Սեմինարիա
Ա Կորնթացիս 6


Ա Կորնթացիս 6

«Ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են»

Նկար
Paraguay. A young woman and two young men on the grounds of the Asuncion Paraguay Temple.

Երբեմն կարող է թվալ, որ համատարած անբարոյականությունը և սեռական բնույթի մեղքերը բնորոշ են միայն մեր օրերին: Սակայն մոտ 2000 տարի առաջ գրված այս նամակում Պողոսն ուսուցանել է և զգուշացրել նույն մեղքերի մասին: Պողոսի զորեղ ուսմունքները ուժ տվեցին և դարձի ուղու վրա դրեցին Կորնթոսի Սրբերին: Այս դասի նպատակն է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ ձեր ֆիզիկական մարմնի և սեռական մաքրությունը պահելու կարևորությունը:

Սեռական մաքրություն

Կարդացեք սեռական մաքրության մասին հետևյալ հայտարարությունները: Յուրաքանչյուր հայտարարությունը գնահատեք 1-5-ը սանդղակով (1=կտրականապես համաձայն չեմ, 2=համաձայն չեմ, 3=չեզոք եմ, 4=համաձայն եմ, 5=միանշանակ համաձայն եմ)

  • Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ մարդիկ ունեն տարբեր գաղափարներ առ այն, թե սեռական որ մոտեցումներն ու գործողություններն են ընդունելի:

  • Ես հասկանում եմ սեռական մաքրության Տիրոջ չափանիշը (որը նաև հայտնի է որպես մաքրաբարոյության օրենքը):

  • Ես ցանկանում եմ ապրել ըստ սեռական մաքրություն Տիրոջ չափանիշի:

  • Ես հասկանում եմ, թե սեռական մաքրություն Տիրոջ չափանիշն ինչպես է օրհնում իմ կյանքը:

  • Ես ունեմ հարցեր սեռական մաքրություն Տիրոջ չափանիշի վերաբերյալ:

Կարող եք ձեր օրագրում գրել, թե դուք ինչ գիտեք սեռական մաքրություն Տիրոջ չափանիշի մասին, ինչպես նաև այդ թեմային վերաբերող հարցերը:Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք Երկնային Հոր ուղղորդումը Սուրբ Հոգու միջոցով: Ձգտեք ճանաչել և սովորել այն ճշմարտությունները, որոնք ձեզ կարող են օգնել ավելի լավ հասկանալ և ավելի մեծ ցանկություն ունենալ ապրել ըստ սեռական մաքրության Տիրոջ չափանիշի, և որոնք կօգնեն ձեզ պատասխանել ձեր հարցերին և մտահոգություններին:

Պողոսն ուսուցանում է Տիրոջ մաքրաբարոյության օրենքը

Կորնթոսը մեծ, հարուստ և բազմաբնույթ քաղաք էր, որտեղ սեռական մեղքը լայն տարածում էր ստացել: Պողոսը նշեց պոռնկությունը, շնացումը և արվամոլությունը՝ որպես կորնթացիներին բնորոշ մեղքեր ( Ա Կորնթացիս 6.9-10 ):

Կարդացեք Պողոսի ուսմունքները Ա Կորնթացիս 6.18-20 հատվածներում և նշեք այն բառերը կամ արտահայտությունները, որոնք պարունակում են Աստծո ուսմունքները սեռական մաքրության և մարդու մարմնի սրբազան էության մասին:

  • Ձեր կարծիքով, ո՞ր ճշմարտություններն է Տերը ցանկանում, որ դուք հասկանաք այս հատվածներից: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ դուք հասկանաք այդ ճշմարտությունները:

  • Ինչպե՞ս կարող եք այս ճշմարտությունների շնորհիվ այլ կերպ նայել Տիրոջ մաքրաբարոյության օրենքին:

Այս հատվածներից սովորած ճշմարտություններից մեկն այն է, որ մեր մարմինները Աստծո տաճարներ են, որտեղ կարող է բնակվել Սուրբ հոգին:

1. Կատարեք հետևյալ վարժությունը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

Ձեր օրագրի էջի մեջտեղում նկարեք մի մարդու, որը կանգնած է տաճարի կողքին: Ձեր նկարի շուրջը նշեք ֆիզիկական մարմնի և տաճարի միջև եղած նմանությունները: Բացահայտեք, թե այս համեմատությունն ինչպես կարող է ձեզ օգնել հասկանալ մաքրաբարոյության օրենքը: Հետևյալ հարցերը կարող են ձեզ օգնել կատարել այս համեմատությունը.

  • Մեր մարմնին որպես տաճար վերաբերվելով՝ ինչպե՞ս կարող ենք ազդել մեր մարմնի հետ վարվելու ձևի վրա:

  • Այս նմանությունն ինչպե՞ս կարող է ազդել սեռական մաքրությանը վերաբերող մեր մտքերի և գործողությունների վրա:

  • Այս հատվածում ներկայացված Սուրբ Հոգու մասին ո՞ր ճշմարտություններն են կարևոր հասկանալու համար: Ինչո՞ւ:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ արժե ջանք թափել՝ Սուրբ Հոգուն ձեզ մոտ հրավիրելու համար:

Իսկ ի՞նչ, եթե որևէ մեկը խախտի մաքրաբարոյության օրենքը: Կորնթացիներին ուսուցանելիս Պողոսը նշեց, որ նրանցից ոմանք անցյալում սեռական մեղքեր էին գործել (տես Ա Կորնթացիս 6.9-11): Սակայն, երբ նրանք զղջացին և մկրտվեցին, նրանց մաքրագործվեցին Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ:

Կարդացեք Ա Կորնթացիս 6.11 հատվածը և նշեք այն բառերը և արտահայտությունները, որոնք Պողոսն օգտագործեց, որպեսզի կորնթացիներին օգնի հասկանալ Հիսուս Քրիստոսի Քավության մաքրագործող զորությունը, որը մատչելի է բոլոր մարդկանց համար:

  • Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ Հիսուս Քրիստոսը կարող է մեզ մաքրագործել սեռական մեղքից:

Հիշեք, որ «սեռական բռնության զոհերը մեղք չեն գործել և կարիք չունեն ապաշխարելու: Եթե դուք բռնության զոհ եք դարձել, իմացեք, որ դուք անմեղ եք, և Աստված սիրում է ձեզ: Խոսեք ձեր ծնողների կամ վստահելի մեկ այլ չափահասի հետ, և անհապաղ խորհուրդ հարցրեք ձեր եպիսկոպոսից: Նրանք կարող են սատարել ձեզ հոգեպես և օգնել ստանալ անհրաժեշտ պաշտպանություն և օգնություն» («Սեռական մաքրություն», Երիտասարդներին զորացնելու համար [գրքույկ, 2011], 36–37):

Նորից կարդացեք Ա Կորնթացիս 6.19-20-ը՝ փնտրելով, թե Պողոսը ուրիշ ինչ է ուսուցանել Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին:

  • Ձեր կարծիքով, Պողոսն ի՞նչ նկատի ուներ, երբ ասաց, որ դուք «ձերինը չէք», և որ դուք «մեծ գնով գնուեցաք»:

  • Փրկիչի զոհաբերությունն ինչպե՞ս է ազդում ձեր ֆիզիկական մարմնի մասին ձեր մտածելակերպի և վերաբերմունքի վրա:

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը Տասներկու Առաքյալների Քվորումից շեշտում է մաքրաբարոյության և Հիսուս Քրիստոսի զոհաբերության միջև եղած հարաբերությունները:

Նկար
Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Մարմինը հոգու էական մասն է: Վերջին Օրերի Սրբերի այս հատկանշական և շատ կարևոր վարդապետությունն ընդգծում է, թե ինչու է սեռական մեղքն այդքան լուրջ: … Շահագործելով մեկ ուրիշի մարմինը, որը նշանակում է շահագործել նրա հոգին, մարդը սրբապղծում է Քրիստոսի Քավությունը, որը փրկել էր այդ հոգին, և որը հնարավոր է դարձնում հավերժական կյանքի պարգևը: …

Խնդրում եմ, երբեք մի ասեք. «Ո՞ւմ է դա վնասում»: «Ո՞ւմ է վնաս պատճառում մի փոքր ազատությունը: Կարող եմ այժմ մեղանչել և ավելի ուշ ապաշխարել»: Խնդրում եմ, մի եղեք այդքան անմիտ և այդքան անգութ: Չեք կարող առանց անպատիժ մնալու «Աստուծոյ Որդուն կրկին խաչել» [տես Եբրայեցիս 6.6 ]: «Խուսափիր ապօրինի կենակցությունից» [ Ա Կորնթացիս 6.18 ] -, Պողոսն ասում է, և խուսափիր «որևէ նման բան գործելուց» [ Վարդապետություն և Ուխտեր 59.6 , շեշտադրումն ավելացված է], հավելում է Վարդապետություն և Ուխտերը: Ինչո՞ւ: Պատճառներից մեկը աներևակայելի տառապանքներն են, որ երկրի Փրկիչը հանդուրժել է՝ թե՛ մարմնով, թե՛ հոգով, որպեսզի մենք կարողանանք խուսափել [տես հատկապես Վարդապետություն և Ուխտեր 19.15-20-ը ]: Մենք ինչ-որ բան ենք պարտական Նրան դրա համար: Ավելին, դրա համար մենք պարտական ենք Նրան ամեն ինչով»:

(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Անձնական մաքրություն», Ensign, նոյեմբեր 1998, 76)

2. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Այն փաստը, որ Փրկիչը տառապել է ձեզ համար՝ թափելով Իր արյունը, ինչպե՞ս է ձեզ օգնում ավելի լավ հասկանալ, թե ով է Նա: Հասկանալով դա՝ ինչպես է մեծանում Նրան հնազանդվելու ձեր ցանկությունը և կարողությունը:

Ինչպես Պողոսը դիմեց կորթնացի Սրբերին, Տիրոջ ժամանակակից ծառաները ևս համապատասխան խորհուրդ են տվել սեռական մաքրության Տիրոջ չափանիշի և Փրկիչի՝ մեզ ներելու և մաքրագործելու զորության մասին: Կարդացեք «Սեռական անարատություն», Երիտասարդներին զորացնելու համար (գրքույկ, 2011), 35-37, ChurchofJesusChrist.org կայքում կամ Ավետարանի գրադարան հավելվածում՝ փնտրելով այն ճշմարտությունները, որոնք կարող են ուժեղացնել ձեզ և պատասխանել ձեր հարցերին:

Մաքրաբարոյության օրենքի մասին լրացուցիչ տեղեկությունների և դրանցով ապրող երիտասարդների օրինակների համար դիտեք «Ես ընտրում եմ մաքուր լինել» (4:19) կամ «Մաքրաբարոյություն. Որն է սահմանը» (3:59) տեսանյութերը ChurchofJesusChrist.org կայքում:

3. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ սկզբունքներ եք սովորել Ա Կորնթացիս 6 գլխից և ժամանակակից մարգարեների խոսքերից, որոնք ձեզ օգնել են ավելի լավ հասկանալ սեռական մաքրության Տիրոջ չափանիշը:

  • Եթե դուք ունեք հարցեր կամ մտահոգություններ սեռական մաքրության վերաբերյալ և չեք ստացել պատասխաններ, ո՞ւմ կարող եք դիմել:

Մի պահ խորհեք, թե Սուրբ Հոգին ինչ է ձեզ հուշում, թե Տերն ինչ է ցանկանում, որ դուք անենք ձեր այսօրվա փորձառության հիման վրա:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ա Կորնթացիս 6.19 : Ինչո՞ւ է կարևոր, որ ես վերաբերվեմ իմ մարմնին որպես «Սուրբ Հոգու տաճարի»

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, թե մեր մարմնին որպես Աստծո տաճարի վերաբերվելն ինչպես կարող է ազդել մեր կյանքի վրա:

Նկար
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Քանի որ մարմինն այդքան կարևոր մասն է Աստծո հավերժական ծրագրի, զարմանալի չէ, որ Պողոս Առաքյալը բնութագրում է այն որպես «Աստծո տաճար» [ 1 Կորնթացիս 3.16 ; տես նաև 6.19 ]: Ամեն անգամ հայելու մեջ նայելիս ձեր մարմնին նայեք որպես ձեր տաճարի: Ամեն օր այդ ճշմարտությունը երախտագիտությամբ թարմացնելը կարող է դրական ազդեցություն թողնել ձեր մարմնի մասին հոգ տանելու և այն խելամտորեն օգտագործելու ձեր որոշումների վրա:

(Ռասսել Մ․ Նելսոն, «Որոշումներ հավերժության համար», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2013, 107)

Ինչպես է սատանան գայթակղում մեզ սխալ կերպով օգտագործել մեր մարմինը

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է սատանայի խեղաթյուրանքերի և մարմնի կարևորության մասին:

Նկար
Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Քանի որ ֆիզիկական մարմինը այդքան էական է Հոր երջանկության ծրագրում և մեր հոգևոր զարգացման համար, Լյուցիֆերը ձգտում է խանգարել մեր առաջընթացին` մեզ գայթակղելով անպատշաճ ձևով օգտագործել մեր մարմինները: …

Մաքրաբարոյության օրենքի խախտումը լուրջ մեղք է և մեր ֆիզիկական տաճարի սխալ օգտագործում: Այն մարդկանց համար, ովքեր գիտեն փրկության ծրագրի մասին և հասկանում են այն, մարմնի ապականումը նշանակում է ապստամբություն (տես Մոսիա 2.36-37 , [Վարդապետություն և Ուխտեր 64.34-35]) և մեր ճշմարիտ էության ժխտում: Եթե այս հարցին մոտենանք հավերժության հեռանկարով, մենք հեշտությամբ կհասկանանք, որ հակառակորդի կողմից կեղծ ընկերակցության համար բարեխոսելը ժամանակավոր և դատարկ մի բան է:

(Դեյվիդ Ա. Բեդնար, «Մենք հավատում ենք մաքրաբարո լինելուն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 43)

Երիտասարդ կանանց նախկին գերագույն նախագահ Սյուզան Վ. Թանները նշել է մի քանի միջոցներ, որոնց օգնությամբ հակառակորդը գայթակղում է մեզ սխալ օգտագործել մեր ֆիզիկական մարմինը:

Նկար
Former official portrait of Susan W. Tanner, general president of the Young Women, 2003. Released April 2008.

[Սատանան] գայթակղում է շատերին ապականել մարմնի այս մեծ պարգևը անմաքրության, անհամեստության, ինքնաբավության և հակումների միջոցով: Նա գայթակղում է ոմանց արհամարհել իրենց մարմինը, իսկ ուրիշներին՝ երկրպագել իրենց մարմնին: Երկու դեպքում էլ նա գայթակղում է մեզ վերաբերվել մեր մարմնին որպես առարկայի: Հաշվի առնելով մարմնի մասին այսքան շատ սատանայական կեղծավորությունների գոյությունը, ես ցանկանում եմ պաշտպանել մարմնի սրբազանությունը: Ես վկայում եմ, որ մարմինը պարգև է, որին պետք է վերաբերվենք ակնածանքով և հարգանքով:

( Սյուզան Վ. Թաններ, «Մարմնի սրբազանությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբերի 2005, 13)