2025
Ի՞նչ է ավետարանի լրիվությունը
Հունվար 2024


Նշանակետին

Ի՞նչ է ավետարանի լրիվությունը

Հիսուս Քրիստոսը Գեթսեմանիում

Քրիստոսը Գեթսեմանիում, Դեն Բըր

Տերն ասել է, որ ավետարանի լրիվությունը «հավիտենական ուխտն է», որը Նա «ուղարկել է մարդկանց զավակներին» (Վարդապետություն և Ուխտեր 66.2): Այն ներառում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է, որպեսզի Աստծո զավակներն ուխտի հարաբերություններ ունենան Նրա հետ և ստանան փրկություն և վեհացում:

Ավետարանը «բարի լուրն» է Հիսուս Քրիստոսի մասին: Դա «Աստծո փրկության ծրագիրն է, որը հնարավոր է դարձել Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ: Ավետարանն իր մեջ ընդգրկում է հավերժական ճշմարտություններ կամ օրենքներ, ուխտեր և արարողություններ, որոնք մարդկությանն անհրաժեշտ են՝ կրկին Աստծո ներկայությունը մտնելու համար» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Ավետարան»): Այս բաներից շատերը կորսվել էին։ Բայց հիմա, մարգարեներին տրված հայտնության միջոցով, սկսած Ջոզեֆ Սմիթից, Տերը վերականգնում է Իր ավետարանի լրիվությունը։

Իր ավետարանի լրիվության վերականգնումով Հիսուս Քրիստոսը «հրավիրում է մեզ բոլորիս գալ դեպի Ինքը և Իր Եկեղեցի, ստանալ Սուրբ Հոգին, փրկության արարողությունները և ձեռք բերել հարատև ուրախություն» («Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնումը. Երկուհարյուրամյա հռչակագիր աշխարհին», Gospel Library)։