Սեմինարիա
Ա Կորնթացիս 12


Ա Կորնթացիներին 12

Հոգևոր պարգևներ

Նկար
Մի խումբ երիտասարդ տղաներ և աղջիկներ վայելում են միմյանց ընկերակցությունը, երբ նրանք միասին այցելում են Փարիզ Ֆրանսիա:

Պողոսը գրել է կորնթացի Սրբերին, որպեսզի օգնի նրանց ճանաչել Քրիստոսի հետ միավորվելու իրենց կարիքը: Նա ուսուցանել է, որ եթե բոլոր անդամները ճանաչեն և օգտագործեն Տիրոջից ստացած հոգևոր պարգևները, նրանք կարող են նմանվել ներդաշնակ կերպով միասին գործող մարմնի տարբեր մասերի: Այս դասի նպատակն է օգնել ձեզ ճանաչել այն հոգևոր պարգևները, որոնք Տերը ձեզ տվել է՝ ուրիշներին օրհնելու և Իր Եկեղեցին հզորացնելու համար:

Պարգևներ ստացեք

  • Ի՞նչ նշանակալից պարգև եք երբևէ ստացել:

  • Այդ պարգևը ի՞նչ ազդեցություն է թողել ձեզ վրա: Ի՞նչ է այն թույլ տվել ձեզ անել:

  • Ի՞նչ եք զգացել այն մարդու հանդեպ, որը ձեզ տվել է այդ պարգևը:

Ա Կորնթացիս 12 գլուխն ուսումնասիրելիս դուք կսովորեք, թե Երկնային Հայրը ինչ հոգևոր պարգևներ է տալիս Իր զավակներին: Փնտրեք, թե Նա ինչու է տալիս այդ պարգևները, և ոգեշնչում փնտրեք Սուրբ Հոգուց, որպեսզի կարողանաք բացահայտել ձեզ տրված պարգևը:

Տերը մեզ հոգևոր պարգևներ է տալիս

«Հոգևոր պարգևները օրհնություններ կամ ունակություններ են, որոնք Աստված տալիս է Իր զավակներին Սուրբ Հոգու զորության միջոցով» (Ավետարանական թեմաներ, «Հոգևոր պարգևներ», topics.ChurchofJesusChrist.org):

Սովորեք հոգևոր պարգևների մասին՝ կարդալով Ա Կորնթացիս 12.3-11 հատվածները: (Նկատի ունեցեք, որ «ամեն մէկին» բառակապակցությունը 11-րդ հատվածում նշանակում է «անհատապես» կամ «մեկ առ մեկ»:)

  • Ի՞նչ հոգևոր պարգևներ են նշվում են այս հատվածներում:

Գոյություն ունեն բազմաթիվ տարբեր հոգևոր պարգևներ: Մյուսների մասին իմանալու համար կարդացեք Մորոնի 10.8-18-ը, Վարդապետություն և Ուխտեր 46.11-26-ը և Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Մարվին Ջ. էշթոնի (1915–94) հետևյալ հայտարարությունը.

Նկար
Մարվին Ջ. Էշթոնի դիմանկարը:

Թույլ տվեք հիշատակել մի քանի պարգևներ, որոնք ոչ միշտ են նկատելի կամ ուշադրության արժանի, սակայն չափազանց կարևոր են. … խնդրելու պարգևը, լսելու պարգևը, ականջ դնելու և մեղմ, ցածր ձայնով խոսելու պարգևը, լաց լինելու պարգևը, հակառակությունից խուսափելու պարգևը, համերաշխ լինելու պարգևը, պարգև` փնտրելու այն, ինչն արդար է, չդատելու պարգևը, Աստծո առաջնորդությունը փնտրելու պարգևը, աշակերտ լինելու պարգևը, մյուսների մասին հոգ տանելու պարգևը, խորհելու ընդունակություն ունենալու պարգևը, աղոթք ասելու պարգևը:

(Մարվին Ջ. էշթոն, «Գոյություն ունեն բազմաթիվ պարգևներ», Ensign, նոյեմբեր 1987, 20)

  • Ո՞ւմ է Տերը օրհնում այս հոգևոր պարգևներով:

  • Ի՞նչ է դա օգնում ձեզ հասկանալ Տիրոջ մասին:

Ճշմարտություններից մեկն այն է, որ Տերը Իր Եկեղեցու անդամներից յուրաքանչյուրին տալիս է առնվազն մեկ հոգևոր պարգև, որով նա կարող է օրհնել ուրիշներին:

Մտածեք, թե ինչ հոգևոր պարգևներով է Աստված ձեզ օրհնել: Եթե դուք դժվարանում եք ճանաչել ձեր հոգևոր պարգևները, կարող եք խնդրել ծնողին կամ ղեկավարին: Ձեր հայրապետական օրհնությունը նույնպես կարող է ձեզ օգնել բացահայտել ձեր որոշ հոգևոր պարգևները:

1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ եք մտածում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին՝ իմանալով, որ Նրանք ձեզ օրհնել են հոգևոր պարգևներով:

  • Դա ինչպե՞ս կարող է ազդել ձեր աստվածային ինքնության մասին ձեր կարծիքի վրա:

  • Ձեր կարծիքով, Աստված ինչո՞ւ է տալիս հոգևոր պարգևներ Եկեղեցու բոլոր անդամներին, այլ ոչ թե մի քանիսին:

Տերը ցանկանում է, որ մենք օրհնենք միմյանց

Կարդացեք Ա Կորնթացիս 12.14-20 հատվածները և գտեք այն համեմատությունը, որը Պողոսն օգտագործեց, որպեսզի մեզ օգնի ճանաչել մեր անհատական ներդրումների կարևորությունը:

  • Ինչի՞ հետ է Պողոսը համեմատում Եկեղեցին այդ հատվածում: Այդ համեմատությունն ի՞նչ է ուսուցանում ձեզ հոգևոր պարգևների մասին:

  • Ինչպե՞ս եք դուք օրհնվել ուրիշների հոգևոր պարգևներով:

Ուրիշների հետ իրենց հոգևոր պարգևներով կիսվող մարդու օրինակ տեսնելու համար կարող եք դիտել «Ձեր ողջ սրտով» տեսանյութը (3:26) ChurchofJesusChrist.org կայքում, որը պատմում է մի երիտասարդ մարդու մասին, որը կանչվել է՝ օգտագործելու Տիրոջ տված մի պարգև, որը նա վերջերս է հայտնաբերել: Այս տեսանյութը դիտելիս ուշադրություն դարձրեք Սուրբ Հոգու հուշումներին այն մասին, թե դուք ինչպես կարող եք օգտագործել ձեր պարգևը՝ ուրիշներին օրհնելու համար:

Խորհեք, թե ձեր հոգևոր պարգևներն ինչպես են օրհնել ձեզ, և ինչպես կարող եք դրանք օգտագործել՝ ձեր ընտանիքը, ծուխը կամ ճյուղը և ուրիշներին օրհնելու համար: Կարող եք օրագրում գրանցել ցանկացած տպավորություն պարգևների մասին, որոնք դուք կստանաք Սուրբ Հոգուց:

2. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից երկուսին կամ մի քանիսին.

  • Ձեր կարծիքով, Տերն ի՞նչ է ցանկանում, որ դուք հասկանաք ձեր և ձեր հոգևոր պարգևների մասին:

  • Ինչպե՞ս կքաջալերեիք որևէ մեկին, ով կարծում է, որ չունի հոգևոր պարգևներ:

  • Ի՞նչ հոգևոր պարգև կցանկանայիք ունենալ: Ի՞նչ կարող եք անել այդ պարգևը ստանալու համար: (Տերը մեզ առաջարկում է հոգևոր պարգևներ փնտրել, տես Ա Կորնթացիս 12.31, 14.1, Վարդապետություն և Ուխտեր 46.7-9:)

  • Ինչպե՞ս կարող եք օգտագործել հոգևոր պարգևները ուրիշներին օրհնելու համար: Ինչպե՞ս դա կօգնի ձեզ ավելի շատ նմանվել Փրկիչին:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ինչպե՞ս կարող եմ օգտագործել իմ սովորածը ուրիշներին ծառայելու համար

Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆը՝ այն ժամանակ Առաջին Նախագահությունից, կիսվել է, թե մենք ինչպես կարող ենք հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին.

Նկար
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆի պաշտոնական դիմանկարը, 2006 թ.։ Կանչվել է որպես Առաջին նախագահության երկրորդ խորհրդական 2008 թվականի փետրվարի 3-ին: Պաշտոնական դիմանկարն արվել է 2008 թվականին՝ փոխարինելով 2004 թ․ դիմանկարին։

Երբ մտածում եմ Փրկչի մասին, հաճախ պատկերացնում եմ Նրան՝ ձեռքերը մեկնած, հասնելու սփոփելու, բժշկելու, օրհնելու և սիրելու համար: Եվ Նա միշտ բարեհաճորեն էր խոսում մարդկանց հետ: Նա սիրում էր խոնարհներին ու հեզերին և քայլում էր նրանց մեջ, սպասավորելով նրանց և առաջարկելով հույս և փրկություն: 

Ահա, թե ինչ արեց Նա Իր մահկանացու կյանքի ընթացքում: Դա այն է, ինչ Նա կաներ, եթե ապրեր մեր մեջ այսօր, և մենք ինչ պետք է անենք՝ որպես Նրա աշակերտներ և որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ: … 

Ընդօրինակելով Նրա կատարյալ օրինակը՝ մեր ձեռքերը կարող են դառնալ Նրա ձեռքերը, մեր աչքերը` Նրա աչքերը, մեր սիրտը` Նրա սիրտը:

Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Դուք իմ ձեռքերն եք», Լիահոնա, մայիս 2010, 68:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար, Տասներկու Առաքյալների Քվորում, պաշտոնական դիմանկար, 2020թ.:

Մենք հոգևոր պարգևներ ենք ստանում՝ ուրիշներին օրհնելու համար: Եթե մեր ցանկությունն է պարգև ստանալ, քանի որ ուզում ենք դա, ապա հավանաբար չենք ստանա: Եթե մենք փորձում ենք ծառայել ուրիշներին Հիսուս Քրիստոսի ուսմունքների համաձայն, ապա մենք օրհնվում ենք հոգևոր պարգևներով և ընդլայնում ուրիշներին ծառայելու մեր կարողությունները:

(Դեյվիդ Ա. Բեդնար, «Հասկանանք Երկնային Հոր ծրագիրը», ChurchofJesusChrist.org/prophets-and-apostles/unto-all-the-world/understanding-heavenly-fathers-plan)

Ի՞նչ կարող եմ անել, եթե զգում եմ, որ չունեմ որևէ կարևոր հոգևոր պարգև

«Երգված և չերգված երգերը» տեսանյութում (0:57-2:57-ը) կարող եք դիտել Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի խորհուրդը: Այս տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

Յոթանասունից երեց Ջոն Ս. Փինգրի Կրտսերը պատմել է մի քրոջ մասին, որն իմացավ, որ ինքն ունի մի հոգևոր պարգև, որը անտեսել էր.

Նկար
Երեց Ջոն Ք. Փինգրի Կրտսերի պաշտոնական դիմանկարը Լուսանկարված է 2017 թ․ մարտին։

Մի օր մի հուսալքված քույր դիմեց Տիրոջը. «Տեր, ո՞րն է իմ անձնական ծառայությունը»: Նա պատասխանեց. «Նկատի՛ր ուրիշներին»: Դա հոգևոր պարգև էր: Այդ ժամանակից ի վեր նա ուրախություն գտավ՝ նկատելով նրանց, ում հաճախ մոռացության են մատնում, և Աստված աշխատեց նրա միջոցով՝ շատերին օրհնելու համար: Մինչ մեր հոգևոր պարգևներից մի քանիսը աշխարհիկ չափանիշներով աչքի ընկնող չեն, բայց դրանք կարևոր են Աստծո և Նրա աշխատանքի համար:

(Ջոն Ս. Փինգրի Կրտսեր, «Ես աշխատանք ունեմ քեզ համար», Լիահոնա, նոյեմբեր 2017, 33-34)

Ի՞նչ պետք է անեմ, երբ ինձ անհամապատասխան եմ զգում Եկեղեցու իմ հանձնարարությունների համար

Այն ժամանակ Առաջին Նախագահությունից նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆը ուսուցանել է.

Նկար
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆի պաշտոնական դիմանկարը, 2006 թ.։ Կանչվել է որպես Առաջին նախագահության երկրորդ խորհրդական 2008 թվականի փետրվարի 3-ին: Պաշտոնական դիմանկարն արվել է 2008 թվականին՝ փոխարինելով 2004 թ․ դիմանկարին։

Հնարավոր է զգաք, որ կան մարդիկ, որոնք ավելի ընդունակ են կամ ավելի փորձված, և կարող են կատարել ձեր կոչումներն ու հանձնարարություններն ավելի լավ, քան դուք, բայց Տերը ձեր պատասխանատվությանն է հանձնել դա ինչ-որ պատճառով: Կարող են լինել մարդիկ և սրտեր, որոնց միայն դուք կարող եք հասնել և հուզել: Թերևս ուրիշ ոչ-ոք չէր կարող դա անել միանգամայն նույն ձևով»:

(Դիտեր Ֆ. Ուխդորֆ. «Բարձրացրեք՝ որտեղ կանգնած եք», Լիահոնա, նոյեմբեր 2008, 56)