Ինստիտուտ
Դաս 4․ Դասարանի նախապատրաստական նյութ. Ընտանիքն առանցքային է Երկնային Հոր ծրագրում


«Դաս 4․ Դասարանի նախապատրաստական նյութ․ Ընտանիքն առանցքային է Երկնային Հոր ծրագրում», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ (2022)

«Դաս 4․ Դասարանի նախապատրաստական նյութ», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ

Նկար
իրենց երեխաներին գրկած մայր ու հայր

Դաս 4․ Դասարանի նախապատրաստական նյութ

Ընտանիքն առանցքային է Երկնային Հոր ծրագրում

Մեր օրերի մարգարեները և առաքյալները հայտարարել են, որ «ընտանիքն ամենակարևոր դերն ունի Արարչի ծրագրում՝ Իր զավակների հավերժական ճակատագրի համար» («Ընտանիք` հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org)։ Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես է ընտանիքն առնչվում Երկնային Հոր ծրագրի մյուս հիմնական սյուներին, ինչպիսիք են` Արարումը, Ադամի և Եվայի անկումը և Հիսուս Քրիստոսի Քավությունը: Ուսումնասիրելու ժամանակ մտածեք, թե ի՞նչ նշանակություն ունեն հետևյալ ուսմունքները ձեր ընտրությունների և ձեր ընտանիքի հույսերի համար:

Բաժին 1

Ինչպե՞ս Երկրի արարչագործությունը և Ադամի ու Եվայի Անկումը օգնեցին ի հայտ բերել ընտանիքի համար Երկնային Հոր հավերժական նպատակները։

Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը` Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է.

Նկար
Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

Ընտանիքի վարդապետությունը սկսվում է երկնային ծնողներից: Մեր մեծագույն ձգտումն է լինել նրանց նման։ (“The Eternal Family,” Ensign, Nov. 1996, 64)

Երբ Աստված խոսեց Մովսեսի հետ լեռան վրա, Նա բացատրեց, որ Իր գործն ու Իր փառքն է «իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1․39): Հավերժական կյանքը Աստծո հետ ապրելն է Նրա նման, որը նշանակում է ապրել հավերժ` որպես հավերժական ընտանիքի մաս: Սա մեծագույն պարգևն է, որ Նա կարող է մեզ շնորհել (տես Վարդապետություն և Ուխտեր 14.7):

Նկար
իրենց մանկիկին ժպտացող ամուսին և կին

Երկիր մոլորակի Արարումը և Ադամի ու Եվայի Անկումը` այս հավերժական նպատակներն իրականացնելու համար Հոր ծրագրի կարևոր մասն են կազմում: Եկեղեցու պատմության վաղ ժամանակներում Տերը հայտնել է Աստծո ծրագրում ամուսնության և երեխաների կարևորության մասին՝ Երկրի համար: Եվ Մորմոնի Գրքում Լեքին իր որդուն բացատրեց Ադամի ու Եվայի անկման իմաստությունը:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 49․15–17 և 2 Նեփի 2.22–23-ը, փնտրելով, թե ինչպես Արարչագործությունը և Անկումը նպաստեցին հավերժական ընտանիքների ստեղծմանը և աճին:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը և Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել են.

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Իր ողջ փառահեղությամբ, Երկիր մոլորակը մասն է ավելի փառահեղ մի բանի՝ Աստծո վիթխարի ծրագրի: Պարզապես ամփոփելով` երկիրը ստեղծվել է, որ ընտանիքները լինեն: (“The Creation,” Ensign, May 2000, 85)

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Անկումը Երկնային Հոր աստվածային ծրագրի կարևոր մասն էր: Առանց դրա Ադամն ու Եվան չէին ունենա մահկանացու զավակներ, չէր լինի մարդկային ընտանիք, որը կտեսներ ընդդիմություն և աճ, բարոյական ազատ կամք և հարություն, փրկություն և հավերժական կյանքի ուրախությունը: (“The Atonement of Jesus Christ,” Ensign, Mar. 2008, 35)

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ինչպե՞ս կարող են Արարչագործության և Անկման այս մեծ նպատակներն ազդել ձեր անձնական հավերժական ընտանիքը կառուցելու ձեր ջանքերի վրա:

Բաժին 2

Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի Քավությունը հավերժական ընտանիքները հնարավոր դարձնում:

Ադամի և Եվայի Անկումը մեր աշխարհին ներկայացրեց մեղքի և մահվան պայմանները: Երկուսն էլ բաժանում են մեզ Աստծուց և մեր ընտանիքների հետ հավերժական կյանքի հնարավորությունից:

Մորմոնի գրքում Լեքին նկարագրում է, որ Հակոբի երիտասարդ կյանքը իր եղբայրների պատճառով լցված էր նեղություններով և վշտով (տես 2 Նեփի 2.1): Լեքին նաև մահացավ, երբ Հակոբը համեմատաբար փոքր էր: Չնայած այդ ընտանեկան դժվարություններին, Հակոբը հույս գտավ ապագա մի զոհաբերության իր գիտելիքի մեջ, որը պիտի արվեր Հիսուս Քրիստոսի կողմից` օգնելու մեզ բոլորիս և մեր ընտանիքներին խուսափել մահից և դժոխքից:

Նկար
Փրկիչն աղոթում է Գեթսեմանիում
Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք 2 Նեփի 9.6–8, 10, 18, և նշեք մարգարե Հակոբի խոսքերը և զգացմունքներն այն մասին, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի Քավությունը հաղթում մեղքին և մահին:

Նախկին Սփոփող Միության գերագույն Նախագահ Ջուլի Բ. Բեքը և Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել են այն մասին, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի Քավությունը թույլ տալիս, որ ընտանիքները հավերժ լինեն:

Նկար
Նախագահ Ջուլի Բ. Բեք

[Հիսուս Քրիստոսի] Քավությունը թույլ է տալիս, որ ընտանիքը հավերժ կնքվի միասին: Այն թույլ է տալիս, որ ընտանիքները հավերժական աճ և կատարելագործում ունենան: Երջանկության ծրագիրը, որը նաև կոչվում է փրկության ծրագիր, ընտանիքների համար ստեղծված ծրագիր էր: (“Teaching the Doctrine of the Family,” Ensign, Mar. 2011, 12)

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Մեր սիրելի Երկնային Հայրը գիտի մեր սրտերը։ Նրա նպատակը մեզ երջանկություն պարգևելն է (տես 2 Նեփի 2․25): Ուստի, Նա տվեց Իր Որդու պարգևը, որպեսզի հնարավոր դարձնի երջանիկ ընտանեկան կապերը, որոնք հավերժորեն շարունակվում են։ Քանի որ Փրկիչը ջարդել է մահվան կապանքները, մենք հարություն կառնենք: Քանի որ Հիսուս Քրիստոսը քավել է մեր մեղքերը, մենք կարող ենք մեր հավատքի և ապաշխարության միջոցով արժանի դառնալ սելեստիալ արքայությանը, որտեղ ընտանիքները հավերժորեն կապվում են սիրով։ (“The Hope of Eternal Family Love,” Ensign, Aug. 2016, 4)

Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Եթե հնարավորություն ունենայիք արտահայտելու ձեր զգացմունքները Փրկիչի հանդեպ, որ Նա թույլ է տվել ձեզ հավերժական ընտանիք ունենալ, ի՞նչ կասեիք Նրան: Ինչո՞ւ:

Բաժին 3

Որքանո՞վ է ընտանիքն առանցքային ձեր ծրագրում։

Բացատրելով ընտանիքի առանցքային դերը հավերժության մեջ, Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Լ. Թոմ Փերին ուսուցանել է.

Նկար
Երեց Լ․ Թոմ Փերի

Մեր վերականգնված ավետարանի ամբողջ թեոլոգիան կենտրոնացած է ընտանիքների և ամուսնության նոր ու հավիտենական ուխտի վրա: …

Մենք նաև հավատում ենք, որ ամուր ավանդական ընտանիքները … հավերժության և Աստծո թագավորության ու կառավարության հիմնական միավորներն են:

Մենք հավատում ենք, որ երկնքի կազմակերպությունը և կառավարությունը կկառուցվի ընտանիքների և ընդլայնված ընտանիքների շուրջ: («Ինչո՞ւ են կարևոր ամուսնությունն ու ընտանիքն ամբողջ աշխարհում», Լիահոնա, մայիս 2015, 41–42:

Նկար
երիտասարդ չափահաս եղբայրներն ու քույրերը վայելում են ժամանակը իրենց հոր հետ

Երկնային Հոր ծրագրում ընտանիքի կարևորության պատճառով մենք կարող ենք ակնկալել, որ սատանան դեմ կլինի մեր ընտանիքները ստեղծելու և զորացնելու ջանքերին: Հասկանալով մեր Երկնային Հոր ծրագիրը կօգնի մեզ տեսնել սատանայի խաբեությունները: Երեց Հեյլսն ուսուցանել է.

Նկար
Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

Հավերժական հեռանկարն ուղղորդում է մեզ ամենօրյա որոշումներ կայացնելիս և գործեր կատարելիս: Այն կայունացնում է մեր միտքը և հոգին: Մենք հաստատակամ և անխախտ ենք մնում, երբ համոզիչ, սակայն հավերժ խեղաթյուրված կարծիքներ են պտտվում մեր շուրջը: …

Ամուսնությունն ու ընտանիքը հարձակման տակ են գտնվում, որովհետև սատանան գիտի, որ դրանք հավերժական կյանք ձեռք բերելու գործում այնքան կարևոր դեր են խաղում, որքան Արարումը, Անկումը, և Հիսուս Քրիստոսի Քավությունն ու Հարությունը: Չկարողանալով տապալել ծրագրի այդ սյուներից և ոչ մեկը՝ սատանան փնտրում է խեղաթյուրել ամուսնության վերաբերյալ մեր հասկացողությունն ու գործելակերպը: (“The Plan of Salvation: A Sacred Treasure of Knowledge to Guide Us,” Ensign, Oct. 2015, 28, 29)

Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Ինչպե՞ս կարող եք ձեր ընտանիքը ձեր կյանքում ավելի առանցքային դարձնել: Ինչպե՞ս կարող եք հրավիրել Տիրոջ զորությունը՝ ձեր հավերժական ընտանիքը ստեղծելու կամ զորացնելու ձեր ջանքերում: