2010–2019 թթ․
Դառնալ մեր Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտը
Ապրիլ 2017


Դառնալ մեր Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտը

Առանձնահատկությունների հանրագումարը, որը բխում է Քրիստոսի հանդեպ հավատից, անհրաժեշտ է, որ մենք ամուր կանգնենք այս վերջին օրերում:

Ի՞նչ է նշանակում լինել մեր Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտը: Աշակերտը նա է, ով մկրտվել է և պատրաստ է իր վրա վերցնել Փրկիչի անունը և հետևել Նրան: Աշակերտը ձգտում է նմանվել Նրան, պահելով Նրա պատվիրանները մահկանացու կյանքում այն աշակերտի նման, որը ձգտում է նմանվել իր վարպետին:

Շատ մարդիկ լսում են աշակերտ բառը և կարծում են, թե այն նշանակում է «հետևորդ»: Բայց իսկական աշակերտությունը գոյավիճակ է: Այն ենթադրում է ավելին, քան ուսումնասիրությունը և անհատական հատկանիշների ցուցակի կիրառումը: Աշակերտներն այնպես են ապրում, որ Քրիստոսի հատկանիշները միահյուսված լինեն իրենց ինքնության հետ՝ ստեղծելով հոգևոր գոբելեն:

Լսեք, թե Պետրոս Առաքյալն ինչպես է հրավիրում դառնալ Փրկիչի աշակերտը.

«Եւ սոյն այս բանի համար ամեն ջանք անելով ձեր հաւատքովը ներկայացրէք առաքինութիւնը, եւ առաքինութիւնովը գիտութիւնը,

Եւ գիտութիւնովը ժուժկալութիւնը, եւ ժուժկալութիւնովը համբերութիւնը, եւ համբերութիւնովն աստուածպաշտութիւնը,

Եւ աստուածպաշտութինովն եղբայրսիրութիւնը, եւ եղբայրսիրութիւնովը սէրը»:1

Ինչպես տեսնում եք, անձնական աշակերտության հոգևոր գոբելենը հյուսելու համար պահանջվում է ավելին, քան միայն թելն է: Փրկիչի ժամանակներում կային շատ մարդիկ, ովքեր պնդում էին, որ իրենք արդարակյաց են իրենց կյանքի այս կամ այն ոլորտներում: Նրանք դրսևորում էին, այսպես կոչված, ընտրովի հնազանդություն: Օրինակ՝ նրանք պահում էին Հանգստության օրը աշխատանքից ձեռնպահ մնալու պատվիրանը, սակայն քննադատում էին Փրկիչին այդ սուրբ օրը բժշկելու համար: 2 Նրանք ողորմություն էին տալիս աղքատներին, բայց առաջարկում էին միայն իրենց ավելցուկը, այն, ինչ իրենց պետք չէր:3 Նրանք ծոմ էին պահում, բայց տխուր դեմքով:4 Նրանք աղոթում էին, բայց այնպես, որ մարդիկ տեսնեին:5 Հիսուսն ասել է. «Այս ժողովուրդը իր բերանովն է մօտենում եւ իր շրթունքներովն են ինձ պատւում, իսկ նորանց սիրտը հեռու է ինձանից»:6 Այդպիսի տղամարդիկ և կանայք կարող են կենտրոնանալ որևէ հատուկ հատկանիշի կամ գործողության տիրապետման վրա, բայց պարտադիր չէ, որ իրենց սրտերում դառնան այպիսին, ինչպիսին Նա է:

Նրանց մասին Հիսուսն ասել է.

«Շատերը կ’ասեն ինձ այն օրը, Տէ՛ր, Տէ՛ր, չէ՞ որ քո անունովը մարգարէացանք, եւ քո անունովը դեւեր հանեցինք, եւ քո անունովը շատ զօրութիւններ գործեցինք։

Եւ ես այն ժամանակ պարզ կ’ասեմ նորանց, թէ Երբէք ձեզ չեմ ճանաչել. ինձանից դէն գնացէք, ով անօրէնութիւն գործողներ»։7

Փրկիչի հատկանիշները, ինչպես մենք ենք ընկալում դրանք, ձեռագիր չէ, որին պիտի հետևել, կամ հանձնարարությունների ցուցակ, որոնք պիտի կատարել: Դրանք կարևոր բնութագրեր են, ավելացված մեկը մյուսին, որոնք մեր մեջ զարգանում են փոխգործակցման եղանակներով: Այլ խոսքերով, մենք չենք կարող ձեռք բերել մեկ Քրիստոսանման հատկանիշ, առանց ձեռք բերելու ու ենթարկվելու այլ հատկանիշների ազդեցությանը: Երբ որևէ հատկանիշ ամրանում է, մնացած հատկանիշները ևս ամրանում են:

Բ ՊետրոսիցևՎարդապետություն և Ուխտերի  4 բաժնից մենք իմանում ենք, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատը հիմքն է: Մենք մեր հավատը չափում ենք նրանով, թե ինչ է այն ուղղորդում մեզ անել մեր հնազանդության միջոցով: «Եթե դուք հավատք ունենաք առ ինձ, -խոստացել է Տերը,- ապա զորություն կունենաք՝ անելու ինչ որ նպատակահարմար է ինձ»:8 Հավատը խթանիչ է: Առանց գործերի, առանց առաքինի ապրելակերպի մեր հավատը զորություն չի ունենա գործի դնելու աշակերտությունը: Անշուշտ, հավատն առանց գործերի մեռած է:9

Հետևաբար, Պետրոսը բացատրում է. «Ձեր հաւատքովը ներկայացրէք առաքինութիւնը»: Այս առաքինությունը ավելին է, քան սեռական մաքրությունը: Այն մաքրությունն ու սրբությունն է մտքում և մարմնում: Առաքինությունը նաև ուժ է: Երբ մենք հավատարիմ ապրում ենք ավետարանով, մենք ուժ ենք գտնում առաքինի լինել մեր մտքերում, զգացմունքներում և գործողություններում: Մեր մտքերը ավելի ընկալունակ են դառնում Սուրբ Հոգու հուշումներին և Քրիստոսի Լույսին: 10 Մենք մարմնավորում ենք Քրիստոսին ոչ միայն նրանով, թե ինչ ենք ասում և անում, այլև նրանով, թե ով ենք մենք:

Պետրոսը շարունակում է. «Ձեր առաքինութիւնովը ներկայացրէք գիտութիւնը»: Երբ մենք ապրում ենք առաքինի կյանքով, մենք հատուկ ձևով ենք ճանաչում Երկնային Հորն ու Նրա Որդուն: «Եթէ մէկը կամենում է նորա կամքն անել, նա կ’իմանայ այս վարդապետութեան համար»:11 Այս գիտելիքը անձնական վկայություն է, որը գալիս է անձնական փորձառությունից: Սա այն գիտելիքն է, որը փոխակերպում է մեզ, որ մեր «լույսը հար[ի] [Նրա] լույսին» և մեր «առաքինությունը սիր[ի] [Նրա] առաքինությանը»:12 Մեր առաքինի ապրելակերպով մենք կատարում ենք մեր ճամփորդությունը «Ես հավատում եմ»-ից մինչև փառավոր վերջնակետը՝ «Ես գիտեմ»:

Պետրոսը հորդորում է մեզ ավելացնել «գիտութիւնովը ժուժկալութիւնը, եւ ժուժկալութիւնովը համբերութիւնը»: Որպես ժուժկալ աշակերտներ, մենք ապրում ենք ավետարանով կայուն և հավասարակշռված կյանքով: Մենք չենք «վազ[ում] ավելի արագ, քան ուժ ուն[ենք]»:13 Ամեն օր մենք առաջ ենք շարժվում՝ մահկանացու կյանքի մարտահրավերներով խանդավառված:

Այսպիսի չափավորությամբ մենք զարգացնում ենք համբերություն և ապավինում ենք Աստծուն: Մենք կարող ենք ապավինել մեր կյանքի համար ունեցած Նրա ծրագրին, չնայած մենք չենք կարող տեսնել այն մեր սեփական աչքերով: 14 Հետևաբար, մենք կարող ենք «հանգիստ [լինել] և իմա[նալ], որ [Նա է] Աստված»:15 Երբ բախվում ենք անհաջողությունների փոթորիկներին, մենք հարցնում ենք. «Ի՞նչ կկամենայիր, որ ես սովորեի այս փորձառությունից»: Նրա ծրագիրն ու նպատակները մեր սրտերում, մենք առաջ ենք շարժվում ոչ միայն տանելով բոլոր բաները, այլև տանում ենք դրանք համբերությամբ և լավ:16

Պետրոսն ուսուցանում է, որ այս համբերությունը առաջնորդում է մեզ դեպի աստվածայնություն: Ինչպես Հայրն է համբերատար Իր զավակների հետ, մենք, նույնպես, համբերատար ենք դառնում միմյանց և մեր հանդեպ: Մենք հիանում ենք ուրիշների ազատ կամքով և այն հնարավորությամբ, որ այն նրանց տալիս է աճելու «տող առ տող»,17 «ավելի ու ավելի է պայծառանում, մինչև որ կատարյալ օր է դառնում»։18

Մեր բնույթը փոխվում է ժուժկալությունից մինչև համբերություն և համբերությունից մինչև աստվածայնություն: Մենք ձեռք ենք բերում եղբայրական բարություն, որը բոլոր ճշմարիտ աշակերտների փորձադրոշմն է: Բարի Սամարացու նման մենք հատում ենք ճանապարհը, որպեսզի ծառայենք կարիքի մեջ գտնվողներին, նույնիսկ, եթե նրանք մեր ընկերական շրջանակից չեն:19 Մենք օրհնում ենք մեզ անիծողներին: Մենք բարություն ենք անում մարդկանց, ովքեր դաժանորեն օգտագործում են մեզ:20 Կա՞ որևէ հատկություն, որն ավելի բարեպաշտ կամ Քրիստոսանման է:

Ես վկայում եմ, որ մեր Փրկիչի աշակերտը դառնալու համար գործած ջանքերը իսկապես ավելանում են, մինչև մենք «բռնկվում ենք» այն սիրով, որը նման է Նրա սիրուն:21 Այս սերը Քրիստոսի հետևորդի բնորոշ առանձնահատկությունն է.

«Եթէ մարդկանց եւ հրեշտակների լեզուներով խօսիմ, բայց սէր չ’ունիմ, ես եղայ ձայն հանող պղինձ, կամ հնչեցող ծնծղայ:

Եւ եթէ մարգարէութիւն ունենամ, եւ գիտենամ ամեն խորհուրդները եւ ամեն գիտութիւնը. Եւ եթէ ամեն հաւատքն ունենամ, մինչեւ սարերն էլ տեղափոխելու, բայց սէր չ’ունիմ, ոչինչ եմ»:22

Հավատքը, հույսը և գթությունն են, որ մեզ պիտանի են դարձնում Աստծո գործի համար:23 «Ապա մնում է … այս երեքը, եւ սորանցից մէծը սէրն է»։ 24

Եղբայրներ և քույրեր, հիմա, ավելի քան երբևէ, մենք չենք կարող լինել «կես դրույքով հետևորդ»: Մենք չենք կարող պարզապես լինել վարդապետության այս կամ այն կետի հետևորդը: Առանձնահատկությունների հանրագումարը, որը բխում է Քրիստոսի հանդեպ հավատից, ներառյալ նրանք, որոնց մասին խոսեցինք այսօր, անհրաժեշտ է, որ մենք ամուր կանգնենք այս վերջին օրերում:

Երբ մենք ջերմեռանդորեն ջանում ենք լինել Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդը, այս առանձնահատկությունները միահյուսվում են, ավելացվում և փոխգործակցելով զորացնում են մեզ: Չպիտի լինի ոչ մի տարբերություն մեր թշնամու և մեր ընկերների հանդեպ ցուցաբերած բարության միջև: Մենք նույնքան ազնիվ կլինենք, երբ ոչ-ոք չի տեսնում մեզ, որքան, երբ ուրիշները հետևում են մեզ: Մենք Աստծուն նույնքան նվիրված կլինենք հանրության մեջ, որքան ծածուկ տեղերում:

Ես վկայում եմ, որ բոլորը կարող են լինել Փրկիչի աշակերտներ: Աշակերտությունը չի սահմանափակվում տարիքով, սեռով, ազգային պատկանելությամբ կամ կոչումով: Մեր անհատական աշակերտության միջոցով, որպես Վերջին Օրերի Սրբեր, մենք կառուցում ենք մի հավաքական ուժ՝ օրհնելու մեր եղբայրներին և քույրերին ամբողջ աշխարհում: Հիմա ժամն է նորից հանձնառություն ստանձնել՝ լինել Նրա աշակերտները ողջ ջանասիրությամբ:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք բոլորս կանչված ենք լինելու մեր Փրկիչի հետևորդները: Թող այս համաժողովը լինի ձեր հնարավորությունը «սկսե[լ], ինչպես հին ժամանակներում, և [գալ] Տիրոջ մոտ ձեր ամբողջ սրտով»:25 Սա Նրա Եկեղեցին է: Ես բերում եմ իմ հատուկ վկայությունը, որ Նա ապրում է: Թող Նա օրհնի մեզ նվիրյալ և անվեհեր աշակերտներ դառնալու մեր հավերժական որոնումներում: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: