Սեմինարիա
Գնահատեք ձեր գիտելիքները 8


Գնահատեք ձեր գիտելիքները 8

Հռովմեացիս 1-16, Ա Կորնթացիս 1-7

Նկար
Students talking in a seminary class.

Այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել ձեր նպատակները, ինչպես նաև ձեր անձնական աճը, որն ունեցել եք Նոր Կտակարանի այս տարվա ուսումնասիրության ընթացքում: 

Դարձեք Հիսուս Քրիստոսի աշակերտը

  • Եթե դուք ճանապարհորդեիք որևէ նոր վայր, ո՞ւր կնախընտրեիք գնալ:

  • Ճանապարհորդելիս ինչո՞ւ է կարևոր գնահատել, թե արդյոք դուք առաջ եք ընթանում: Ի՞նչ կարող է տեղի ունենա, եթե դուք դա չանեք:

Նմանապես կարևոր է գնահատել մեր հոգևոր ճանապարհորդությունը: Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Մ․ Ռասսել Բալլարդը ուսուցանել է հոգևոր նպատակներին ձգտելու կարևորության մասին և ավելացրել է.

Նկար
Official portrait of President M. Russell Ballard of the Quorum of the Twelve Apostles, 2004.

Ես հասկացա, որ … կենտրոնանալու համար պետք է պարբերաբար ժամանակ գտնեմ՝ հարցնելու ինքս ինձ. «Ինչպե՞ս են իմ գործերը»:

Դա նման է ինքդ քեզ հետ անհատական հարցազրույց ունենալուն: …

Գալիք շաբաթների ընթացքում ժամանակ գտեք և անդրադարձեք ձեր կյանքի նպատակներին ու ծրագրերին և համոզվեք, որ դրանք համապատասխանում են Երկնային Հոր՝ մեր երջանկությանն ուղղված մեծ ծրագրին: Եթե դուք ապաշխարելու և փոխվելու կարիք ունեք, արեք դա հիմա: …

Ես վկայում եմ, որ մահկանացու կյանքի մեծագույն նպատակը մեր Երկնային Ծնողների և մեր սիրելի Փրկիչի՝ Տեր Հիսուս Քրիստոսի հետ հավերժ ապրելն է: Բայց դա ոչ միայն մեր նպատակն է, դա նաև Նրանց նպատակն է: Նրանք կատարյալ սեր են տածում մեր հանդեպ, որը ավելի զորեղ է, քան մենք կարող ենք պատկերացնել: Նրանք ամբողջովին, լիովին և հավերժորեն կապված են մեզ հետ: Մենք Նրանց գործն ենք: Մեր փառքը Նրանց փառքն է: Ամենից շատ Նրանց ցանկանում են, որ մենք տուն գանք:

(Տես Մ․ Ռասսել Բալլարդ, «Վերադառնալ և ստանալ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 64-65)

Մի պահ ինքներդ ձեզ տվեք հետևյալ հարցերը, կարծես դուք ձեզ հետ անհատական հարցազրույց եք անցկացնում: Կարող եք ձեր մտքերը գրի առնել ձեր օրագրում:

  • Ի՞նչ եմ ես վերջերս արել՝ Սուրբ Հոգու միջոցով հատուկ ճշմարտութոյւնների մասին վկայություն ստանալու համար: Ի՞նչ եմ ես սովորում Սուրբ հոգու միջոցով հայտնություն ստանալու մասին: (Դուք հավանաբար որոշ ժամանակ եք ծախսել Ա Կրոնթացիս 2 գլուխն ուսումնասիրելիս սրա մասին մտածելու համար):

  • Ի՞նչ նպատակներ եմ դրել՝ Փրկիչին ավելի մոտենալու և Նրա աշակերտը դառնալու համար: Ի՞նչ հաջողություններ եմ ակնկալում: Ի՞նչ խոչընդոտների եմ հանդիպում: Ես ի՞նչ պետք է անեմ՝ Տիրոջ օգնույթյունը ստանալու և իմ հոգևոր ճանապարհորդությունը շարունակելու համար:

Բացատրեք Հիսուս Քրիստոսի շնորհը

Որպեսզի կարողանաք գնահատել, թե դուք ինչպես եք հասկանում վերջերս ուսումնասիրած կարևոր ավետարանական ճշմարտությունը, կատարեք հետևյալ վարժությունը.

Պատկերացրեք, որ դուք հանդիպել եք միսիոներներին: Նրանք ուսուցանում են ձեր տարիքի մեկին, ով դժվարանում է հասկանալ Հիսուս Քրիստոսի շնորհը: Միսիոներները խնդրել են ձեզ ընկերակցել նրանց իրենց հաջորդ հանդիպման ժամանակ, այնպես որ դուք կարող եք կիսվել, թե ինչ գիտեք Փրկիչի շնորհի մասին և այն մասին, թե Հիսուս Քրիստոսին հետևելով ինչպես է օրհնվել ձեր կյանքը:

Փորձեք սուրբ գրություններում գտնել օգտակար հատվածներ և ճշմարտություններ: Օգտակար կլինի կարդալ հետևյալ հատվածներից մի քանիսը.

Հռովմեացիս 3.10-12, 20-28

Հռովմեացիս 4.16 (այդ թվում՝ Ջոզեֆ Սմիթի Հռովմեացիս 4.16-ի Թարգմանությունը, ծանոթագրություն ա)

Հռովմեացիս 5.1-2, 21

1. Կատարեք հետևյալ վարժությունը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

  1. Գրեք, թե ձեր խոսքերով ինչպես կբացատրեիք Փրկիչի շնորհը:

  2. Օգտվելով Հռովմեացիս գրքի որևէ սուրբ գրությունից՝ կիսվեք Փրկիչի շորհի մասին մեկ ճշմարտությամբ, և ասեք, թե մենք ինչպես կարող ենք ստանալ այն մեր կյանքում: Կարող եք նշել, թե այդ ճշմարտությունների իմացությունն ինչպես է ձեզ ավելի մոտեցրել Փրկիչին:

Մեծացրեք Քրիստոսի հետ միավորվելու ձեր ցանկությունը

Միասնությունը Պողոսի կողմից հռոմեացիներին և կորնթացիներին ուղղված նամակների կարևոր գաղափարներից էր:

2. Կատարեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

ա. Գտեք Հռովմեացիս կամ Ա Կրնթացիս գլուխներում ուսումնասիրված մի հատված, որը ձեզ իմաստալից ճշմարտություն է ուսուցանել Քրիստոսում ուրիշների հետ միավորվելու մասին: Կարող եք գտնել այլ օրինակներ Հռովմեացիս 12.10–21 , 14.10–13, 19 , 15.1–7 և Ա Կորնթացիս 1.10–13 , 3.3–9-ում : Ի՞նչ ճշմարտություն է ուսուցանում ձեր ընտրած հատվածը:

բ. Հիշեք, թե երբ եք դուք զգացել այն, ինչ Պողոսն է ուսուցանում ձեր ընտրած հատվածում: Ձեր կարծիքով, ինչն է ամենից շատ նպաստել Քրիստոսի հետ միավորվելու ձեր ջանքերին:

գ. Պատասխանեք հետևյալ հարցերից երկուսին․

  • Ո՞րն է տարբերությունը ուղղակի միասին լավ աշխատելու և Հիսուս Քրիստոսի ու Նրա ավետարանի միջոցով միավորվելու միջև:

  • Ա-ում ընտրված հատվածն ինչո՞ւ է իմաստալից ձեզ համար:

  • Վերջին ամսվա ընթացքում ինչպես եք մեծացրել միասնության ձեր ընկալումը և ուրիշների հետ միասնական լինելու ձեր ցանկությունը:

  • Ի՞նչ եք դուք արել՝ Քրիստոսում ուրիշների հետ ավելի միավորված դառնալու համար:

  • Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել՝ ուրիշների հետ ավելի միավորված դառնալու գործում:

Փնտրեք Սուրբ Հոգու ուղղորդությունը՝ իմանալով, թե Տերն ինչպես կցանկանար, որ դուք միավորվեք ուրիշների հետ: Հայտնություն փնտրեք, թե ինչպես հաղթահարել հնարավոր մարտահրավերները:

Շարունակեք առաջ շարժվել և մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Իմացեք, որ Նրանք սիրում են ձեզ և պատրաստ են ձեզ օգնել ձեր ջանքերում: