Հայտնության գիրքը պարունակում է վերջին օրերի մասին Հովհաննեսի ստացած հայտնությունը:

Հիսուս Քրիստոս հանդեպ իմ հավատքն ինչպե՞ս կարող է ամրապնդվել, երբ ուսումնասիրում եմ Նոր Կտակարանը

Նախագահ Ջին Բ. Բինգամը՝ Սփոփող միության նախկին գերագույն նախագահը, կիսվել է մի քանի եղանակներով, որոնցով մեր հավատքը կարող ամրապնդվել Փրկիչի կյանքն ու ուսմունքներն ուսումնասիրելիս:

Նկար
Official Portrait of Sister Jean B. Bingham. Photographed in 2017.

Երբ ուսումնասիրեք Քրիստոսի կյանքը բազմաթիվ եղանակներով, Նրա հանդեպ ունեցած ձեր հավատը կմեծանա։ Դուք կգիտակցեք, որ Նա անհատապես սիրում է ձեզ և կատարելապես հասկանում է ձեզ։ Մահկանացու կյանքի 33-րդ տարում Նրան մերժեցին, Նա տառապեց հալածանքներից, քաղցից, ծարավից, հոգնածությունից ու միայնությունից, ենթարկվեց խոսքային և ֆիզիկական բռնության, և, ի վերջո, տանջալից մահով մահացավ մեղավոր մարդկանց ձեռքով: Գեթսեմանիի պարտեզում և Գողգոթայի խաչի վրա Նա զգաց մեր բոլոր ցավերը, տառապանքները, գայթակղությունները, հիվանդություններն ու թուլությունները:

Անկախ այն բանից, թե ինչ տառապանքներ ենք մենք տարել, Նա է բժշկության աղբյուրը։ Նրանք, ովքեր տարել են որևէ բռնություն, կործանարար կորուստ, խրոնիկական հիվանդություն կամ հնարավորությունները սահմանափակող տառապանք, անհիմն մեղադրանքներ, դաժան հալածանք կամ հոգևոր վնաս՝ մեղքի և թյուրըմբռնման արդյունքում, կարող են ամոքում ստանալ աշխարհի Քավիչի միջոցով։ Այնուամենայնիվ, Նա սպասում է մեր հրավերին։ Մենք պետք է գանք Նրա մոտ և թույլ տանք Նրան գործել Իր հրաշքները։

(Ջին Բ. Բինգամ, «Եւ ձեր ուրախութիւնը լցուած լինի», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 86)

Երեց Բեդնար Տասներկու Առաքյալների Քվորումից Թոմ Փերին (1922–2015) վկայել է Նոր Կտակարանի ուսումնասիրության կարևորությունը.

Նկար
Final official portrait of Elder L. Tom Perry of the Quorum of the Twelve Apostles, 2004. Passed away 30 May 2015.

Այսօր աշխարհն այնքան հագեցած է մարդկանց վարդապետություններով, որ հեշտ է մոռանալ և կորցնել հավատքը Փրկիչի կյանքի և ծառայության այդ առավել կարևոր պատմության՝ Նոր Կտակարանի հանդեպ: Այս սուրբ հատորը սուրբ գրությունների պատմության առանցքն է, ինչպես որ Փրկիչը պետք է լինի մեր կյանքի առանցքը: Մենք պետք է պարտավորվենք ուսումնասիրել և փայփայել այն:

(Լ․ Թոմ Փերի, «Հանգստության օրը և հաղորդությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 6)