2025
«Անհնարին» հետազոտություն
Հունվար 2024


«Անհնարին» հետազոտություն

«Անհնարին» հետազոտություն

Ներբեռնել PDF

Ես կարող եմ սովորական թղթի վրա այնքան մեծ անցք բացել, որ հնարավոր լինի դրա միջով անցնել: Չե՞ք հավատում ինձ։ Կարծում եք, որ դա անհնար է: Խոստանում եմ, որ դա հնարք չէ: Դուք կարող եք օգտագործել այս առարկայական դասը՝ ձեր դասարանի, քվորումի կամ ընտանիքի անդամներին ուսուցանելու Աստծուն վստահելու մասին, նույնիսկ, երբ «անհնարին» թվացող հարցեր եք ունենում:

  1. Հարցրեք ձեր խմբին, արդյոք իրենք հավատում են, որ դուք կարող եք թղթի կտորի վրա այնքան մեծ անցք բացել, որ մարդը կարողանա անցնել դրա միջով: Հավանական է, որ ոմանք չեն հավատա ձեզ:

  2. Կարդացեք Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․23–25։ Բացատրեք, որ շատ մարդիկ չէին հավատում, որ հնարավոր է, որ Ջոզեֆ Սմիթը տեսիլք տեսած լինի: Բայց նա գիտեր, որ դա ճիշտ է:

  3. Ժամանակն է բացել անցքը:

    • Թերթիկը մեջտեղից հորիզոնական ծալեք։

    • Սկսեք կտրվածքը ծալքից, ուղղահայաց կտրեք թղթի յուրաքանչյուր ծայր, բայց կանգ առեք մինչև եզրին հասնելը:

    • Շարունակեք պտտել մկրատը հետ ու առաջ, կողքից կողք, շարունակեք կտրել թղթի ուղղահայաց շերտեր (առանց կտրելու մինչև վերջ):

    • Բաց թողնելով երկու եզրային շերտերը՝ թուղթը կտրեք ծալքի երկայնքով:

    • Բացեք թուղթը, և դուք ունեք այն՝ բավական մեծ անցք, որպեսզի կարողանաք անցնել դրա միջով:

  4. Քննարկեք, որ, երբ որևէ բան շփոթեցնում է ձեզ կամ անհնարին թվում, չի նշանակում, որ դա ճիշտ չէ: Ջոզեֆ Սմիթն իսկապես տեսել է Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

Կարող են լինել դեպքեր, երբ ձեր համոզմունքները կասկած առաջացնեն մարդկանց մոտ կամ դուք հանդիպեք շփոթեցնող հարցերի: Երբ դա տեղի է ունենում, մտածեք «անհնարին» թվացող թղթի մասին: Որոշեք վստահել Աստծուն և պատասխանների համար դիմել Նրան և այլ վստահելի աղբյուրների:

Հավատքը հույս է այն բաների մասին, որոնք տեսանելի չեն, բայց ճշմարիտ են։ … Կասկածի տակ դրեք ձեր կասկածները, հետո նոր ձեր հավատքը»:

Նշում

  1. Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Եկեք, միացեք մեզ», 2013 թ-ի հոկտեմբերի գերագույն համաժողով (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2013, 23):