2023
Եղբայր Բրեդլի Ռ. Վիլկոքս
Մայիս 2023


«Եղբայր Բրեդլի Ռ. Ուիլքոքս», Լիահոնա, մայիս 2023թ.:

Եղբայր Բրեդլի Ռ. Վիլկոքս

Երիտասարդ տղամարդկանց գերագույն նախագահության առաջին խորհրդական

Տարիներ առաջ, Երիտասարդ տղամարդկանց գերագույն նախագահությունում որպես խորհրդական ծառայելիս, եղբայր Բրեդլի Ռ. Ուիլքոքսը և նրա կինը՝ Դեբին, իրենց 14-ամյա որդուն հարկադրաբար ուղարկեցին սովորելու Բրիգամ Յանգ Համալսարանի Հատկապես երիտասարդության համար (EFY) դպրոցում:

Նրանք անհանգստանում էին, որ նա հոգևորության որևէ մասնիկ չունի իր մեջ։ Դեռահասը տուն եկավ փոխակերպված՝ ավելի կենտրոնացած և զգայուն հոգևոր բաների նկատմամբ: Այժմ, տարիներ անց, նա ծառայում է եպիսկոպոսությունում և դաստիարակում է իր ծխի երիտասարդներին:

Դա այն է, ինչ եղբայր Ուիլքոքսը բազմիցս նկատել է անցյալ ամառ, երբ Վերջին Օրերի Սրբերի երիտասարդները ամբողջ աշխարհից մասնակցում էին Երիտասարդներին զորացնելու համար (FSY) համաժողովներին: Նրանք, ովքեր «վստահ չէին, որ ուզում են մասնակցել», շատ հաճախ տուն էին վերադառնում փոխակերպված ու ավելի լավը դարձած։

Եղբայր Ուիլքոքսը, որը ծառայել է որպես Երիտասարդ տղամարդկանց գերագույն նախագահության երկրորդ խորհրդական 2020 թվականից և հաստատվել է որպես առաջին խորհրդական 2023 թվականի ապրիլի գերագույն համաժողովին, ասաց, որ սա հետաքրքիր ժամանակ է Վերջին Օրերի Սրբերի երիտասարդներին ծառայելու համար: Երիտասարդ տղամարդկանց և Երիտասարդ կանանց գերագույն նախագահությունները կանոնավոր կերպով աշխատում են միասին, և «ԵԶՀ-ի համաժողովները, ուղեցույցը և ամսագիրը հասնում են ավելի շատ երիտասարդների, քան երբևէ»:

Բրեդլի Ռեյ Վիլկոքսը 63 տարեկան է, ծնվել է ԱՄՆ-ի Յուտա նահանգի Պրովո քաղաքում, 1959 թ-ի դեկտեմբերի 25-ին՝ Ռեյ Թ. Վիլկոքսի և Վալ Ս. Վիլկոքսի ընտանիքում: Նա մեծացել է Պրովոյում, բացառությամբ՝ մանկության մի քանի տարիների, որոնք անցկացրել է Եթովպիայում։

Չիլի Վինա դել Մար քաղաքում լիաժամկետ միսիա ծառայելուց հետո եղբայր Ուիլքոքսն ամուսնացավ Դեբորա Գունելի հետ Պրովոյի (Յուտա) տաճարում 1982թ. հոկտեմբերին: Նրանք ունեն չորս զավակ և ապրում են Պրովոյում (Յուտա)։

Եղբայր Ուիլքոքսը բակալավրի և մագիստրոսի կոչումները ստացել է Բրիգամ Յանգ համալսարանում (BYU), իսկ կրթության ոլորտում դոկտորի կոչումը ստացել է Վայոմինգի համալսարանում: Նա ԲՅՀ-ի Հին ձեռագրերի բաժնի պրոֆեսոր է: 1985 թվականից ի վեր ամառվա մեծ մասը նա նվիրում է ԲՅՀ-ի EFY ծրագրին:

Եղբայր Ուիլքոքսը ծառայել է որպես եպիսկոպոս և ցցի նախագահությունում՝ որպես Չիլի Սանտյագո Արևելյան Միսիայի նախագահ, նաև Կիրակնօրյա դպրոցի գլխավոր վարչությունում։