2014
Օգտագործել Փրկության ծրագիրը հարցերին պատասխանելու համար
Ապրիլ 2014


Օգտագործել Փրկության ծրագիրը հարցերին պատասխանելու համար

Երբ ուրիշները հարցեր են ունենում Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին, արդյոք մենք գիտե՞նք, թե որտեղ պետք է գտնենք այդ հարցերի պատասխանները:

Մենք ապրում ենք հուզումնալի ժամանակներում: Հիսուս Քրիստոսի վերականգված ավետարանը «խավարից դուրս» է գալիս (ՎևՈՒ 1.30): Արդյունքում ավելի շատ Երկնային Հոր զավակներ, ովքեր մեր հավատքից չեն, լսում են «Մորմոնների» մասին: Ոմանք լսում են բաներ, որոնք տարօրինակ են թվում և շփոթեցնող: Մյուսները լսում են բաներ, որոնք ծանոթ են երևում և սփոփող: Երկու խմբի անդամներն էլ կարող են գալ մեզ մոտ՝ որոնելով պատասխաններ իրենց հարցերին: Շատ պատասխաններ գտնվում են փրկության ծրագրում, որը նաև հայտնի է որպես «երջանկության մեծ ծրագիր» (Ալմա 42.8):

Ամենահաճախ տրվող հարցերից երեքն են՝ «Ես որտեղի՞ց եմ եկել», «Ինչո՞ւ եմ այստեղ» և «Ո՞ւր եմ գնալու այս կյանքից հետո»: Բոլոր այս հարցերը կարող են պատասխանվել փրկության ծրագրում գտնվող ճշմարտություններով: Այս հոդվածը ներկայացնում է որոշ պատասխաններ, որոնք սուրբ գրությունները և մերմարգարե Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն են տվել այդ հարցերի վերաբերյալ:

Որտեղի՞ց եմ ես եկել:

Մենք հավերժական էակներ ենք: Մենք ապրել ենք Աստծո հետ այս կյանքից առաջ որպես Նրա հոգևոր զավակներ: «Պողոս Առաքյալն [ուսուցանել է], որ «մենք Աստուծոյ ազգիցն ենք» [Գործք ԺԷ.29]», ասել է Նախագահ Մոնսոնը: «Որովհետև գիտենք, որ մեր ֆիզիկական մարմինները մեր մահկանացու ծնողների ժառանգներն են, մենք պետք է մանրամասն քննենք Պողոսի խոսքերի նշանակությունը: Տերը հայտարարել է, որ «ոգին ու մարմինը՝ մարդու հոգին են»: Ուստի, հոգին Աստծո ժառանգն է: Եբրայեցիների գրողը Նրան անվանում է՝ «հոգիների Հայր»: Բոլոր մարդկանց հոգիները Նրա «ծնված որդիներն ու դուստրերն են» [ՎևՈՒ 88.15]: Այսպիսով հոգին է, որ Աստծո զավակն է: Եբրայեցիս գրքի գրողն ակնարկում է Նրան որպես «հոգիների Հայր» [Եբրայեցիս ԺԲ.9]:1

Ինչո՞ւ եմ ես այստեղ:

Նախագահ Մոնսոնը երկրի վրա մեր կյանքի մասին ասել է. Որքան երախտապարտ պետք է լինենք մենք, որ իմաստուն Արարիչը ստեղծեց Երկիրը և մեզ դրեց այստեղ մոռացության վարագույրով առանձնացնելով նախկին գոյությունից, որպեսզի անցնենք ժամանակի փորձությունով, փորձվելու հնարավորություն ունենանք, և արժանի դառնանք ստանալու այն ամենը, ինչ Աստված պատրաստել է մեզ համար:

Երկրի վրա մեր գոյության կարևոր նպատակն է՝ ձեռք բերել մսից ու ոսկորներից մարմին: Մեզ նաև տրվեց ազատ կամքի պարգևը: Հազարավոր միջոցներով, մենք արտոնություն ունենք ինքնուրույն ընտրելու: Այստեղ մենք սովորում ենք մեր կյանքի դժվար փորձառություններից: Մենք տարբերում ենք բարին չարից: Մենք տարբերում ենք, որն է դառը, և որը քաղցր: Մենք հայտնագործում ենք, որ մեր գործողություններին հաջորդում են հետևանքներ»:2

Ո՞ւր եմ գնալու այս կյանքից հետո:

Մահը գալիս է մարդկային ընտանիքի բոլոր անդամներին: Բայց «եթէ մարդս մեռաւ, մի՞թէ կկենդանա յ» Հոբ ԺԴ.14): «Մենք գիտենք, որ մահը վերջը չէ», ասել է Նախագահ Մոնսոնը: «Այս ճշմարտությունն ուսուցանվել է ապրող մարգարեների կողմից դարերի ընթացքում»: Այն նաև գտնվում է մեր սուրբ գրություններում: Մորմոնի Գրքում մենք կարդում ենք առանձնահատուկ և սփոփող խոսքեր.

«Այժմ, հոգու վիճակի վերաբերյալ մահվան և հարության միջև: Ահա, ինձ համար հայտնի դարձվեց հրեշտակի կողմից, որ բոլոր մարդկանց հոգիները, հենց որ նրանք հեռանում են այս մահկանացու մարմնից, այո, բոլոր մարդկանց հոգիները՝ լինեն նրանք բարի, թե չար, տարվում են տուն՝ այն Աստծո մոտ, որը նրանց կյանք էր տվել:

Եվ հետո պիտի լինի այնպես, որ նրանց հոգիները, ովքեր արդար են, ընդունվում են երջանկության մի վիճակի մեջ, որը կոչվում է դրախտ՝ հանգստության մի վիճակ, խաղաղության մի վիճակ, որտեղ նրանք պիտի հանգստանան բոլոր իրենց տագնապներից և բոլոր մտահոգություններից, և վշտից»: [Ալմա 40.11–12]»:3

Մեր հարությունից հետո, մենք գնում ենք սելեստիալ արքայություն՝ արևի փառքի նման, թերեստրիալ արքայություն՝ լուսնի փառքի նման, թելեստիալ արքայություն՝ աստղերի փառքի նման, կամ արտաքին խավար (տես ՎևՈՒ 76):

Իրականում կա՞ Աստված: Միթե՞ սատանան իրական է:

Երկնային Հայրը, Հիսուս Քրիստոսը և սատանան բոլորը Երկնային մեծ Խորհրդի մասն էին կազմում, որը տեղի ունեցավ նախքան մեր ծնվելը: Որպես Փրկության ծրագրի մաս Երկնային Հայրը խնդրեց մեկին գնալ երկիր և քավել մեր մեղքերի համար: Նա ասաց. «Ո՞ւմ ուղարկեմ: Եվ մեկը [Հիսուս Քրիստոսը] Մարդու Որդու նման պատասխանեց. «Ահա ես, ինձ ուղարկիր: Եվ մեկ ուրիշը [սատանան] պատասխանեց և ասաց. «Ահա ես, ինձ ուղարկիր»: Եվ Տերն ասաց. Ես կուղարկեմ առաջինին:

Եվ երկրորդը բարկացավ, և չպահեց իր առաջին վիճակը. և այդ օրը շատերը հետևեցին նրան» (Աբրահամ 3.27–28, տես նաև ՎևՈՒ 29.36–37, Մովսես 4.1–4):

Արդյոք մենք ունե՞նք իշխանություն դիմադրելու սատանայի գայթակղություններին:

Ոգիների մեկ երրորդը, ովքեր ընտրեցին հետևել սատանային, Երկնային խորհրդից հետո, նրա հետ դուրս գցվեցին: Նրանք և սատանան մնում են ոգիներ առանց ֆիզիկական մարմինների: Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Բոլոր էակները, ովքեր մարմիններ ունեն, իշխանություն ունեն նրանց վրա, ովքեր մարմին չունեն:4 Ուստի սատանան կարող է գայթակղել մեզ, բայց մենք իշխանություն ունենք դիմադրելու:

Ինչո՞ւ է երբեմն այնպես թվում, որ Երկնային Հայրը չի պատասխանում իմ աղոթքներին:

«Աղոթքը այն գործողությունն է, որի միջոցով Հոր կամքը և զավակի կամքը բերվում են համապատասխանության մեկը մյուսի հետ: Աղոթքի նպատակը Աստծո կամքը փոխելը չէ» (Սուրբ Գրքերի ուղեցույց «Աղոթք», էջ 7): Աղոթքը մի միջոց է, որն օգնում է մեզ որոշել, թե արդյոք մենք կօգտագործենք մեր ազատ կամքը՝ համաձայնեցնելու մեր կամքը Աստծո հետ (տես Աբրահամ 3.25): Երկնային Հայրը միշտ պատասխանում է մեր աղոթքներին, բայց այդ պատասխանները կարող են գալ այո, ոչ կամ դեռ ոչ-ի տեսքով: Ժամանակը կարևոր է:

Ինչո՞ւ եմ ես մարտահրավերներ ունենում, երբ ես ձգտում եմ ապրել լավ կյանքով:

Մարտահրավերները փրկության ծրագրի մասն են կազմում: Դրանք մեզ ավելի ուժեղ են դարձնում, զտում մեզ և մաքրագործում են մեզ, երբ մենք ապավինում ենք Հիսուս Քրիստոսին և Նրա ավետարանին: Երկնային Հայրը օգնում է մեզ մեր մարտահրավերների ընթացքում: Մեր փորձությունները «կտան [մեզ] փորձառություն, և կլինեն [մեր] օգտի համար» (ՎևՈՒ 122.7):

Ինչպե՞ս կարող եմ իմանալ, թե ինչն է ճիշտ և ինչը սխալ:

Բոլոր Աստծո զավակները ծնվել են Քրիստոսի Լույսով, որն օգնում է մեզ «բարին տարբերել չարից» (Մորոնի 7.16): Բացի այդ Սուրբ Հոգին կարող է վկայություն բերել մեզ ճշմարտության մասին մեր մտքում և սրտում խաղաղության և ջերմության զգացումներով (տես ՎևՈՒ 8.2–3):

Կարո՞ղ եմ ներվել, նույնիսկ, եթե լուրջ սխալ եմ գործել:

Աստված գիտեր, որ մենք բոլորս կմեղանչենք, երբ սովորում էինք տարբերել ճիշտը սխալից:5 Այնուամենայնիվ բոլոր մեղքերը ունեն իրենց կցված պատիժ: Արդարադատությունը պահանջում է, որ պատիժը տարվի: Իր ողորմածությամբ Երկնային Հայրը թույլ տվեց Հիսուս Քրիստոսին Քավություն կատարել և բավարարել արդարադատության պահանջները մեզ բոլորիս համար (տես Ալմա 42): Այլ խոսքով Քրիստոսի տառապանքը Գեթսեմանիում և մահը Գողգոթայում վճարեց գինը բոլոր մեր մեղքերի համար, եթե մենք հասնենք Քրիստոսի Քավությանը ապաշխարելով և ընդունելով ավետարանի արարողությունները: Մեր մեղքերը կներվեն (տես ՎևՈՒ 1.31–32):

Հղումներ

  1. Թոմաս Ս. Մոնսոն, «Կյանքի մրցավազք», Լիահոնա, մայիս 2012, 91, տես նաև Աբրահամ 3.22–26:

  2. Թոմաս Ս. Մոնսոն, «Կյանքի մրցավազք», 91–92, տես նաև Ալմա 34.32–34:

  3. Թոմաս Ս. Մոնսոն, «Կյանքի մրցավազք», 93, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 76.59–111:

  4. Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 379:

  5. Փոքր երեխաները չեն կարող մեղանչել, «մինչև նրանք հաշվետու չդառնան» (տես ՎևՈՒ 29.46–47):