2014
Մենք Տիրոջ ձեռքերն ենք
Ապրիլ 2014


Մենք Տիրոջ ձեռքերն ենք

Հայտնաբերել աղքատին և ծառայել նրանց, ովքեր տառապում են, պարտադիր քայլեր են Հիսուս Քրիստոսի հետևորդ լինելու համար:

Մեծ Ճգնաժամի սկզբներին վեց ցցի նախագահներ Սոլթ Լեյքի հովտից միմյանց միացան պայքարելու աղքատության և սովի մթագնող ամպերի դեմ, որոնք սպառնում էին պարուրել այնքան շատ Եկեղեցու անդամների:1 Չնայած տնտեսական ճգնաժամը ազդել էր մարդկանց վրա ամենուրեք, Յուտան առանձնապես էր ամայացել:2

Այդ ժամանակ Եկեղեցու ղեկավարները քիչ ռեսուրսներ ունեին օգնելու կարիքի մեջ գտնվողներին: Նրանք կարող էին օգտագործել ծոմի զոհաբերություններն իհարկե, բայց խրոնիկական կարիքը անցում էր ամեն բան, որը նրանք երբևէ տարել էին: Նախագահող Եպիսկոպոսության ղեկավարության ներքո 1900-ականների սկզբում հիմնադրվել էր Դեզերեթի Աշխատանքի Վարչությունը: Բայց այն համապատասխանաբար սարքավորված չէր՝ այդպիսի վիթխարի կարիքը վերացնելու համար:

Այս վեց քահանայության առաջնորդները գիտեին, որ եթե իրենց ցցերի մարդկանց պետք էր օգնել, նրանք չէին կարող սպասել: Նրանք պետք է անհապաղ գործի անցնեին: Նրանք սկսեցին մարդկանց աշխատանքի դնելով: Նրանք կազմակերպեցին մարդկանց և տարան նրանց դաշտեր, որտեղ նրանք կկարողանային բերք հավաքել: Իրենց աշխատանքի դիմաց երախտապարտ ֆերմերները առատաձեռնորեն ուտելիք էին նվիրաբերում տղամարդկանց: Ավելցուկը տարվում էր պահեստ և բաշխվում ուրիշներին, ովքեր սոված էին: Երբ նվիրատվությունները շատացան Սրբերը սկսեցին պահածոյացնել ուտելիքը՝ այն պահպանելու համար: Սա մեր օրերի բարօրության ծրագրի սկիզբն էր:

Ութ տասնամյակ անց մեր օրերի Եկեղեցու ղեկավարները ողջ աշխարհում հետևում են իրենց համայնքներին և զգում կարիքավորներին օգնության հասնելու նույն վճռականությունը:

2011 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովում Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը Առաջին Նախագահության Երկրորդ խորհրդականը, ասել է. «Շատ հաճախ մենք նկատում ենք մեր շրջապատում գտնվողների կարիքները, հուսալով, որ հեռու տեղից ինչ-որ մեկը հրաշքով կհայտնվի՝ բավարարելու այդ կարիքները: Հավանաբար, մենք սպասում ենք գիտակների՝ առանձնահատուկ գիտելիքներով լուծելու այդ հատուկ խնդիրները: Երբ մենք անում ենք դա, մենք զրկում ենք մեր հարևանին այն ծառայությունից, որը մենք կարող էինք մատուցել, իսկ մենք զրկվում ենք ծառայելու հնարավորությունից: Չնայած ոչ մի սխալ չկա գիտակների հետ կապված, եկեք անկեղծորեն գնահատենք դա, երբևէ չեն լինի նրանցից բավականաչափ մարդիկ լուծելու բոլոր խնդիրները: Փոխարենը, Տերը դրել է Իր քահանայությունը և դրա կազմակերպությունը մեր դռների մոտ ամեն ազգում, որտեղ Եկեղեցին հաստատվել է»:3

Եկեղեցու տեղական ղեկավարներին և անդամներին ուղղված այս կոչը՝ գործի անցնել ոգեշնչվելով Սուրբ Հոգու կողմից, շատերին է ողջ աշխարհով մեկ առաջնորդել, ինչպես Նախագահ Ուխդորֆն է ասել, «որոշել դա [ինքնուրույն]»:4 Նրանք ծալել են իրենց թևքերը և վճռել «բոլոր բաներում հիշել աղքատներին և կարիքավորներին, հիվանդներին ու չարչարվածներին» (ՎևՈւ 52.40):

Էկվադոր

Երբ Եպիսկոպոս Ջոննի Մորանտեն Գվայակվիլում, Էկվադոր, նայում էր իր ծխի անդամներին, նրա սիրտը ծանրանում էր: Խիստ շատ ընտանիքներ էին մաքառում ունենալ նույնիսկ կյանքի ամենաանհրաժեշտ բաները: Նա ուզում էր օգնել նրանց, այսպիսով նա խորհրդակցեց ծխի ղեկավարների հետ և Տիրոջը ներկայացրեց խնդիրը:

Քանի որ աշխատանքի հնարավորությունները տարածքում սուղ էին, նա սկսեց աշխատել 11 քույրերից բաղկացած մի խմբի հետ, խրախուսելով նրանց օգտվել փոքր բիզնեսի հնարավորության առիթից: Այս քույրերը նկատեցին, որ կար որակյալ, ցածր գնով տան մաքրման պարագաների պահանջարկ և նրանք հետաքրքրվում էին, թե ինչպես կարող էին արտադրել և վաճառել դրանք իրենց համայնքում: Բայց ինչպես սովորեին պատրաստել այդ պարագաները:

Այդ ընթացքում Եպիսկոպոս Մորանտեն տեղեկացավ իր ծխում մի գործազուրկ քրոջ մասին, որն աշխատել էր որպես դեղագործ քիմիկոս: Երբ 11 քույրերը խնդրեցին նրան, թե նա կարող էր օգնել, նա հաճույքով ուսուցանեց նրանց, թե ինչպես պատրաստեն անվտանգ, բարձրորակ պարագաներ:

Նրանք գրեցին բիզնես պլան, բաժանեցին համայնքում ոլորտները, որը յուրաքանչյուր քույր պետք է սպասարկեր, ընտրեցին արտադրանքները, որ պետք է արտադրեին և նախագծեցին փաթեթավորումը և պիտակները:

Մի քանի ամսից նրանք ստեղծեցին հաճախորդների բազա և ստանում էին բավականաչափ եկամուտներ թեթևացնելու իրենց աղքատությունը և օգնելու ապահովել իրենց ընտանիքների կարիքները:

Երբ տեղական դեղագործական ընկերության տնօրեններն իմացան այդ ձեռնարկության մասին, նրանց հետաքրքրեց գործազուրկ դեղագործ քիմիկոսը: Նրանք ի վերջո հարցազրույց անցկացրեցին նրա հետ և նրան աշխատանքի ընդունեցին ղեկավարելու իրենց սեփական ձեռնարկությունը:

Ռուսաստան

Ռեչնոյ Ծխում Մոսկվա Ռուսաստան, Գալինա Գանչարովան, որը ծառայում էր որպես ծխի պատմաբան, սայթաքեց սառույցի վրա և կոտրեց երկու ձեռքերը: Նրան տարան հիվանդանոց, որտեղ նրա ձեռքերը գիպսի մեջ դրեցին: Նա չէր կարողանում ուտել կամ հագնվել: Նա չէր կարողանում սանրել իր մազերը կամ նույնիսկ պատասխանել հեռախոսին:

Երբ նրա ծխի ընկերակից անդամներն իմացան այն մասին, թե ինչ էր պատահել, նրանք անմիջապես արձագանքեցին: Քահանյություն կրողները նրան օրհնություն տվեցին և աշխատեցին Սփոփող Միության քույրերի հետ՝ ստեղծելու գրաֆիկ այդ լավ քրոջը այցելելու և նրա կարիքները հոգալու համար:

Վլադիմիր Նիչիպորովը՝ ծխի միսիոներական աշխատանքի ղեկավարն ասաց. «Մենք հիշում ենք մի ելույթ, որը տրվեց գերագույն համաժողովի ժամանակ Քրիստոսի մի արձանի մասին, որը ձեռքեր չուներ:5 Արձանի ներքևում ինչ որ մեկը մի ցուցանակ էր դրել, որն ասում էր. «Դուք եք իմ ձեռքերը»: Մի քանի շաբաթ այս լավ քույրը անգործունակ էր դարձել, Ռեչնոյ Ծխի անդամները նմանություն էին գտնում այդ պատմության հետ: Մենք տառացիորեն դարձանք նրա ձեռքերը»:

Ֆիլիպիններ

Երբ արևադարձային Վաշի փոթորիկը հարվածեց Ֆիլիպպիններին 2011 թվականին, այն ողողեց տարածքը ջրի և քամու ջրհեղեղով: Մոտ 41,000 տուն վնասվեց և ավելի քան 1,200 մարդ կորցրեցին իրենց կյանքը:

Նախքան հեղեղումը Մաքս Սաավեդրան Կագայան դե Օրո Ֆիլիպինների Ցցի նախագահը, հուշում զգաց ստեղծել ցցի շտապ օգնության թիմ: Նա կազմակերպեց հանձնաժողովներ տարբեր հանձնարարություններ կատարելու համար, ամեն ինչ՝ որոնումից և փրկելուց սկսած մինչև առաջին օգնություն՝ ապահովելով սննդով, ջրով և հագուստով:

Երբ հեղեղաջրերն իջան անվտանգ մակարդակի, եկեղեցու ղեկավարներն ու անդամները հավաքվեցին: Նրանք պատասխանատու էին յուրաքանչյուր անդամի համար և հաշվեցին վնասը: Մի անդամ բերեց ռետինե լաստանավեր՝ ծանծաղուտի մեջ խրված անդամներին ապահով վայր հասցնելու համար: Ժողովատները բաց էին ապաստան ապահովելու բոլոր նրանց, ովքեր ուտելիքի, հագուստի, վերմակների և ժամանակավոր կացարանի կարիք ունեին: Մաքուր ջուրը ծայրահեղ պահանջ էր, այսպիսով Նախագահ Սաավեդրան կապվեց մի տեղական գործարարի հետ, որն ուներ հակահրդեհային մեքենա և նրանք մաքուր ջուր մատակարարեցին ժողովատան տարհանման կենտրոններին: Մասնագիտացված բժշկական փորձառությամբ անդամները, արձագանքեցին նրանց, ովքեր վնասվել էին:

Քանի որ Եկեղեցու անդամները պատասխանատու էին, Նախագահ Սաավեդրան և նրա թիմը այցելեցին քաղաքի մյուս տարհանման կենտրոններ և առաջարկեցին օգնել: Նրանք ուտելիք և այլ պարագաներ բերեցին նրանց համար: Անդամներից շատերը, չնայած նրանք կորցրել էին իրենց սեփական տները, փոթորիկից հետո անձնազոհաբար ծառայում էին մյուսներին: Երբ անձրևները դադարեցին և գետինը չորացավ, Մորմոնական Օգնող Ձեռքերը՝ երեք ցցերից կամավորներ, գնացին աշխատելու, բաժանելով պարագաներ, ինչպես նաև օգնելով մաքրման աշխատանքներին:

Բրազիլիա

Սեթե Լագոաս քաղաքում, Բրազիլիա, կա հաշմանդամ կանանց համար ապաստան, որոնց կյանքն աղճատվել է թմրադեղերի չարաշահումից: Ամեն օր նրանք մաքառում են գոյատևելու համար: Նրանք մի փոքրիկ ջեռոց ունեին, որն օգտագործում էին արտադրելու օրեկան 30 հաց: Չնայած կանայք որոշ օգնություն էին ստացել տեղի մարդասիրական ընկերությունից, նրանց հազիվ էին հարողանում իրենց կերակրել: Երբ Եկեղեցու Սեթե Լագոաս Ցցի ղեկավարներն իմացան այս կանանց կարիքների մասին, նրանք կամեցան օգնել:

Նրանք խոսեցին կանանց հետ նրանց կարիքների մասին: Կանայք ասացին, որ եթե իրենք կարողանային թխել ավելի շատ հաց, նրանք ոչ միայն ավելի լավ կկերակրեին իրենց, այլ գուցե կարողանային մի քանի հաց վաճառել և վաստակել որոշ խիստ անհրաժեշտ եկամուտ:

Եկեղեցու ղեկավարները և անդամները աշխատեցին տեղի ռազմական ոստիկանության և տեղի դպրոցի հետ՝ բարելավելու այս կանանց պայմանները: Եկեղեցու մարդասիրական դրամաշնորհի և Եկեղեցու կամավորների ու համայնքի օգնությամբ, նրանք կարողացան ստեղծել մի նոր հացի փուռ, այնպիսին, որը թույլ տվեց կանանց օրական արտադրել 300 բոքոն:

Իրենց ստացած շահույթից փռի կանայք կարողացան վարձել իրենց առաջին աշխատողին՝ ապաստանի կանանցից մեկին:

Բարօրության աշխատանքը

Տասնամյակներ առաջ Եկեղեցու ոգեշնչված առաջնորդների նման, ովքեր տեսան մեծ կարիք իրենց շրջապատում և հրաժարվեցին անտեսել այն, Եկեղեցու առաջնորդներն ու անդամները ողջ աշխարհում այսօր անում են նույնը իրենց սեփական տարածքներում և իրենց իսկ ձևով:

Երբ Նախագահ Ուխդորֆը խոսեց Եկեղեցու համար՝ մյուսներին հոգ տանելու մասին, նա ասաց. «Տիրոջ ուղին առվի կողքին նստելն ու սպասելը չէ, որ ջուրն անցնի նախքան մեր անցնելը: Դա միաբանվելն է, թևքերը քշտելը, աշխատելու գնալը և կամուրջ կամ նավակ կառուցելը մեր մարտահրավերների ջրերն անցնելու համար»:6

Փնտրելով աղքատներին և ծառայելով նրանց, ովքեր տառապում են, անխուսափելի մասն է նրա, ինչ նշանակում է լինել Քրիստոսի հետևորդ: Դա այն աշխատանքն է, որ Հիսուս Քրիստոսն Ինքն է արել, երբ Նա ծառայեց Իր օրերի մարդկանց: «Տիրոջ ուղով ապահովելու Տիրոջ այս աշխատանքը պարզապես ևս մեկ կետ չէ Եկեղեցու ծրագրերի քարտարանում», եզրակացնում է Նախագահ Ուխդորֆը: «Դա չի կարող անտեսվել կամ մի կողմ դրվել: Դա առանցքային է մեր վարդապետությունում, դա մեր կրոնի էությունն է»:7

Հղումներ

  1. Այս ցցի նախագահներից չորսը՝ —Հյու Բ. Բրաունը, Հարոլդ Բ. Լին, Հենրի Դ. Մոյլը, և Մարիոն Գ. Ռոմնին— հետագայում կանչվեցին որպես Առաքյալներ, բոլոր չորսը հետագայում ծառայեցին Եկեղեցու Առաջին Նախագահությունում: Հարոլդ Բ. Լին դարձավ Եկեղեցու11 րդ Նախագահը:

  2. 1930 թվականին Յուտան ուներ երկրորդ ամենաբարձր գործազրկության մակարդակը Միացյալ Նահանգներում: Տես Գարթ Լ. Մանգում և Բրյուս Դ. Բլումել, Աղքատության դեմ Մորմոնների պատերազմը. ՎՕՍ Բարօրության մի Պատմություն 1830–1990 (1993), 95:

  3. Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Տիրոջ ուղով ապահովելը», Լիահոնա, նոյ. 2011, 54:

  4. Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Տիրոջ ուղով ապահովելը», 55:

  5. Տես Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Դուք Իմ Ձեռքերն եք», Լիահոնա, մայիս 2010, 68:

  6. Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Տիրոջ ուղով ապահովելը», 55:

  7. Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Տիրոջ ուղով ապահովելը», 55–56: