2014
Ես և համաժողովը
Ապրիլ 2014


Երիտասարդներ

Ես և համաժողովը

Հեղինակն ապրում է Տորոնտոյում, Կանադա:

Ես սովորաբար մտածում էի, որ գերագույն համաժողովի շաբաթավերջը երկար էր և ձանձրալի, բայց ժամանակի հետ ես սկսեցի սիրել և անհամբեր սպասել դրան: Գերագույն համաժողովի շաբաթավերջը կարող է հոգեպես լիցքավորող լինել, բայց հեշտ է թույլ տալ, որ այս զգացումները թոշնեն, երբ նորմալ կյանքը շարունակվում է երկուշաբթի օրը: Հետևյալ գաղափարներից մի քանիսն օգնել են ինձ ստանալ որքան հնարավոր է շատ բան համաժողովից:

Ես պատրաստում եմ ինձ համաժողովի համար՝ գրի առնելով հարցեր, և ապա նշումներ անում, երբ իմ հարցերը պատասխանվում են: Այնուհետև ես սիրում եմ ներբեռնել գերագույն համաժողովի ելույթներն ու երաժշտությունը LDS.org ից և դնում դրանք MP3 նվագարկչի վրա, որպեսզի կարողանամ լսել ելույթը կամ օրհներգը, երբ ես իմ ամենօրյա գործերով եմ զբաղվում: Ես նաև սիրում եմ ուսումնասիրել Լիահոնայի համաժողովին նվիրված համարը: Ես նշումներ և գրառումներ եմ անում իմ անձնական օրինակի լուսանցքներում: Մինչև մյուս համաժողովի մոտենալը, իմ ամսագիրը լավ օգտագործված է լինում: Երբեմն ընտանիքով միասին ուսումնասիրում ենք ուղերձները ընտանեկան երեկոյի ժամանակ:

Պահելով հոգին, որը մենք զգացել ենք համաժողովի ընթացքում մեզ հետ և շարունակելով սովորել ուղերձներից, աշխատանք է պահանջում, բայց այս անելը մեծ օրհնություն է եղել ինձ համար: Ես այնքան շատ ուժ եմ ստացել և առաջնորդություն կարիքի ժամանակ՝ ուսումնասիրելով գերագույն համաժողովի ուղերձները, և ես գիտեմ, որ այս ուղերձները ոգեշնչված են: