Շարունակվող Վերականգնումը
Մեծ ուրացություն
Նկարները՝ Քեթի Դոքրիլի
Մարդիկ ըմբոստանում են Փրկչի և Նրա առաքյալների դեմ: Եկեղեցին ընկնում է հոգևոր քայքայման մեջ և այլևս երկրի վրա չէ:
1820
Առաջին տեսիլք․ Հայր Աստվածը և Հիսուս Քրիստոսը հայտնվեցին 14-ամյա Ջոզեֆ Սմիթին:
1823
Մորոնի հրեշտակը հայտնվում է Ջոզեֆ Սմիթին՝ պատմելով նրան ոսկե թիթեղների մասին:
1829–1830
Ահարոնյան քահանայությունը և Մելքիսեդեկյան քահանայությունը վերականգնվում են:
Ջոզեֆ Սմիթը թարգմանում է Մորմոնի Գիրքը (մոտ երեք ամիս հետո) և այն հրատարակվում է:
Եկեղեցին պաշտոնապես կազմակերպվում է 1830 թվականի ապրիլի 6-ին։
Սկզբում կար 6 պաշտոնական անդամ, կարճ ժամանակ անց՝ 280 անդամ
1835–1836
Կազմակերպվում է Տասներկու Առաքյալների Քվորումը:
Հրատարակվում է Վարդապետություն և Ուխտեր գիրքը։
Փրկիչը, Մովսեսը, Եղիասը և Եղիան հայտնվում են Կիրթլենդի Տաճարում և վերականգնում են քահանայության բանալիները (տես Վարդապետություն և Ուխտեր 110):
Ավելի քան 13,000 անդամ
1 տաճար
1840–1842
Մահացածների մկրտությունն ուսուցանվում է հրապարակայնորեն:
Ստեղծվում է Սփոփող միությունը:
Տրվում են առաջին ամբողջական տաճարային օժտումները:
1869–1880
Կազմվում են վաղ շրջանի երիտասարդ կանանց և երիտասարդ տղամարդկանց ծրագրեր:
Թանկագին Մարգարիտն ընդունված է որպես կանոնիկ սուրբ գրություն։
Ավելի քան 133,000 անդամ
1 տաճար
1936
Սկսվում է վաղ շրջանի եկեղեցու բարօրության ծրագիրը:
Ավելի քան 760,000 անդամ
7 տաճար
1978
Տաճարային արարողություններն առաջարկվում էին բոլոր արժանավոր չափահաս անդամներին, քահանայության կարգումն առաջարկվում էր բոլոր արժանավոր տղամարդկանց:
Ավելի քան 4 միլիոն անդամ
17 տաճար, ներառյալ Շվեյցարիայում, Նոր Զելանդիայում, Անգլիայում և Բրազիլիայում
1995
Հրատարակվեց «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին» հռչակագիրը
Ավելի քան 9.25 միլիոն անդամ
47 տաճար՝ 6 մայրցամաքներում
2012
Միսիոներների տարիքը տղամարդկանց համար 19-ից իջեցվեց 18-ի, իսկ կանանց համար՝ 21-ից 19-ի:
Ավելի քան 14.5 միլիոն անդամ
140 տաճար
2018–2020
Երիտասարդներին տրվեցին տաճարում ծառայելու ընդլայնված հնարավորություններ:
Եկեղեցու կիրակնօրյա ժամանակացույցը կրճատվեց է 3-ից մինչև 2 ժամ:
Ավելի քան 16.5 միլիոն անդամ
168 տաճար
2025
Վերականգնումը դեռ շարունակվում է։ Եկեղեցու անդամներ կան ավելի քան 200 երկրներում և տարածքներում, որոնք խոսում են ավելի քան 700 լեզվով:
2024 թվականի ապրիլի դրությամբ՝ նվիրագործվել է 189 տաճար, ևս 161-ի մասին հայտարարվել է (ընդհանուր 350):
Ավելի քան 17.25 միլիոն անդամ