2014
Ինչպե՞ս էին նրանք իմացել
Ապրիլ 2014


Ինչպե՞ս էին նրանք իմացել

Գեյլ Աշքրոֆթ, Արիզոնա, ԱՄՆ

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը՝ Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդականը, մի ուղերձ հղեց Սփոփող Միության քույրերին 2011 թվականի Սփոփող Միության գերագույն ժողովում, որը հուզեց իմ սիրտը և տվեց ինձ խաղաղություն: Նա խոսեց անմոռուկ փոքրիկ ծաղկի մասին և թե ինչպես դրա հինգ թերթիկները ներկայացնում են հինգ բաներ, որոնք մենք պետք է միշտ հիշենք:1

Ժողովից հետո իմ դուստր Ալիսան պատմեց ինձ մի պատմություն իր ընկերուհի Ջեսսիի մասին, որը փոքր հասարակական սննդի սպասարկման բիզնես ուներ: Սփոփող Միության ղեկավարները Ջեսսիին խնդրվել էին աղանդեր պատրաստել՝ Սփոփող Միության գերագույն ժողովից հետո մատուցելու համար: Ջեսսին ասաց Ալիսային, որ անմիջապես հասկացել էր, թե ինչ պետք է պատրաստեր՝ 250 կեքս: Ալիսան կամավոր օգնեց տեղափոխել կեքսերը ցցի կենտրոն:

Ժողովի օրը եկավ, և երբ Ալիսան գնաց օգնելու, նա Ջեսսիին գրեթե արտասվելիս գտավ: Կեքսերը պատրաստ էին, բայց Ջեսսին ուղարկել էր դրանց նկարը իր մի բարեկամին, որն ասել էր, որ դրանք բավականաչափ շքեղ չէին ժողովի համար:

Ջեսսին սկսեց իրեն կասկածել: Նա եզրակացրեց, որ ցցի Սփոփող Միության ղեկավարները գուցե կակնկալեին ինչ որ ավելի նրբաճաշակ մի բան, քան իր հասարակ կեքսերը: Նա համառորեն փորձում էր մի ուղի գտնել վերազարդարելու կեքսերը, բայց ժամանակ չկար: Նա և Ալիսան վերցրեցին կեքսերը ինչպես որ կային, զգալով, որ քույրերին հիասթափություն էին պատճառելու, մինչև սկսեց խոսել Նախագահ Ուխդորֆը:

Երբ նա խոսեց փոքրիկ անմոռուկ ծաղկի մասին, այդ փոքրիկ կապույտ ծաղկի նկարը հայտնվեց էկրանին: Դա այնքան հասարակ ծաղիկ էր, բայց այնքան գեղեցիկ իր նրբորեն ճյուղավորված թերթիկներով: Նախագահ Ուխդորֆի ուղերձը հուզեց բոլորի սրտերը, երբ նա աղերսեց մեզ շատ չկլանվել մեր շրջապատում գտնվող մեծ արտասովոր ծաղիկներով, և մոռանանք հինգ պարզ, բայց կարևոր ճշմարտությունները, որոնք նա ուսուցանում էր մեզ:

Փակիչ աղոթքից հետո քույրերն իրենց քայլերն ուղղեցին դեպի մշակութային դահլիճ: Երբ Ալիսան և Ջեսսին ներս մտան, նրանք բոլորին գտան դեսերտի սեղանի շուրջ կանգնած և հարցնելիս. «Նրանք ինչպե՞ս էին իմացել»:

Յուրաքանչյուր կեքս պատված էր սպիտակ խիտ շաքարահյութով և զարդարված մեկ հասարակ, գեղեցիկ, նուրբ, հնգաթերթիկ անմոռուկ ծաղկով:

Հղում

  1. Տես Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Անմոռուկ», Լիահոնա, նոյ. 2011, 120: