2010–2019 թթ․
Թող Սուրբ Հոգին առաջնորդի
Ապրիլ 2017


Թող Սուրբ Հոգին առաջնորդի

Աստվածային հանձնարարությամբ, Սուրբ Հոգին ոգեշնչում է, վկայում, ուսուցանում և հուշում մեզ քայլել Տիրոջ լույսի մեջ:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես բոլորիդ համակրում եմ, ընդունում եմ, որ տեսնում ենք Տիրոջ աշխատանքի արագացումը Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի և նրա ուղերձի միջոցով այս առավոտ: Նախագա՛հ Մոնսոն, մենք սիրում ենք ձեզ, աջակցում ենք ձեզ և միշտ աղոթում ձեզ համար, «մեր մարգարե սիրելի»:

Մենք Հոգու զեղում զգացինք այս հանգստյան օրերին: Լինեք դուք այստեղ՝ այս մեծ դահլիճում, դիտեք տնից, թե հավաքված ժողովատներում աշխարհի հեռավոր մասերում, դուք ունեցել եք հնարավորություն զգալու Տիրոջ Հոգին: Այդ Հոգին հաստատում է ձեր սրտերին և մտքերին այս համաժողովում ուսուցանվող ճշմարտությունները:

Մտածեք այս ծանոթ օրհներգի խոսքերի մասին.

Թող Սուրբ Հոգին առաջնորդի,

Թող նա ուսուցանի ճշմարտությունը.

Նա կվկայի Քրիստոսի մասին,

Կլուսավորի մեր մտքերը երկնային տեսիլքով:

Վերջին օրերի հայտնությունից մենք գիտենք, որ Աստվածագլուխը կազմված է երեք հստակ և առանձին էակներից՝ մեր Երկնային Հայրը, Նրա Միածին Որդին՝ Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին: Մենք գիտենք որ «Հայրը մսից և ոսկորից մարմին ունի, բայց Սուրբ Հոգին չունի մսից և ոսկորից մարմին, այլ Ոգեղեն անձնավորություն է: Եթե այդպես չլիներ, Սուրբ Հոգին չէր կարող բնակվել մեր մեջ»:

Այսօր իմ ուղերձը կենտրոնացած է մեր կյանքում Սուրբ Հոգու կարևորության վրա: Մեր Հայրը երկնքում գիտի, որ մահկանացու կյանքում մենք հանդիպելու էինք մարտահրավերների, չարչարանքների և խառնաշփոթի: Նա գիտեր, որ մենք գոտամարտելու ենք հարցերի, հուսահատությունների, գայթակղությունների և թուլությունների հետ: Մեզ մահկանացու ուժ և աստվածային առաջնորդություն տալու համար Նա տվել է Սուրբ Հոգին, մեկ այլ անուն Հոգու համար:

Սուրբ Հոգին կապում է մեզ Տիրոջ հետ: Աստվածային նշանակմամբ, Նա ոգեշնչում է, վկայում, ուսուցանում և հուշում մեզ քայլել Տիրոջ լույսով: Մենք ունենք սրբազան պատասխանատվություն՝ սովորել ճանաչել Նրա ազդեցությունը մեր կյանքում և արձագանքել:

Հիշեք Տիրոջ խոստումը. «Ես քեզ բաժին պիտի հանեմ իմ Հոգուց, որը կլուսավորի քո միտքը, որն ուրախությունով կլցնի քո հոգին»: Ես սիրում եմ այդ հավաստիացումը: Ուրախությունը, որը լցնում է մեր հոգիները, բերում է իր հետ հավերժական հեռանկար՝ ի հակադրություն ամենօրյա կյանքի : Այդ ուրախությունը գալիս է որպես խաղաղություն՝ դժվարության կամ սրտնեղության պահին: Այն տալիս է հանգստություն և քաջություն, բացում է ավետարանի ճշմարտությունները և մեծացնում մեր սերը Տիրոջ հանդեպ և բոլոր Աստծո զավակների հանդեպ: Չնայած այդպիսի օրհնությունների կարիքն այդքան մեծ է, շատ դեպքերում աշխարհը մոռացել է և թողել դրանք:

Ամեն շաբաթ երբ մենք ճաշակում ենք սուրբ հաղորդությունից, մենք ուխտ ենք կապում «միշտ հիշել նրան», Տեր Հիսուս Քրիստոսին և Նրա քավիչ զոհաբերությունը: Երբ մենք պահում ենք այդ սրբազան ուխտը, խոստում է տրված, որ մենք «նրա Հոգին միշտ [մեզ] հետ [կ]ունենանք»:

Ինչպե՞ս ենք մենք դա անում:

Առաջինը, մենք ձգտում ենք Հոգուն արժանի ապրել:

Սուրբ Հոգին ուղեկցում է նրանց, ովքեր «ճշգրիտ են Տիրոջը՝ իրենց Աստծուն օրեցօր հիշելիս»: Ինչպես Տերն է խորհուրդ տվել, մենք պետք է «մի կողմ դնենք այս աշխարհի բաները և ավելի լավ բաների ձգտենք», քանի որ «Տիրոջ Հոգին չի բնակվում անսուրբ տաճարներում»: Մենք պետք է միշտ փորձենք հնազանդվել Աստծո օրենքներին, ուսումնասիրենք սուրբ գրությունները, աղոթենք, հաճախենք տաճար և ապրենք հավատարիմ հավատո հանգանակի տասներեքերորդ կետին. «ազնիվ, ճշմարիտ, մաքրաբարո, բարյացակամ, առաքինի լինել, և …բոլոր մարդկանց բարիք անել»:

Երկրորդը, մենք պետք է պատրաստակամ լինենք ստանալ Հոգին:

Տերը խոստացել է. «Ես կասեմ քեզ քո մտքում և քո սրտում, Սուրբ Հոգով, որը կիջնի քո վրա և որը կմնա քո սրտում:» Ես սկսեցի հասկանալ սա որպես երիտասարդ միսիոներ Սքոչ Փլեյնզում (Նոր Ջերսի): Մի շոգ հուլիսյան առավոտ ես և իմ զուգընկերը հուշում զգացինք անուն որոնել Տաճարային Հրապարակի տեղեկատուի մեջ: Մենք թակեցինք Էդվուդ Շաֆերի տան դուռը: Տիկին Շաֆերը քաղաքավարի ձևով մեզ մերժեց:

Երբ նա սկսեց փակել դուռը, ես զգացի, որ պետք է անեի մի բան, որը երբեք չէի արել նախկինում և երբեք չեմ արել այդ ժամանակից ի վեր: Ես ոտքս դրեցի դռան տակ և ես հարցրի. «Կա մեկ ուրիշը, ով կարող է հետաքրքվել մեր ուղերձով»: Նրա 16-ամյա դուստրը՝ Մարթին, իսկապես հետաքրքրված էր և ջերմեռանդորեն աղոթել էր առաջնորդության համար մի օր առաջ: Մարթին հանդիպեց մեզ հետ, և ժամանակի ընթացքում նրա մայրը մասնակցեց զրույցներին: Նրանք երկուսով միացան Եկեղեցուն:

Նկար
Երեց Ռասբանդը որպես միսիոներ

Մարթիի մկրտության շնորհիվ 136 մարդ, ներառյալ նրա ընտանիքից շատերը, մկրտվեցին և կապեցին ավետարանի ուխտեր: Որքան երախտապարտ եմ, որ ես լսեցի Հոգուն և ոտքս դրեցի դռան տակ հուլիսյան այդ շոգ օրը: Մարթին և նրա սիրելի ընտանիքի մի շարք անդամներ այսօր այստեղ են:

Երրորդ, մենք պետք է ճանաչենք Հոգուն, երբ նա գալիս է:

Ըստ իմ փորձառության, Հոգին ամենից հաճախ հաղորդակցվում է որպես զգացողություն: Դուք զգում եք այն խոսքերում, որոնք ծանոթ են ձեզ, որոնք իմաստալից են ձեզ համար, որոնք «հուշում են ձեզ»: Մտածեք Նեփիացիների արձագանքի մասին, երբ նրանք լսում էին Տիրոջը իրենց համար աղոթելիս. «Եվ բազմությունը լսեց և վկայեց, և նրանց սրտերը բաց էին, և նրանք իրենց սրտերում հասկացան այն խոսքերը, որոնք նա աղոթեց»: Նրանք զգացին իրենց սրտերում Նրա աղոթքի խոսքերը: Սուրբ Հոգու ձայնը մեղմ և բարակ է::

Հին Կտակարանի Եղիան վիճեց Բահաղի քահանաների հետ: Քահանաները սպասում էին, որ Բահաղի «ձայնը» կգար որպես որոտ և կվառեր իրենց զոհը կրակով: Բայց ձայնը չկար և կրակ էլ չկար:

Մեկ ուրիշ առիթով Եղիան աղոթեց. «Եւ ահա Տերը անց էր կենում. Եւ մի մեծ եւ զորաւոր հողմ պատառեց սարերը եւ կոտրատեց ապառաժները Տիրոջ առաջին. բայց Տերն այն հողմի մեջ չէր: Եւ հողմից յետոյ երկրաշարժ եղաւ, բայց Տէրը երկրաշարժի մէջ չէր,

Եւ երկրաշարժից յետոյ կրակ, բայց Տէրը կրակի մէջ չէր եւ կրակից յետոյ մի մեղմ ու բարակ ձայն»:

Դուք ճանաչո՞ւմ եք այդ ձայնը:

Նախագահ Մոնսոնն ուսուցանել է. «Երբ շարունակում ենք կյանքի ճանապարհը, եկեք սովորենք Հոգու լեզուն» Հոգին ասում է խոսքեր, որոնք մենք «զգում ենք»: Այդ զգացումները մեղմ են՝ մղում են գործելու, անելու ինչ-որ բան, ասելու ինչ-որ բան, պատասխանելու ինչ-որ ձևով: Եթե մենք անփույթ ենք և ինքնագոհ մեր երկրպագությունից, տարված և անզգայացած աշխարհիկ զբաղմունքներով, մեր զգալու ունակությունը թուլանում է : Նեփին ասաց Լամանին և Լեմուելին. «Դուք լսել եք նրա ձայնը, ժամանակ առ ժամանակ, և նա խոսել է ձեզ հետ մեղմ, հանդարտ ձայնով, բայց դուք անզգայացած էիք, որպեսզի կարողանայիք զգալ նրա խոսքերը»:

Անցած հունիսին ես հանձնարարությամբ գտնվում էի Հարավային Ամերիկայում: Մեր գրաֆիկը խիստ զբաղված էր՝ 10 օրում մենք այցելելու էինք Կոլումբիա,Պերու և Էկվադոր: Մի սարսափելի երկրաշարժ սպանել էր հարյուրավորների, վիրավորել տասնյակ հազարավորների, վնասել և կործանել տներ ու համայնքներ Էկվադորի Պորտովիեջո և Մանթա քաղաքներում: Ես հուշում զգացի ավելացնել մեր գրաֆիկում՝ այցելություն անդամներին, ովքեր ապրում էին այդ քաղաքներում: Ճանապարհներին հասցված վնասի պատճառով մենք համոզված չէինք թե կհասնենք այնտեղ: Փաստորեն մեզ ասվեց, մենք չէինք կարող հասնել այնտեղ, բայց հուշումը չէր հեռանում: Հետևաբար, մենք օրհնվեցինք և երկու քաղաքներն էլ կարողացանք այցելել:

Այդպիսի կարճ ծանուցմամբ, ես ակնկալում էի, որ միայն մի քանի տեղական քահանայության ղեկավարներ կմասնակցեին հապշտապ կազմակերպված հավաքներին: Սակայն, ժամանելով յուրաքանչյուր ցցի կենտրոն, մենք գտնում էինք ժողովատները լեփլեցուն: Մասնակիցներից ոմանք շրջանի կայուն անդամներ էին, պիոներներ, ովքեր ծոմ էին պահել Եկեղեցու համար, քաջալերելով մյուսներին միանալ իրենց՝ երկրպագությամբ և զգալու Հոգին իրենց կյանքում: Դիմացի շարքերում նստած էին անդամներ, ովքեր երկրաշարժից կորցրել էին սիրելիների և հարևանների: Ես հուշում զգացի առաքելական օրհնություն տալ նրանց բոլորին, ովքեր ներկա էին, որն իմ տված օրհնություններից առաջիններից մեկն էր: Չնայած ես կանգնած էի այդ սենյակի դիմաց, թվում էր,իմ ձեռքերը նրանց գլուխներից յուրաքանչյուրի վրա էր, և ես զգում էի, թե ինչպես էին Տիրոջ խոսքերը դուրս հորդում:

Նկար
Երեց և Քույր Ռասբանդները Հարավային Ամերիկայում

Դա չավարտվեց այդքանով: Ես հուշում զգացի խոսել նրանց հետ՝ ինչպես Հիսուս Քրիստոսն էր արել, երբ այցելել էր ժողովրդին Ամերիկայում: «Նա վերցրեց նրանց փոքր երեխաներին, մեկ առ մեկ, և օրհնեց նրանց, և նրանց համար աղոթեց Հորը:» Մենք Էկվադորում էինք, մենք մեր Հոր գործով էինք, և նրանք Նրա զավակներն էին:

Չորրորդ, մենք պետք է գործենք առաջին հուշումով:

Հիշեք Նեփիի խոսքերը. «Եվ ես առաջնորրդվում էի Հոգու կողմից նախապես չիմանալով բաները, որոնք պետք է անեի»:«Այնուամենայնիվ,- ասաց նա,- ես առաջ գնացի»:

Եվ այդպես էլ մենք պետք է անենք: Մենք պետք է վստահ լինենք մեր առաջին հուշումների վրա: Երբեմն մենք փորձում ենք հիմնավորել, , կասկածում ենք, թե արդյոք հոգևոր տպավորություն ենք զգում, թե դրանք ուղղակի մեր մտքերն են: Երբ մենք սկսում ենք երկրորդ ենթադրությունից, նույնիսկ երրորդ ենթադրությունից, ապա մեր զգացումներից, , մենք բաց ենք թողնում Հոգին, մենք կասկածի տակ ենք դնում աստվածային խորհուրդը: Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ եթե դուք կամենաք լսել առաջին հուշումներին, տասից ուղիղ իննի դեպքում դուք կստանաք այն:

Այժմ մի զգուշացում. մի սպասեք հրավառությունների, որովհետև դուք արձագանքեցիք Սուրբ Հոգուն: Դուք կատարում եք մեղմ ու բարակ ձայնի աշխատանքը:

Երբ ծառայում էի որպես միսիայի նախագահ Նյու Յորք քաղաքում, մի անգամ մեր միսիոներներից մի քանիսի հետ Բրոնքսի մի ռեստորանում էինք: Ներս մտավ մի երիտասարդ ընտանիք և նստեց մեզ մոտիկ: Նրանք կատարյալ էին թվում ավետարանի համար: Ես հետևում էի մեր միսոներներին, մինչ նրանք շարունակում էին հանդիպումը ինձ հետ, ապա նկատեցի, թե ինչպես ընտանիքը վերջացրեց ճաշը և դուրս եկավ դռնից: Ես ասացի.«Երեցներ, այսօր մի դաս կա այստեղ: Դուք տեսաք մի հիանալի ընտանիք ներս մտավ այս ռեստորանը: Ի՞նչ պետք է մենք անեինք»:

Երեցներից մեկն արագ պատասխանեց. «Ես մտածեցի վեր կենալ և գնալ նրանց հետ խոսելու: Ես զգացի մղումը, բայց չարձագանքեցի»:

«Երեցներ,- ասացի ես,- մենք պետք է միշտ գործենք առաջին հուշման վրա հենվելով: Այդ մղումը, որ դուք զգացիք, Սուրբ Հոգին էր»:

Առաջին հուշումները մաքուր ոգեշնչում են երկնքից: Երբ դրանք հաստատում են կամ վկայում մեզ, մենք պետք է ճանաչենք թե ինչի համար են դրանք և երբեք թույլ չտանք, որ դրանք վրիպելով կողքով անցնեն: Այնքան հաճախ Հոգին ոգեշնչում է մեզ օգնության հասնել կարիքի մեջ գտնվող ինչ-որ մեկին, հատկապես ընտանիքին և ընկերներին: «Այսպիսով …մեղմ բարակ ձայնը, որը շշնջում է և ներթափանցում բոլոր բաներով», մատնանշում է մեզ ավետարանն ուսուցանելու հնարավորություններ, բերել վկայություն Վերականգնման և Հիսուս Քրիստոսի մասին, առաջարկել օգնություն և մտահոգություն և փրկել Աստծո թանկագին զավակներից մեկին:

Մտածեք այդ մասին, լինել որպես այսպես կոչված «առաջին արձագանքող»: Համայնքներից շատերում առաջին արձագանքողները ողբերգության, աղետի կամ արհավիրքի ժամանակ հրշեջներն են, ոստիկանության սպաները և բուժանձնակազմը: Նրանք ժամանում են թարթող լույսերով և եթե կարելի է ավելացնեմ, մենք անչափ շնորհակալ ենք նրանց համար: Տիրոջ ուղին ավելի քիչ նկատելի է, բայց պահանջում է ճիշտ այդպիսի անմիջական արձագանք: Տերը գիտի բոլոր Իր զավակների կարիքները, և Նա գիտի, թե ով է պատրաստ օգնելու համար: Եթե մենք թույլ տանք, որ Տերն իմանա մեր առավոտյան աղոթքներում, որ մենք պատրաստ ենք, Նա կրկին կդիմի մեզ ժամանակ առ ժամանակ, և մենք կգտնենք մեզ, ինչպես Նախագահ Մոնսոնն է կոչում, «Տիրոջ հանձնակատար»: Մենք կդառնանք հոգևոր առաջին արձագանքողները՝ օգնություն բերելով վերևից:

Եթե մենք ուշադրություն դարձնենք այն հուշումներին, որոնք գալիս են մեզ, մենք կաճենք հայտնության ոգով և կստանանք ավելի ու ավելի շատ ոգեշնչումներ և ուղղորդում Հոգուց: Տերն ասել է. «Ապավինիր այն Հոգուն, որն առաջնորդում է բարիք գործել»:

Եկեք լրջորեն ընդունենք Տիրոջ կանչը՝ «ուրախ եղեք, քանզի ես ձեր ուղեկիցը կլինեմ»: Նա առաջնորդում է մեզ Սուրբ Հոգու միջոցով: Եկեք ապրենք Հոգուն մոտիկ, գործելով արագ՝ հիմնվելով մեր առաջին հուշումների վրա, գիտենալով, որ դրանք գալիս են Աստծուց: Ես բերում եմ վկայություն մեզ առաջնորդելու, ուղեկցելու և միշտ մեզ հետ լինելու Սուրբ Հոգու զորության մասին, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: