2023
Հայացք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հնգամյա ծառայությանը` որպես Եկեղեցու նախագահ
Մայիս 2023


Եկեղեցու նորությունները

Հայացք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հնգամյա ծառայությանը` որպես Եկեղեցու նախագահ

Հինգ տարի առաջ՝ որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 17-րդ նախագահ, իր առաջին հրապարակային ելույթում նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ուշադրությունն ուղղեց դեպի Հիսուս Քրիստոսը և նայեց առաջ:

«Տերը միշտ ուսուցանել և ոգեշնչել է Իր մարգարեներին և միշտ կանի դա», - հայտարարեց նա: Տերն է ղեկի մոտ։ Մենք, որ կարգվել ենք՝ Նրա սուրբ անվան մասին վկայություն տալու ողջ աշխարհում, կշարունակենք փնտրել և իմանալ Նրա կամքը ու հետևել դրան» («Միասին առաջ ընթանալով», Լիահոնա, ապրիլ 2018, 6):

Նախագահը Եկեղեցին առաջնորդելու հայտնություններ է ստանում

Նախագահ Նելսոնը գործել է Տիրոջ ցուցումով, երբ ճամփորդել է 35 երկրներ, հարմարեցրել է Եկեղեցու կազմակերպությունը, օգտագործել է տեխնոլոգիաները՝ ավետարանով կիսվելու համար, առաջնորդել է Եկեղեցին համավարակի ընթացքում, պատմական հրավերներ է առաջ քաշել ու փոխըմբռնման կամուրջներ կառուցել:

Որպես Եկեղեցու Նախագահ իր պաշտոնավարման ընթացքում նախագահ Նելսոնը դիմել է հարյուր հազարավոր Վերջին Օրերի Սրբերի և հանդիպումներ ունեցել թագավորների, նախագահների և վարչապետների հետ: Նա մխիթարել է հանցագործության զոհերին և մյուսներին, ովքեր վշտի մեջ են, և խորացրել է հարաբերությունները NAACP-ի («Ազգային ասոցիացիա հանուն գունավոր մարդկանց առաջխաղացման») բարձրագույն ղեկավարների հետ՝ ստանալով NAACP-ի համաժողովին ելույթ ունենալու հրավեր, որը տեղի ունեցավ 2019թ. ԱՄՆ Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում:

Հայտնությամբ և Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի լիակատար աջակցությամբ նա նաև իրականացրել է քաղաքականության բազմաթիվ փոփոխություններ Եկեղեցու ներսում:

Նրա ոգեշնչված ղեկավարության ներքո Վերջին Օրերի Սրբերի ղեկավարները տնային և այցելող ուսուցումը փոխարինեցին սպասավորությամբ, նաև հարմարեցրեց կիրակնօրյա ժողովների ժամանակացույցը, որպեսզի համապատասխանեցի տնակենտրոն, Եկեղեցու աջակցությամբ իրականացվող ավետարանի ուսումնասիրության հետ, և խնդրեց անդամներին օգտագործել Եկեղեցու ամբողջական և ճիշտ անունը: Եկեղեցին գործի դրեց մի քաղաքականություն, որը թույլ է տալիս քաղաքացիական ամուսնացած զույգերին կնքվել տաճարում, հենց որ նրանք պատրաստ լինեն, տասանորդի հաշվարկը վերանվանեց որպես տասանորդի հայտարարություն և հաստատեց մի քաղաքականություն, որը թույլ է տալիս կանանց ծառայել որպես տաճարային կնքումների վկաներ, իսկ կանանց, երիտասարդներին և երեխաներին, որոնք Եկեղեցու արժանավոր անդամներ են՝ ծառայելու որպես մկրտությունների վկաներ:

«Եկեղեցու նոր նախագահի կոչումում կանչվելուց ի վեր Հոգին անընդհատ տպավորել է իմ մտքում, թե Տերը որքան պատրաստակամ է հայտնելու Իր միտքն ու կամքը», - ասաց նախագահ Նելսոնը Եկեղեցու 2018 թվականի ապրիլի գերագույն համաժողովին («Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Լիահոնա, մայիս 2018, 94):

2020 թվականին Եկեղեցին նշեց Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի երկհարյուրամյակը ոչ թե մեծ տոնակատարությամբ, այլ Եկեղեցու ղեկավարները հրավիրեցին Վերջին Օրերի Սրբերին ողջ աշխարհում սովորելու ավելի լավ և ավելի հաճախ լսել Տիրոջ ձայնը: 2020 թվականի ապրիլի գերագույն համաժողովի ելույթում նախագահ Նելսոնը ներկայացրեց պատմական հռչակագիր՝ «Հիսուս Քրիստոսի Ավետարանի լրիվության վերականգնումը. երկհարյուրամյա հռչակագիր աշխարհին» (տես «Լսիր Նրան», Լիահոնա, մայիս 2020, 91–92):

Առաջնորդելով Եկեղեցին COVID-19-ի ժամանակ

Սրտի ռահվիրա-վիրաբույժի փորձառությամբ, բայց առավելապես որպես Տիրոջ մարգարե և համաշխարհային կրոնի առաջնորդ, նախագահ Նելսոնը առաջնորդեց Եկեղեցին 2020 թվականին սկսված COVID-19 համավարակի ժամանակ:

Վերջին Օրերի Սրբերի Բարեգործական Միության արձագանքը համավարակին դարձավ մինչ օրս ամենամեծ արձագանքը Եկեղեցու պատմության մեջ՝ օգնություն տրամադրելով ավելի քան 150 երկրներում:

2020 թվականի մայիսին Church News-ին տված հարցազրույցում Նախագահ Նելսոնն ասել է. «Նույնիսկ վշտի ամպերի միջից կարող են լինել հույսի շողեր» (in Sarah Jane Weaver, “Video: President Nelson Talks about the ‘Painful’ Decision to Close Temples amid COVID-19,” Church News, July 27, 2020, thechurchnews.com): Նա ասաց, որ համավարակի «հույսի շողերը» ուղիներ էր գտնում շփվելու Վերջին Օրերի Սրբերի հետ՝ առանց ինքնաթիռ նստելու: Տեխնոլոգիաների միջոցով Նախագահ Նելսոնը դիմեց Վերջին Օրերի Սրբերին Վենեսուելայում և Եվրոպայում, ինչպես նաև Կալիֆորնիայում, Կանադայում և Օկլահոմայում: Նա նաև խոսեց ամբողջ աշխարհի երիտասարդների հետ:

2022 թվականի օգոստոսին Նախագահ Նելսոնը առաջին անգամ ճամփորդեց Յուտայից դուրս՝ 2020 թվականի մարտին համավարակի ուժեղացումից ի վեր, որպեսզի վերանվիրագործի Վաշինգտոնի Տաճարը:

Նախագահ Նելսոնը ստանում է Գանդի-Քինգ-Մանդելա խաղաղության մրցանակը

Մորհաուս քոլեջը, որը պատմականորեն սևամորթների քոլեջ է Ջորջիայում (ԱՄՆ), հայտարարեց, որ իր անդրանիկ Գանդի-Քինգ-Մանդելա խաղաղության մրցանակը շնորհելու է նախագահ Նելսոնին: Այս նոր տիտղոսը քոլեջը շնորհեց 98-ամյա մարգարեին 2023 թվականի ապրիլի 13-ին Համաշխարհային Միջկրոնական և Միջդավանական համագումարում, որը տեղի ունեցավ Մարտին Լյութեր Քինգ Կրտսերի Միջազգային հավաքատանը Ատլանտայում.

Այս մրցանակը կրում է Մահաթմա Գանդիի, Մարտին Լյութեր Քինգ Կրտսերի և Նելսոն Մանդելայի անունները։ Քոլեջն ասում է, որ այն նախատեսված է մեկի համար, ով խթանում է խաղաղությունն ու սոցիալական դրական վերափոխումը ոչ բռնի միջոցներով և օգտագործում է իր համաշխարհային առաջնորդությունը՝ խաղաղություն, արդարություն, բազմազանություն և բազմակարծություն հաստատելու համար:

Նախագահ Նելսոնն ընդունեց մրցանակը տեսանյութի միջոցով, և Տաճարային հրապարակում գտնվող Թաբերնաքլի երգչախումբը նույնպես վիրտուալ ելույթ ունեցավ:

Մարգարեի հինգ տարվա ծառայությունը լի է բոլորին սիրելու և հարգելու կոչերով: 2018-ին տեղի ունեցավ տոնակատարություն, որը նվիրված էր 1978թ.-ի հայտնության 40-ամյակին, ըստ որի քահանայության օրհնությունները տարածվում էին բոլոր ռասաների արժանավոր անդամների վրա: Ելույթ ունենալով այդ միջոցառման ժամանակ՝ նախագահ Նելսոնը Վերջին Օրերի Սրբերին ուսուցանեց՝ «կառուցել համագործակցության կամուրջներ՝ բաժանման պատերի փոխարեն» (“Building Bridges,” New Era, Aug. 2018, 6):