2023
193-րդ տարեկան գերագույն համաժողովի կարևորագույն դրվագներ
Մայիս 2023


Բարի գալուստ այս թողարկում

193-րդ տարեկան գերագույն համաժողովի կարևորագույն դրվագներ

«Մենք հոգևոր սնունդ ստացանք այս վերջին երկու օրերի ընթացքում», - ասաց նախագահ Ռասսել Մ. Նելսոնը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 193-րդ տարեկան գերագույն համաժողովի ավարտին (տես էջ 127). Այդ սնուցումը ներառում էր Փրկիչ Հիսուս Քրիստոսին ընդօրինակելու խորհուրդ՝ հակառակությունը փոխարինել գթությամբ, կարեկցանքով և խաղաղությամբ (տես Նախագահ Նելսոն, էջ 98, տես նաև երեցներ Քրիստոֆերսոն և Սոարես, էջեր 77 և 85):

«Ես հրավիրում եմ ձեզ քննել ձեր աշակերտությունը այն առումով, թե դուք ինչպես եք վերաբերվում ուրիշներին», - ասաց Նախագահ Նելսոնը: «Ես օրհնում եմ ձեզ կատարել ցանկացած ճշգրտում, որը կարող է անհրաժեշտ լինել, որպեսզի ձեր վարքագիծը լինի ազնվացնող, հարգալից և Հիսուս Քրիստոսի իսկական հետևորդի ներկայացուցիչը» (էջ 98)

Նախագահ Նելսոնի հետ Եկեղեցու այլ ղեկավարներ հայտարարեցին, որ մեր հարցերի, մարտահրավերների, հիասթափությունների և կորուստների պատասխանը գտնվում է Փրկիչ Հիսուս Քրիստոսի օրինակի, ուսմունքների, Քավության և Հարության մեջ, որն առաջարկում է մեզ «խաղաղության պարգևը» (նախագահ Այրինգ, էջ 29, տես նաև նախագահ Օուքս, էջ 102, նախագահ Ջոնսոն, էջ 81 և Երեց Մյուրս, էջ 39): Խոսնակները խրախուսեցին մեզ կենտրոնանալ Փրկչի վրա (տես երեց Կամարգո, էջ 64), երկրպագել Նրան (տես երեց Ստիվենսոն, էջ 6), գալ Նրա մոտ (տես նախագահ Քորդոն, էջ 10), ամրացնել Նրա մասին մեր վկայությունները (տես նախագահ Բալլարդ, էջ 105), ծառայել այնպես, ինչպես Նա կծառայեր (տես երեցներ Գոնգ և Ուսեդա, էջեր 16 և 70) և բարելավել մեր աշակերտությունը (տես երեցներ Բեդնար, Ռասբանդ և Բրագ, էջեր 123, 108 և 60):

Եկեղեցու ղեկավարները նաև խրախուսեցին մեզ թանկ գնահատել մեր հայրապետական օրհնությունը: Նրանց, ովքեր չեն ստացել իրենց հայրապետական օրհնությունը, խորհուրդ տրվեց աղոթել այն մասին, թե «երբ է ճիշտ ժամանակը» ստանալ այն (տես Երեցներ Բենեթ և Յամաշիտա, էջեր 42 և 88):

Նախագահ Նելսոնը հայտարարեց 15 նոր տաճարների կառուցման մասին և հիշեցրեց մեզ. «Հիսուս Քրիստոսն է պատճառը, որ մենք տաճարներ ենք կառուցում» (էջ 127, տես նաև երեցներ Ռենլանդ, Դե Հոյոս և Դունկան, էջեր 35, 52 և 95):

Մենք հաստատեցինք հինգ նոր Գերագույն Իշխանություն Յոթանասունականներ, նոր Երիտասարդ կանանց գերագույն նախագահություն և Երիտասարդ տղամարդկանց գերագույն նախագահության մեկ նոր անդամ՝ միևնույն ժամանակ սրտանց շնորհակալություն հայտնելով նրանց, ովքեր ազատ արձակվեցին կամ կազատվեն 2023 թվականի օգոստոսի 1-ին:

Երբ մենք կրկին այցելենք գերագույն համաժողով, ուսումնասիրենք ուղերձները և «խորհենք ուսուցանված ճշմարտությունների շուրջ» (նախագահ Նելսոն, էջ 127), բոլոր խոսնակների հետ միասին ցանկություն կզգանք խոսելու, ուրախանալու, քարոզելու և վկայելու Հիսուս Քրիստոսի՝ մեր փրկության աղբյուրի մասին (տես 2 Նեփի 25.26):