Ինստիտուտ
Դաս 21․ Դասի նախապատրաստական նյութ. Ինչպես սիրով դաստիարակենք երեխաներին


«Դաս 21․ Դասի նախապատրաստական նյութ․ Ինչպես սիրով դաստիարակենք երեխաներին», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ (2022)

«Դաս 21․ Դասի նախապատրաստական նյութ», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ

Նկար
միասին ժամանակ անցկացնող ընտանիք

Դաս 21․ Դասի նախապատրաստական նյութ

Ինչպես սիրով դաստիարակենք երեխաներին

Ծնող լինելը հեշտ չէ: Սակայն մենք մենակ չենք: Որպես Յոթանասունի անդամ ծառայելիս, երեց Բրեդլի Դ. Ֆոսթերն ուսուցանել է. «Մեր Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք հաջողության հասնենք, որովհետև, ի վերջո, նրանք Իր զավակներն էին՝ նախքան մերը լինելը» («Երբեք խիստ շուտ չէ և երբեք խիստ ուշ չէ», Լիահոնա, նոյեմբեր 2015, 51): Երբ ուսումնասիրեք այս դասը, մտածեք, թե ինչպես կարող եք հետևել մեր Երկնային Հոր օրինակին, թե ինչպես մեծացնել ձեր ներկա և ապագա երեխաներին:

Բաժին 1

Ինչպե՞ս կարող եմ սիրով դաստիարակել իմ երեխաներին

Վերջին օրերի մարգարեները հայտարարել են. «Ծնողների սուրբ պարտականությունն է՝ սիրով դաստիարակել իրենց երեխաներին» («Ընտանիք`Հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org): Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը՝ այն ժամանակ Առաջին Նախագահությունից, առաջարկել է մի ուղի, որով ծնողները կարող են կատարել այդ պարտականությունը.

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Ընտանեկան փոխհարաբերություններում սերը իրականում հեգում ենք որպես՝ ժ-ա-մ-ա-ն-ա-կ, ժամանակ: Միմյանց ժամանակ հատկացնելը տան ներդաշնակության հիմքն է: («Ամենակարևոր բաների մասին», Լիահոնա,նոյեմբեր 2010, 22)

Ծնողները և երեխաները կարող են շատ ձևերով միասին իմաստալի ժամանակ անցկացնել: Երբ քույր Սյուզան Վ. Թանները ծառայում էր Սփոփող միության գերագույն նախագահությունում, ուսուցանել է.

Նկար
Նախագահ Սյուզան Վ. Թաններ

Սիրո փոխհարաբերությունները պահանջում են խոսելու, խաղալու, ծիծաղելու և աշխատելու մշտական և շարունակական պահեր: Ես … հավատում եմ, որ ծնողները և երեխաները պետք է մասնակցեն միմյանց ամենօրյա, սովորական փորձառություններին: («Ես ասացի՞ քեզ…», Լիահոնա, մայիս 2003, 75)

Նույնիսկ եթե ծնողների համար կարող է ավելի հեշտ լինել ինքնուրույն աշխատանք կատարելը, «աշխատանքային պահերը» կարող են մեծ հնարավորություններ տալ ծնողներին և երեխաներին խոսելու միմյանց հետ: Միասին աշխատելը կարող է նաև օգնել ծնողներին ուսուցանել իրենց երեխաներին աշխատանքի արժեքը և պարապությունից խուսափելը (տես Վարդապետություն և Ուխտեր 68․31):

Նկար
երեխաներն օգնում են լվանալ ամանները

Նախագահ Ուխդորֆը կիսվել է այլ ուղիներով, երբ ծնողները կարող են ժամանակ անցկացնել իրենց երեխաների հետ:

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Քանի որ «ոչ մի այլ հաջողություն չի կարող փոխհատուցել ձախողման համար» [J. E. McCulloch, Home: The Savior of Civilization (1924), 42] [մեր ընտանիքներում], մենք պետք է բարձր առաջնահերթությունը դնենք մեր ընտանիքների վրա: Մենք խորը և սիրառատ ընտանեկան հարաբերություններ ենք կառուցում, միասին անելով հասարակ բաներ, օրինակ՝ ընտանեկան ճաշ կամ ընտանեկան երեկո և ուղղակի միասին զվարճանալով: («Բաների մասին, որոնք ամենակարևորն են», 21–22)

Ինչպես Նախագահ Ուխդորֆն է նշել, ուժերը վերականգնող հանգստի միջոցառումներ կազմակերպելը կարող է նպաստել հաջող ընտանեկան հարաբերություններին (տես նաև «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին»): Այդ փորձառությունները կարող են օգնել «ստեղծել իմաստալի ընտանեկան կապեր, որոնք տալիս են … երեխաներին մի ինքնություն, որն ավելի ուժեղ է, քան այն, ինչ կարող են գտնել իրենց հասակակիցների խմբում կամ դպրոցում կամ որևէ այլ տեղում» (Մ․ Ռասսել Բալլարդ, «Այն է ամենակարևորը, ինչ ամենաերկարն է հարատևում», Լիահոնա, նոյ. 2005, 43):

Նկար
խոտերին պառկած հայր ու երեխա

Առաջին Նախագահությունից Նախագահ Դալլին Հ. Օուքսը սովորեցրել է սկզբունքներ, որոնք կարող են առաջնորդել ծնողներին իրենց երեխաների հետ միջոցառումներ ընտրելիս.

Նկար
Նախագահ Դալլին Հ․ Օուքս

Ընտրելով, թե մենք ինչպես ենք ժամանակ անցկացնում որպես ընտանիք, պետք է ուշադիր լինենք, որ չսպառենք մեզ համար մատչելի ժամանակը այն բաների վրա, որոնք բավականին լավն են և քիչ ժամանակ թողնենք նրա համար, ինչն ավելի լավն է կամ ամենալավը: Իմ ընկերներից մեկը իր երիտասարդ ընտանիքին տարավ ամառային արձակուրդի մի շարք ուղևորությունների, ներառյալ այցելություններ պատմական վայրեր: Ամառվա վերջում նա հարցրեց իր դեռահաս որդուն, թե այդ ամառային լավ միջոցառումներից որն էր ամենաշատը հավանել: Հայրը շատ բան սովորեց պատասխանից, և նաև նրանք, ում նա պատմեց դա: «Այս ամառ ինձ ամենաշատը դուր եկավ,- պատասխանեց տղան,- այն գիշերը, երբ ես և դու պառկած էինք մարգագետնին, նայում էինք աստղերին և զրուցում էինք»: Հրաշալի ընտանեկան միջոցառումները կարող են լավ լինել երեխաների համար, բայց դրանք ոչ միշտ են ավելի լավ, քան սիրառատ ծնողի հետ առանձին մեկ-մեկու հետ անցկացրած ժամանակը»: («Լավ, ավելի լավ, ամենալավ», Լիահոնա, նոյեմբեր 2007, 105)

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ինչպիսի՞ դեպքեր են եղել, երբ տեսել եք ձեր ծնողներին կամ ձեր ծանոթ ծնողներին իրենց երեխաներին սիրով դաստիարակելիս: Ինչպիսի՞ միջոցառումներ եք կամենում անցկացնել ձեր երեխաների հետ ապագայում:

Բաժին 2

Ինչպե՞ս կարող եմ իմ երեխաներին կարգավարժել սիրալիր ձևով

Ձեր երեխաներին կարգավարժելը կարող է լինել ծնողավարության դժվարին մաս: Այս ոլորտում մենք կարող ենք սովորել Տիրոջից, Ով ցույց է տվել, թե ինչպես կարգավարժել սիրով: Օրինակ, երբ Եկեղեցու վաղ շրջանում անդամներն ուշացրին Կիրթլենդի Տաճարի կառոււցումը, Նա խրատեց նրանց: (Նշում. Խրատել նշանակում է կարգավարժել կամ ուղղել:)

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 95.1 հատվածը՝ փնտրելով, թե ինչու է Տերը խրատում Իր հետևորդներին:

Մտածեք այն մասին, թե նախագահ Թանների հետևյալ խորհուրդը ինչպես կարող է օգնել ծնողներին կարգավարժել իրենց երեխաներին Քրիստոսանման եղանակով:

Նկար
Նախագահ Սյուզան Վ. Թաններ

Երբեմն կարգավարժելը, որը նշանակում է «ուսուցանել», շփոթում են քննադատության հետ։ Երեխաները, ինչպես նաև բոլոր տարիքի մարդիկ, ավելի են լավացնում իրենց վարքը սիրո և խրախուսանքի, քան սխալներ գտնելու արդյունքում»։ («Ես ասեցի՞ քեզ … », 74)

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը խորհուրդ է տվել ծնողներին զգույշ լինել, թե ինչպես են իրենք կարգավարժում: (Նշում. Չնայած նա խոսում էր հայրերի հետ, նրա խորհուրդը վերաբերում է նաև մայրերին:)

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

Կարգավարժելիս հայրը պետք է ցուցաբերի հատուկ հոգատարություն, բացառելով որևէ բռնություն, որը երբեք արդարացում չունի։ Դիտողություններ անելիս հայրը պետք է մղվի սիրուց և Սուրբ Հոգու առաջնորդությունից․

«Ժամանակին խստությամբ հանդիմանելով, երբ ներշնչվում ես Սուրբ Հոգով, և ապա, դրանից հետո, ավելի մեծ սեր ցույց տալով նրա հանդեպ, ում հանդիմանել ես, չլինի թե նա քեզ իր թշնամին համարի,

Որպեսզի նա իմանա, որ քո հավատարմությունն ավելի ամուր է, քան մահվան կապանքները» [Վարդապետություն և Ուխտեր 121․43-44]:

Կարգավարժումն, ըստ աստվածային օրինաչափության, պահանջում է ոչ թե պատժել, այլ օգնել սիրելի մեկին՝ առաջ շարժվել ինքնատիրապետման արահետում: («Հայրեր», Լիահոնա, մայիս 2016, 95)

Նկար
հայրն ուսուցանում է իր որդուն

Օգնելով երեխաներին սովորել և ուղղել իրենց սխալ պահվածքը, ծնողները պետք է տրամաբանական հետևանքներ սահմանեն իրենց գործողությունների համար: Ծնողները պետք է զգույշ լինեն, որպեսզի չշարունակեն կարգապահական գործելակերպերը, որոնք կարող են ընդունվել իրենց մշակույթներում կամ ընտանիքներում, բայց չեն համապատասխանում Տիրոջ ուսմունքներին:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը տվել է լրացուցիչ խորհուրդ.

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Երբ երեխան կարիք ունի ուղղվելու, դուք գուցե հարց տաք ձեզ. «Ի՞նչ պիտի ասեմ կամ անեմ, որը կհամոզի նրան ընտրել ավելի լավ ուղի»: Երբ անհրաժեշտ է ուղղում տալ, արեք դա հանգիստ, առանձին, սիրով և ոչ հրապարակայնորեն: Եթե հանդիմանություն է պահանջվում, անմիջապես ավելի շատ սեր ցույց տվեք, որպեսզի վրդովմունքի սերմեր չմնան: Որպեսզի համոզիչ լինեք, ձեր սերը պետք է անկեղծ լինի և ձեր ուսուցումները հիմնված լինեն աստվածային վարդապետության և ճիշտ սկզբունքների վրա: («Փրկություն և վեհացում», Լիահոնա, մայիս 2008, 9–10)

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Մտածեք այն պահերի մասին, երբ ձեզ ուղղել է Տերը կամ Սուրբ Հոգին է հուշել ձեզ փոխվել ինչ-որ ձևով: Ի՞նչ կարող եք սովորել երեխաների կարգավարժման մասին այդ փորձառություններից:

Բաժին 3

Ինչպե՞ս կարող եմ ուսուցանել իմ երեխաներին սիրել և ծառայել միմյանց

Եկեղեցու ղեկավարները մեր օրերում վերահաստատել են որ «ծնողների սուրբ պարտականությունն է … ուսուցանել [իրենց երեխաներին] սիրել և ծառայել միմյանց» «Ընտանիք`Հայտարարություն աշխարհին»): Նախագահ Բոննի Լ. Օսկարսոնը՝ Երիտասարդ կանանց նախկին գերագույն նախագահը, հետևյալ խորհուրդն է տվել մեր ընտանիքի անդամներին սիրելու և ծառայելու մասին.

Նկար
Քույր Բոննի Լ. Օսկարսոն

Սկսեք ձեր ծառայությունը ձեր տներում և ձեր սեփական ընտանիքներում։ Սրանք այն հարաբերություններն են, որ կարող են հավերժ լինել։ Նույնիսկ, եթե, և հատկապես, եթե ձեր ընտանիքը գտնվում է կատարյալից հեռու իրավիճակում, դուք կարող եք ուղիներ գտնել ծառայելու, բարձրացնելու և զորացնելու։ Սկսեք այնտեղից, որտեղ կանգնած եք, սիրեք նրանց՝ ինչպիսին որ կան, և պատրաստվեք ընտանիքի համար, որը դուք ուզում եք ունենալ ապագայում։ Բոննի Լ. Օսկարսոն, «Կարիքները մեր առջև են», Լիահոնա, նոյեմբեր 2017, 27)

Սատանան ձգտում է քայքայել ընտանիքի անդամների սերն ու ծառայությունը, որը նրանք զգում են իրենց տանը: Ուղիներից մեկը, որով նա անում է այդ, հակառակություն առաջացնելն է:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք 3 Նեփի 11.29-30-ը, և մտածեք այն մասին, թե ինչպես է հնարավոր ընտանիքների համար կիրառել Փրկիչի ուսուցումները նեփիացիներին:

Նկար
Բենիամին թագավորն ուսուցանում է աշտարակի վրայից
Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Բենիամին թագավորն ուսուցանեց իր օրերի ծնողներին, թե նրանք ինչպես պետք է օգնեն իրենց երեխաներին սովորել ապրել և շփվել իրենց ընտանիքի անդամների հետ: Կարդացեք Մոսիա 4.14–15-ը՝ փնտրելով, Բենիամին թագավորի խորհուրդը ծնողներին:

Նկար
երեխաները միասին մաքրում են սենյակը
Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Առաջին Նախագահությունից նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է. «[Հիսուսը] տվել է մեզ ընտանիքը` որպես մի կատարյալ միջավայրի օրինակ, որում մենք կարող ենք սովորել, թե ինչպես սիրել, ինչպես Նա է սիրում» («Մեր կատարյալ օրինակը», Լիահոնա, նոյեմբեր 2009, 71): Մտածեք մի ժամանակի մասին, երբ Փրկիչը սիրով ծառայեց ինչ-որ մեկին: Գրեք այն մասին, թե դուք ինչպես կարող եք սիրել և ծառայել ընտանիքի որևէ անդամի այս կամ մեկ այլ Քրիստոսանման եղանակով: Պատրաստվեք դասարանում կիսվել ձեր մտքերով: