Սեմինարիա
Ա Կորնթացիս 1-4


Ա Կորնթացիս 1-4

Հիսուս Քրիստոս՝ մեր անսասան հիմքը

Նկար
Temple of Apollo, Corinth, built about 600 B.C. This would have been one of the most imposing structures in Corinth in Paul’s day. Temples and shrines housing images of pagan deities were prevalent throughout the Greco-Roman world, and members of the Church in cities like Corinth would have encountered them daily. Paul noted that before the saints in Corinth had converted, they had been carried away unto these dumb [voiceless] idols, even as [they] were led (1 Cor. 12:2).

Մտածեք այն բացասական ազդեցության մասին, որ վիճաբանությունը, հպարտությունը, կեղծ ուսմունքը և անբարոյականությունը այսօր ունեն աշխարհի վրա: Կորնթոսում ապրող Եկեղեցու վաղեմի անդամները պայքարում էին նմանատիպ մարտահրավերների դեմ: Եփեսոսում իր երրորդ միսիոներական ճամփորդության ընթացքում քարոզելիս Պողոս Առաքյալը գրել է կորնթացի Սրբերին, որպեսզի ուժ տա և հիշեցնի նրանց, որ նրանք պետք է ապավինեն Հիսուս Քրիստոսին: Այս դասը կարող է օգնել ձեզ հասկանալ, որ մեր կյանքը Հիսուս Քրիստոսի հիմքի վրա կառուցելով կարող ենք հաղթահարել աշխարհիկ մարտահրավերները: 

Հավատարիմ մնալ դժվարին հանգամանքներում

Պատկերացրեք, որ մտերիմ ընկերը, ով մեկ այլ քաղաքում է ապրում, դիմել է ձեզ հետևյալ ուղերձով.

«Իսկապես դժվար է ամենուր բացասական ազդեցություններով շրջապատված լինել: Բազմաթիվ մարդիկ չեն պահում պատվիրանները և նրանցից ոմանք քննադատում են Եկեղեցին: Ես գիտեմ այնպիսի մարդկանց, ովքեր կորցրել են իրենց վկայությունները նմանատիպ հանգամանքներում, և չեմ ցանկանում, որ ինձ հետ էլ նման բան կատարվի: Ի՞նչ խորհուրդ կտայիր»:

  • Ի՞նչ կասեիք ձեր ընկերոջը:

  • Ի՞նչ բացասական և վնասակար ազդեցություններ եք նկատել ձեր տարածաշրջանում:

  • Այս ազդեցություններն ինչպե՞ս են երբեմն խանգարում ձեզ հավատարիմ մնալ ձեր հավատքին:

Այս դասն ուսումնասիրելիս, մտածեք, թե որքան հավատարիմ եք դուք՝ աշխարհիկ մարտահրավերների կամ բացասական ազդեցությունների հանդիպելիս: Փնտրեք Սուրբ Հոգու ուղղորդությունը՝ իմանալու համար, թե ինչպես ամրապնդել ձեր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա և փնտրել ճշմարտություններ, որոնք կարող են ձեզ օգնել հաղթահարել ձեր մարտահրավերները:Իր երկրորդ միսիոներական ճամփորդության ժամանակ մոտ երկու տարի Պողոս Առաքյալը քարոզեց ավետարանը Կորնթոսում (տես Գործք Առաքելոց 18.1-18) և այնտեղ կազմակերպեց Եկեղեցու ճյուղերից մեկը: (Կորնթոս քաղաքը գտնելու համար տես Աստվածաշնչյան քարտեզները, թիվ 13, « Պողոս Առաքյալի միսիոներական ճամփորդությունները »: Կորնթոսը առևտրի հարուստ կենտրոն էր և Ախեյա հռոմեական նահանգի մայրաքաղաքը: Կորնթոսի բնակիչներից շատերը երկրպագում էին կուռքերին և անբարոյական բարքերի մեջ էին: Ոմանք նույնիսկ պառակտող էին ու կռվախնդիր: Այս միջավայրում Եկեղեցու բազում անդամների համար Փրկիչի ավետարանին հավատարիմ մնալը դժվարացավ: Երբ Պողոսը գրեց կորնթացի Սրբերին, որպեսզի նրանց օգնի հաղթահարել իրենց դժվարությունները, նա խոսեց նրանց համար իր դրած հիմքի մասին:

Կարդացեք Ա Կորնթացիս 2.1-5 և Ա Կորնթացիս 3.10-11-ը՝ փնտրելով այն արտահայտությունները, որոնք նկարագրում են այս հիմքը:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում կառուցել ձեր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա:

Մորմոնի Գրքում Հելամանը նույնպես հորդորում էր իր որդիներին կառուցել հիմքը Հիսուս Քրիստոսի վրա: Կարդացեք Հելաման 5.12-ը՝ փնտրելով, թե Հելամանն ինչ օրհնություններ է խոստացել:

  • Այս հատվածներից ինչո՞վ կկիսվեիք ձեր ընկերոջ հետ, որը կարող էր օգտակար լինել նրա համար:

Այս հատվածներից սովորած ճշմարտություններից մեկն այն է, որ երբ մեր կյանքի հիմքը կառուցում ենք Հիսուս Քրիստոսի վրա, մենք կարող ենք հաղթահարել սատանայի ազդեցությունը և աշխարհիկ մարտահրավերները:

  • Ի՞նչ գիտեք, ի՞նչ եք զգում կամ ինչի՞ն եք հավատում Փրկիչի մասին, որն օգնում է ձեզ ցանկանալ, որ Նա լինի ձեր հիմքը:

1. Ձեր օրագրում կատարեք հետևյալը.

  • Նկարեք մի հասարակ տուն կամ շենք, որը ամուր հիմք ունի: Այդ տան շուրջը գրեք, թե ինչ մարտահրավերների կամ բացասական ազդեցությունների եք հանդիպում:

  • Հիմքի շուրջը կամ դրա մեջ գրեք, թե ինչ կարող եք անել՝ ձեր կյանքը Փրկիչի հիմքի վրա կառուցելու համար:

  • Պատասխանեք հետևյալ հարցին. Այս գործողություններն ինչպե՞ս են ձեզ օգնել կամ դրանք ինչպե՞ս կարող էին ձեզ օգնել մարտահրավերներ կամ բացասական ազդեցություններ հաղթահարելու գործում:

Կորնթացիներին ուղղված նամակում Պողոսը խոսել է մի քանի խնդիրների մասին և ուսուցանել է, որ Փրկիչը և Նրա ավետարանը ի զորու են օգնել կորնթացիներին հաղթահարել իրենց դժվարությունները (տես Ա Կորնթացիս 1.23-24): Հետևյալ վարժությունները կենտրոնանում են այդ խնդիրներից երկուսի վրա: Կարդացեք հետևյալ տարբերակները և ընտրեք ձեզ համար առավել նշանակալիցը:

2. Սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում կատարեք հետևյալ վարժություններից մեկը.

Տարբերակ Ա. Պառակտում և վեճ

Կորնթացի Սրբերի խնդիրներից մեկը վիճաբանությունն էր: Պառակտումը ծագում էր այն պատճառով, որ նրանք հավատում էին, թե Եկեղեցում իրենց կարգավիճակը վճռվում էր այն անձնավորության կարևորությունից, որը մկրտում էր իրենց (տես Ա Կորնթացիս 1.12):

Ձեր նկարի կողքին թվարկեք այն պառակտումներն ու վիճաբանությունները, որոնց հանդիպում եք ձեզ ծխում, ընտանիքում կամ համայնքում:

  • Որո՞նք են պառակտումների կամ վեճերի հետևանքները:

Կարդացեք Ա Կորնթացիս 1.10-13 և Ա Կորնթացիս 3.3-9-ը՝ փնտրելով, թե Պողոսն ինչպես էր փորձում օգնել մարդկանց հիմք կառուցել Հիսուս Քրիստոսի վրա:

  • Ի՞նչ եք տեսնում այս հատվածներում, որը կարող է մարդկանց օգնել հաղթահարել պառակտումներն ու վեճերը:

  • Ձեր կարծիքով, Հիսուս Քրիստոսի վրա ձեր կյանքը կառուցելն ինչո՞ւ է ձեզ օգնում ավելի միասնական լինել ձեզ շրջապատող մարդկանց հետ, և ավելի քիչ վիճել նրանց հետ:

Տարբերակ Բ. Աշխարհի իմաստությունը

Կորնթոսում ապրող մարդկանցից շատերը գնահատում էին աշխարհիկ իմաստությունը: Խաչված Մեսիայի մասին ուղերձը հրեաներից և հեթանոսներից շատերին անիմաստ թվաց: Հռոմեական աշխարհում խաչելությունն ամոթ և պարտություն էր խորհրդանշում: Հույների համար «հիմարություն» էր այն միտքը, որ ինչ-որ մեկը պատրաստակամորեն տառապում է ուրիշների համար( Ա Կորնթացիս 1.23): Հրեաների համար խաչի վրա մահացած Մեսիան «գայթակղություն» էր ( Ա Կորնթացիս 1.23) քանի որ նրանք սպասում էին, որ Մեսիան կհաղթի իրենց թշնամիներին:

Կարդացեք Ա Կորնթացիս 1.17-25-ը՝ փնտրելով, թե Պողոսն ինչպես պատասխանեց այդ մոտեցումներին:

Ձեր նկարի կողքին նշեք, թե աշխարհի իմաստությունն ինչպես կարող է ազդել Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին ձեր վկայության վրա կամ խանգարել դրան:

  • Որոշ մարդիկ ինչո՞ւ այսօր չեն հասկանում կամ գնահատում Հիսուս Քրիստոսին և Նրա Քավությունը:

  • Ի՞նչ փոփոխություններ կարող են տեղի ունենալ, երբ անձը իմանում է և զգում է, որ Փրկիչն իրական զորություն ունի իր կյանքում (տես Ա Կորնթացիս 1.24):

  • Ձեր կյանքը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վրա կառուցելն ինչպե՞ս է ձեզ օգնում դիմակայել աշխարհիկ գաղափարներին:

Կառուցեք ձեր կյանքը Հիսուս Քրիստոսի վրա

Մի պահ մտածեք և գնահատեք ձեր կյանքը: Ինչպե՞ս եք կառուցել ձեր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա: Ի՞նչը կցանկանայիք բարելավել: Ձեր կյանքը Փրկիչ Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վրա կառուցելով, ինչպե՞ս կարող եք հաղթահարել ձեր խնդիրները և բացասական ազդեցությունները: Ձեր մտքերն ու նպատակները գրանցեք ձեր ուսումնասիրությունների օրագրում:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ես ինչո՞ւ պետք է իմ հիմքը կառուցեմ Հիսուսի Քրիստոսի վեմի վրա

Յոթանասունի անդամ երեց Չի Հոնգ (Սեմ) Վոնգը հայտարարել է․

Նկար
Official Portrait of Elder Chi Hong (Sam) Wong. Photographed in March 2017.

Եթե մենք կառուցենք մեր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա, մենք չե՛նք կարող ընկնել: Եթե մենք հավատարմորեն դիմանանք մինչև վերջ, Աստված կօգնի մեզ հաստատել մեր կյանքը Իր վեմի վրա, «և դժոխքի դռները չպիտի հաղթեն [մեզ]» ( Վարդապետություն և Ուխտեր 10.69): Գուցե մենք չկարողանանք փոխել այն, ինչը գալու է, բայց մենք կարող ենք ընտրել, թե ինչպես պատրաստվենք նրան, ինչը գալիս է:

(Չի Հոնգ (Սեմ) Վոնգ, «Նրանք չեն կարող գերիշխել, մենք չենք կարող ընկնել», Լիահոնա, մայիս 2021, 98)