Ինստիտուտ
Դաս 8. Դասարանի նախապատրաստական նյութ. Ինչպե՞ս ենք փորձում հասկանալ նույնասեռ հրապուրանքը և սիրել մեր ԼԳԲՏ եղբայրներին ու քույրերին


«Դաս 8. Դասարանի նախապատրաստական նյութ. Ինչպե՞ս ենք փորձում հասկանալ նույնասեռ հրապուրանքը և սիրել մեր ԼԳԲՏ եղբայրներին ու քույրերին», Հավերժական ընտանիք. Ուսուցչի նյութ (2022)

«Դաս 8. Դասարանի նախապատրաստական նյութ», Հավերժական ընտանիք. Ուսուցչի նյութ

Նկար
լողափում քայլող չափահաս երիտասարդներ

Դաս 8․ Դասարանի նախապատրաստական նյութ

Ինչպե՞ս ենք փորձում հասկանալ նույնասեռ հրապուրանքը և սիրել մեր ԼԳԲՏ եղբայրներին ու քույրերին

Մենք բոլորս երկնային ծնողների սիրելի զավակներն ենք: Մենք նաև յուրահատուկ տաղանդներ, ունակություններ և փորձառություններ ունեցող անհատներ ենք։ Աստծո զավակներից ոմանք ունենում են նույնասեռ հրապուրանք կամ նույնականացվում են որպես լեսբուհի, գեյ, բիսեքսուալ կամ տրանսգենդեր, ինչի հապավումը ԼԳԲՏ է: (Տրասգենդերների թեման քննարկվել է 7-րդ դասին)։ Ինչպե՞ս եք վերաբերվում մարդկանց, ովքեր զգում են նույնասեռ հրապուրանք կամ նույնականացվում են որպես ԼԳԲՏ: Եթե դուք զգում եք նույնասեռ հրապուրանք, ինչպիսի՞ն է եղել հաղորդակցման ձեր փորձառությունը ընտանիքի, ընկերների և եկեղեցու անդամների հետ: Երբ ուսումնասիրեք այս նյութը, խորհեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի ավելի շատ նմանվեք Փրկչին և Երկնային Հոր բոլոր զավակներին վերաբերվեք սիրով, ընկերակցությամբ և հարգանքով:

Բաժին 1

Փրկիչն ինչպե՞ս կօգնի ինձ սիրով և հարգանքով վերաբերվել այն մարդկանց, ովքեր նույնասեռ հրապուրանք են զգում։

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է, որ «սերը ավետարանի բուն էությունն է, և Հիսուս Քրիստոսը մեր Օրինակն է» («Սեր՝ Ավետարանի էությունը», Լիահոնա, մայիս 2014, 91)։ Իր մահկանացու ծառայության ավարտին Փրկիչը շեշտեց բոլորին սիրելու կարևորությունը՝ Իր աշակերտներին տալով «նոր պատվիրան»:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Հովհաննես 13.34-35-ը և խորհեք, թե այս պատվիրանն ինչպես է առաջնորդում ձեզ՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ:

Ինչպես եկեղեցու մյուս անդամները, նրանք, ովքեր զգում են նույնասեռ հրապուրանք, ունեն ընկերներ և ընտանիքներ, հույսեր և երազանքներ, ինչպես նաև ուժեղ և թույլ կողմեր, և նրանք ձգտում են հաղթահարել կյանքի մարտահրավերները, որքան կարող են: Դժբախտաբար, ոմանք, ովքեր նույնասեռ հրապուրանք են զգում կամ նույնականացվում են որպես ԼԳԲՏ, զգում են, որ իրենք տեղ չունեն Տիրոջ եկեղեցում: Սեր և աջակցություն զգալու փոխարեն՝ շատերն իրենց մերժված, մեկուսացված, շփոթված ու վախեցած են զգում։

Նկար
չափահաս երիտասարդը տխուր նայում է պատուհանից դուրս

Երիտասարդ Կանանց գերագույն նախագահության խորհրդական ծառայելու ժամանակ քույր Քերոլ Ֆ. Մակքոնկին ուսուցանել է․

Նկար
Քույր Քերոլ Ֆ. Մակքոնկի

Մենք չենք կարող լինել կամ մեզ անվանել Քրիստոսի աշակերտ, եթե չենք օգնում ուրիշներին [ուխտի] ճանապարհին: Հիսուս Քրիստոսի ավետարանը չի նսեմացնում մարդկանց: Մարդիկ են դա անում։ …

Եթե մենք պատրաստվում ենք կառուցել Աստծո արքայությունը երկրի վրա, մեզ անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրը գա և մասնակցի։ (“Lifting Others” [2:49], ChurchofJesusChrist.org)

Նկար
Հիսուսը մխիթարում է Մարիամին ու Մարթային

Մի րոպե մտածեք Փրկիչի կյանքի մասին: Ե՞րբ Նա սեր դրսևորեց նրանց հանդեպ, ովքեր իրենց օտար էին զգում: Մտածեք, թե հետևյալ առաջարկների կիրառումն ինչպես կօգնի ձեզ ավելի լավ հետևել Փրկիչի սիրո օրինակին, երբ քննարկում եք և շփվում եք նույնասեռ հրապուրանք զգացող մարդկանց հետ.

  1. Խոսեք և գործեք նրբանկատ, հոգատար և կարեկից եղանակով։ Տասներկու Առաքյալների քվորումից երեց Քվենթին Լ. Քուքն ուսուցանել է. «Ոչ ոք այդքան սիրող ու կարեկից չի լինի, որքան եկեղեցին։ … Եկեք լինենք առաջնագծում՝ սիրո, կարեկցանքի և օգնության հասնելու հարցերում»։ (Ավելին՝ “Let Us Be at the Forefront” [0:59] տեսանյութում, ChurchofJesusChrist.org)

  2. Հասկացողություն դրսևորեք՝ լսելով առանց դատելու: Սփոփող Միության գերագույն նախագահությունից նախագահ Ջին Բ. Բինգհեմն ասել է. «Լավ հարաբերություններ ստեղծելու լավագույն ուղիներից մեկն է՝ չկազմել ենթադրություններ կամ կանխակալ կարծիքներ, լինել լայնախոհ և սրտաբաց»: (Ավելին՝ “Focus on the One” [2:32] տեսանյութում, ChurchofJesusChrist.org)

  3. Ընդունեք, որ նույնասեռ հրապուրանքն ու զգացմունքները իրական են: Տասներկու Առաքյալների քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն այսպիսի խորհուրդ է տվել․ «Մի բան, որ միշտ կարևոր է, դա ընդունելն է, որ մարդու զգացմունքները իրական են: Որ դրանք անկեղծ են: Որ մենք չժխտենք, որ ինչ-որ մեկը որոշակի կերպ է զգում»: (Ավելին՝ “Feelings Are Real and Authentic” [0:47] տեսանյութում, ChurchofJesusChrist.org):

  4. Կենտրոնացեք հավերժական ինքնության վրա։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է. «Ոչ բոլոր պիտակներն ունեն հավասար արժեք։ Բայց, եթե որևէ պիտակ փոխարինում է ձեր ինքնության ամենակարևոր որակավորումներին, ձեր հոգևորը կարող է վնասվել։ … Ոչ մի որակավորում չպետք է հեռացնի, փոխարինի կամ առաջնահերթ լինի այս երեք մնայուն դասակարգումներից՝ «Աստծո զավակ», «ուխտի զավակ» և «Հիսուս Քրիստոսի աշակերտ» («Ընտրություններ հավերժության համար» [Համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, մայիս 15, 2022], ChurchofJesusChrist.org

  5. Պատվեք Աստծո պատվիրաններն ու ուխտերը: Սիրելով ուրիշներին այնպես, ինչպես Փրկիչն է մեզ սիրում, չի նշանակում, որ մենք համաձայնում ենք, հավանություն ենք տալիս կամ նպաստում այնպիսի վարքագծին, որը հակասում է Աստծո պատվիրաններին: Հիսուս Քրիստոսը ուսուցանել է. «Եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանքները պահեցեք» (Հովհաննես 14․15)։ Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը ասել է, որ Աստծուն սիրելու առաջին պատվիրանը առաջինն է մի պատճառով. «Առաջին պատվիրանը առաջին տեղում դնելը չի նվազեցնում կամ սահմանափակում երկրորդ պատվիրանը [մերձավորին սիրելու] պահելու մեր ունակությունը: Ընդհակառակը՝ հզորացնում է այն։ … Աստծո հանդեպ մեր սերը բարձրացնում է ուրիշներին լիարժեք և կատարելապես սիրելու մեր կարողությունը, որովհետև մենք, ըստ էության, համագործակցում ենք Աստծո հետ Նրա զավակների խնամքի հարցում» (“The First Commandment First” [Brigham Young University devotional, Mar. 22, 2022], 2, speeches.byu.edu

Մենք սեր ենք ցուցաբերում Աստծո և մարդկանց հանդեպ, երբ նրբանկատ կերպով ու հստակ նրանց փոխանցում ենք Աստծո վարդապետությունն ու պատվիրանները։ Նույնասեռ հրապուրանքի թեմայով եկեղեցու հրատարակած աղբյուրներում նշված է․

Եկեղեցու դիրքորոշման մեջ փոփոխություն չկա այն հարցերում, որոնք բարոյապես ճիշտ են։ Բայց այն, ինչ փոխվում է, և այն, ինչը պետք է փոխվի, օգնում է Եկեղեցու անդամներին զգայուն և մտածված արձագանքել, երբ նրանք բախվում են նույն սեռի հանդեպ հակվածության դրսևորման՝ իրենց ընտանիքներում, Եկեղեցու այլ անդամների մեջ կամ այլուր: (Same-Sex Attraction: Church Leaders, “Communicate Doctrine with Love,” ChurchofJesusChrist.org, տես նաև Դալլին Հ․ Օուքս, “What Needs to Change” [տեսանյութ], ChurchofJesusChrist.org

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Մի քանի րոպե մտածեք, թե ինչպիսին են ձեր վերաբերմունքը և գործողությունները այն մարդկանց հանդեպ, ովքեր զգում են նույնասեռ հրապուրանք կամ նույնականացվում են որպես ԼԳԲՏ: Կարո՞ղ եք ասել, որ ձեր մտքերը, խոսքերը և գործերը համահունչ են Տիրոջ հետևյալ պատվիրանին՝ «իրար սիրէք. ինչպէս ես ձեզ սիրեցի»: (Հովհաննես 13.34) Եթե դուք զգում եք նույնասեռ հրապուրանք, մտածեք, թե ինչպես կարող եք սեր դրսևորել նրանց հանդեպ, ովքեր չեն հասկանում և չեն կարեկցում ձեզ ձեր փորձառության հետ կապված։

Բաժին 2

Ինչ է հարկավոր իմանալ նույնասեռ հրապուրանքի մասին

Հետևյալ եզրույթները՝ գեյ (երբեմն բնութագրում է մեկին, ով հրապուրանք է զգում իր սեռի ներկայացուցիչների հանդեպ, բայց հիմնականում, բնութագրում է իրար հանդեպ հրապուրանք զգացող տղամարդկանց), լեսբուհի (կնոջ հանդեպ հրապուրանք զգացող կին) կամ բիսեքսուալ (տղամարդ կամ կին, ով հրապուրանք է զգում երկու սեռերի հանդեպ): Այս եզրույթներն օգտագործվում են զգացմունք, ինքնություն կամ ապրելակերպ ցույց տալու համար: Հիշենք, որ անկախ այն եզրույթից կամ եզրույթներից, որոնք մարդն օգտագործում է իր սեռական զգացմունքները կամ կողմնորոշումը արտահայտելու համար, ամենակարևոր նույնականացումն այն է՝ որ յուրաքանչյուրս «երկնային ծնողների կողմից սիրված հոգևոր որդին կամ դուստրն է» («Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org

Նկար
ժպտացող կին

Մեր սեռականության զարգացումը բարդ է և բազմաթիվ գործոնների ազդեցությամբ է պայմանավորված։ Նույնասեռ հրապուրանքի զգացումները կարող են տարբեր լինել իրենց ինտենսիվությամբ, կարող են փոխվել ժամանակի ընթացքում և նույնը չլինել բոլորի համար: Եկեղեցին պաշտոնական դիրքորոշում չունի այն մասին, թե ինչն է առաջացնում նույնասեռ հրապուրանքը: (Տես “Same-Sex Attraction: Individuals,” ChurchofJesusChrist.org:)

Իր զավակների հանդեպ խորը սիրուց դրդված՝ Երկնային Հայրը մեզ տվել է մաքրաբարոյության օրենքը և պատվիրան, որ սեռական հարաբերությունները տեղի ունենան «միայն այն տղամարդու և կնոջ միջև, որոնք օրինական ձևով ամուսնացած են որպես ամուսին և կին» («Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին»)։ Այս օրենքը պաշտպանում է սեռականության սուրբ նպատակները Աստծո ծրագրում և կիրառելի է Աստծո բոլոր զավակների համար: Երկնային Հայրը կարգել է, որ սեռական հարաբերությունները տեղի ունենան տղամարդու և կնոջ միջև ամուսնության ուխտի շրջանակներում «երեխաներ ստեղծելու և սիրո դրսևորման համար» (Gospel Topics, “Chastity,” topics.ChurchofJesusChrist.org).

Մաքրաբարոյության օրենքի ուսմունքները փոխելու սոցիալական ճնշմանն ի պատասխան՝ երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ասել է․

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

Մաքրաբարոյության օրենքը կիրառվել է ամենասկզբից: … Մեր վարդապետությունը` ոչ միայն համոզմունքը, այլ վարդապետությունն այն է, որ սեռական հարաբերությունները Տիրոջ աչքում պատշաճ և օրինական են միայն օրինական ձևով ամուսնացած տղամարդու և կնոջ միջև, այն անփոփոխ է և երբեք չի փոխվի։ (In Sarah Jane Weaver, “Church’s Doctrine on Chastity Will Never Change, Says Elder Christofferson,” Church News, Feb. 5, 2015, ChurchofJesusChrist.org

Կարևոր է տարբերել զգացմունքներն ու վարքագիծը: Նույնասեռ հրապուրանք զգալը կամ գեյ, լեսբուհի կամ բիսեքսուալ լինելը մարդուն չի դարձնում մեղավոր, վատը կամ կոտրված։ Այնուամենայնիվ, ըստ այդ զգացմունքների գործելը՝ խախտելով մաքրաբարոյության օրենքը, Երկնային Հոր պատվիրանների խախտում է:

Նկար
նախաճաշելիս զրուցող չափահաս երիտասարդներ

Խոսելով նույնասեռ հրապուրանքի վերաբերյալ եկեղեցու դիրքորոշման մասին, Տասներկու Առաքյալների քվորումի նախագահ Մ․ Ռասսել Բալլարդն ուսուցանել է.

Նկար
Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդ

«Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին հավատացած է, որ նույնասեռ հրապուրանքի փորձառությունը բարդ իրողություն է շատ մարդկանց համար: Հրապուրանքն ինքնին մեղք չէ, բայց գործողությունների վերածվելու դեպքում՝ մեղք է: Չնայած հրապուրանքը կարող է առաջանալ անկախ մարդու ցանկությունից, մարդն ինքն է ընտրում՝ ինչպես գործել այդ զգացումի դեպքում» [տես Same-Sex Attraction: Individuals, “Is Feeling Same-Sex Attraction a Sin?” section, ChurchofJesusChrist.org]։(“The Lord Needs You Now!,” Ensign, Sept. 2015, 29)

Տիրոջ ողորմությունը հասանելի է մարդկանց, ովքեր խախտել են մաքրաբարոյության օրենքը: Եթե նրանք որոշեն գալ Տիրոջ մոտ և ապաշխարել, Նա կների նրանց:

Եթե Եկեղեցու անդամները, ովքեր զգում են նույնասեռ հրապուրանք կամ նույնականացվում են որպես ԼԳԲՏ, պահեն իրենց ուխտերը, ապա կարող են լիարժեք մասնակցել Եկեղեցու երկրպագությանը, կոչումներ ունենալ և երկրպագել տաճարում (տես D. Todd Christofferson, “LGBT People Who Live God’s Laws Can Fully Participate in the Church” [0:48], ChurchofJesusChrist.org; տես նաև Վարդապետություն և Ուխտեր 97․8

Եթե դուք զգում եք նույնասեռ հրապուրանք, մտածեք, թե «Ցանկանո՞ւմ եք իմանալ ավելին» բաժնի հղումներն ինչպես կօրհնեն ձեր կյանքը։ Բացի այդ, եթե հարմար եք գտնում, կիսվեք ձեր փորձառությամբ ընտանիքի վստահելի անդամի, ընկերոջ կամ եկեղեցու ղեկավարի հետ: Զգույշ եղեք ինքներդ ձեզ հրապարակավ պիտակավորելուց այնպիսի ձևերով, որոնք կարող են շեղել ձեզ հավերժական նպատակներից:

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ինչպե՞ս կարող եք օրհնվել՝ ավելի լավ հասկանալով, թե ինչ են ուսուցանում եկեղեցու ղեկավարները նույնասեռ հրապուրանքի մասին։

Բաժին 3

Ինչպե՞ս կարող եմ գլուխ հանել նույնասեռ հրապուրանքի վերաբերյալ տարբեր կարծիքներից:

Այսօր կան բազմաթիվ տարբեր տեսակետներ ամուսնության, ընտանիքի, նույնասեռ հրապուրանքի և ԼԳԲՏ թեմաների վերաբերյալ: Ուսումնասիրելով այդ թեմաները, կարևոր է, որ ձգտենք ավելի լավ հասկանալ Երկնային Հոր հավերժական հեռանկարը:

Նախագահ Բինգհեմն ուսուցանել է հետևյալը․

Նկար
Նախագահ Ջին Բ. Բինգհեմ

Տեսակետը, որն ամեն ինչ պարզ է դարձնում, հավերժական հեռանկարն է. մեր Երկնային Հոր կատարյալ, համապարփակ հեռանկարը: …

Իր դիտակետից Աստված տեսնում է մեզ և մեզ շրջապատող ամեն ինչը «ինչպես դրանք իրականում կան, … ինչպես դրանք իրականում լինելու են» [Հակոբ 4․13]։ Նրա տեսակետն ավելի շուտ երկարաժամկետ է, և չի սահմանափակվում տեղով և ժամանակով, որը թույլ է տալիս Նրան տեսնել մեր աստվածային ներուժը, այլ ոչ թե պարզապես մեր ներկա կամ անցյալ վիճակը: Եվ Նա իր բոլոր ստեղծագործություններին նայում է սիրո աչքերով: (“How to Be Happy Now—and Forever” [Brigham Young University devotional, Dec. 10, 2019], 2, speeches.byu.edu)

Երբ կարդում եք մարգարեների և առաքյալների հետևյալ ճշմարտություններն ու դրանց հետ կապված հայտարարությունները, մտածեք, թե դրանք ինչպես կօգնեն ձեզ զարգացնել հավերժական հեռանկար նույնասեռ հրապուրանքի վերաբերյալ:

  1. Երկնային Հայրը սիրում է Իր բոլոր զավակներին (տես 1 Նեփի 11․17, Ա Հովհաննես 4․9-10, 16

    Նախագահ Մոնսոնն ուսուցանել է.

    Նկար
    Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոն

    Երկնային Հայրը սիրում է ձեզ՝ յուրաքանչյուրիդ: Այդ սերը երբեք չի փոխվում։ … Այն չի փոխվում, երբ դուք տխուր եք կամ երջանիկ, հուսահատված կամ հույսով լեցուն: Աստծո սերը ձեզ հետ է, անկախ նրանից դուք ձեզ արժանի եք զգում դրան, թե՝ ոչ: («Մենք երբեք միայնակ չենք քայլում», Լիահոնա, նոյ. 2013, 123-124)

  2. Փրկիչը կատարյալ ձևով հասկանում է մեր փորձառությունները և գիտի, թե ինչպես օգնել և զորացնել յուրաքանչյուրիս (տես Ալմա 7․11-12

    Նախագահ Օուքսն ասել է․

    Նկար
    Նախագահ Դալլին Հ․ Օուքս

    Մեր Փրկիչը տոկաց և տառապեց բոլոր մահկանացու ցավերից։ … Ուստի Նա գիտի մեր դժվարությունները, մեր վշտերը, մեր գայթակղությունները և մեր տառապանքները, քանի որ Նա հոժարակամ տարավ այդ բոլորը՝ որպես Իր Քավության կարևոր մաս: Եվ սրա շնորհիվ Փրկչի Քավությունը արտոնում է Նրան սատարել մեզ՝ ուժ տալով տանելու այդ ամենը: («Զորանալով Հիսուս Քրիստոսի Քավությամբ», Լիահոնա, նոյ. 2015, 61-62):

  3. Մենք բոլորս տեղ ունենք Փրկիչի եկեղեցում և Երկնային Հոր երջանկության հավերժական ծրագրում (տես Սաղմոս 84.11-12, Ա Կորնթացիս 12․12-26, Մոսիա 2․41

    Նախագահ Բալլարդն ասել է․

    Նկար
    Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդ

    Ես ուզում եմ, որ յուրաքանչյուրը, ով եկեղեցու անդամ է ու գեյ է կամ լեսբուհի, իմանա, որ ես գիտեմ, որ դուք տեղ ունեք թագավորությունում և ես հասկանում եմ, որ երբեմն ձեզ համար դժվար է տեսնել ձեր տեղը Տիրոջ եկեղեցում, բայց այն կա։ (“Questions and Answers” [Brigham Young University devotional, Nov. 14, 2017], 3, speeches.byu.edu

    Ոմանք, ովքեր զգում են նույնասեռ հրապուրանք, նաև մտածում են, թե ինչպես են նրանք տեղ գտնելու Երկնային Հոր երջանկության ծրագրում այս կյանքից հետո: Մարգարեները վստահեցրել են մեզ, որ մեր սիրառատ Երկնային Հայրը կօրհնի բոլորին, ովքեր կդառնան դեպի Նա և հավատարիմ կլինեն Նրան: Երեց Ուլիսես Սոարեսը խորհուրդ է տվել․

    Նկար
    Երեց Ուլիսես Սոարես

    Նույն սկզբունքները վերաբերում են նրանց, ովքեր հրապուրանք են զգում նույն սեռի ներկայացուցիչների հանդեպ և հուսահատված ու անօգնական են իրենց զգում: Եվ գուցե այս պատճառով ոմանք այնպիսի զգացում ունեն, որ Հիսուս Քրիստոսի ավետարանն այլևս իրենց համար չէ: Եթե դա է պատճառը, ես հավաստիացնում եմ ձեզ, որ հույս միշտ կա՝ Հայր Աստծո և Նրա երջանկության ծրագրի, Հիսուս Քրիստոսի և Նրա քավող զոհաբերության և նրանց սիրառատ պատվիրաններով ապրելու հանդեպ: Իր կատարյալ իմաստությամբ, զորությամբ, արդարությամբ և ողորմածությամբ Տերը կարող է կնքել մեզ որպես Իրենը, որպեսզի մենք բերվենք Նրա ներկայության մեջ և ունենանք հավերժական փրկություն, եթե մենք հաստատուն և անխախտ ենք պատվիրանները պահելիս [տես Ալմա 1․25] և միշտ հարուստ ենք բարի գործերով [տես Մոսիա 5․15]։(«Վերցնենք մեր խաչը», Լիահոնա, նոյ. 2019)։

  4. Կենտրոնանալով Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի վրա և պահելով Նրանց հետ կապած մեր ուխտերը, մենք կարող ենք լցվել հույսով (տես 2 Նեփի 31․20

    Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆը, ով այն ժամանակ Առաջին Նախագահության անդամ էր, ուսուցանել է.

    Նկար
    Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

    Մենք հույսը դնում ենք Հիսուս Քրիստոսի վրա, Աստծո մեծահոգության, Սուրբ Հոգու հայտնությունների, գիտելիքի վրա, որ աղոթքները լսվում և պատասխանվում են: … [Այսպիսի] հույսը թարմացնում է մեզ քաջությամբ դժվարին պահերին և ուժ տալիս նրանց, ովքեր ահաբեկված են վախի, կասկածի և հուսալքության պատերի ներքո: («Հույսի անսահման զորությունը», Լիահոնա, նոյ. 2008, 23)։

Նկար
Քրիստոսի նկարը, հեղինակ՝ Հայնրիխ Հոֆման
Նկար
պատկերակ, քննարկել

Քննարկեք դասին նախապատրաստվելիս

Ընտանիքի անդամի կամ վստահելի ընկերոջ հետ քննարկեք, թե ինչ եք սովորել և զգացել այս նյութը կարդալիս: Դասին եկեք պատրաստ՝ կիսվելու ձեր քննարկումից ստացած մտքերով: