Ծրագիր
Երբ նախապես ծրագրում եմ, ես ինձ ավելի լավ եմ զգում և ավելի լավ ընտրություններ եմ կատարում
Ես սիրում եմ կիթառ նվագել, և բավականին լավ եմ նվագում։ Ամեն անգամ, երբ իմ կատարումը մոտենում է, ես գիտեմ, որ պետք է պարապեմ և նախապես ծրագրեմ: Նույնն է տեխնոլոգիաների դեպքում. երբ նախապես ծրագրում եմ, ես ինձ ավելի լավ եմ զգում և ավելի լավ ընտրություններ եմ կատարում:
Ես հանգել եմ մի քանի պարզ կանոնների, որոնք օգնում են ինձ հավատարիմ մնալ իմ ծրագրին.
-
Ես ինձ համար սահմանում եմ էկրանի ժամանակի օրական սահմանափակում:
-
Ես միայն «հետևում» և կապվում եմ ընտանիքի և մտերիմ ընկերների հետ:
-
Տանը ես ունեմ սարքերից զերծ վայրեր, օրինակ՝ իմ ննջասենյակը և լոգարանը:
-
Ես ստեղծել եմ ընտանեկան լիցքավորման կայան, որպեսզի բոլորի սարքերը միացված լինեն և գիշերը անհասանելի լինեն:
-
Ես օգտագործում եմ զտիչներ, որոնք արգելափակում են անպատշաճ կամ ոչ անվտանգ բովանդակությունը:
Չկա հստակ ճիշտ կամ սխալ որոշում յուրաքանչյուր ընտրության համար, որը ես կարող եմ կատարել՝ կապված տեխնոլոգիաների հետ: Բայց նախապես ծրագրելը օգնում է: Ես նաև կարող եմ խոսել ընկերներիս և ընտանիքիս հետ՝ նրանց գաղափարների մասին:
Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար