2010–2019 թթ․
Որպեսզի ձեր լույսը չափանիշ լինի բոլոր ազգերի համար
Ապրիլ 2017


Որպեսզի ձեր լույսը չափանիշ լինի բոլոր ազգերի համար

Փրկիչի ավետարանը և Նրա վերականգնված Եկեղեցին մեզ բազում հնարավորություններ են տալիս, որպեսզի մեր լույսը ազգերի համար դառնա մեծ չափանիշի մի մասը։

Տարիներ առաջ, երբ ես ծառայում էի որպես սեմինարիայի ուսուցիչ, լսեցի, թե ինչպես իմ գործընկերներից մեկը խնդրեց իր ուսանողներին խորհել հետևյալ հարցի շուրջ․ «Եթե դուք ապրեիք Փրկիչի ժամանակ , ինչո՞ւ եք կարծում, որ կհետևեիք Նրան՝ որպես Նրա աշակերտներից մեկը»։ Նրանք եկան այն եզրահանգման, որ նրանք, ովքեր հետևում են Փրկիչին ներկայումս և ջանում են լինել Նրա աշակերտը, հավանաբար կանեին այդ նույնը այն ժամանակ։

Այդ պահից սկսած, ես խորհել եմ այդ հարցի և նրանց եզրահանգման շուրջ։ Ես հաճախ եմ մտորում, թե ինչ կզգայի, երբ լսեի, թե ինչպես է Փրկիչն անձամբ ասում հետևյալը Լեռան Քարոզի ժամանակ․

«Դուք աշխարհի լոյսն էք․ մի քաղաք, որ կենում է սարի վերայ, կարող չէ թագչուիլ։

Եւ ճրագը չեն վառիլ եւ դնիլ գրուանի տակ, այլ ճրագակալի վերայ, եւ նա լոյս կտալ ամենին՝ որ տան մէջ են։

Այսպէս լուսաւորէ ձեր լոյսը մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնեն, եւ փառաւորեն ձեր Հօրը որ երկնքումն է»։ (Մատթեոս 5․14–16

Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ կզգայիք՝ լսելով Փրկիչի ձայնը։ Ըստ էության, պատկերացնելու հարկ չկա։ Մեզ համար մշտական փորձառություն է դարձել Փրկիչի ձայնին ականջալուր լինելը,, քանի որ երբ մենք լսում ենք Նրա ծառաների ձայնը, դա նույնն է։

1838թ.-ի ուղերձում, որը նման է Լեռան Քարոզին, Տերը հետևյալը հայտարարեց Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով․

«Քանզի այսպես պիտի կոչվի իմ եկեղեցին վերջին օրերին, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի։

Ճշմարիտ ասում եմ ձեզ բոլորիդ․ Վեր կացեք և շողացեք, որպեսզի ձեր լույսը չափանիշ լինի բոլոր ազգերի համար» (ՎևՈւ 115․4–5

Մեր օրերն այնքան արտասովոր են, որ դրանք նույնիսկ տեսիլքում ցույց են տրվել Եսայիա մարգարեին․նա նույնպես տեսել և մարգարեացել է Հիսուս Քրիստոսի Եկեղեցու այսօրվա Վերականգնման և դրա նպատակի մասին՝ ասելով․ «Եւ նա դրօշակ կբարձրացնէ ազգերի համար, եւ կժողովէ Իսրայէլի տարագրեալներին, եւ Յուդայի ցրուեալներին կհաւաքէ երկրի չորս անկիւններիցը» (Եսայիա 11․12

Սուրբ գրքերում դրոշակը կամ չափանիշը դրոշն է, որի շուրջ մարդիկ կհավաքվեն մի նպատակի համար։ Հին ժամանակներում պատերազմի ժամանակ զինվորների համար դրոշը ծառայում էր որպես հավաքման կետ։ Այլ կերպ ասած՝ Մորմոնի Գիրքը և Հիսուս Քրիստոսի Վերականգնված Եկեղեցին չափանիշներ են բոլոր ազգերի համար։ (Տես Սուրբ գրությունների Ուղեցույց, «Դրոշ», scriptures.lds.org։)

Անկասկած, այս վերջին օրերի մեծ չափանիշներից մեկն այս հոյակապ գերագույն համաժողովն է, որտեղ շարունակ քարոզվում է մեր Երկնային Հոր մեծ աշխատանքն ու ծրագիրը՝ «իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1.39

Գերագույն համաժողովների մշտական անցկացումը այն փաստի մեծագույն վկայություններից մեկն է, որ մենք, որպես Վերջին Օրերի Սրբեր, «հավատում ենք այն ամենին, ինչ Աստված հայտնել է, այն ամենին, ինչ Նա այժմ հայտնում է, և հավատում ենք, որ Նա դեռ շատ մեծ ու կարևոր բաներ է հայտնելու Աստծո Արքայության վերաբերյալ» (Հավատո Հանգանակ 1.9

Այսպիսով, ի՞նչ է Տերը հայտնել Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի միջոցով, որ մենք պետք է շարունակենք անել, որպեսզի մեր լույսը չափանիշ լինի ազգերի համար։ Որո՞նք են այն կարևոր բաները, որ պիտի արվեն Սիոնի կառուցման և Իսրայելի հավաքման այս լուսավոր պահին։

Տերը միշտ հայտնել է մեզ Իր կամքը «տող առ տող, ցուցում առ ցուցում, մի քիչ այստեղ և մի քիչ այնտեղ» (2 Նեփի 28.30)։ Ուստի, մեզ չպիտի զարմացնեն իրենց պարզ ու կրկնվող բնույթի համար փոքր թվացող բաները, քանի որ Տերն արդեն իսկ խորհուրդ է տվել մեզ, ասելով, որ «օրհնված են նրանք, ովքեր ականջ են դնում իմ ցուցումներին և ունկդրում իմ խորհրդին, քանզի նրանք իմաստություն կսովորեն․ քանզի նրան, ով ընդունում է, ես կտամ ավելին» (2 Նեփի 28.30

Ես վկայում եմ, որ սովորելով «տող առ տող, ցուցում առ ցուցում, մի քիչ այստեղ և մի քիչ այնտեղ» և մեր ղեկավարների խորհրդին ականջ դնելով, մենք յուղ կունենանք մեր լապտերներում, որը մեզ հնարավորություն կտա լույս տալ ուրիշներին՝ ինչպես պատվիրել է մեզ Տերը։

Մինչ շատ բաներ կան, որ մենք կարող ենք անել ուրիշների համար լույս և դրոշ լինելու համար , ես կցանկանայի կենտրոնանալ հետևյալ երեք բաների վրա․ պահել Հանգստության օրը, արագացնել փրկության աշխատանքը վարագույրի երկու կողմերում և ուսուցանել Փրկիչի ձևով։

Լույսը, որի մասին մենք խոսում ենք, գալիս է նվիրումից, որը մենք ունենք ինչպես Եկեղեցում, այնպես էլ տանը Հանգստյան օրը պահելու հանդեպ․ դա այն լույսն է, որը մեծանում է, մինչ մենք անբիծ ենք պահում մեզ աշխարհից․ դա այն լույսն է, որը գալիս է Նրա սուրբ օրը մեր հաղորդությունները մատուցելուց և Բարձրյալին մեր տուրքը մատուցելուց, հենց այս ամենն էլ հնարավոր է դարձնում, որ մենք Նրա Հոգին միշտ մեզ հետ ունենանք։ Դա այն լույսն է, որը մեծանում և տեսանելի է դառնում, երբ մենք տուն ենք վերադառնում ներման զգացումով, որի մասին խոսեց Նախագահ Հենրի Բ. Այրինգը անցած հոկտեմբերի գերագույն համաժողովի ժամանակ, երբ ասաց․ «Բոլոր օրհնություններից ամենամեծը, անշուշտ, ներման զգացումն է, որը համակում է մեզ, երբ ընդունում ենք հաղորդությունը։ Մենք ավելի մեծ սեր ու գնահատանք կզգանք Փրկիչի հանդեպ, ում անսահման զոհաբերությունը հնարավոր դարձրեց, որ մենք մաքրվենք մեղքից» («Հանգստության օրը երախտագիտության օր է Լիահոնա, նոյ. 2016, 100)։

Երբ մենք Հանգստության օրը սուրբ ենք պահում և ճաշակում ենք հաղորդությունը, մենք ոչ միայն մաքրվում ենք, այլ նաև մեր լույսն ավելի է պայծառանում։

Մեր լույսը նաև մեծանում է, երբ մենք նվիրագործում և սրբագործում ենք մեր ժամանակը՝ մեր նախնիների անունները գտնելու, նրանց անունները տաճար տանելու և մեր ընտանիքներին ու ուրիշներին այդ նույնի կատարումն ուսուցանելու համար։

Տաճարային և ընտանեկան այս սուրբ աշխատանքը, որը մենք կիսում ենք վարագույրի երկու կողմերում գտնվող Սրբերի հետ, ավելի արագ է առաջ ընթանում, քան երբևէ, մինչ կառուցվում են Տիրոջ տաճարները։ Այժմ, երբ տաճարները հատուկ օրակարգ ունեն ընտանեկան խմբերի համար, ովքեր գալիս են իրենց իսկ ընտանեկան անունների քարտերով, ես և կինս սքանչելի փորձառություններ ունեցանք, մինչ ծառայում էինք մեր երեխաների ու թոռների հետ միասին։

Երբ մենք գտնում և տաճար ենք տանում անուններ ու նաև սովորեցնում ենք ուրիշներին, թե ինչպես անել դա, միասին մենք շողում ենք որպես դրոշ կամ չափանիշ։

Տիրոջ ձևով ուսուցանել սովորելը մեկ այլ ուղի է, որով մենք կարող ենք վեր կենալ ու շողալ։ Ես ուրախանում եմ յուրաքանչյուրի հետ միասին, ով սովորում է, թե ինչպես ուսուցանել Փրկիչի ձևով։ Թույլ տվեք կարդալ ուսուցման նոր ձեռնարկի կազմից․«Ավետարանի յուրաքանչյուր ուսուցչի, յուրաքանչյուր ծնողի, պաշտոնապես կանչված ուսուցչի, տնային և այցելող ուսուցչի, ինչպես նաև Քրիստոսի յուրաքանչյուր հետևորդի նպատակն է՝ սովորեցնել ավետարանի մաքուր վարդապետությունը Հոգով, օգնելով Աստծո զավակներին կառուցել իրենց հավատքն առ Փրկիչը և ավելի նմանվել Նրան» (Ուսուցանել Փրկչի ձևով [2016])։

Այժմ, մեր հազարավոր հավատարիմ ուսուցիչները բարձր են պահում լույսը, մինչ սովորում են, թե ինչպես ուսուցանել Փրկիչի ձևով։ Այս համատեքստում նոր ուսուցիչների խորհրդի ժողովը ուղի է հանդիսանում վեր կենալու և շողալու, մինչ ուսանողները հավաքվում են Քրիստոսի վարդապետության չափանիշի շուրջ, քանի որ «Փրկիչի ձևով ուսուցանելու բանալին ապրելն է այնպես, ինչպես Փրկիչն էր ապրում» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 4)։

Մինչ մենք բոլորս ուսուցանում և սովորում ենք Նրա ձևով և ավելի ենք նմանվում Նրան, մեր լույսն ավելի պայծառ է շողում և չենք թաքցնում այն և դառնում է չափանիշ նրանց համար, ովքեր փնտրում են Փրկիչի լույսը։

Իմ թանկագի՛ն եղբայրներ և քույրեր, պետք չէ, որ մենք թաքցնենք մեր լույսը։ Մեր Փրկիչը պատվիրել է մեզ, որ թույլ տանք մեր լույսը շողա, ինչպես սարի վրա գտնվող մի քաղաք կամ ինչպես ճրագակալի վրա դրված ճրագ։ Եթե մենք դա անենք, մենք կփառաբանենք մեր Երկնային Հորը։ Փրկիչի ավետարանը և Նրա վերականգնված Եկեղեցին մեզ բազում հնարավորություններ են տալիս, որպեսզի մեր լույսը լինի ազգերի համար մեծ չափանիշի մի մասը։

Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսն այն լույսն է, որը մենք պետք է արտացոլենք, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։