Ինստիտուտ
Դաս 16․ Դասի նախապատրաստական նյութ. Ինչպես Հիսուս Քրիստոսի միջոցով երջանկություն ձեռք բերել ընտանեկան կյանքում


«Դաս 16․ Ուսուցչի նյութ. Ինչպես Հիսուս Քրիստոսի միջոցով երջանկություն ձեռք բերել ընտանեկան կյանքում», Հավերժական ընտանիք. Ուսուցչի նյութ (2022)

«Դաս 16․ Դասի նախապատրաստական նյութ», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ

Նկար
Հիսուսը ողջունում է երեխային

Դաս 16․ Դասի նախապատրաստական նյութ

Ինչպես Հիսուս Քրիստոսի միջոցով երջանկություն ձեռք բերել ընտանեկան կյանքում

Մի պահ մտածեք այն ժամանակների մասին, երբ դուք երջանկություն և խաղաղություն եք զգացել ձեր կյանքում: Յոթանասունի Նախագահության անդամ ծառայելիս երեց Ռիչարդ Ջ. Մեյնզն ուսուցանել է. «Այս կյանքում ունեցած մեր ուրախությունն անմիջականորեն կախված կլինի նրանից, թե որքանով է մեր կյանքը կենտրոնացած Հիսուս Քրիստոսի ուսմունքների, օրինակի և քավիչ զոհաբերության վրա» («Քրիստոսակենտրոն կյանքով ապրելու ուրախությունը», Լիահոնա, նոյեմբեր 2015, 28) Երբ ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս, մտածեք, թե ձեր անձնական և ընտանեկան կյանքը կառուցելով Հիսուս Քրիստոսի և Նրա ուսմունքների վրա, ինչպես կարող եք ավելի մեծ երջանկություն և կայունություն ձեռք բերել, անկախ ձեր հանգամանքներից:

Բաժին 1

Ես և իմ ընտանիքը ինչպե՞ս կարող ենք հոգևոր հիմք կառուցել Հիսուս Քրիստոսի վրա

Երբ որևէ շենք է կառուցվում, հատուկ ուշադրություն է դարձվում դրա հիմքին, և թե ինչ հողի վրա է այն կանգնելու: Ապահով հիմքը կկայունացնի շենքը և կպաշտպանի այն բնության ուժերից և ամենօրյա օգտագործման լարվածությունից: Որքանո՞վ է այս տեսակետը առնչվում ձեզ, երբ կառուցում եք ձեր անձնական և ընտանեկան կյանքը:

Նկար
կառուցողները պատրաստում են շենքի հիմքը

Մարգարե Հելամանն իր որդիներին ուսուցանեց, որ նրանք իրենց հոգևոր հիմքը պետք է կառուցեն Հիսուս Քրիստոսի վրա։

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Հելաման 5.12-ը, և փնտրեք, թե «Քավիչի վեմի վրա» կառուցելով, ինչպես կարող ենք ամրացնել մեզ այն ազդեցությունների դեմ, որոնք սպառնում են մեր անձնական և ընտանեկան կյանքին:

Երբ կարդաք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա․ Բեդնարի հետևյալ հայտարարությունը, ուշադրություն դարձրեք, թե ինչպես կարող ենք մեր անձնական և ընտանեկան կյանքի հիմքը կառուցել Հիսուս Քրիստոսի վրա:

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Արարողություններն ու ուխտերը այն շինանյութերն են, որոնք մենք օգտագործում ենք՝ մեր կյանքը Քրիստոսի և Նրա Քավության վրա կառուցելու համար: Մենք ապահով կերպով կապվում ենք Փրկիչի հետ, երբ արժանիորեն ստանում ենք արարողությունները և մտնում ուխտի մեջ, հավատարմորեն հիշում և մեծարում ենք այդ սուրբ պարտականությունները և անում հնարավոր ամեն բան` ապրելու այն պարտավորություններին համապատասխան, որոնք ընդունել ենք: Իսկ այդ կապը հոգևոր ուժն ու կայունությունն է մեր կյանքի բոլոր ժամանակներում: («Հետևաբար նրանք զսպեցին իրենց վախը», Լիահոնա, մայիս. 2015, 48)

Յոթանասունի Նախագահությունում ծառայելիս երեց Դոնալդ Լ. Հոլսթրոմն ուսուցանել է հետևյալը Հիսուս Քրիստոսի հիմքի վրա կառուցելու մասին:

Նկար
Երեց Դոնալդ Լ. Հոլսթրոմ

Ձեր հիմքը կառուցելու, նորոգելու կամ ամրացնելու համար անհրաժեշտ բոլոր գործիքները հասանելի են ձեզ: … Դրանք ներառում են՝ հետևողական, որակյալ աղոթք, ավետարանի ամենօրյա ուսումնասիրություն սուրբ գրությունների միջոցով, ակտիվ մասնակցություն Եկեղեցու ժողովներին, հատկապես հաղորդության ընդունումը անկեղծ միտումով, շարունակական անձնուրաց ծառայությունը, և ուխտերի ջանասիրաբար պահումը:

Չորրորդ՝ վստահեք ապրող մարգարեների խորհրդին: (“Jesus Christ: Our Firm Foundation,” Ensign, Apr. 2016, 61)

Նկար
սուրբ գրությունները միասին ուսումանասիրող ընտանիք
Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Մտածեք մի քանի արդյունավետ ուղիների մասին, որոնցով դուք կամ ձեր ընտանիքը կառուցել եք Հիսուս Քրիստոսի հիմքի վրա: Նոթատետրում կամ գրառումների հավելվածում գրի առեք մի քանի ավանդույթներ կամ սովորույթներ, որոնցով կարող եք կիսվել դասարանում:

Բաժին 2

Ի՞նչ օրհնություններ են մատչելի ինձ և իմ ընտանիքին, եթե մենք ընտրենք կառուցել մեր հիմքը Հիսուս Քրիստոսի և Նրա ուսմունքների վրա:

Վերջին օրերի մարգարեները հայտարարել են. «Ընտանեկան կյանքում երջանկության հասնելու ամենամեծ հավանականությունն այն դեպքում է, երբ ընտանիքը հիմնված է Տեր Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա» («Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org):

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Մտածեք Հիսուս Քրիստոսի մի ուսմունքի մասին, որը ձեզ երջանկություն է բերել ձեր անձնական կամ ընտանեկան կյանքում, երբ կիրառել եք այն: Գտեք սուրբ գրության մի հատված, որը պարունակում է այս ուսմունքը: Դասի եկեք պատրաստ՝ ձեր սովորածով կիսվելու համար։

Երբ մարդկանց որևէ խումբ, ինչպես օրինակ ընտանիքը, որոշում է կառուցել իրենց կյանքը Փրկիչի և Նրա ուսմունքների վրա, նրանք կարող են մեծ օրհնություններ ստանալ: Սա է պատճառներից մեկը, թե ինչու այնքան գեղեցիկ և հզոր է Սիոնի գաղափարը՝ մի ժողովուրդ, ովքեր «մեկ սրտի և մեկ մտքի էին, և [բնակվում] էին արդարակեցության մեջ» (Մովսես 7.18): Այդպիսի մարդկանց մի օրինակ կարելի է գտնել Մորմոնի գրքում: Երբ Փրկիչն այցելեց Ամերիկա մայրցամաքի բնակիչներին, մարդիկ միասնաբար պարտավորվեցին ապրել Նրա ուսմունքներով:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Ուսումնասիրեք 4 Նեփի 1.1, 11–13, 15–18-ը և փնտրեք, թե որ ուսմունքներով ընտրեց ապրել ժողովուրդը, և այդ ուսմունքներով ապրելն ինչպես ազդեց նրանց վրա:

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Որտե՞ղ եք տեսել այդպիսի օրհնությունների նկարագրության օրինակներ սուրբ գրության այս հատվածում: Ինչպիսի՞ն կլինի ընտանիքը, որտեղ միասին աշխատում են կառուցել իրենց կյանքը Հիսուս Քրիստոսի և Նրա ուսմունքների վրա: Ինչպե՞ս կարող եք սկսել այժմ ձգտել կամ ինչպես կարող եք շարունակել ձգտել այդ կատարելատիպին:

Նկար
ընտանիքը միասին քայլելիս

Բաժին 3

Ի՞նչ խոչընդոտներ կարող են խանգարել ինձ և իմ ընտանիքին՝ մեր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա կառուցելիս

Երեց Ռիչարդ Գ. Սքոթը` Տասներկու Առաքյալների Քվորումից, անդրադարձել է այն եղանակներին, որոնցով հակառակորդը փորձում է կասեցնել մեր կյանքը Փրկիչի և Նրա ուսմունքների հիմքի վրա կառուցելու գործընթացը:

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

Սատանան և նրա հորդաները կանեն ամեն ինչ, որ իրենց զորությունում է` հետ պահելով ձեզ կատարյալ ընտանիքի համար պահանջվող արարողությունները ձեռք բերելուց: Նա կփորձի շեղել ձեզ ձեր միտքն ու սիրտը ուժեղ ընտանիք մեծացնելու վրա կենտրոնացնելուց, որը կարող եք իրագործել՝ դաստիարակելով ձեր երեխաներին՝ ինչպես Տերն է պահանջում:

… Սատանան մի հզոր զենք ունի բարի մարդկանց դեմ օգտագործելու համար: Այն է` ուշադրության շեղումը: Նա լավ մարդկանց կյանքը կլցնի «լավ բաներով», որպեսզի տեղ չմնա էական բաների համար: (“First Things First,” Ensign, May 2001, 7)

Մտածեք մի քանի «լավ բաների» մասին, որոնք, ըստ ձեզ, շեղում են մարդկանց կենտրոնանալ նրա վրա, ինչն էական է իրենց անձնական կամ ընտանեկան կյանքում:

Մեզանից ոմանք գուցե ունեն մշակութային կամ ընտանեկան ավանդույթներ ու սովորույթներ, որոնք մեզ հետ են պահում Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վրա մեր հիմքը ամուր կառուցելուց (տես Վարդապետություն և Ուխտեր 93․39): Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է.

Նկար
Նախագահ Դալլին Հ. Օուքս

Իր անդամներին ամբողջ աշխարհում օգնելու համար Եկեղեցին մեզ սովորեցնում է հրաժարվել ցանկացած անձնական կամ ընտանեկան ավանդույթներից կամ սովորույթներից, որոնք հակասում են Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ուսմունքներին և այս ավետարանական մշակույթին։ (“The Gospel Culture,” Ensign, Mar. 2012, 42)

Մտածեք, թե ուրիշ ինչ խոչընդոտներ կարող են ձեզ կամ ձեր ընտանիքին հետ պահել, որ ձեր հիմքը լիովին կառուցեք Փրկիչի վրա:

Նկար
Սոլթ Լեյքի տաճարի հիմքը

Սոլթ Լեյքի Տաճարի հիմքն ու կառուցվածքը ամրացնելու և վերանորոգելու համար շինարարական խմբի կողմից կատարված աշխատանքը քննարկելուց հետո Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Գարի Ի. Սթիվենսոնն առաջարկեց հետևյալը.

Նկար
Երեց Գարի Ի. Սթիվենսոն

Հետադարձ հայացքը կարող է ցույց տալ, որ մեր, ինչպես նաև մեր ընտանիքների համար օգտակար կարող են լինել որոշակի անհրաժեշտ պահպանման ու նորոգման աշխատանքներ, մինչև անգամ՝ սեյսմիկ արդիականացում։ Նման գործընթացը մենք կարող ենք սկսել հետևյալ հարցերով․

«Ինչպիսի՞ն է իմ հիմքը»։

«Ի՞նչն է իր մեջ ներառում հաստ պատերով, կայուն, ամուր անկյունաքարերը, որոնք իմ անձնական հիմքի մասն են կազմում, որոնց վրա հենվում է իմ վկայությունը»։

«Իմ հոգևոր և հուզական էության ո՞ր հիմնարար տարրերը թույլ կտան ինձ և իմ ընտանիքին մնալ կայուն և անսասան, նույնիսկ դիմակայել երկրաշարժին և սեյսմիկ ուժգին իրադարձություններին, որոնք անպայման տեղի են ունենալու մեր կյանքում»։ («Լավ հիմք ընդդեմ գալիք ժամանակների», Լիահոնա, մայիս 2020, 50)

Նկար
պատկերակ, գործել

Գործել

Մտածեք այն հարցերի մասին, որոնք Երեց Սթիվենսոնն է տվել: Ինչպե՞ս կարող եք Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վրա լիարժեք հաստատել ձեր հիմքը՝ ձեր առաջնահերթությունները, արժեքները, որոշումների կայացումը, ժամանակի օգտագործումը և այլն: Գրի առեք ծրագիր կամ նպատակ, որի վրա կարող եք աշխատել այս շաբաթ: