Երիտասարդներին զորացնելու համար
Իմ պայքարն ինքնագնահատականի հետ
Հունվար 2024


Երիտասարդների ձայները

Իմ պայքարն ինքնագնահատականի հետ

Պաուլինա Մ․, 18 տարեկան, Պոդլասիե, Լեհաստան

Սիրում է ջութակ և դաշնամուր նվագել և վեպեր կարդալ։

երիտասարդ աղջիկը

Միջին դպրոցում ես շատ էի պայքարում իմ ինքնագնահատականի հետ և փորձում էի ներդաշնակ լինել ինձ շրջապատողներին: Ես փորձեցի մարզվել, որպեսզի որոշակի տեսք ունենամ, բայց իմ արտացոլանքը հայելում ինձ չէր բավարարում։

Ապա ավագ քույրս ստացավ իր հայրապետական օրհնությունը, և ես սկսեցի մտածել իմ օրհնությունը ստանալու մասին: Ես 12 տարեկան էի և սկզբում մտածում էի, որ դեռ շատ երիտասարդ եմ դրա համար։ Բայց ես աղոթեցի և խոսեցի իմ եպիսկոպոսի հետ, և դա ճիշտ քայլ էր:

Իմ հայրապետական օրհնությունը հիշեցրեց ինձ, որ Երկնային Հայրը գիտի իմ մասին, և Նա գիտի, թե ինչ դժվարությունների միջով եմ ես անցնում: Նա անձամբ գիտի իմ անունը։ Նա այստեղ է, որպեսզի օգնի ինձ, եթե ես պարզապես ցանկանամ խնդրել Նրա օգնությունը:

Երբեմն դուք կարող եք նայել ինքներդ ձեզ և մտածել, որ բավականաչափ գեղեցիկ չեք՝ ըստ աշխարհի չափանիշների: Բայց ես ինքս իմացա, որ Աստծո կարծիքն իմ մասին ավելի կարևոր է, քան մեկ ուրիշի կարծիքը։ Եվ եթե ես գիտեմ, որ Աստված ինձ տեսնում է որպես Իր դուստր, ապա դա այն ամենն է, ինչ ինձ պետք է: