Սեմինարիա
Վարդապետության սերտում. Ա Կորնթացիս 11.11


Վարդապետության սերտում. Ա Կորնթացիս 11.11

Տղամարդիկ և կանայք հավասարապես կարևոր են Երկնային Հոր ծրագրում

Նկար
Երիտասարդ զույգը կանգնած է Օգդենի (Յուտա) տաճարի մոտ: Նրանք նայում են տաճարին, hետին պլանում հրեշտակ Մորոնին է՝ պատկերի գրեթե վերին կենտրոնում: Նա կրում է մուգ կապույտ կոստյում՝ սպիտակ օձիքով վերնաշապիկով։ She is in a white dress. Ուշ կեսօր է/վաղ երեկո է։

Ա Կորնթացիս 11 գլխի ուսումասիրության ժամանակ դուք սովորեցիք, թե Աստված ինչպես է վերաբերվում կանանց և տղամարդկանց եզակի և աստվածային դերերին: Այս դասի նպատակն է օգնել ձեզ լավագույնս սերտել այս ուսմունքները, որպեսզի դուք կարողանաք մտապահել Ա Կորնթացիս 11.11 հղումը և հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական կյանքում:

Բացատրեք և մտապահեք

Նայեք ձեր ձեռքերին: Նկատեք, թե որքան նման են դրանք ուրիշների ձեռքերին և, միևնույն ժամանակ, որքան տարբեր:

1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Եթե յուրաքանչյուր ձեռք կարող է առանձին գործել, ապա, ձեր կարծիքով, Երկնային Հայրն ինչո՞ւ է Իր զավակների համար երկու ձեռք նախատեսել:

  • Ձեր ձեռքերի միջև եղած տարբերություններն ինչպե՞ս են ձեզ օգնում հանձնարարություններ կատարել կամ օգտագործել ձեր տաղանդները:

  • Ձեր ձեռքերի մասին այս նկատառումներն ինչպե՞ս են առնչվում Ա Կորնթացիս 11.11 հատվածին:

Հետևյալ վարժությունը կարող է օգնել ձեզ մտապահել Ա Կորնթացիս 11.11 հատվածը վարդապետության սերտման հղումը և հիմնական արտահայտությունը. «Բայց դարձեալ ոչ կինն առանց մարդի, եւ ոչ մարդն առանց կնկայ, Տէրումը»:

Գրեք հիմնական արտահայտությունը և հղումը: Կարդացեք հիմնական արտահայտությունը և հղումը մի քանի անգամ՝ ամեն անգամ ջնջելով բառերից մեկը: Շարունակեք, մինչև կարողանաք կրկնել հիմնական արտահայտությունը և հղումը՝ առանց բառերին նայելու:

Գործնական կիրառում

Ձեր օրագրում գրանցեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու հետևյալ սկզբունքները.

  1. Գործեք հավատքով

  2. Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

  3. Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

Երկու կամ երեք նախադասությամբ նկարագրեք սկզբունքներից յուրաքանչյուրը: Դուք կարող եք անդրառնալ պարբերություններ 5–12-ին Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022)՝ ձեր գիտելիքները ստուգելու և կարևոր տեղեկություններ ավելացնելու համար:

Ա Կորնթացիս 11.11 հատվածում դուք սովորել եք, որ կանայք և տղամարդիկ հավասարապես կարևոր են Երկնային Հոր ծրագրում:

  • Այս ճշմարտությունն ինչպե՞ս է աղավաղվել կամ անտեսվել հասարակության մեջ:

  • Ի՞նչ իրավիճակներում է ձեզ առիթ ընձեռվել ուսուցանել կամ պաշտպանել այս ճշմարտությունը:

Ընտրեք հետևյալ սցենարներից մեկը և մտածեք, թե հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներն ինչպես կարող են օգնել որևէ մեկին հասկանալ Ա Կորնթացիս 11.11 հատվածում ներկայացված ճշմարտությունը՝ Երկնային Հոր ծրագրում տղամարդկանց և կանանց դերերի մասին:

  1. Կալիի կրտսեր քույրը՝ Էլլեն, լսել է, որ որոշ տղաներ դպրոցում ասել են, թե տղամարդիկ ավելի կարևոր են, քան կանայք: Էլլեն հարցնում է Կալիին. «Մի՞թե ես նույնքան արժանավոր չեմ, որքան տղաները»:

  2. Ռեյդը մտահոգված է, քանի որ լսել էր, թե քվորումի որոշ անդամներ ինչպես են անհարգալից տոնով խոսում կանանց մասին:

  3. Հայտնի ֆիլմը նայելուց հետո ընկերների խումբը ծաղրում է հոր կերպարի ծիծաղելի արարքները: Մի քանիսն ասում են, որ հայրը ավելորդ էր, ինչից հետո ընկերներից մեկը հայտարարում է. «Ահա թե ինչու դուք տղամարդու կարիք չունեք՝ երջանիկ ընտանիք ստեղծելու համար»:

  4. Էստեբանը և Կլարան պատրաստվում են ամուսնանալ տաճարում: Նրանց ծնողները առաջարկում են, որ նրանք խոսեն, թե նրանցից յուրաքանչյուրն ինչպես է կատարելու իր տարբեր դերերը և պարտականությունները իրենց ապագա ընտանիքում:

2. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք այս հարցերից երեքին.

Գործեք հավատքով

  • Դուք կամ սցենարում ներկայացված անձինք ինչպե՞ս կարող են հավատքով պատասխանել այս հարցին:

  • Կանանց և տղամարդկանց եզակի և կարևոր դերերը գնահատելն ինչպես է ձեզ օգնում հետևել Հիսուս Քրիստոսին:

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

  • Ինչ գիտեք Երկնային Հոր և Նրա ծրագրի մասին, որը կարող է օգտակար լինել նմանատիպ իրավիճակում:

  • Որո՞նք են տղամարդկանց և կանանց դերերը Երկնային Հոր ծրագրում:

Ձգտեք ստանալ լրացուցիչ տեղեկություն աստվածային աղբյուրների միջոցով

  • Ա Կորնթացիս 11.11 հատվածի ձեր ընկալումը և վկայությունն ինչպես կարող են օգնել ձեզ արձագանքել այս իրավիճակին:

  • Սուրբ գրությունների կամ Եկեղեցու ղեկավարների ուրիշ ի՞նչ ոգեշնչված ուսմունքներ կարող են օգնել ձեզ հավատարմությամբ պատասխանել: