2014
Յոթ օր մինչև Զատիկը
Ապրիլ 2014


Մեր տները, մեր ընտանիքները

Յոթ օր մինչև Զատիկը

Դուք և ձեր ընտանիքը կարող են սովորել այն մասին, թե ինչ արեց Հիսուսը, երբ Նա ապրում էր երկրի վրա: Սկսեք Զատկին նախորդող կիրակի օրից: Ամեն օր կարդացեք սուրբ գրությունը, կատարեք միջոցառումը, կամ երգեք երգը (կամ որևէ այլ երգ այդ թեմայի վերաբերյալ): Ապա կտրեք հանեք Հիսուսի նկարը և սոսնձեք մի դատարկ վանդակի մեջ, որը համընկնում է տվյալ սուրբ գրության պատմությանը: Երբ բոլոր վանդակները լրացվեն, Զատիկն այստեղ կլինի:

Օր 1

Երկնային Հայրն ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, ծնվելու երկրի վրա:

  • Ղուկ. Բ.4-7

  • «Նա ուղարկեց Իր Որդուն» (Երեխաների Երգարան, 34):

Օր 2

Հիսուսը մանկիկ էր մի ժամանակ: Մենք կարող ենք Նրան նմանվել՝ բարի և գթասիրտ լինելով:

  • Ղուկ. Բ.40, 52

  • «Երբ Հիսուսը մանկիկ էր փոքրիկ» (Երեխաների Երգարան, 55):

Օր 3

Հիսուսը պահում էր Երկնային Հոր բոլոր պատվիրանները, ներառյալ մկրտվելու պատվիրանը:

Օր 4

Հիսուսը կատարեց բազմաթիվ հրաշքներ, ինչպես օրինակ բժշկելով մարդկանց, ովքեր հիվանդ էին, օգնելով կույր մարդկանց կրկին տեսնել և դադարեցնելով փոթորիկը:

  • Մարկոս Դ.36-39

  • «Պատմեք ինձ Հիսուսի պատմությունները» (Երեխաների Երգարան, 57):

Օր 5

Վերջին ընթրիքին Հիսուսը խնդրեց Իր աշակերտներին ճաշակել հաղորդությունից որպես Իրեն հիշելու մի ձև: Ամեն շաբաթ ընդունելով հաղորդությունը, մենք ևս կարող ենք հիշել Փրկչին:

  • Ղուկաս ԻԲ.19-20

  • Խոսեք ձեր ծնողների հետ, թե ինչ կարող եք անել, որը կօգնի ձեզ մտածել Հիսուսի մասին հաղորդության ընթացքում այս կիրակի:

Օր 6

Քանի որ Երկնային Հայրն ու Հիսուսը սիրում են մեզ, Հիսուսը եկավ երկիր տառապելու մեր մեղքերի համար, որպեսզի մենք կարողանանք ներվել և վերադառնալ Երկնային Հոր մոտ:

  • Ղուկաս ԻԲ.41–44

  • Ի՞նչ կարող ենք անել այսօր՝ ցույց տալու Հիսուսին, որ դուք երախտապարտ եք Նրա զոհաբերության համար:

Օր 7

Երեք օր գերեզմանում լինելուց հետո, Հիսուսը հարություն առավ: Քանի որ Նա հարություն է առել, մենք էլ կարող ենք հարություն առնել: