2014
Ընտանիքն առանցքային դեր ունի Երկնային Հոր ծրագրում
Ապրիլ 2014


Տուն բերենք Երեխաների խմբի դասը

Ընտանիքն առանցքային դեր ունի Երկնային Հոր ծրագրում

Ավելին սովորեք այս ամսվա Երեխաների խմբի թեմայի մասին:

Միշան սիրում էր խորանարդիկներից աշտարակներ կառուցել, սակայն նա երբեմն տխրում էր, երբ դրանք թափվում էին գետնին: Ապա նա մի գաղտնիք սովորեց: Երբ նա ավելի շատ խորանարդիկներ էր դնում աշտարակի ներքևում, դա ամուր հիմք էր ստեղծում իր աշտարակի համար: Համբերություն և փորձ պահանջվեց, որպեսզի շուտով նա կարողանար կառուցել աշտարակներ, որոնք անմիջապես չէին փլվում:

Ինչպես Միշան սովորեց ամուր աշտարակներ կառուցել, մենք էլ կարող ենք կառուցել ամուր ընտանիք: Ընտանիքները մեզ համար Երկնային Հոր ծրագրի շատ կարևոր մասն են: Նախքան մեր ծնվելը մենք ապրում էինք որպես Երկնային Հոր հոգևոր որդիներ և դուստրեր: Երբ երկիր գալու ժամանակը եկավ, ըստ Նրա ծրագրի, մենք ծնվեցինք ընտանիքներում: Նա ցանկանում է, որ մեր ընտանիքները մեզ պաշտպանեն, ուսուցանեն և օգնեն վերադառնալ Իր մոտ:

Մենք կարող ենք աշխատել մեր ընտանիքին ավելի ամուր հիմք ապահովել: Մենք կարող ենք ծառայել և օգնել միմյանց: Մենք կարող ենք լսել և բարյացակամորեն խոսել միմյանց հետ: Մենք կարող ենք միասին աղոթել և ուսումնասիրել սուրբ գրությունները: Մենք կարող ենք միասին աշխատել և միասին հաճելի ժամանակ անցկացնել: Համբերությամբ և փորձ ձեռք բերելով մենք կարող ենք ավելի ամուր ընտանիք կառուցել: