2023
Քույր Թամարա Վ. Ռունիյա
Մայիս 2023


«Քույր Թամարա Վ. Ռունիյա» Լիահոնա, մայիս 2023թ.:

Քույր Թամարա Վ. Ռունիյա

Երիտասարդ կանանց գերագույն նախագահության առաջին խորհրդական

Իր ողջ կյանքի ընթացքում Քույր Թամարա (Թամմի) Վ. Ռունիյան ունեցել է տարբեր կոչումներ՝ ցցի սուրբ գրությունների դասարանի ուսուցիչ, ցցի Սփոփող միության նախագահության խորհրդական, Ավստրալիա Սիդնեյ միսիայում՝ իր ամուսնու հետ ղեկավար, բայց նա իր ծառայության մեծ մասն անցկացրել է Երիտասարդ կանանց հետ:

«Ինձ դուր է եկել յուրաքանչյուր կոչում, որում ես ծառայել եմ», - ասել է քույր Ռունիյան, որը նաև ծառայել է որպես ցցի Երիտասարդ կանանց նախագահ: Բայց նա ավելացրեց. «Պետք է ասեմ, որ Երիտասարդ կանանց հետ ինձ զգում եմ ինչպես տանը»:

Քույր Ռունիյան ասաց, որ ինքը եղել է Երիտասարդ կանանց ճամբարում ավելի քան 20 անգամ: Մի տարի նրան նույնիսկ խնդրեցին մասնակցել որպես ճամբարի աջակցողների խմբի ղեկավար:

Նա ցանկանում է, որ բոլոր երիտասարդ կանայք իմանան, թե իրենց Երկնային Հայրը որքան է սիրում իրենց: Այդ սերը «լայն է, ինչպես երկինքը, խոր՝ ինչպես օվկիանոսը», - ասաց նա: Երկնային Հայրը, ավելացրեց նա, «ցանկանում է, որ նրանք բոլորը վերադառնան տուն»:

Նա ասաց, որ զգալով, որ այդ կապը կփոխի երիտասարդ կանանց կյանքը, «քանի որ այդպես է եղել է նաև ինձ համար»:

Քույր Ռունիյան ծնվել է 1961թ. մարտի 2-ին Կոնկորդում (Կալիֆորնիա, ԱՄՆ)` Վինսենթ Ալմա Վուդի և Գեյլ Հիլթոն Վուդի ընտանիքում: Նա մեծացել է Կալիֆորնիայի Ուոլնաթ Քրիք քաղաքում:

Նա Բրիգամ Յանգ Համալսարանի առաջին կուրսում էր և սովորում էր հեռարձակման լրագրություն, երբ հանդիպեց Ռ. Սքոթ Ռունիյային: Նրանք ամուսնացան 1981թ. մայիսին՝ Օքլենդի (Կալիֆորնիա) տաճարում: Նրանք ունեն յոթ երեխա և այժմ ապրում են Պրովոյում (Յուտա):

Ապրիլյան գերագույն համաժողովի ժամանակ քույր Ռունիյան հաստատվել է որպես Երիտասարդ կանանց նոր գերագույն նախագահության առաջին խորհրդական: Նա կսկսի իր ծառայությունը օգոստոսի 1-ից:

Եկեղեցու իր ծառայությունից բացի՝ նա 20 տարի անցկացրել է Պրովոյի Սննդի և Խնամքի կոալիցիայի խորհրդում, որը ռեսուրսներ է տրամադրում անօթևան և ցածր եկամուտ ունեցող մարդկանց: