2023
Մարգարեն հայտարարում է 15 նոր տաճարների մասին
Մայիս 2023


Մարգարեն հայտարարում է 15 նոր տաճարների մասին

2023 թվականի ապրիլի գերագույն համաժողովի ժամանակ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարել է տաճարների մասին՝ հետևյալ վայրերում.

  • Ռիտալհուլու (Գվատեմալա)

  • Իքուիտոս (Պերու)

  • Տերեզինա (Բրազիլիա)

  • Նատալ (Բրազիլիա)

  • Տուգեգարաո Սիթի (Ֆիլիպիններ)

  • Իլոյլո (Ֆիլիպիններ)

  • Ջակարտա (Ինդոնեզիա)

  • Համբուրգ (Գերմանիա)

  • Լեթբրիջ (Ալբերտա, Կանադա)

  • Սան Խոսե (Կալիֆորնիա, ԱՄՆ)

  • Բեյքերսֆիլդ (Կալիֆորնիա, ԱՄՆ)

  • Սփրինգֆիլդ (Միսսուրի, ԱՄՆ)

  • Շառլոտ (Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ)

  • Վինչեստեր (Վիրջինիա, ԱՄՆ)

  • Հարիսբուրգ (Փենսիլվանիա, ԱՄՆ)

Նոր տաճարների առաջընթացը շարունակվում է

Հետևյալ տաճարները նվիրագործվել կամ վերանվիրագործվել են անցյալ հոկտեմբերի գերագույն համաժողովից հետո.

  • Համիլտոնի (Նոր Զելանդիա) տաճարը վերանվիրագործվել է 2022-ի հոկտեմբերի 17-ին:

  • Կիտոյի (Էկվադոր) տաճարը նվիրագործվեց նոյեմբերի 20-ին:

  • Բելեմի (Բրազիլիա) տաճարը նվիրագործվեց նոյեմբերի 20-ին:

  • Սան Խուանի (Պուերտո Ռիկո) տաճարը նվիրագործվեց 2023 թվականի հունվարի 15-ին:

Ռիչմոնդի (Վիրջինիա) տաճարը կնվիրաբերվի մայիսի 7-ին:

Հիմնարկեքի արարողություն է կատարվել հետևյալ տաճարների համար՝ Կերետարոյի (Մեքսիկա) տաճար, Մանագուայի (Նիկարագուա) տաճար, Վիլամետ Վելիի (Օրեգոն, ԱՄՆ) տաճար, Տորրեոնի (Մեքսիկա) տաճար, Միրաֆլորես Գվատեմալա Սիթիի (Գվատեմալա) տաճար, Պորտ Վիլայի (Վանուատու) տաճար և Հեբեր Վելի (Յուտա, ԱՄՆ) տաճար:

Թարմացում Տաճարային հրապարակի վերանորոգման վերաբերյալ

Սոլթ Լեյքի տաճարի վերանորոգման նախագիծը վերջերս ավարտեց իր երրորդ տարին: 2022 թվականին տեղի ունեցան հետևյալ հիմնական աշխատանքները.

  • Ջրամեկուսացում և կանաչապատում Մեյն Սթրիթ Պլազայում:

  • Տաճարի առկա հիմքերի տակ երկաթբետոնե հեծանների տեղադրում.

  • Եկեղեցու գրասենյակային շենքի հրապարակում ջրամեկուսիչ և ձնհալեցնող ջեռուցման խողովակների տեղադրում, սկսվեցին նոր սալահատակի աշխատանքները.

  • Սկսվել է հյուրերի փորձառության տաղավարների և տաճարի հավելման երեք լրացուցիչ ստորին հարկերի կառուցումը, որոնք կներառեն երկու մկրտարաններ, կնքման սենյակներ, հանդերձարաններ և վարչական գրասենյակներ: