2023
Քույր Անդրեա Մունյոս Սպաննաուս
Մայիս 2023


«Քույր Անդրեա Մունյոս Սպաննաուս», Լիահոնա, մայիս 2023թ.:

Քույր Անդրեա Մունյոս Սպաննաուս

Երիտասարդ կանանց գերագույն նախագահության երկրորդ խորհրդական

Որպես Արգենտինայում ապրող երեխաներ, Անդրեա Վերոնիկա Մունյոսը և նրա ավագ քույրը հաճախում էին կաթոլիկ դպրոց: Նրանք երբեք չեն ենթարկվել այլ կրոնական ուսմունքների ազդեցությանը, մինչև Անդրեան դարձավ ինը տարեկան: Այդ ժամանակ էր, երբ Վերջին Օրերի Սրբերի միսիոներները սկսեցին ուսուցանել նրա ընտանիքին վերականգնված ավետարանի մասին:

Երբ միսիոներներն ավարտեցին իրենց դասը և հեռացան, Անդրեայի մայրը բացատրեց, որ գոյություն ունի ավելի քան մեկ կրոն: Անդրեան հարցրեց մորը, թե իր կարծիքով ո՞ր եկեղեցին է լավագույնս ներկայացնում Աստծուն: Նրա մայրը պատասխանեց. «Կարծում եմ՝ սա է»՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, որի մասին միսիոներները հենց նոր էին ուսուցանել նրանց:

Իր ողջ կյանքի ընթացքում Անդրեան միշտ «ուզել է հաճեցնել Աստծուն», ուստի անհանգստանում էր նոր հավատքն ընդունելու մասին։ Այդ զգացումը, սակայն, տևեց ընդամենը մի քանի րոպե և փոխարինվեց Եկեղեցու մասին ավելին իմանալու ցանկությամբ:

Ընտանիքը մկրտվեց, «և մենք նոր կյանք սկսեցինք», - ասաց Քույր Սպաննաուսը: «Իսկապես հրաշալի էր, թե ինչպես փոխվեց մեր ընտանեկան կյանքը բոլորիս համար»:

Անդրեա Վերոնիկա Մունյոս Սպաննաուսը ծնվել է 1968 թվականի մայիսի 18-ին Բուենոս Այրեսում (Արգենտինա)` Կառլոս Ալբերտո Մունյոսի և Էլիդա Մենիկուչիի ընտանիքում։ Նա մեծացել է Բեքարում (Արգենտինա): 1992 թվականի հոկտեմբերին նա ամուսնացավ Ալին Սպաննաուսի հետ Բուենոս Այրեսի Արգենտինայի տաճարում: Նրանք ունեն երկու դուստր։

Քույր Սպաննաուսը աստիճան է ստացել նախնական կրթության ոլորտում, նաև ուսանել է արվեստ և ինտերիերի դիզայն: Նա այժմ ծառայում է Սփոփող միության գլխավոր խորհրդատվական խորհրդում: Նախկինում նա ծառայել է Հարավային Ամերիկայի Հարավային Տարածաշրջանի Երիտասարդներին զորացնելու համար համաժողովի Կոմիտեում, ԵԶՀ Յուտայի լատինամերիկյան համաժողովի կոմիտեում, և իր ամուսնու հետ ծառայել է որպես Մեքսիկա Կուերնավակա միսիայի ղեկավար:

Նա նաև ծառայել է որպես ծխի Սփոփող միության, Երիտասարդ կանանց և Երեխաների միության նախագահ, վաղ առավոտյան սեմինարիայի ուսուցիչ, Երիտասարդ ամուրիների իսպանախոս ծխի խորհրդական և միսիոներ Արգենտինա Ռեզիստենսիա միսիայում: