Սեմինարիա
Սովորել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով


Սովորել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով

Ուսանողի դերը

Նկար
Youth studying the scriptures in their seminary class.

Այս դասը կօգնի ձեզ հասկանալ, թե որքան կարևոր է սեմինարիայում սովորելիս գործել Հիսուս Քրստոսի հանդեպ ձեր ունեցած հավատքով: Այս դասի ժամանակ դուք կսովորեք, թե ինչպես առավելագույնս օգուտ քաղել սեմինարիայի ձեր փորձառությունից:

Կարդացեք հետևյալ պատմությունը.

Երկու երիտասարդ կին հաճախում են սեմինարիայի նույն դասարանը։ Սեմինարիա հաճախելիս կանանցից մեկը զգում է Սուրբ Հոգու ազդեցությունը և Տիրոջ սերը: Նա գտնում է իր հարցերի պատասխանները, իր վկայությունը Տիրոջ և Նրա Եկեղեցու մասին մեծանում է, և նա էականորեն բարելավում է իր կյանքը: Մյուս կինը, ընդհակառակը, հաճախ ձանձրանում է սեմինարիայի դասերի ժամանակ և զգում է, որ դասից շատ բան չի ստանում:

  • Որո՞նք են այն հնարավոր պատճառները, որ այդ երկու կանայք տարբեր փորձառություններ են ունենում սեմինարիայի նույն դասերն անցնելիս:

Որպեսզի կարողանաք գնահատել ավետարանի ձեր ուսումնասիրությունը, մտածեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Ներկայումս ի՞նչ եք անում հոգևորապես ուսանելու համար:

  • Արդյոք զգո՞ւմ եք, որ ստանում եք ձեզ անհրաժեշտ և ցանկալի արդյունքները:

Երբ ուսումնասիրեք այս դասը, մտածեք, թե ինչպես եք ցանկանում սովորել և աճել սեմինարիայում այս տարի: Սովորելը ներառում է մեր կյանքը բարելավվելու յուրաքանչյուր եղանակ: Դուք կարող եք նաև մտածել ձեր մտահոգությունների և հարցերի մասին: Անկեղծ աղոթքի միջոցով փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, որը կհուշի ձեզ, թե ինչպես կիրառել այս դասը ձեր կյանքում:

Սովորելու ամենաազդեցիկ գործոններից մեկն այն է, թե որքանով եք ապավինում և հետևում Հիսուս Քրիստոսին: Այս դասի կարևոր սկզբունքներից մեկը հետևյալն է` երբ մենք ձգտում ենք ջանասիրաբար սովորել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով, մենք կարող ենք օրհնվել և անհատապես կատարելագործվել: Երբ կարդում եք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարի այս հայտարարությունը, փնտրեք գաղափարներ այն մասին, թե ինչ է նշանակում սովորել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով:

Նկար
Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Երբ նայում ենք ապագային և պատկերացնում ենք ավելի խառնաշփոթ ու անհանգիստ աշխարհը, մենք հավատում ենք, որ բոլորիս համար կարևոր կլինի ընդլայնել հավատքով սովորելու մեր կարողությունը: … Ճշմարիտ հավատքը կենտրոնացած է Տեր Հիսուս Քրիստոսի վրա ու միշտ տանում է դեպի գործողություն: … Հավատքով սովորելը պահանջում է ոչ թե լուռ համաձայնություն, այլ հոգևոր, մտավոր և ֆիզիկական ջանքեր։ Մեր հավատքով ոգեշնչված գործերի անկեղծությամբ և հետևողականությամբ է, որ մենք ցույց ենք տալիս մեր Երկնային Հորն ու Նրա Որդուն` Հիսուս Քրիստոսին, որ կամենում ենք սովորել ու ցուցումներ ստանալ Սուրբ Հոգուց:

(Դեյվիդ Ա. Բեդնար, «Փորձիր սովորել հավատքով», Ensign կամ Լիահոնա, սեպտեմբեր 2007, 61, 63-64)

  • Ի՞նչ սովորեցիք այդ հայտարարությունից:

Դուք առավելագույնս օգուտ կքաղեք ձեր հոգևոր ուսումնասիրությունից, եթե ջանասիրաբար ձգտեք սովորել Հիսուս Քրիստոսի մասին և կենտրոնացնեք ձեր ջանքերը Նրա վրա: Սուրբ գրությունների հետևյալ հատվածները և տեսանյութերը ներկայացնում են անհատների, որոնք եկել են Հիսուս Քրիստոսի մոտ և օրհնվել են Նրա կողմից: Հնարավորության դեպքում կարդացեք առնվազն մեկ պատմություն և դիտեք առնվազն մեկ տեսանյութ: Բոլոր տեսանյութերը հասանելի են ChurchofJesusChrist.org կայքում։ Կարդալիս և դիտելիս մտածեք այն մասին, թե ինչպես են այդ անհատների փորձառություններն առնչվում ավետարանի ուսումնասիրության հետ:

  • Տեսանյութ. «Մնալ հոգևորապես պատրաստ» (3:30)

  • Տեսանյութ. «Խնդրեք Աստծուց (2017 Միացյալ ժամի թեմա)» (3:21)

  • Տեսանյութ. «Սեմինարիան կարող է կյանքեր փոխել» (4:13)

1. Ձեր ուսումնասիրած պատմությունից կամ դիտած տեսանյութից ընտրեք մի մարդու և պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ էր անում այդ մարդը այդ հատվածներում կամ տեսանյութում՝ իր հավատքը առ Հիսուս Քրիստոս ջանասիրաբար ցուցադրելու համար: Նրա գործողություններն ինչպե՞ս էին ցուցադրում նրա հավատքը:

  • Ի՞նչ խոչընդոտներ հաղթահարեց նա:

  • Տերն ինչպե՞ս օրհնեց նրան:

  • Ի՞նչ կարող եք սովորել այդ մարդու փորձառությունից, որը կարելի է կիրառել ավետարանի ձեր ուսումնասիրության ժամանակ:

Կատարեք հետևյալ վարժությունը ձեր օրագրում.

2.

Բաժանեք թերթիկը երեք սյունակների և անվանեք սյունակները՝ Դասից առաջ, Դասի ժամանակ և Դասից հետո: Մտածեք, թե ինչ եք արել կամ կարող էիք անել դասից առաջ, դասի ժամանակ և դասից հետո՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով սովորելու համար: Աղոթքով փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, երբ մտածեք օրինակների մասին և գրեք կամ նկարեք ձեր օրինակները յուրաքանչյուր սյունակի մեջ:

Ձեր անձնական նպատակը

Սեմինարիայում ուսանելիս դուք հնարավորություններ կունենաք.

  • Նախապատրաստվել դասին: Սուրբ Հոգու միջոցով հայտնություն փնտրելը և սուրբ գրությունների ամենօրյա ընթերցումը պատրաստվելու լավագույն միջոցներից են: Ձեզ կարող են նաև խնդրել խորհել որոշ հարցերի շուրջ դասից առաջ կամ ուսումնասիրել մի փոքր մաս Եկ, հետևիր ինձ ձեռնարկից:

  • Դասի ժամանակ հավատք գործադրեք Հիսուս Քրիստոսի հանդեպ Ձեզ կառաջարկեն հավատք գործադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ և ջանասիրաբար սովորել՝ ըստ Նրա ուսմունքների՝ ուսումնասիրելով սուրբ գրությունները, կատարելով տարբեր վարժություններ, կիսվելով ձեր մտքերով և աղոթքով ոգեշնչում փնտրելով Սուրբ Հոգուց՝ ձեր կողմից սովորած ճշմարտությունները ձեր կյանքում կիրառելու համար:

  • Գնահատեք ձեր սովորածը: Ձեզ հաճախ հնարավորություն կընձեռվի սեփական նպատակներ դնել և գնահատել ձեր առաջընթացը: Դուք նաև կկարողանաք հարցեր տալ և ուղղորդում փնտրել ցանկացած խնդրի կամ մտահոգության վերաբերյալ:

  • Կիսվեք։ Ձեզ կխրախուսեն ձեր սովորածով կիսվել ուրիշների, այդ թվում ձեր ընտանիքի հետ:

Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում կամ այն թերթիկի վրա, որտեղ գրում կամ նկարում եք այն վարժությունները, որոնք ձեզ օգնում են սովորել և ավելի շատ մոտենալ Տիրոջը, գրեք, թե ինչ կցանկանայիք անել դասից առաջ, դասի ժամանակ և հետո՝ հավատքով սովորելու համար: Պարզապես օղակով կամ աստղիկով նշեք այն գաղափարները, որոնք, ըստ ձեզ, Տերն ուզում, որ դուք փորձեք: Կարող եք տեղադրել ձեր նպատակը որևէ տեղում, որտեղ դուք հաճախ կտեսենեք ու կհիշեք այն:

Ընտրովի. Ցանկանու՞մ եք ավելին իմանալ

Ինչպե՞ս կարող եմ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել իմ սեփական ուսման համար։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․

Նկար
Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու յուրաքանչյուր անդամը կրում է անձնական պատասխանատվություն՝ սովորել և ապրել Տիրոջ ուսմունքներով: … Մենք չպետք է ակնկալենք, որ Եկեղեցին, որպես կազմակերպություն, ուսուցանի կամ պատմի մեզ այն ամենը, ինչ մենք պետք է իմանանք և անենք, որպեսզի նվիրյալ աշակերտ դառնանք և քաջաբար համբերենք մինչև վերջ: Այլ դա մեր անձնական պատասխանատվությունն է՝ սովորել այն, ինչ պետք է սովորենք, ապրել այնպես, ինչպես գիտենք, որ պետք է ապրենք, և դառնալ այնպիսին, ինչպիսին Վարդապետն է ցանկանում, որ դառնանք:

(Դեյվիդ Ա. Բերնար, «Պատրաստվել ստանալու ամեն անհրաժեշտ բան»,EnsignկամԼիահոնա, մայիս 2019, 102)

Ես ինչո՞ւ պետք է ձգտեմ ջանասիրաբար ուսանել սեմինարիայում:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

Նկար
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Որքան շատ հետևեք Հիսուս Քրիստոսի օրինակին, այնքան ավելի հաջողակ կլինեք:

Այդ դեպքում ի՞նչը ձեզ կօգնի դառնալ Հիսուս Քրիստոսի ակնածալից աշակերտը: Պատասխաններից մեկը սեմինարիան և ինստիտուտն են. ոչ միայն հաճախելը, այլև դասերին ակտիվ մասնակցելը և բոլոր հանձնարարություններին հավատքով հետևելը: …

Ավարտելով սեմինարիան և ինստիտուտը՝ դուք կմեծացնեք ձեր գերազանցելու կարողությունը այն ամենակարևոր բաներում, որոնք երբևէ կանեք ձեր կյանքում: Եվ դուք իսկապես կցնծաք:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը (1928–2015) հետևյալն է ուսուցանել ավետարանի ուսումնասիրության փորձառությանը մասնակցելու վերաբերյալ.

Նկար
Final official portrait of Elder Richard G. Scott of the Quorum of the Twelve Apostles, 2004. Passed away 22 September 2015.

[Ուսանողների] մասնակցության որոշումը ընտրելու իրավունքի գործածում է, որը թույլ է տալիս Սուրբ Հոգուն հաղորդել անձնական ուղերձ` [ուսանողների] անձնական կարիքներին համապատասխան: Մասնակցության մթնոլորտի ստեղծումը մեծացնում է հավանականությունը, որ Հոգին կսովորեցնի ավելի կարևոր դասեր, քան [ուսուցիչը] կարող է հաղորդել։

Այդ մասնակցությունը [ուսանողների] կյանք կբերի Հոգու առաջնորդությունը: Երբ … ուսանողները … բարձրացնում են իրենց ձեռքը հարցին պատասխանելու համար, թեպետ առանց գիտակցելու, նրանք Սուրբ Հոգուն արտահայտում են սովորելու իրենց պատրաստակամությունը։ Ազատ կամքի այդ կիրառումը թույլ կտա այդ Հոգուն խրախուսել նրանց և տալ նրանց ավելի հզոր առաջնորդություն՝ ձեր միասին անցկացրած ժամանակի ընթացքում։ Մասնակցությունը հնարավորություն է տալիս անհատներին զգալ Սուրբ Հոգու կողմից առաջնորդվելու փորձառությունը: Նրանք սովորում են ճանաչել և զգալ, թե ինչ է հոգևոր առաջնորդությունը:

(Ռիչարդ Գ. Սքոթ «Ինչպես ավելի արդյունավետ սովորել և ուսուցանել» [Բրիգամ Յանգի համալսարանի Կրթության շաբաթ հավաք, օգոստոսի 21, 2007], 4–5, speeches.byu.edu)