2014
Խոստումն ինձ հույս տվեց
Ապրիլ 2014


Խոստումն ինձ հույս տվեց

Ջուլիանա Ֆեյեհան, Լագոս, Նիգերիա

Ամուսնուս հետ ամուսնանալուց հետո, մենք շուտով օրհնվեցինք՝ ունենալով որդի: Երբ ես նայում էի նրա ժպիտին և նայում նրա աչքերի մեջ, ես պարտական էի զգում Երկնային Հորը: Մեր որդին ինձ կատարյալ էր թվում: Ամուսինս և ես շնորհակալություն էինք հայտնում Տիրոջն ամեն օր՝ այդպիսի թանկարժեք նվերի համար:

2009 թվականի փետրվարի 19-ին հավաքեցի իրերս վերադառնալու համալսարան ավարտական տարվա դասերիս համար: Ամուսինս և ես չգիտեինք, որ հաջորդ օրը մեր սիրելի որդին տենդի մեջ կընկնի և կհեռանա այս մահկանացու կյանքից:

Ինձ համար դժվար էր դիմանալ այդ փորձությանը: Մեր ծխի անդամները եկան մեր տուն մեզ մխիթարելու սուրբ գրություններով և օրհներգերով և աղոթելու մեզ հետ: Ես շնորհակալ էի նրանց գթառատ ցավակցությունների համար, բայց իմ վիշտը որդուս համար մնում էր: Երբ որ նրա մասին մտածում էի, աչքերս ծանրանում էին արցունքներից:

Նրա մահից չորս օր անց ես ոգեշնչվեցի ուսումնասիրել Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ: Երբ գիրքը ձեռքս էի վերցրել, բացվեց «Մխիթարության և հույսի խոսքեր մահվան ժամանակ» գլուխը: Ես սկսեցի կարդալ և խորապես ազդվեցի Ջոզեֆի և Էմմայի ողբերգական կորուստներից, որ նրանք տարան, երբ նրանք սկսում էին իրենց ընտանիքը: Երբ ես հասա այն հատվածին, որտեղ Մարգարեն մահախոսական էր ասել երկու տարեկան աղջկա թաղմանը, ես զգացի, որ կարծես սառը ջուր լցրեցին գլխիս, հովացնելով իմ վշտահար մտքերը:

Ես կանչեցի ամուսնուս: Մենք կարդացինք միասին. «Ես … տվել եմ այդ հարցը, թե ինչու են մանկիկները, անմեղ երեխաները վերցվում մեզանից: … Տերը շատերին է տանում, նույնիսկ մանուկ հասակում, որ նրանք խուսափեն … այս ներկա աշխարհի վշտերից ու չարիքից, նրանք շատ մաքուր են, շատ գեղեցիկ երկրի վրա ապրելու համար, ուստի, եթե ճիշտ մտածենք, սգալու փոխարեն մենք պատճառ ունենք ուրախանալու, երբ նրանք ազատվում են չարից, և շուտով մենք նրանց կրկին կունենանք»:

Մարգարեն ավելացնում է. «Կարող է հարց տրվի. «Արդյո՞ք մայրերը կունենան իրենց զավակներին հավերժության մեջ»: Այո, Այո, Մայրեր, դուք կունենաք ձեր երեխաներին, քանի որ նրանք կունենան հավերժական կյանք, քանի որ նրանց համար պարտքը վճարված է»:1

Այն ժամանակից ի վեր, ինչ մենք կարդացինք այդ գեղեցիկ խոսքերը, մեր ընտանեկան աղոթքները լցվեցին շնորհակալությամբ այն խոստման համար, որ Հիսուս Քրիստոսի Քավությամբ մենք կրկին կլինենք մեր որդու հետ:

Այսօր մենք ունենք երեք սքանչելի երեխաներ, եղբայր և քույր մեր մահացած որդու համար: Մենք ուսուցանում ենք նրանց ճշմարիտ և հավիտենական ավետարանը, որը կառաջնորդի նրանց ետ՝ դեպի իրենց Երկնային Հայրը և դեպի նրանց Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը:

Ես գիտեմ, որ մահից հետո կյանքի մասին Մարգարե Ջոզեֆ Սմիթի ուղերձը ճշմարիտ է: Ես երախտապարտ կլինեմ հավիտյան այն հույսի, խաղաղության, ուրախության և երջանկության համար, որ այն բերում է մեր ընտանիք— վարագույրի երկու կողմում էլ:

Հղում

  1. Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 142: